Последние новости

ԱՄԵՐԻԱԲԱՆԿՆ ԱՄՓՈՓԵԼ Է «ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ, ԻՄ ԱՊԱԳԱ» ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Փետրվարի 25-ին Ամերիաբանկն ամփոփեց «Իմ Ամերիա, իմ Հայաստան» նախագծի շրջանակում իրականացված «Իմ Հայաստան, իմ ապագա» ուսանողական մրցույթը` հայտարարելով կրթաթոշակ ստացող, Բերքլիի համալսարան մեկնող ու նախագծի ֆինանսավորում ստացող ուսանողների անունները։

Հայաստանի պետական եվ մասնավոր բուհերի բոլոր ուսանողների համար Ամերիաբանկի և VISA-ի կողմից հայտարարված այս մրցույթի նպատակն էր բացահայտել և խրախուսել ակտիվ, Հայաստանի ապագայի հանդեպ սրտացավ, ճկուն և պայծառ մտածելակերպ ունեցող ուսանողներին։

Մրցույթին մասնակցել են ուսանողներ Հայաստանի 36 բուհերից։ Նրանք պայքարում էին երեք մրցանակի համար՝

- 160 կրթաթոշակ` ամսական 50,000 դրամի չափով 5 ամիս շարունակ, 2024-2025թ. ուսումնական երկրորդ կիսամյակի ընթացքում;

- Բերքլիի համալսարանում ուսանողական կարճաժամկետ ծրագրի մասնակցության 10 ուղեգիր;

- «Իմ Հայաստան, իմ ապագա» խորագրով 3 լավագույն նախագծերի ֆինանսավորում Ամերիաբանկի կողմից` ընդհանուր մինչև 10 մլն դրամի չափով։

Հիշեցնենք, որ մրցույթին մասնակցելու համար կարող էին դիմել 2024-2025 ուս. տարվա ուսանողները, ովքեր Ամերիաբանկի VISA Student քարտապան են, ընդ որում.

1 կրթաթոշակին հավակնելու համար անհրաժեշտ էր լինել նվազագույնը 2-րդ կուրսի ուսանող, հավաքել ամենաբարձր միավորները թեստից, և ունենալ տվյալ բուհում ՄՈԳ-ի առավելագույն արժեքի առնվազն 65%-ը 2023-2024 ուսումնական տարվա համար;

2 նախագծի ֆինանսավորում ստանալու և/կամ Բերքլիի կարճաժամկետ կրթական ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ էր հավաքել ամենաբարձր միավորները և՛ թեստից, և՛ նախագծերի գնահատումից /անկախ ՄՈԳ-ից/:

 ԱՄԵՐԻԱԲԱՆԿՆ ԱՄՓՈՓԵԼ Է «ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ, ԻՄ ԱՊԱԳԱ» ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸՆախագծերի գնահատումն իրականացրել է ժյուրին, որի կազմում էին անկախ մասնագետներ տարբեր ոլորտներից, ինչպես նաև VISA-ի ու Ամերիաբանկի ներկայացուցիչներ: Մասնավորապես, ժյուրիի կազմում էին ՀԱՀ դասախոս, գեղագիր Ռուբեն Մալայանը, իրավաբան, նկարիչ Նարեկ Վան Աշուղաթոյեանը, «ՄերակիՓալ» ընկերության հիմնադիր, կազմակերպական զարգացման քոուչ Արմինե Մկրտչյանը, ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի «Հասարակայնության հետ կապեր» մագիստրոսական ծրագրի ղեկավար, SPRING PR ընկերության համահիմնադիր նախագահ Նվարդ Մելքոնյանը, VISA-ի Բիզնեսի զարգացման մենեջեր Անի Ալեբյանը, Ամերիաբանկի Տաղանդների և ծառայությունների գծով տնօրեն Արմինե Ղազարյանն ու Մարքեթինգի և հաղորդակցության գծով տնօրեն Ռեբեկա Հակոբյանը։

Մրցույթի ամփոփիչ միջոցառմանը ներկայացվեցին նաև այն երեք նախագծերը, որոնց իրականացման համար հեղինակները կստանան ֆինանսավորում Ամերիաբանկի կողմից։ Մասնավորապես, ֆինանսավորում կստանան.

1 Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանող Ժաննա Հարությունյանի նախագիծը, որով նախատեսվում է ասեղնագործական 8 զարդանախշերի ստեղծման տեխնիկաների տեսագրում և պահպանում

2 Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանող Վահագն Զաքարյանի նախագիծը, որով նախատեսվում է մշակել բրայլյան ստեղնաշար տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար

3 Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանող Վոլոդյա Թորոսյանի նախագիծը, որով նախատեսվում է իրականացնել գյուղատնտեսության արդյունավետության բարձրացմանը միտված ծրագիր։

Հիշեցնենք, որ 2024-ին Ամերիաբանկը «Իմ Ամերիա, իմ Հայաստան» նախագծի շրջանակում մեկնարկեց երեք արշավ՝ «Իմ Ամերիա, իմ Հայաստան», «Իմ Ամերիա, իմ տուն» և «Իմ Հայաստան, իմ ապագա» խորագրերով։ Նախագծի նպատակն է միավորել մարդկանց Ամերիաբանկի առաքելության շուրջ և միասին բարելավել կյանքի որակը:

Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո՝ Բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։

Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Галерея (7 фото)

Основная тема:
Теги:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ПЕРВЫЙ ТУРИСТИЧЕСКИЙ ПОЕЗД В АРМЕНИИ
    2025-06-26 17:19

    Компания «Южно-Кавказская железная дорога» совместно с чешским туристическим оператором Gepard Express предоставляют новую для Армении услугу туристического поезда. Первый поезд отправится в 9-дневный рейс 28 июня и будет курсировать по Армении и Грузии.

  • «БЕЗЗАКОНИЕ, НАСИЛИЕ И ПРОИЗВОЛ ПАШИНЯНОВСКОГО РЕЖИМА ДОСТИГЛИ БЕСПРЕЦЕДЕНТНЫХ МАСШТАБОВ»
    2025-06-26 09:35

    «Джавахкская диаспора России» выступила с заявлением, в котором говорится:

  • АКОП БАДАЛЯН: ПРИ ПОСЛЕДОВАТЕЛЬНОЙ РАБОТЕ РЕЗУЛЬТАТЫ БЫВАЮТ ЗАМЕТНЫМИ
    2025-06-26 09:15

    Наличие оговорок Ливана в связи со «Стамбульской декларацией» Организации исламского сотрудничества и принятыми резолюциями, которые, как уже известно, содержат неприемлемые формулировки в адрес Армении, подтверждает, что вполне возможно было путем эффективной дипломатической работы добиться оговорок по крайней мере от ряда стран или вообще не допустить включения этих положений в декларацию, а не реагировать на уровне МИД РА уже постфактум, написал в своем ТГ-канале политолог Акоп Бадалян. Публикацию полностью приводим ниже.

  • НОЛЬ БЕЗ ПАЛОЧКИ В ЧАЛМЕ
    2025-06-26 09:00

    22 июня ряд шиитских лидеров в Азербайджане распространил открытое письмо находящегося в тюрьме лидера «Союза мусульман Азербайджана» Талеха Багирзаде, в котором он требует от бакинских властей осудить действия Израиля против «братского Ирана». Напомним, что уроженец Нардарана считается самым авторитетным шиитским теологом в Азербайджане, которого в январе 2017 г. бакинский суд приговорил к 20 годам заключения.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ