Последние новости

ԱՌԱՆՑ ՀԵՌԱՆԱԼՈՒ ԱՆՀՆԱՐ Է ՉՎԵՐԱԴԱՌՆԱԼ

Ուղղահայաց զուգահեռներ

Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ անդամ, կառավարության օրակարգում միությունից դուրս գալու հարց չկա։ Այս մասին հայտարարել Է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ամփոփելով 2024 թվականը, հաղորդում է Sputnik Արմենիան։ «ԵՄ-ին անդամակցության գործընթացը զուգահեռ օրակարգ է, ու մեր խնդիրը ոչ թե այդ օրակարգերը քննարկելն է, այլ մեր տնտեսության դիմակայությունն ու մրցունակությունը բարձրացնելն է: Էական չէ՝ ՀՀ-ն կլինի ԵՄ-ում, թե ԵԱՏՄ-ում, որտեղ էլ լինի»,- ընդգծել է նախարարը։ Պապոյանը հավելել է, որ առանցքային նպատակը բարդ ապրանքների արտադրության զարգացումն է և որակյալ ու մրցունակ ծառայությունների մատուցումը:

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. ԻՀԱՐԿԵ, ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ՉԿԱՆ ԵԱՏՄ-ԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵԼՔԻ ԾՐԱԳՐԵՐ։ Ճիշտ այնպես, ինչպես որ ՀԱՊԿ-ից դուրս գալու ծրագրեր չկային, և մենք այդ կազմակերպությունից մինչև հիմա չենք էլ դուրս եկել։ Միայն թե տարօրինակ իրավիճակ է ստացվել. կազմակերպությունից Հայաստանը դուրս չի եկել, բայց վերադառնալ մտադիր չէ։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն անցած տարվա դեկտեմբերին ելույթ ունենալով խորհրդարանում՝ հայտարարեց, որ Հայաստանն իրեն դուրս է համարում ՀԱՊԿ-ից, կազմակերպություն վերադարձն այլևս անհնար է, անդարձելիության կետը հատվել է: Ընդ որում հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ ՀԱՊԿ-ից Հայաստանի ելքի մասին խոսք անգամ չկա, որ Հայաստանի անդամակցումն այդ կազմակերպությանը սառեցված է։ Ստացվում է, որ դուրս չգալով կազմակերպությունից, Հայաստանը, բացառում է վերադարձն այնտեղ։ Թե ինչպես կարելի է չվերադառնալ այնտեղ, որտեղից չես հեռացել, կարծես թե գիտեն միայն Հայաստանի կառավարությունում։

Իսկ հիմա ահավասիկ համանման իրավիճակ է ստեղծվում ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի հարաբերություններում։ Հայտարարվում է, թե Հայաստանի կառավարության օրակարգում ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց չկա։ Պետք է ենթադրել, որ այստեղ նույնպես կարող է գործել առանց հեռանալու չվերադարձի «ինքնօրինակ» մոդելը։ Ասենք, ԵԱՏՄ-ի պարագայում այնուամենայնիվ կա տարբերիչ հատկանիշ։ Բանն այն է, որ Երևանի գործընկերներն այս անգամ ավելի կոնկրետ են հանդես գալիս։ Եվ եթե Երևանը, ինչպես պնդում է նախարարը, ցանկանում է զուգահեռ քաղաքականություն վարել, մնալով ԵԱՏՄ անդամ՝ անդամակցել ԵՄ-ին, ապա Եվրասիական միության կազմում մեր գործընկերներն անհնար են համարում դա։ Ավելին, ակնհայտ է, որ ԵՄ-ում նույնպես պատկերացնել անգամ չեն կարող, որ իրենց կազմ ընդունեն ԵԱՏՄ անդամի։ Ախր դա բացարձակ զառանցանք է։

Ահա էկոնոմիկայի նախարարը պնդում է, թե Հայաստանի խնդիրը ոչ թե միությունների միջև ընտրություն կատարելն է, այլ տնտեսական կայունության աճը։ Նախ, անկախ նրանից, թե ինչ խնդիր են հռչակում Հայաստանի կառավարությունում, երկիրն արդեն ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ընտրության առջև է դրված Մոսկվայի կողմից։ Երկրորդ, մինչ օրս ՀՀ իշխանության ոչ մի պաշտոնյա, ոչ մի ներկայացուցիչ հանրությանը չի բացատրել, թե կոնկրետ ինչպես են Երևանի եվրաձգտումները բարձրացնելու Հայաստանի տնտեսական կայունությունը։

Որպես այդ ձգտումների հիմնավորում՝ բերվում է, օրինակ, սահմանամերձ շրջաններում եվրադիտորդների ներկայության փաստը, ինչը, իբր, բարենպաստ ազդեցություն է գործում անվտանգության առումով։ Վիզային ռեժիմի ազատականացման մասին են խոսում։ Բայց դեռ ոչ ոք չի կարողացել կոնկրետ ներկայացնել Երևանի եվրաձգտումներից ակնկալվող տնտեսական շահաբաժինները։ Ոչ ոք չի կարողացել կոնկրետ փաստերով կամ թեկուզ կանխատեսումներով հիմնավորել ծրագրվող եվրաինտեգրման դրական ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա։ Թեպետ, հանուն արդարության նշենք, որ ՀՀ-ԵՄ բավական լուրջ տնտեսական փոխգործակցության օրակարգ կարծես թե կար։ Խոսքը 2,6 միլիարդ եվրոյի մասին է, որ խոստացել էր Հայաստանին հատկացնել Եվրամիությունը։ Գումարը նախատեսվում էր ծախսել, մասնավորապես, փոքր ու միջին բիզնեսի զարգացման, ենթակառուցվածքային նախագծերի ու այլևայլի վրա: Ընդհանուր առմամբ, խոսքն այսպես թե այնպես վերաբերում էր Հայաստանի տնտեսության մեջ ԵՄ-ի լուրջ ներդրումներին: Բայց... Ինչպես որ խոստացան, այնպես էլ մոռացան:

Պապոյանը պնդում է նաեվ, թե Հայաստանի եվրաձգտումների համատեքստում կառավարության նպատակներից մեկը բարդ ապրանքների արտադրության զարգացումն է: Ինչ վերաբերում է Հայաստանում բարդ ապրանքների անմիջական արտադրությանը, ապա այդ նպատակի իրականացումը «թեթևակի» կասկածներ է հարուցում՝ կապված վերջին տարիների փորձի հետ։ Ինչ-որ մեկը դեռ հիշո՞ւմ է, որ Հայաստանում ավտոմեքենաների արտադրության ձեռնարկություն էր բացվել և նույնիսկ մի քանի մեքենա թողարկել ։ Ինչ-որ մեկը դեռ հիշո՞ւմ է, թե ինչպես էր Փաշինյանը հանդիսավորությամբ բացում կենցաղային տեխնիկայի արտադրության ձեռնարկությունը, որը որոշ ժամանակ անց փակվեց։ Նկատենք, երկու դեպքում էլ խոսքը բարդ ապրանքների արտադրության մասին էր։ Իսկ դրանց, ի դեպ, սպառման շուկաներ են պետք։ Հազիվ թե հայկական «բարդ» ապրանքները (ավտոմեքենաներ, հեռուստացույցներ, սառնարաններ) նույնիսկ եթե արտադրվեն, տեսական հնարավորություն ունեն հասնելու և հետաքրքրելու եվրոպացի սպառողին։ Ինչը, ի դեպ, չես ասի եվրասիական շուկայի մասին։

Ոնց էլ շրջես՝ «զուգահեռ օրակարգը», որի մասին այսօր խոսում է Հայաստանի էկոնոմիկայի նախարարը, բացարձակ կեղծիք է դիտվում։ Եվ առաջին հերթին այն պարզ պատճառով, որ ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն ուղղահայաց են։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ЖИЗНЬ УЖЕ ВСЕ ПОКАЗАЛА
    2025-06-20 09:10

    Министр финансов Армении Ваге Ованнисян на пресс-конференции ответил на вопрос - обсуждаются ли в контексте влияния на армянскую экономику сценарии открытия границы с Турцией и мирного урегулирования с Азербайджаном, передает АРКА. "Обсуждения были, в том числе в рамках исследований, которые проводились в Совете безопасности. Но такие сценарии не заложены в основу среднесрочной программы расходов, потому что возможны очень большие отклонения", - сказал Ованнисян. По его словам, власти Армении руководствовались двумя-тремя основными сценариями. "Лично я верю в то, что это произойдет, и не очень поздно, но скорость и поэтапность процесса будут определять уровень его последствий", - сказал Ованнисян, добавив, что ввиду высокой неопределенности возможные развития не учитываются в экономических прогнозах. По его словам, есть несколько исследований, которые связаны со сценариями изменения товаропотока и влияния на экономику. "Это не только финансовый вопрос. Есть общие показатели того, как данное изменение скорости или администрирования повлияет на ВПП. Все зависит от того, какие изменения произойдут после открытия (армяно-турецкой границы - ред.), - сказал Ованнисян. - Будут ли производиться в Армении товары, которые будут экспортироваться в Турцию или Азербайджан или наоборот? Здесь также есть вопросы, на которые трудно ответить на данном этапе".

  • НЕ ОТВЛЕКАЯСЬ НА «МЕЛОЧИ»
    2025-06-17 09:40

    Вот уже больше месяца алкогольная продукция армянских производителей, и в частности коньяк, не может добраться до российских потребителей. Десятки машин с алкогольным грузом застряли на грузинской таможне. Ситуация, разумеется, получила широкий резонанс и даже привлекла внимание правительства Армении. Но единственное, что смогли предпринять армянские чиновники, так это притормозить выезд из Армении фур с алкогольной продукцией.

  • ВСЕ ХУЖЕ И ХУЖЕ
    2025-06-16 09:18

    Недавно начальник армянского правительства самозабвенно доказывал себе и все остальным, что с наступлением «бархата» жить в стране стало лучше. Даже вычислил, что лучше стало на 50%. Далеко не все граждане разделяют эту точку зрения и, мягко говоря, сильно сомневаются в таком радикальном улучшении своей жизни. И на то есть масса причин. Одна из них заключается в том, что, несмотря на определенный рост зарплат, цены на потребительских рынках растут с бешеной скоростью. И это подтверждается даже официальной статистикой.

  • ОЧЕРЕДНАЯ СКАЗКА, ТЕПЕРЬ ПРО МЕТРО
    2025-06-14 10:15

    Станция «Ачапняк» Ереванского метрополитена будет построена, самое трудное пройдено, заявил мэр Еревана Тигран Авинян в парламенте, передает АРКА. «Проект строительства новой станции - впервые в новейшей истории Армении, является одним из самых сложных. Два дня назад он прошел комплексную экспертизу, на которую было потрачено семь месяцев», - отметил Авинян в среду на обсуждении отчета о выполнении госбюджета РА за 2024 год. По его словам, такого рода проекта в стране не было более 40 лет. «Для его осуществления потребуется определенное время, однако я без устали уверенно говорю вам, что эта станция будет построена. Нам остается всего лишь грамотно организовать конкурс и выделить соответствующее финансирование, а потом уже провести конкурс на технический надзор», - сказал Авинян.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ