Последние новости

«ԽԵԼԱՊԱԿԱՍՆԵՐԻ» ՄԻՈՒԹՅՈՒՆ

Թրամփի ու Մասքի թեթև ձեռքով հայրենի ռուսատյացները հայտնվել են ֆինանսավորման կորստի վտանգի տակ։ Ի՞նչ անել։ Սկզբում նրանք հույսեր էին փայփայում, թե իրենց ֆինանսավորմամբ կզբաղվի կառավարությունը։ Բայց ինչ-ինչ, փող հաշվել Փաշինյանի կառավարությունը կարողանում է, և դժվար թե որոշի ծախսել դա մի թայֆայի վրա, որը վերջին իրադարձությունների լույսի ներքո ցույց տվեց իր քաղաքական սնանկությունը։

ԱՀԱ ԵՎ ՍՏԻՊՎԱԾ ԵՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ ՓՆՏՐԵԼ ՈՐՏԵՂ ՊԱՏԱՀԻ։ Եվ այդ աղբյուրները գտնելու համար ներքաշվել կասկածելի արկածախնդրության մեջ։ Այդպես ստացվեց, որ մեր որոշ «խելապակաս արմատականներ», ինչպես կարտահայտվեր ընկեր Թրամփը, ավելի լավ բան չգտան, քան ձայնները մեկ անել Վրաստանի ընդդիմության հետ, որը շարունակում է վերջին խորհրդարանական ընտրություններում ընտրողների ձայների մեծամասնությունը ստացած «Վրացական երազանքից» իշխանությունը խլելու իր փորձերը։

Գիժը գժին տեսավ, ճակատը մի թիզ լենցավ. քանի որ վրացական բողոքի առաջին ալիքը մարել է, երկրորդ ալիքից առաջ վրացի ընդդիմադիրները «թարմ արյան» ներհոսքի կարիք ունեն և հուսով են, թե այդ «թարմ արյան» դոնոր կարող են դառնալ նաև հայկական ռուսատյաց հոսանքները, որոնք վրացականներից ոչ պակաս մտահոգված են «խելապակաս արմատականների» տիրապետության դարաշրջանի մայրամուտի մասին վկայող աշխարհաքաղաքական վերջին միտումներով։

«Խելապակասներից» առանձնակի խորաթափանցները հասկանում են, որ Հայաստանում որսալու ոչինչ չունեն։ Այո, իշխանությունն առաջվա պես ուրախությամբ եթեր է տրամադրում նրանց, բայց նաև տեսնում է, թե ինչքան են զզվեցրել նրանք բոլորին իրենց անձեռնհասությամբ ու ինքնասիրահարվածությամբ։ Սոցցանցերը հեղեղված են նրանց նախկին եթերների տեսանյութերով, որտեղ վստահորեն հայտարարում էին, թե Ռուսաստանն արդեն պարտվել է պատերազմում, իսկ Հարիսն անկասկած կհաղթի ԱՄՆ նախագահական ընտրություններում... Եվ այլ անհեթեթություններ, որոնց մեջ տորթի վրայի բալեհատիկը դարձավ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդի այն աղմկահարույց հայտարարությունը, թե կարևոր չէ, որ Արցախում էթնիկ զտում է տեղի ունեցել, կարևոր է, որ Վաշինգտոնը դեմ է հանդես գալիս

Եվ ահա հիմա այդ համերաշխ ընկերախումբը փորձում է օգնել վրացական ընդդիմությանը վրացական իշխանության դեմ պայքարում... Ձախողման դատապարտված պայքարում, այլ երկրի տարածքում, այն պայքարում, որին մեր ընդդիմադիրների մասնակցության միակ արդյունքը կլինի հայ-վրացական հարաբերությունների սառեցումը: Նույնիսկ եթե պաշտոնական Թբիլիսին առերես չասի դա, հարաբերությունները կփչանան, քանի որ Թբիլիսիում շատ լավ գիտեն, թե Երևանի իշխանությունների ինչպիսի հովանավորությունից է օգտվում Հայաստանի ռուսատյաց հասարակական-քաղաքական խաժամուժը։

Վաշինգտոնի «խելապակաս արմատականների» սնուցած վրաց ընդդիմադիրների ելույթների նոր ալիքը նախատեսվում է Թբիլիսիում մարտի վերջին, երբ գարնանային եղանակը կմտնի իր իրավունքների մեջ: Սահակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը մտադիր է հերթական «վերջին ու վճռական մարտը» տալ։ Վրաստանի նախկին նախագահի կուսակցությունում հույս ունեն, թե այդ ժամանակ իրենց հայ զինակիցները՝ Խզմալյանի «Եվրոպական կուսակցությունը«» և մյուսները, նույնպես իրար կանցնեն, աշխատանքներ կտանեն վրացի ընդդիմադիրների ակցիաներում իրենց հայ հետևորդներին ներգրավելու ուղղությամբ և այդպիսով իրենց լուման կներդնեն «արմատականների ինտերնացիոնալի» գործում։

Հաշվարկը կառուցվում է առաջին հերթին Վրաստանում ազգականներ ունեցող ՀՀ քաղաքացիների վրա, կատաղի քարոզչություն է տարվում հանրապետության հյուսիսային շրջաններում, որտեղ բավական շատ են Վրաստանից եկածները։ Եվ որպեսզի վիրավորական չլինի կռվել հանուն Սահակաշվիլիի ակնհայտորեն տանուլ տված գործի, բողոքի հնարավոր հայ մասնակիցներին խոստանում են տարբեր բարիքներ. սկսած Թբիլիսիի փողոցներ անվճար տեղափոխումից՝ օրավճարով, մինչև... Հայաստանի քաղաքացիների կողմից ներմուծվող և արտահանվող ապրանքների մաքսատուրքերի իջեցում... Իբր՝ օգտակար գործ կանեք ձեր երկրի համար։

Իսկ մերոնք ուրախանում են... Թեև կարող էին հասկանալ, թե ինչպես է փոխվում աշխարհը, և հարավկովկասյան արմատականները ոչ մի հնարավորություն չունեն։ Այնպես որ Սահակաշվիլիի կողմնակիցները նույն հաջողությամբ կարող էին խոստանալ իրենց հաղթանակի դեպքում ոչ միայն նվազեցնել տուրքերը, այլև Վրաստանը միացնել Հայաստանին

Եթե մեր վայ-ռուսատյացները խառնվեն իրենց բացարձակապես չվերաբերող գործի մեջ, մասնակցեն վրացական ընդդիմության ակցիաներին, ապա մի ավելորդ անգամ ցույց կտան իրենց կտրվածությունը քաղաքական իրողություններից։ Գոնե օրինակ վերցնեին Փաշինյանից, որը Ամերիկա այցելելով հասկացավ, որ ավելի լավ է այնուամենայնիվ առայժմ «անջատի» ռուսատյացությունը։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • У ПРЕМЬЕРА НЕ СРАСТАЕТСЯ
    2025-07-30 08:58

    Никол Пашинян ушел в отпуск: с сегодняшнего дня по 15-ое августа… Даже трудно представить, чтобы наш живчик на столько дней оставил все дела. Наверное, попытается использовать отпуск, чтобы снова вернуться к теме проведения в Эчмиадзине митинга с требованием отставки Католикоса. К теме организации такого митинга в качестве не премьера, а «рядового прихожанина» …

  • ОПЯТЬ ДВОЙКА
    2025-07-29 10:40

    Хокку Жаркий вечер.  О грустной доле Заплакал летний фонтан. То, что ему будут вставлять палки в колеса, мэр Гюмри Вардан Гукасян наверняка ожидал. То, что методы будут разные, предполагал. То, что, по его же словам, нет судебной инстанции, где бы не рассматривалось то или иное связанное с ним дело, его не особо удивляет. Как и то, что под разными предлогами замораживают счета Гукасяна, чтобы не дать возможности оплачивать кредиты: понятно. Но вряд ли предполагал, что его обвинят в репертуаре поющих фонтанов Гюмри.

  • МАЛЬЧИК С КОНСТРУКТОРОМ
    2025-07-29 09:39

    Наверное, Никол Пашинян считает себя дальновидным политиком. Наверное, искренне желает сделать Армению конкурентной в регионе, а потому стремится быть гибким на внешнеполитической арене, не боится «разрывать шаблоны», как учил армянского премьера еще Джон Болтон. Политику на «разрыв шаблонов» премьер аргументирует своим прошедшим опытом. Дескать, анализ поражений привел его к единственно возможному выводу о смене внешнеполитических приоритетов. Ну не он же виноват, в самом деле? Исключительно – неправильные приоритеты. Какой-то «чужой» Арарат, когда есть свой Арагац…

  • НЕДООЦЕНЕННЫЙ ВИЗИТ
    2025-07-29 09:27

    Участию Пашиняна в Международной экологической конференции на Алтае в официальных СМИ уделено мало места. Оно и понятно, на поверхности визит не примечателен. Но это на поверхности.  О роли поездки Пашиняна на Алтай в принятом Ереваном решения отказать американцам в аренде коридора через Сюник говорили. Но визит примечателен и в контексте российско-армянских отношений в целом.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ