ԻԻՀ ԱԳ փոխնարար․ Իրանի համար առանձնակի կարևոր է ՀՀ հետ կապերի զարգացումը
ԻԻՀ արտաքին քաղաքականության մեջ առանձնակի կարևորություն ունի ՀՀ հետ կապերի զարգացումը, որի ուղղությամբ առկա են բոլոր նախադրյալները։ Այդ մասին ասել է ԻԻՀ ԱԳ նախարարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Մաջիդ Թախթ Ռավանչին Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանի հետ հանդիպմանը։ Տեղեկությունը հայտնում է Իրանում ՀՀ դեսպանությունը։
Հանդիպմանը քննարկվել են Հայաստան–Իրան քաղաքական, տնտեսական, ենթակառուցվածքային, էներգետիկ և այլ ոլորտներում երկկողմ օրակարգի հարցերը, անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին:
Նշվում է, որ դեսպան Հակոբյանը շնորհավորել է Իսլամական հեղափոխության հաղթանակի 46–րդ տարեդարձի առթիվ և նշել, որ ՀՀ կառավարության ու հայ ժողովրդի համար առանձնահատուկ նշանակություն ունի փոխադարձ հարգանքի և վստահության վրա խարսխված հարաբերությունների խորացումն Իրանի հետ:
Իրանցի բարձրաստիճան դիվանագետն իր հերթին շեշտել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը շարունակում է պահպանել իր հստակ դիրքորոշումը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության, ինչպես նաև տարածաշրջանի աշխարհաքաղաքականության անփոփոխելիության վերաբերյալ:
Նշենք, որ 1979 թվականին Իրանում տեղի ունեցավ հեղափոխություն, որի արդյունքում տապալվեց շահական կարգը, հաստատվեց կրոնապետություն՝ շիաների այաթոլլա Խոմեյնու գլխավորությամբ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-28 06:25
Азербайджан разрушает армянские культурно-исторические памятники на территории Нагорного Карабаха. Об этом говорится в ежегодном докладе Комиссии США по международной религиозной свободе (USCIRF) за 2024 год.
-
2025-03-28 06:22
Европейские лидеры на прошедшем в Париже саммите договорились, что Европу на переговорах по урегулированию российско-украинской войны будут представлять Франция и Великобритания.
-
2025-03-28 06:18
На их наблюдательном пункте развевается азербайджанский флаг, и именно оттуда они ведут огонь по селу. Это очень плохая и тревожная ситуация. Об этом в интервью Новости Армении –NEWS.am рассказал один из жителей села Хознавар Сюникской области.
-
2025-03-28 06:09
Участники прошедшего в Париже саммита по поддержке Украины считают, что время для снятия санкций с РФ еще не пришло. Как передает Арменпресс, об этом заявил президент Франции Эмманюэль Макрон.