Последние новости

ՏԵՌՈՐԻ ԴԻՆԱՄԻԿԱ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՀԱՆՁՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԹԱՔՆՎԱԾ «ՄԵՂԱԴՐՎՈՂ» ՀԱՅԵՐԻՆ

«Խաղաղության և Ադրբեջանի հետ հարաբերությունների նոր մեկնարկի իրական ձգտումը ցույց կտա, ի թիվս այլևայլի, Հայաստանի պատրաստակամությունը՝ ընդունելու իր պատասխանատվությունը և արտահանձնելու ռազմական հանցագործությունների մեջ մեղադրվողներին, հատկապես նրանց, ովքեր ներկայումս թաքնվում են Հայաստանի տարածքում»,- օրերս հայտարարեց Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:

«Ի թիվս այլևայլի» ձևակերպումը, հիշեցնեմ, բովանդակում է հայկական Սահմանադրությունը փոխելու, արտատարածքային «Զանգեզուրի միջանցքը» բացելու, Իլհամ Ալիևի կողմից «Արևմտյան Ադրբեջան» անվանյալ Հայաստանում 300 հազար ադրբեջանցիներ բնակեցնելու և այլ պահանջներ։

ՊԵ՞ՏՔ ԷՐ ԱՐԴՅՈՔ ՍՊԱՍԵԼ ՀԵՐԹԱԿԱՆ ՊԱՀԱՆՋԻՆ: ԱՆՇՈՒՇՏ. Փաշինյանի կողմից Արցախը Ադրբեջանի տարածքի մաս ճանաչելուց, Սահմանադրության, պետական խորհրդանշանների փոփոխման թեման հանրային դիսկուրս նետելուց, «խաղաղության պայմանագիր» կոչվող ոչինչ չնշանակող թուղթ ստորագրելու մոլեռանդ ձգտումից, Բաքվում Արցախի նախկին ղեկավարների նկատմամբ իր էությամբ հրեշավոր դատաստանը լռության մատնելուց, ՀՀ իշխանությունների այն հայտարարությունից հետո, թե Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքների մի մասի զավթման հարցը լուծվելու է «սահմանազատում-սահմանագծումով», հասկանալի էր, որ Հայաստանի ղեկավարությանը Ադրբեջանի ներկայացրած պահանջների շարքում հաջորդը լինելու է Հաջիևի վերոնշյալ մեսիջը։

Եվ պատահական չէ, որ այդ պահանջին զուգահեռ ստացվեց այն տեղեկությունը, որ Ադրբեջանը փակում է ՄԱԿ-ի, Միջազգային Կարմիր Խաչի, Transparency International-ի ներկայացուցչությունները։ «Ադրբեջանը վերանայում է ՄԱԿ-ի հետ համագործակցության գերակայությունները՝ հաշվի առնելով նոր իրողությունները»,- հայտարարեց ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:

 Պարզ է, թե այդ ինչ «նոր իրողություններ» են։ Ոչինչ և ոչ ոք չպետք է խանգարի Ադրբեջանին լայնածավալ տեռոր ծավալել հայերի դեմ։ Հատկապես այն իրավիճակում, երբ հայկական ղեկավարությունն, ըստ էության, համաձայնողականություն է ցուցաբերում Բաքվի ցանկացած պահանջին (լավագույն դեպքում սահմանափակվում է հռետորական հայտարարություններով), որոնք օր օրի ավելի կոշտ ու արյունարբու են դառնում։

«Ցանկացած ավտորիտար ռեժիմ ունի իր դինամիկան, այն տեղում կանգնած չէ, գնալով ավելի կոշտ է դառնում, և պետք է ինչ-որ ուղղությամբ զարգանալ, և եթե դու արդեն ամեն ինչ մաքրել ես, պետք է գտնել էլի ինչ-որ մեկին, ում կարելի է արգելել,-ասում է Եվրոպայում բնակվող ադրբեջանական սոցիոլոգ Սերգեյ Ռումյանցևը:- Ճիշտ է, անհասկանալի է, թե ինչ խնդիրներ կարող է ստեղծել, օրինակ, Կարմիր խաչը, թեև, հավանաբար, ադրբեջանական իշխանություններին անհանգստացրել է, որ նրանք հանդիպում են հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հետ, որոնց Ադրբեջանը գերության մեջ է պահում 2020 թվականի ղարաբաղյան պատերազմից հետո: Նախագահը հաղթել է պատերազմում, և նա քարտ-բլանշ ունի ցանկացած գործողության համար»։

Որո՞նք են այդ ցանկացած գործողությունները: Այս մասին վերջերս «ԳԱ»-ին տված հարցազրույցում խոսեց ռազմաքաղաքական վերլուծաբան Հայկ Նահապետյանը, հավաստելով, որ Հիքմեթ Հաջիևի հնչեցրած մեսիջը նման սցենարի հավանականության ստույգ հաստատումն է, որը շուտով կսկսի իրականացվել լիակատար ծրագրով:

Մեջբերենք Հ.Նահապետյանի խոսքերը. «Բաքվում Ալիեվը դատում է իբր «ֆաշիստական պետության» ղեկավարներին, իսկ նրանց, որոնց կոլաբորացիոնիստ Նիկոլը առայժմ չի կարող արտահանձնել Բաքվին, նա դատում է այստեղ: Ճշգրտեմ ևս մեկ անգամ. ԱՌԱՅԺՄ չի կարող արտահանձնել։ Բայց այն, որ պատրաստվում են այն տասնյակ ու հարյուրավոր մարդկանց փոքր ու մեծ ցուցակները, որոնք, ըստ Ալիևի, ժամանակին «բռնազավթել են իր երկրի տարածքը» (խոսքը Արցախի Պաշտպանության բանակի շարքերի մասին է), դա, պետք է ենթադրել, կասկածից վեր է։ Երբ Փաշինյանը Ալիևին արվող իր զիջումներում հասնի գագաթնակետին, իսկ փաշինյանական իշխանության գործողությունների արդյունքում հայ հասարակության մեջ դիմադրությունը զրոյանա, այդ ժամանակ, վստահեցնում եմ ձեզ, Բաքվից ինքնաթիռները կթռչեն Երևանի «Զվարթնոց» օդանավակայան, և հազարավոր մարդկանց գիշերն անկողնուց կհանեն հայ ոստիկանները, հետո նրանց ինչ-որ տեղ կտանեն, ապա կնստեցնեն նույն այդ ինքնաթիռներն ու կուղարկեն Բաքու։ Երբ Հայաստանում, կրկնեմ, դիմադրությունը ոչնչացված կլինի

Փաշինյանը ճանաչել է Արցախը Ադրբեջանի մաս։ Ալիևը հիմնավորում ունի. «ֆաշիստական պետության» հանցագործները թաքնվել են մի երկրում։ Ի՞նչ է արվում հետո: Նրանց որոնում են, ցուցակները, որոնք, պարզ է, դեռևս չեն հրապարակվում, ուղարկվում են Հայաստան։ Եվ հայկական իշխանությունները սուսուփուս հանձնում են այդ մարդկանց Բաքվին։ Այնպես որ բոլոր նրանք, ովքեր Արցախում և Հայաստանում ռազմաքաղաքական բարձր պաշտոններ են զբաղեցրել, ներառյալ ՀՀ նախկին երեք նախագահները, պետք է իմանան, որ Բաքվից գալու են իրենց հետևից։ Եվ իրենց չեն օգնի ո՛չ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը, ո՛չ էլ Հայաստանի սահմաններից դուրս ունեցած կապերը։ Եթե բրիտանացի հրահանգիչները թուրք կատարածուների հետ միասին որոշել են, որ Հայաստանի Հանրապետություն չպետք է լինի, իսկ հայկական պետականության կործանմանը դիմադրելու համատեքստում առաջին օղակն այսօր հանրապետության երեք նախկին նախագահներն են, ինչպես նաև Արցախի ու Հայաստանի նախկին ռազմաքաղաքական ղեկավարները և նրանց հետ կապված կառույցները, ապա ակնհայտ է, որ նրանք բոլորը ենթակա են ոչնչացման։ Եվ այդ առումով արդեն կոնկրետ քայլեր են արվում։

Բաքվում գերիների և Արցախի նախկին առաջնորդների դատավարությունները, Հայաստանում Ջալալ Հարությունյանի դատավարությունը, արդեն մի քանի տարի բանտում գտնվող Միքայել Հարությունյանը բնավ հռետորաբանության ոլորտից ինչ-որ բան չեն, այլ կոնկրետ գործողություններ... Նրանք, ովքեր մասնակցել են Արցախի ազատության և անկախության համար մղվող ազգային-ազատագրական պատերազմին սկսած 90-ականներից մինչև Ադրբեջանի վերջին ագրեսիան՝ 44-օրյա պատերազմը, բոլորն էլ Փաշինյանի «շնորհիվ», Ադրբեջանի տեսանկյունից դիտարկվում են որպես զավթիչներ։ Նրանց բոլորին կդատեն, ցուցակները, որոնք Բաքվից կուղարկեն այստեղ, կներառեն հազարավոր ազգանուններ... Ընդ որում, «հանցագործ» կհամարվեն ոչ միայն բուն Արցախի ինքնապաշտպանության բանակի մասնակիցները, այլև նրանք, ովքեր Արցախում տնտեսական գործունեություն են իրականացրել որպես տնտեսավարող սուբյեկտներ։ Քանզի Բաքվում նրանք դիտարկվում են որպես «օկուպացված հողերում ապօրինի գործունեություն, թալան իրականացրած մարդիկ», ինչի համար Ալիևը պահանջում է 160 միլիարդ դոլար փոխհատուցում...»:

Վերադառնանք ադրբեջանցի պաշտոնյայի հայտարարությանը, որին հայկական ղեկավարությունը ոչ մի կերպ չարձագանքեց. «Խաղաղության և Ադրբեջանի հետ հարաբերությունների նոր մեկնարկի իրական ձգտումը ցույց կտա, ի թիվս այլևայլի, Հայաստանի պատրաստակամությունը՝ ընդունելու իր պատասխանատվությունը և արտահանձնելու ռազմական հանցագործությունների մեջ մեղադրվողներին, հատկապես նրանց, ովքեր ներկայումս թաքնվում են Հայաստանի տարածքում»:

Եթե հաշվի առնենք, որ Ադրբեջանը «ռազմական հանցագործությունների մեջ մեղադրվող» է համարում Արցախի ազատությունն ու անկախությունը պաշտպանած, Արցախում ծառայած, նրա հետ տնտեսական կապեր ունեցած բոլոր հայերին, ապա լոկ կռահել կարելի է, թե հայերի նկատմամբ հաշվեհարդարի ինչ մասշտաբի մասին են երազում Բաքվում: Եվ եթե միաժամանակ Ադրբեջանն իր տարածքում վերացնում է ՄԱԿ-ի, Միջազգային Կարմիր խաչի, Transparency International-ի ներկայացուցչությունների աշխատանքը, ապա ադրբեջանական իշխանությունների կողմից հայերի նկատմամբ ծանուցված տեռորին վերոհիշյալ կազմակերպությունները չեն արձագանքի նույնիսկ հռետորական «մտահոգությամբ»:

Ս.թ. փետրվարի 28-ին ՀՀ ԱԳՆ-ը հայտարարություն տարածեց, որում ասվում է. «Հայազգի ռազմագերիները, պատանդները և այլ պահվող անձինք ապօրինաբար պահվում են Ադրբեջանում՝ ի հեճուկս նրա կողմից ստանձնած հանձնառությունների և միջազգային պարտավորությունների: Հայազգի ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց կալանավորումն ու հետապնդումը հանդիսանում է միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու հիմնարար իրավունքների կոպիտ խախտում. համապատասխան միջազգային բազմակողմ փաստաթղթերի պարզ թվարկումը ներառում է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագիրը, «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ» կոնվենցիան, Ժնևի IV կոնվենցիան (1949 թ.), Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան:

Ակնհայտ է, որ Ադրբեջանի իշխանություններն այս դատական ​​բեմականացումն օգտագործում են որպես Հայաստանի Հանրապետության վրա քաղաքական ճնշումների և հասարակության շրջանում մանիպուլյացիայի գործիք՝ հաշվի առնելով խնդրի զգայունությունը յուրաքանչյուր ընտանիքի անդամի և ողջ հասարակության համար։ Առանձնակի ուշադրության է արժանի այն, որ այս գործընթացներն ընթանում են ադրբեջանական լրատվամիջոցներում հայերի դեմ էթնիկ ատելության շարունակական քարոզչության պայմաններում…»։

Եվ այլն, և այդպես շարունակ... Իսկ չորս օր անց Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով կոմունիկացիաների հարցին, հայտարարեց, որ «Հայաստանի բոլոր ճանապարհները բաց են Ադրբեջանի համար», ի լրումն նշեց, որ «խաղաղության պայմանագրի նախագծում դեռ կան երկու հոդվածներ, որոնց շուրջ դեռ չի հաջողվել գալ համաձայնության, և մենք շարունակում ենք աշխատել այդ ուղղությամբ»։

Այսինքն մի «ձեռքով» հայկական ղեկավարությունն արձանագրում է Ադրբեջանում պետական մակարդակով հայերի նկատմամբ ատելության քարոզչություն, միջազգային իրավունքի խախտում, ՀՀ-ի նկատմամբ քաղաքական ճնշում, մյուսով՝ հավաստիացնում, որ «բոլոր ճանապարհները բաց են Ադրբեջանի համար» և համաձայնեցման կարիք ունեն «խաղաղության պայմանագրի» ընդամենը 2 հոդվածներ, և Հայաստանը շարունակում է աշխատել այդ ուղղությամբ։ Դուք առհասարակ լսո՞ւմ եք ձեր ասածը։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • СИРИЯ ПОКАЗАЛА: ТОЛЬКО САМООПРЕДЕЛЕНИЕ МОЖЕТ СТАТЬ ГАРАНТИЕЙ БЕЗОПАСНОГО ВОЗВРАЩЕНИЯ АРЦАХЦЕВ НА РОДИНУ
    2025-03-13 09:44

    «Зверства против мирного населения в Сирии неприемлемы. Защита населения должна быть гарантирована. Виновные в этих преступлениях не могут остаться безнаказанными», – заявил посол Франции в Армении Оливье Декотиньи. «Зверства неприемлемы», «нужно гарантировать защиту населения», «виновные в преступлениях должны быть наказаны» – ну что, все правильно говорит французский посол.

  • ДИНАМИКА ТЕРРОРА: АЗЕРБАЙДЖАН ТРЕБУЕТ ВЫДАТЬ "ОБВИНЯЕМЫХ" АРМЯН, СКРЫВАЮЩИХСЯ НА ТЕРРИТОРИИ АРМЕНИИ
    2025-03-11 09:08

    "Подлинное стремление к миру и новому началу отношений с Азербайджаном будет продемонстрировано, среди прочего, готовностью Армении признать свою ответственность и выдать обвиняемых в военных преступлениях, особенно тех, кто в настоящее время скрывается на территории Армении", - заявил на днях помощник президента Азербайджана Хикмет Гаджиев. "Среди прочего", напомню, – требование изменить армянскую конституцию, открыть экстерриториальный "Зангезурский коридор", внедрить 300 тысяч азербайджанцев в Армению, которую Ильхам Алиев именует "Западным Азербайджаном", и т.д.

  • А «ХРИСТИАНСКИЙ КЛУБ» ПРОСТО НАБЛЮДАЕТ ЗА ГЕНОЦИДОМ В СИРИИ, КАК НАБЛЮДАЛ ЗА ГЕНОЦИДОМ В АРЦАХЕ
    2025-03-10 15:15

    Сирия вновь горит, пылает, полыхает. Новые «демократические» власти Сирии, приведенные к руководству страной рукой Турции, расправляются с сирийскими алавитами, христианами, устраивая показательный геноцид на камеры. Видеокадры ужасают: людей бросают на землю, заставляют ползать, бьют прикладами, седлают и ездят на них те, кого цивилизованная Европа и «коллективный Запад» приветствовали как «демократов» в противовес «тирании» Асада. Соцсети, в частности, Фейсбук, зачастую прикрывают эти чудовищные кадры убийств, в том числе детей, женщин, стариков как «неприемлемый контент» - ох, уж эта западная стыдливость. Точно так же прикрывались видеокадры 44-дневной войны, на которых азербайджанские убийцы, радостно гогоча, перерезали горло армянским старикам.

  • ГОЛОСА ЗДРАВОМЫСЛИЯ РАЗДАВАЛИСЬ ВСЕГДА – ИХ НЕ СЛУШАЛИ
    2025-03-10 08:43

    Когда сегодня, на фоне глобальной трансформации международных отношений между ведущими державами, в общественное пространство громко ворвались голоса здравомыслия (как например, речь известного экономиста Джеффри Сакса в Европарламенте), многие возмущаются: дескать, где вы были, почему раньше не выступали, не предупреждали, не прогнозировали?! Это неправда: те, кто в голос говорит сегодня, говорили и раньше, просто их не слушали и не слышали. Впрочем, и сегодня не многое изменилось – на фоне яростного общественного дискурса их разве что слушают. Но слышат ли? Следом за вышеупомянутым выступлением Сакса в прессе выступил блестящий американский дипломат, посол США в СССР в 1987-1991 годах, доктор философии, профессор Джек Мэтлок, опубликовав в «Responsible Statecraft» статью на английском языке под заголовком «Трамп и реальный путь к миру на Украине». И эта статья – ярчайший пример того, что опытные дипломаты, профессионалы высочайшего класса, анализируя геополитические процессы и тенденции, сегодня констатируют то, о чем они заявляли, кричали, предупреждали еще, скажем, 8-10 лет назад. Почему я это точно знаю? Потому что в 2017 году мы встречались с мистером Мэтлоком, и он дал эксклюзивное интервью «ГА» ("Будущее Армении зависит только от самой Армении», 30.05.2017).

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ