Последние новости

ԱՄԵՐԻԱԲԱՆԿԸ ԵՎ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ ՀՈՒՇԱԳԻՐ «ՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՏՈՒՆԴԱՐՁԸ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ամերիաբանկն ու Մատենադարանը ստորագրեցին համագործակցության հուշագիր «Մատյանների տունդարձը» ծրագրի շրջանակում: Հուշագրի կնքմամբ Ամերիաբանկը դարձավ մասնավոր հատվածի առաջին կազմակերպությունը Հայաստանում, որը միացավ հայկական ձեռագրերի հավաքագրման առաքելությանը:

 


Այս համագործակցությունն Ամերիաբանկի` դեռեվս տարեվերջին մեկնարկած «Իմ Ամերիա, իմ Հայաստան» մեծ նախագծի տրամաբանական շարունակությունն է, մյուս կողմից` նոր սկիզբ, որով Բանկը վերահաստատում է իր պատասխանատվությունը, հարգանքն ու հոգատարությունը Հայաստանի և հայկական ժառանգության հանդեպ:

 ԱՄԵՐԻԱԲԱՆԿԸ ԵՎ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ ՀՈՒՇԱԳԻՐ «ՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՏՈՒՆԴԱՐՁԸ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄԲանկի կողմից ֆոնդի ստեղծումը Մատենադարանին հնարավորություն է տալիս ձեռք բերելու աշխարհի տարբեր աճուրդներում հայտնվող կամ անհատների կողմից վաճառվող արժեքավոր հայկական ձեռագրեր` դրանց հասանելիությունն ապահովելու, Հայաստանում պահպանելու, հանրայնացնելու ու գիտական շրջանառության մեջ դնելու նպատակով: Ամերիաբանկի ֆինանսավորմամբ արդեն իսկ Մատենադարանին ընծայաբերվել է պատմամշակութային և գիտական լուրջ արժեք ներկայացնող 2 ձեռագիր և 10 մանրանկար:

«Մատյանների տունդարձը» ծրագրի շրջանակում Մատենադարանն ու Ամերիաբանկը կշարունակեն այս կարևոր համագործակցությունը` լիահույս լինելով, որ այն կոգևորի և կհամախմբի շատերին հայ ժողովրդի ինքնությունը, ժառանգությունն ու արժեքները պահպանելու շուրջ: Այս նախաձեռնության ներքո Ամերիաբանկը ս.թ. փետրվարի 20-ից սկսած` անժամկետ կշնորհի «Պրեմիում» կարգավիճակ յուրաքանչյուր անձի, ով Մատենադարանին կնվիրաբերի առնվազն 4 մլն դրամի, և «Փարթներ» կարգավիճակ նրանց, ովքեր կնվիրաբերեն առնվազն 20 մլն ՀՀ դրամի չափով պատմամշակութային արժեք ներկայացնող ձեռագիր կամ այլ իր: Մատենադարանը ևս նվիրաբերողներին կտրամադրի մի շարք առավելություններ:

Մատենադարանի մասին

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը բացառիկ արժեքավոր ձեռագրական հավաքածու ունեցող գիտահետազոտական ինստիտուտ և թանգարան է։ Այսօր Մատենադարանում պահվող շուրջ 23,000 ձեռագրերը (հայերեն և այլալեզու), ավելի քան 500,000 բացառիկ և առանձնապես արժեքավոր արխիվային փաստաթղթերը, հնատիպ գրքերն ընդգրկում են հայ հին և միջնադարյան գիտության ու մշակույթի գրեթե բոլոր բնագավառները՝ պատմություն, աշխարհագրություն, քերականություն, փիլիսոփայություն, իրավունք, բժշկություն, մաթեմատիկա, տիեզերագիտություն, արվեստ և այլն:

1997թ. Մատենադարանը գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային հիշողության» ցանկում: Մատենադարանը, որը մեր ժողովրդի մտավոր ժառանգության գանձարանն է, այսօր գիտահետազոտական ինստիտուտի և թանգարանի գործառույթները զուգակցող, միջազգային ճանաչում և բարձր վարկանիշ ունեցող հաստատություն է, որը դարձել է նաև մայրաքաղաք Երևանի և Հայաստանի խորհդանիշներից մեկը։ Մատենադարանում է գործում տարածաշրջանում մեծ համբավ վայելող Վերականգնման բաժինը:

Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը առաջատար ֆինանսական հաստատություն է, ՀՀ տնտեսության նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները կազմում են շուրջ 1.9 տրիլիոն ՀՀ դրամ: Բանկն առաջնորդվում է հաճախորդամետ քաղաքականությամբ՝ թվային ժամանակակից միջավայրում սպասարկման բարձր որակ և բանկային փորձառություն ապահովելու նպատակով։ Ամերիաբանկը որդեգրել է բիզնեսի պատասխանատու վարման քաղաքականությունը` նպաստելով Հայաստանի անցմանը դեպի կայուն ապագա:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Галерея (4 фото)

Основная тема:
Теги:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ПЕРВЫЙ ТУРИСТИЧЕСКИЙ ПОЕЗД В АРМЕНИИ
    2025-06-26 17:19

    Компания «Южно-Кавказская железная дорога» совместно с чешским туристическим оператором Gepard Express предоставляют новую для Армении услугу туристического поезда. Первый поезд отправится в 9-дневный рейс 28 июня и будет курсировать по Армении и Грузии.

  • «БЕЗЗАКОНИЕ, НАСИЛИЕ И ПРОИЗВОЛ ПАШИНЯНОВСКОГО РЕЖИМА ДОСТИГЛИ БЕСПРЕЦЕДЕНТНЫХ МАСШТАБОВ»
    2025-06-26 09:35

    «Джавахкская диаспора России» выступила с заявлением, в котором говорится:

  • АКОП БАДАЛЯН: ПРИ ПОСЛЕДОВАТЕЛЬНОЙ РАБОТЕ РЕЗУЛЬТАТЫ БЫВАЮТ ЗАМЕТНЫМИ
    2025-06-26 09:15

    Наличие оговорок Ливана в связи со «Стамбульской декларацией» Организации исламского сотрудничества и принятыми резолюциями, которые, как уже известно, содержат неприемлемые формулировки в адрес Армении, подтверждает, что вполне возможно было путем эффективной дипломатической работы добиться оговорок по крайней мере от ряда стран или вообще не допустить включения этих положений в декларацию, а не реагировать на уровне МИД РА уже постфактум, написал в своем ТГ-канале политолог Акоп Бадалян. Публикацию полностью приводим ниже.

  • НОЛЬ БЕЗ ПАЛОЧКИ В ЧАЛМЕ
    2025-06-26 09:00

    22 июня ряд шиитских лидеров в Азербайджане распространил открытое письмо находящегося в тюрьме лидера «Союза мусульман Азербайджана» Талеха Багирзаде, в котором он требует от бакинских властей осудить действия Израиля против «братского Ирана». Напомним, что уроженец Нардарана считается самым авторитетным шиитским теологом в Азербайджане, которого в январе 2017 г. бакинский суд приговорил к 20 годам заключения.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ