Ռոսավիացիա․ AZAL-ի կործանման վերաբերյալ ղազախական զեկույցում պատճառների մասին եզրակացություններ չկան
Ադրբեջանական ավիաուղիների (AZAL) Embraer 190 ինքնաթիռի հետաքննության վերաբերյալ Ղազախստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության հրապարակած ավիացիոն վթարի վերաբերյալ նախնական զեկույցը ոչ վերջնական բնույթ է կրում և որևէ եզրակացություն չի պարունակում միջադեպի պատճառների մասին։ Դրա մասին ասված է Ռոսավիացիայի հայտարարության մեջ։
Ըստ հաղորդագրության՝ հանձնաժողովի աշխատանքները կշարունակվեն, իսկ կատարվածի վերաբերյալ եզրակացությունները կներկայացվեն վերջնական զեկույցում։
«Միևնույն ժամանակ, նախնական զեկույցը հաստատում է, որ.
օդանավը վնասվել է արտաքին ազդեցության հետևանքով։ Սակայն զեկույցը չի արտացոլում, որ ղազախական կողմը հայտնաբերել է օդանավում գտնվող օտար առարկաներ, մինչդեռ Ռուսաստանի Դաշնությունը մինչ այժմ նման հնարավորություն չի ունեցել, քանի որ այդ տարրերն փորձաքննության համար իրեն չեն փոխանցվել։
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ հենց անձնակազմն է ընտրել այլընտրանքային վայրէջքի օդանավակայանը՝ ինքնուրույն ընտրելով Ակտաուն։ Անձնակազմը հրաժարվել է Մախաչկալայի և Միներալնիե Վոդիի այլընտրանքային օդանավակայաններից օգտվելու ռուս դիսպետչերների առաջարկից՝ չնայած օդանավն ընդունելու համար այդ օդանավակայանների տեխնիկական պատրաստվածությանը։
Embraer-ի անձնակազմը հայտնել է, որ թռչունները հարվածել են ինքնաթիռին և պայթել է թթվածնի բաքը։ Հենց AZAL-ի օդաչուներն են այդ տեղեկությունը փոխանցել ռուս դիսպետչերներին»,- ընդգծվում է Ռոսավիացիայի հայտարարության մեջ։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-19 16:41
Около 550 граждан России были эвакуированы через Армению и Азербайджан в период с 14 июня, сообщила на брифинге официальный представитель МИД РФ Мария Захарова.
-
2025-06-19 16:40
Глава мониторинговой миссии ЕС в Армении (EUMA) Маркус Риттер вновь опроверг обвинения Азербайджана в разведывательной деятельности. Слова Риттера приводит Armenpress.
-
2025-06-19 16:36
100% акций ЗАО «Электрические сети Армении» заложены в международных финансовых организациях. Согласие на данную сделку дало само Правительство Армении 27 августа 2021 года, а 1 сентября – Комиссия по регулированию общественных услуг республики. Об этом пишет Factor.am.
-
2025-06-19 16:36
Представители Международного комитета Красного Креста в июне навестили армян, удерживаемых в Азербайджане. Об этом руководитель коммуникационных программ делегации МККК в Армении Зара Аматуни сообщила Sputnik Армения.