Նարե ՍԻՄՈՆՅԱՆ․ ՄԱՆԻՊՈՒԼԻԱՑԻԱՆԵՐ՝ ՆԳՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ
Վերջին օրերին հանրային արձագանք է ստացել Վանաձորի ոստիկանության կողմից Տիգրան Ուլուբաբյանի խոշտանգման դեպքը։
Ընդհանրապես, թեմային մի քիչ ուշադիր մարդը պետք է որ արձանագրած լինի, որ վերջերս հաճախակի են դարձել ոստիկանության կողմից քաղաքացիների խոշտանգման դեպքերի ահազանգերը։
Ամենացայտուն օրինակներից՝ Սամվել Վարդանյանի դեպքը. քաղաքական դրդապատճառով ձեռբակալությունից հետո, երբ նա գտնվում էր ոստիկանության վերահսկողության տակ, «անհայտ անձինք» հարձակվել ու խոշտանգել են նրան... Մինչև հիմա ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել, այդ թվում՝ նրան ուղեկցող ոստիկանները։
Նման իրավիճակում երեք բան կարելի է սպասել.
- Կամ ՆԳՆ-ն լուրջ զբաղվում է խոշտանգումների հարցով, պատժում է օրինազանց ոստիկաններին, հաշվետու է լինում բացահայտված գործերով հանրության առաջ և թույլ չի տալիս ոստիկանությունը վերջնականապես վերածել ավազակախմբերի
-Կամ տիկին նախարարը ընդունում է, որ շարքային ոստիկաններն անգամ չեն ենթարկվում օրենքին և նա ի վիճակի չէ կառավարել այդ հաստատությունը։
- Կամ եթե չկա այս երկուսը՝ մնում է ենթադրել, որ ոստիկանական ամենաթողությունը, խուլիգանությունն ու խոշտանգումները քաղաքական իշխանությունների թույլտվությամբ և/կամ պատվերով են և օրինազանց ոստիկաններն ունեն նախարարի աջակցությունը կամ հրահանգը...
Հիմա անդրադառնամ ՆԳՆ նախարար Արփինե Սարգսյանի մանիպուլյատիվ հայտարարություններին։ Թվում էր, թե նախարարը պետք է.
-դատապարտեր խոշտանգման դեպքերը
- պատասխանատվություն վերցներ հնարավորինս դրանք բացահայտելու և բացառելու
- կոչ աներ ոստիկաններին զերծ մնալ օրինազանց գործողություններից։
Ինչ է անում նա. երկու «սենսացիոն բացահայտում».
1. Տիգրան Ուլուբաբյանը կասկածվում է մեկ այլ արցախցի ընտանիքի վրա ավազակային հարձակման գործում... Այն, ինչ հենց ամենասկզբից խնդրի մասին բոլոր բարձրաձայնողները նշել էին. նա արցախցի իր ազգականի հետ դիմել էր ոստիկանություն, ինչից հետո նրան որպես կասկածյալ ներգրավել են, փորձել խոշտանգումներով ստիպել իր վրա վերցնել մեղքը։
Մի կողմ թողնենք, որ էս դեպքում ոստիկանների էս գործով կասկածյալ լինելը ավելի հավանական է թվում։
Սրանով տիկին նախարարը կարծես թե փորձում է լղոզված արդարացնել Տիգրանի խոշտանգման դեպքը՝ նրան որպես հնարավոր հանցագործ ներկայացնելով։ Նման էժան մանիպուլյացիան ՆԳՆ նախարարի մակարդակով շատ ցածր ու դատապարտելի է։
2. Հաջորդ «սենսացիոն բացահայտումը». տարածվող տեսանյութը Տիգրան Ուլուբաբյանի հետ կապ չունի և «տարիներ առաջվա է»։ Այն, որ այդ տեսանյութն այլ է, այդտեղ ոստիկանական խոշտանգման զոհ դարձած մեկ այլ արցախցի է՝ շատերն արդեն ասել էին, այդ թվում՝ այս գործով ակտիվ ներգրավված փաստաբան Ռոման Երիցյանը։ Այստեղ զավեշտալի է՝ ինչպես է նախարարը փորձում իր շեֆի ոճով «նախկինների» գրպանը գցել ասելով՝ տարիներ առաջվա է։
Տիկին նախարար, այդ տեսանյութի «տարիներ առաջվա» դեպքը ընդամենը 1-2 տարի առաջ է եղել՝ ընդդիմադիր ցույցերի ժամանակ, դեպքի առիթով ոչ մի քրեական գործ չի հարուցվել, ոչ մի ոստիկան նման վայրագության համար չի պատժվել։ Եվ այդ ժամանակ դուք մանկապարտեզի ավագ խումբ չէիք հաճախում, դուք ՆԳՆ փոխնախարար էիք, մի խեղաթյուրեք իրականությունը։
Դրան հաջորդում է խոշտանգման մեջ մեղադրվողների հերոսացումը, «դա 8 հոգու ինտենսիվ ծեծածի նման չէ» բիսեդկային ակնարկները, սուտ մատնության համար սպառնալը և այլն:
Այսքանից եզրակացություն. դատելով նրա խոսքից ու մանիպուլիացիաներից՝ Արփինե Սարգսյանը ոչ միայն չի զբաղվելու խոշտանգումների դեպքերով և չի բարեփոխելու փլուզվող ոստիկանությունը, այլև շատ հավանական է՝ նրա խրախուսմամբ շատ ավելի ինտենսիվ դառնան քաղաքական դրդապատճառներով խոշտանգումներն ու ոստիկանական ամենաթողությունը։
Նարե Սիմոնյան,ֆեյսբուքյան էջ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-26 17:19
Компания «Южно-Кавказская железная дорога» совместно с чешским туристическим оператором Gepard Express предоставляют новую для Армении услугу туристического поезда. Первый поезд отправится в 9-дневный рейс 28 июня и будет курсировать по Армении и Грузии.
-
2025-06-26 09:35
«Джавахкская диаспора России» выступила с заявлением, в котором говорится:
-
2025-06-26 09:15
Наличие оговорок Ливана в связи со «Стамбульской декларацией» Организации исламского сотрудничества и принятыми резолюциями, которые, как уже известно, содержат неприемлемые формулировки в адрес Армении, подтверждает, что вполне возможно было путем эффективной дипломатической работы добиться оговорок по крайней мере от ряда стран или вообще не допустить включения этих положений в декларацию, а не реагировать на уровне МИД РА уже постфактум, написал в своем ТГ-канале политолог Акоп Бадалян. Публикацию полностью приводим ниже.
-
2025-06-26 09:00
22 июня ряд шиитских лидеров в Азербайджане распространил открытое письмо находящегося в тюрьме лидера «Союза мусульман Азербайджана» Талеха Багирзаде, в котором он требует от бакинских властей осудить действия Израиля против «братского Ирана». Напомним, что уроженец Нардарана считается самым авторитетным шиитским теологом в Азербайджане, которого в январе 2017 г. бакинский суд приговорил к 20 годам заключения.