ՀԿԵ-Ն ԱՆՑԿԱՑՐԵՑ «ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՕՐ» ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ
«Հարավկովկասյան երկաթուղին» 2024թ. օգոստոսի 28 - ին կազմակերպել է երկաթուղային գծանցներում երթևեկության անվտանգության ապահովման միջոցառում, որի նպատակն է բարձրացնել ճանապարհային երթևեկության բոլոր մասնակիցների ուշադրությունը անվտանգության հարցերի նկատմամբ և կանխել երկաթուղային գծանցներում ճանապարհատրանսպորտային պատահարները:
Ակցիան տեղի է ունեցել ՀՀ 7 մարզերում առավել ինտենսիվ երթևեկություն ունեցող գծանցներում՝ իրավապահ և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ: Ավտոտրանսպորտային միջոցների վարորդներին ներկայացվել են այն սպառնալիքները, որոնք առաջանում են վարորդների կողմից երկաթուղային գծանցների հատման կանոնների խախտման դեպքում, նրանց բաժանվել են տեղեկատվական բուկլետներ երկաթուղային գծանցներով անվտանգ անցման կանոնների վերաբերյալ:
«ՀԿԵ» ՓԲԸ գնացքների երթևեկության անվտանգության գծով գլխավոր վերստուգիչ Սերգեյ Հարությունյանը նշում է, որ «ՀԿԵ» -ում ուղևորատար գնացքների երթևեկության արագությունը ներկայումս գերազանցում է 80 կմ/ժ-ը, ինչը մեծացնում է արգելակման հեռավորությունը մինչև 700-800 մետր: Այս հանգամանքը նվազեցնում է լոկոմոտիվի անձնակազմի՝ բախումը կանխելու կարողությունը և էլ ավելի մեծացնում տրանսպորտային միջոցների վարորդների պատասխանատվությունը գծանցներում վթարներ թույլ չտալու համար:
Գծանցներում վթարների վիճակագրությունը ցույց է տալիս, որ գծանցներում բոլոր վթարները տեղի են ունենում ավտոտրանսպորտային միջոցների վարորդների մեղքով, ովքեր անտեսել են ճանապարհային նշանների պահանջները, խախտել են արագության թույլատրելիությունը և թույլ են տվել անուշադրություն: Վարելու ցածր մշակույթի գինը մարդկային կյանքն է:
Ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելման ուղղությամբ ՀԿԵ-ի համակարգված աշխատանքը, համագործակցելով ՀՀ Ճանապարհային ոստիկանության և ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների հետ, հանգեցրել է գծանցներում երթևեկության անվտանգության որոշակի կայունացման: Սակայն 2024թ. կատարված ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությունը ցույց է տալիս, որ գծանցներում ճանապարհատրանսպորտային պատահարների ռիսկերի նվազեցման խնդիրն ավարտված չէ, սակայն բարելավման ներուժը սպառված չէ։ 2024թ. սկզբից «ՀԿԵ» գծանցներում թույլ է տրվել 6 ՃՏՊ, ինչը համապատասխանում է 2023թ.ցուցանիշին:
«Անվտանգության օր» միջոցառման օրը Մասիս-Էջմիածին հատվածում չկարգավորվող գծանցի վրա տեղի է ունեցել ՃՏՊ ՝ Գյումրի - Երևան երթուղին իրականացնող ավտոմեքենայի և էլեկտրագնացքի մասնակցությամբ: "Ֆորդ Տրանզիտ" մակնիշի ավտոմեքենայի վարորդը կոպտորեն խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները, չի արձագանքել մոտեցող գնացքի ձայնային ազդանշաններին և փորձել է դուրս գալ գնացքի դիմաց: Անհայտ պատճառներով ավտոմեքենան կանգ է առել գծանցի վրա, իսկ ավտոմեքենայի վարորդն ու ուղևորը, փրկելով իրենց կյանքը, լքել են գծանցի վրա կանգ առած ավտոմեքենան, որում եղել է 165 ուղևոր: Չնայած լոկոմոտիվի անձնակազմի կողմից վթարային արգելակման կիրառմանը, բախումն անհնար էր կանխել։ Էլեկտրագնացքը մեքենան քարշ է տվել 50 մետր, ավտոմեքենան դուրս է շպրտվել գծի երթևեկելի հատվածից:
Երջանիկ պատահականությամբ ուղևորների շրջանում զոհերից, որոնց թվում եղել են ծերեր և երեխաներ, հաջողվել է խուսափել: Վթարի հետևանքով «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ - ն վնասներ է կրել։ Ուղևորատար գնացքը վնասվել է և 1ժ 20 ր-ով հետաձգվել: Դա անհարմարություն է ստեղծել գնացքի ուղևորների և կանգառի հարթակներում գնացքին սպասող ուղևորների համար: Մյուս մեքենաների վարորդները կանգնել են գծանցի վրա՝ սպասելով դրա "բացմանը"։ Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Ճանապարհային ոստիկանությունը կազմել է համապատասխան փաստաթղթեր՝ վթարի պատճառների հետագա քննության և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին պատճառված վնասը պարզելու համար:
Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների ամենածանր հետևանքները երթևեկության մասնակիցներին պարտավորեցնում են կառուցողական եզրակացություններ անել իրենց և ուրիշների սխալների կրկնությունը կանխելու վերաբերյալ: Ճանապարհային երթևեկության կանոնները խախտող և դրանով իսկ քաղաքացիների անվտանգությունը վտանգող վարորդների նկատմամբ հասարակության վերաբերմունքը ոչ թե կարեկից պետք է լինի, ինչպես գույքը (մեքենա) կորցրած քաղաքացիների նկատմամբ, այլ բացասական և անհանդուրժող։
Ոչ օրինապահ վարորդների նկատմամբ հանդուրժողականությունը և երթևեկության անվտանգության հարցերում հանդուրժողականությունն անխուսափելիորեն հանգեցնում են ողբերգության: «Անվտանգության օր» ակցիան նպատակ ունի հանրության լայն շերտերի ուշադրությունը հրավիրել ՀՀ քաղաքացիների երթևեկության անվտանգության և անձնական անվտանգության ապահովման վրա:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-21 16:15
21 ноября на перегоне Советакан-Эчмиадзин на неохраняемом переезде автомобиль марки «БМВ» в нарушение правил дорожного движения выехал на железнодорожные пути, не остановившись перед знаком «СТОП». В результате произошло столкновение автомобиля со следующим по перегону тепловозом компании «Южно-Кавказская железная дорога».
-
2024-11-20 19:12
Америабанк примет участие в форуме EngageArmenia2024, который пройдет 23 ноября в Дубае. Форум является динамичной площадкой для предложений, предусмотренных для соотечественников из диаспоры, с возможностью проведения панельных дискуссий и установления новых связей.
-
2024-11-20 10:33
Ситуация с отставками - показуха, а не попытка приведения в соответствие с требованием борьбы с коррупцией правоохранительной системы страны. Почему? Потому что с должности не снят Генеральный прокурор!
-
2024-11-19 15:56
4 года назад в этот самый день произошло 2 важных события, которые должны были стать частью нашей коллективной памяти, пишет эксперт по информационной безопасности Карен Вртанесян.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2024-11-21 16:16
Նոյեմբերի 21-ին Սովետական-Էջմիածին հատվածում, չհսկվող անցումում, BMW մակնիշի ավտոմեքենան, խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, դուրս է եկել երկաթուղու գծերի վրա, ինչի հետևանքով բախվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը պատկանող ջերմաքարշին:
-
2024-11-14 19:23
Նոյեմբերի 14-ին, ժամը 11։40-ի սահմաններում, բեռնատար գնացքի և մարդատար ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել, ինչի հետևանքով մեկ մարդ հոսպիտալացվել է:
-
2024-10-28 15:54
Մայրաքաղաքի բնակչուհի Արմինե Դ.-ն հոկտեմբերի 26-ին հայտնվել է Երևանի վարչական սահմաններով ընթացող բեռնատար գնացքի դիմաց՝ երկաթուղային գծերի չարտոնված հատվածում։ Լոկոմոտիվային բրիգադի կողմից ձեռնարկվել են բախումից խուսափելու բոլոր փորձերը, սակայն բեռնատար գնացքը չի հաջողվել շտապ կանգնեցնել: Քաղաքացին ստացած վնասվածքներից հիվանդանոցում մահացել է:
-
2024-10-10 11:01
Ուղևորահոսքի 2024 թվականի ամառային սեզոնին (հունիս-սեպտեմբեր) "Հարավկովկասյան երկաթուղի" ընկերությունը փոխադրել է շուրջ 220 հազար ուղևոր, ինչը 2,8 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: