Ռուբեն ՄԵԼՔՈՆՅԱՆ․ ԷՐԴՈՂԱՆԸ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔԱՅԼ ԱՐԵՑ ԴԵՊԻ 1920 Թ. ԱԹԱԹՅՈՒՐՔԻ ԱՌԱՋԱՐԿԱԾ «ԱԶԳԱՅԻՆ ՈՒԽՏԻ» ՔԱՐՏԵԶԻ
Սիրիայում Ասադի իշխանության տապալումից և թուրքամետ զինված խմբավորումների սրընթաց հաղթանակից հետո կարելի է փաստել և կանխատեսել հետևյալը.
1. Սա Մեծ Մերձավոր Արևելքի վերաձևման և վերափոխման փուլերից մեկն է, սակայն ոչ վերջինը
2. Սա համաշխարհային ու տարածաշրջանային իրողությունների և ուժերի հարաբերակցության փոփոխության ամրագրումն է գործնական հարթությունում և ռեալ քաղաքական գետնի վրա
3. Սա Թուրքիա-Ռուսաստան-Իրան եռյակում կրկին Թուրքիայի ռեալ հաղթանակն ու ձեռքբերումն է` նաև ի հաշիվ մյուս երկուսի
4. Սա Թուրքիայի դերի, հեղինակության աճն է և դրան հակառակ Ռուսաստանի, Իրանի իմիջի անկումն է, ազդեցության թուլացումը, որն ունի մոտ ապագայում էլ ավելի նվազելու ու զրոյանալու միտում
5. Թուրքիայի հայտարարություններում ակնհայտ են հղումները պատմության տարբեր փուլերին և իրավիճակներին, որոնք հստակ քաղաքականության շնորհիվ ներկայումս դառնում են իրողություններ
6. Ռուսաստանի և Իրանի հայտարարությունները, սպառնալիքները և իրական գործողություններն ու քայլերը հետզհետե էլ ավելի են հեռանում իրարից` վերածվելով ոչ ազդեցիկ ու հնաոճ հռետորաբանության, իսկ սպասվող «հիմնավորումները», թե Ասադի բանակը չկռվեց, ուստի իրենք չէի կարող ոչինչ անել, շատ նման են 44-օրյա պատերազմից հետո հնչող «Հայաստանը չէր ճանաչել Ղարաբաղի անկախությունը և մենք ոչինչ չէինք կարող անել» ձևակերպմանը
7. Իրադարձությունները ցույց կտան, թե նոր Սիրիան կլինի Թուրքիայի ուղղակի և ուժեղ ազդեցության տակ երկիր, թե՞ նրա որոշ տարածքներ «ժողովրդի կամարտահայտման միջոցով և ժողովրդի կամքով» դե յուրե կմիանան Թուրքիային որպես նահանգներ
8. Էրդողանը կերտեց իր ևս մեկ լրջագույն հաղթանակը և դա նրան կապահովի նախագահի պաշտոնում կրկին ընտրվելու ռեալ շանս, եթե առողջական վիճակը և մարդու վերահսկողության տակ չգտնվող այլ հանգամանքներ չխոչընդոտեն դրան
9. Էրդողանը նաև սրանով գործնական քայլ արեց դեպի 1920 թ. Քեմալ Աթաթյուրքի առաջարկած «Ազգային ուխտի» քարտեզ, որի համաձայն Հալեպը և այլ սիրիական տարածքներ պետք է լինեն Թուրքիայի կազմում
Փորձեմ ներկայացնել այս ամենի ազդեցությունը Հայաստանի և հայերի վրա.
1. Ասադի Սիրիայի անկումը վստահաբար ոգևորություն կառաջացնի Ադրբեջանում` թուրքական ձեռագրի կրկնօրինակմամբ և կիրառմամբ իր խնդիրների լուծման մտայնության մեջ մանավանդ մյուս երկու խաղացողների` Իրանի ու Ռուսաստանի քաղաքական հեղինակության անկման ֆոնին
2. Հայաստանի համար բարեկամ երկիր Սիրիայի փոխարեն այլ, հստակ թուրքամետ պետություն է ձևավորվելու
3. Հայ համայնքի համար Սիրիայում սկսվում է անորոշության փուլ, որը կարող է հանգեցնել արտագաղթի ևս մեկ ալիքի: Իշխանության տիրացած թուրքամետ ահաբեկչական խմբավորումները որոշակի փոխել են մարտավարությունը և հռետորաբանությունը, ուստի քրիստոնյաների շրջանում խմբակային մահապատիժներ դեռ չեն արձանագրվել, սակայն հետագայում տարաբնույթ սցենարներ բացառված չեն
4. Հստակ է, որ նախկին Սիրիան այլևս չի լինելու, ուստի հայերի ու Հայաստանի նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն ևս կարելի է կանխատեսել, ինչպես նաև Թուրքիայի համար զգայուն թեմաների բացառում. օրինակ` Հայոց ցեղասպանության հետ կապված հուշարձանների, հիշատակի վայրերի քանդում
5. Չի կարելի բացառել նաև, որ հայերի մի խումբ կշարունակի ապրել Սիրիայում և կրկին թուրքական սցենարով նրանց վրա կկառուցվի նոր իշխանությունների «հանդուրժողականության» մասին պատրանքը:
Ռուբեն ՄԵԼՔՈՆՅԱՆ, ֆեյսբուքյան էջ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-06 12:32
19 апреля, в преддверии Международного дня Земли, в рамках проекта, реализуемого совместно с общественной экологической организацией «Мой лес Армения», сотрудники Ардшинбанка приняли участие в акции по посадке деревьев в общине Цахкунк Гегаркуникской области, в ходе которой было высажено около 300 деревьев.
-
2025-05-06 10:37
Турция может лишить Армению возможности пользоваться водами реки Аракс, написал на своей странице в ФБ правозащитник Карапет Погосян, добавив, что турецкая сторона возводит бетонные плотины в районе слияния рек Аракс и Ахурян. "Турция лишит нас Аракса?
-
САРГСЯН ПОДТВЕРДИЛ СВОЙ ГЛАВНЫЙ ТЕЗИС: БЕЗ ОБЩЕНАЦИОНАЛЬНОЙ СОЛИДАРНОСТИ НЕВОЗМОЖНО ДОБИТЬСЯ УСПЕХОВ2025-05-06 10:17
Выступление третьего президента Сержа Саргсяна необходимо рассматривать не только как очередную оппозиционную критику, но и как послание, идеологическое и стратегическое самовыражение, написал на своей странице в ФБ член Совета РПА Армен Овасапян, отметив, что образ Саргсяна- государственного деятеля, для которого приоритетными являются интересы государства, противопоставляется как действующей власти, так и тем деятелям оппозиционного поля, которые руководствуются личными амбициями. Публикацию полностью приводим ниже.
-
2025-05-05 17:00
Вопрос кандидата в премьер-министры – необходимость, и консультации вокруг его личности могут и должны состояться, при этом амбиции и представления оппозиционных политических сил необходимо временно отставить в сторону, написал на своей странице в ФБ член Исполнительного органа РПА Артак Закарян. Публикацию полностью приводим ниже.