Ո՛Չ ՊԵՆՏԱԳՈՆԻ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՌԱԶՄԱԲԱԶԱՆԵՐԻՆ ՀՀ-ՈՒՄ
ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատան մոտ բողոքի ակցիա է իրականացվում` ընդդեմ Հայաստանում գտնվող ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների։ Մասնակիցները դեսպանատան մոտ են եկել պաստառներով` «Ո՛չ Պենտագոնի կենսաբանական ռազմաբազաներին Հայաստանում», «Ո՛չ մահաբեր ԱՄՆ ռազմական կենսաբանական լաբորատորիաներին», «ԱՄՆ կենսաբանական լաբորատորիաները սպառնալիք են Հայաստանի համար», «Deep State»–ի ներկայացուցիչ Քրիստինա Քվին, հեռացի՛ր Հայաստանից» և այլ գրառումներով։
Ակցիայի ընթացքում ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանն ասաց, որ քանի դեռ ՀՀ–ում ԱՄՆ դեսպանի նման դիվանագետներ կան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա ղեկավարած կառավարությունը կշարունակեն մնալ իշխանության։
«Մենք ասում ենք, որ Հայաստանը չպետք է լինի կենսաբանական լաբորատորիաների փորձադաշտ, առավել ևս, որ մեր հարևան Իրանի Իսլամական Հանրապետության վերևում են ամպերը խտանում։ Ուստի մենք ասում ենք, որ ՀՀ–ում գործող 13 լաբորատորիաները պետք է դուրս բերվեն մեր երկրից»,– ասաց Նահապետյանը։
Սննդի անվտանգության պետական ծառայության նախկին պետ Գրիգոր Գրիգորյանն էլ ընդգծեց, որ վերջերս մի նյութ է հրապարակվել, որտեղ USAID-ի նախկին աշխատակիցը մեկ այլ աշխատակցի տեղեկացնում է կենսաբանական ռիսկերի նվազեցման ծրագրերի շրջանակում կատարված որոշակի գործողությունների մասին։ Գրիգորյանը նշեց, որ այդ աշխատակիցը զգուշացրել է դրանց վտանգի մասին։
«Մեր երկրի տարածքում կասկածելի գործողություններ են կատարվում, և փորձաքննության դեպքում կարող է պարզվել, որ խախտվում են «Կենսաբանական զենքի կոնվենցիայի որոշ դրույթներ։ԱՄՆ նոր վարչակազմը կոշտ դիրքորոշում է որդեգրել մարդկության և կենդանական աշխարհի առողջությանը սպառնացող փորձերի վերաբերյալ։ Այժմ Թրամփի ուշադրությունն եմ հրավիրում այն գործողությունների վրա, որոնք կատարվում են ԱՄՆ կենսաբանական ռիսկերի նվազեցման ծրագրերի շրջանակում ՀՀ տարածքում։ Այդ ծրագրերը պետք է փորձաքննության ենթարկվեն»,– նշեց Գրիգորյանը։
Ակցիայի այլ մասնակից Ալլա Հակոբյանն էլ ասաց, որ Հայաստանում ստորագրահավաք են սկսելու ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին անցանկալի անձ հայտարարելու համար։ Նա ամերիկահայերին կոչ արեց նման ստորագրահավաք իրականացնել ԱՄՆ–ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի դեմ, որը հայության համար ոչինչ չի արել ու պետք է վտարվի այդ երկրից։
Ակցիայի մասնակիցները մարտի 24-ին պատրաստվում են այս ամենի վերաբերյալ նամակ փոխանցել ՀՀ–ում ԱՄՆ դեսպանին։
Ակցիայի մասնակիցները բողոքեցին նաև, որ ԱՄՆ դեսպանատունն առհասարակ չի անդրադարձել և չի դատապարտել 2024 թվականի հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած ցույցի ընթացքում ցուցարարների նկատմամբ կիրառված բռնությունը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-29 10:38
Второй президент Армении Роберт Кочарян выступил с резкой критикой в адрес действующего руководства страны, заявив, что именно бездействие и популизм властей привели к катастрофическим последствиям для Арцаха и безопасности самой Армении. На встрече со студентами и преподавателями «Армянского университета» Кочарян не только напомнил о нереализованных дипломатических возможностях, но и обозначил системные просчеты в оборонной политике, внешних связях и восприятии угроз.
-
2025-04-29 09:30
Рабочий скончался, упав с шестого этажа строящегося элитного здания в центре Еревана, сообщает сайт криминальной хроники shamshyan.com.
-
2025-04-29 09:28
Министерство внутренних дел Испании объявило чрезвычайное положение в стране на фоне массового отключения электричества, передает агентство Reuters.
-
2025-04-29 09:26
Семья бывшего госминистра Нагорного Карабаха, бизнесмена и филантропа Рубена Варданяна выразила соболезнования в связи с кончиной Папы Римского Франциска и призвала Ватикан продолжить усилия ныне покойного понтифика по освобождению армянских пленных.