Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ԵՎՐՈՊԱՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՎԱՏԱԳՈՒՅՆԻՆ, ԻՍԿ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ «ՀԱՐՄԱՐՎԵԼ» ԵՆ ԱՂԵՏԻՆ՝ ՉՏԵՍՆԵԼՈՎ ՎԱՏԱԳՈՒՅՆԸ
Լոնդոնում կայացել է ԵՄ երկրների արտակարգ գագաթնաժողովը, որը գումարվել է դեպի Վաշինգտոն Զելենսկու խայտառակ այցից հետո։ Երեկվա հանդիպմանը եվրոպական երկրները փորձեցին ընդհանուր ռազմավարություն մշակել արագ փոփոխվող աշխարհաքաղաքական պայմաններում։
Գագաթնաժողովի հիմնական թեմաներն էին.
- Ի՞նչ պետք է արվի Ուկրաինայի
դիրքերն ամրապնդելու համար.
- Ինչպե՞ս իրականացնել Եվրոպայի վերազինումը` ԱՄՆ-ից կախվածությունը նվազեցնելու նպատակով:
Եվրոպացիները քննարկել են Ուկրաինային տնտեսական և ռազմական աջակցությունը շարունակելու տարբերակները։ Ինչ վերաբերում է Եվրոպայի պաշտպանունակության ուժեղացմանը, ապա Եվրահանձնաժողովը մարտի 6-ին այս հարցի վերաբերյալ ծրագիր կառաջարկի Եվրոպական խորհրդին։ Գագաթաժողովից հետո, ԵՄ Եվրահանձնաժողովի ղեկավար Ֆոն դեր Լյայենի և մյուս լիդերների խոսքերը ցույց են տալիս, որ Եվրոպան խուճապի մեջ է։
Նրանց համար չափազանց դժվար է, բայց և կարևոր է կարճաժամկետ հեռանկարում պաշտպանական ոլորտում ներդրումների ավելացումը: Սա անհրաժեշտ է Եվրամիության անվտանգության համար, և նրանք պետք իրենց շուրջ առկա ռազմավարական միջավայրում պատրաստվեն վատթարագույնին: Հետևաբար, ձգտելու են ուժեղացնել իրենց պաշտպանությունը՝ հսկայական միջոցներ տնտսությունից կտրելով և դնելով ռազմարդյունաբերության վրա:
Ակնհայտ է, որ Եվրոպան պատրաստվում է հնարավոր պատերազմի: Ռուսաստանը չի շտապում դադարեցնել ռազմական գործողությունները այլ հակառակը՝ պատրաստվում է ապագայի հնարավոր ընդլայնմանը: Իրանի միջուկային ծրագրի շուրջ օղակը սեղմվում է: Ադրբեջանը մեծ տեմպերով սպառազինվում է: Թուրքիայի «ռեգիոնալ ախորժակը» նոր է բացվել: Իսրայելը ևս սպառազինվում է, իսկ Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում իրավիճակը չի հանդարտվում:
Եվ այս պայմաններում, Հայաստանի խաբեբա կապիտուլյանտները կարծում են, թե իրենց «խաղաղության օրակարգը», «խաղաղության խաչմերուկը» կամ «ԵՄ անդամության մեկնարկը» ինչ-որ մեկի «տանձին» կարող է պետք լինել:
Մեղք է մեր ժողովուրդը, կրկին պետք է խաբվի դատարկ հույսերի մեջ, էլի Նիկոլի անբաշարության կամ դավադրության պատճառով հարվածի տակ ընկնի, էլի տարածքներ կորցնի ու էդպես էլ չհասկանա, որ միակ լուծումը բոլորով մւասին Նիկոլին քշելու և նախորդ իշխանությանը վերադարձնելու մեջ է:
Հասկանում եմ, որ այս անգամ էլ ասված ճշմարտությունը շատերի սրտով չէ, բայց ի՞նչ իմաստ ունի դատարկ հույսեր տալ, թե շուտով իբր նոր «փրկիչ-մեսիա» է գալու: Վերջին շրջանում ստեղծված ցանկացած «նոր ուժի» կափարիչը բարձրացնում ես՝ տակից կամ նոր Սահակաշվիլի է երևում, կամ նոր Զելենսկի, կամ էլ նոր՝ ավելի վատ Նիկոլ...
Մտածեք էլի, էդ ուղեղն ինչի՞ համար են տվել...
Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ, ֆեյսբուքյան էջ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-05 17:00
Вопрос кандидата в премьер-министры – необходимость, и консультации вокруг его личности могут и должны состояться, при этом амбиции и представления оппозиционных политических сил необходимо временно отставить в сторону, написал на своей странице в ФБ член Исполнительного органа РПА Артак Закарян. Публикацию полностью приводим ниже.
-
2025-05-05 09:27
Было бы справедливо, если бы Патриарх Московский и Всея Руси Кирилл за уничтожение христиан и их культурного наследия наградил орденом не только Мехрибан Алиеву, но и ее партнершу – Анну Акопян, пишет в соцсети Фейсбук историк, доктор политических наук Армен АЙВАЗЯН.
-
2025-05-02 13:41
Правительство Армении заключило договор с организацией Mercury Public Affairs, занимающейся лоббингом и общественными связями, которая в прошлом представляла посольство Турции в Вашингтоне, сообщает 301.
-
2025-05-01 10:40
В Ереване, в стенах Объединения ветеранов Республики Армения имени маршала И.Х. Баграмяна, состоялась трогательная и по-настоящему историческая встреча: ветеран Великой Отечественной войны, краснофлотец Лачин Степанян представил публике сборник своих стихов под названием "Моё время, моя Победа". Книга вышла в рамках Книжной серии ДИАЛОГ при поддержке и непосредственном участии руководителя проекта, общественного деятеля Юрия Навояна.