ԱՐՑԱԽՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՀԱՐԳՄԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ
Այսօր Լեռնային Ղարաբաղից (Արցախից) տեղահանված հազարավոր մարդիկ ողջ հայ ժողովրդի հետ միասին նշում են Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը: Ընդհուպ մինչև 2023 թվականի սեպտեմբերի էթնիկ զտումները անկախ Արցախում ամեն տարի պետական մակարդակով նշվում էր համազգային այս ողբերգության հերթական տարելիցը։
Տարբեր մակարդակի սգո միջոցառումներ էին կազմակերպվում հանրապետության գրեթե բոլոր բնակավայրերում, սակայն հիմնականները ժողովրդի զանգվածային մասնակցությամբ անցկացվում էին Ստեփանակերտի հուշահամալիրում, որտեղ 2015 թվականին բացվել էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշարձան-զանգակատուն: Հուշարձանը կառուցվել է ճարտարապետներ Վլադիմիր և Միքայել Սարգսյանների նախագծով՝ ԼՂՀ Ասկերանի շրջանի Սզնեք գյուղի ձյունաճերմակ մարմարից: Զանգակատան հիմքում դրվել են Հայոց ցեղասպանության զոհերի մասունքները, որոնք բերվել են Դեր Զոր անապատից։ Հուշակոթողը դարձել էր ուխտատեղի. հանրապետության բնակիչներն ու Արցախի հյուրերն իրենց պարտքն էին համարում այցելել զանգակատուն և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:
Ապրիլի 24-ին Ստեփանակերտի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցելու և ծաղիկներ ու ծաղկեպսակներ դնելու էին գնում ԼՂՀ բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչները՝ նախագահի գլխավորությամբ, խորհրդարանի և կառավարության անդամները, ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամանատարությունը, հիմնարկների և ձեռնարկությունների, ուսումնական հաստատությունների կոլեկտիվները: Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդը պատարագ էր մատուցում Ցեղասպանության անմեղ զոհերի հոգիների հանգստության համար:
Ավանդույթի համաձայն՝ ապրիլի 23-ին Արցախի երիտասարդական հասարակական կազմակերպությունների, մասնավորապես՝ ՀՅԴ Արցախի երիտասարդական թևի նախաձեռնությամբ Ստեփանակերտում կազմակերպվում էր զանգվածային ավանդական ջահերով երթ: Երթի մասնակիցները հավաքվում էին Սուրբ Հակոբ եկեղեցու մոտ և քահանայի օրհնությունից հետո կենտրոնական փողոցով շարժվում դեպի մայրաքաղաքի հուշահամալիր, որտեղ կատարվում էր Ցեղասպանության զոհերի հոգեհանգստյան կարգ: Երթի ընթացքում մասնակիցները գոչում էին. «Ո՛չ ցեղասպանությանը», «Անկախությո՛ւն Արցախին» և այլն: Բազմահազարանոց երթին մասնակցում էին քաղծառայողներ, պատգամավորներ, զինվորականներ, հոգևորականներ, քաղաքացիական մասնահատվածի ներկայացուցիչներ, ուսանողներ, դպրոցականներ, Ստեփանակերտի բնակիչներ և հյուրեր: Երթի մասնակիցները տանում էին Արցախի հսկայական դրոշը։
«Զանգակատուն» հուշահամալիրի մոտ տեղի էր ունենում հանրահավաք, որի ընթացքում ներկաներին ավանդաբար ցուցադրվում էր Հայոց ցեղասպանությունը դատապարտող տեսահոլովակ: Հավաքվածների առջև ելույթ էին ունենում հոգևորականության, իշխանության, հասարակության, երիտասարդության ներկայացուցիչներ:
2023 թվականի էթնիկ զտումների նախաշեմին՝ ապրիլի 23-ին Ստեփանակերտում տեղի ունեցած այդպիսի վերջին միջոցառման ժամանակ հանրահավաքում ելույթ ունեցողները, մասնավորապես, նշեցին, որ Թուրքիայի և նրա արբանյակ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը տարիների ընթացքում չի փոխվել, այլ լոկ կերպափոխվել են դրա իրականացման մարտավարությունն ու մեթոդները։ «Իսկ նպատակներն անփոփոխ են. էթնիկ զտումներ և տարածքների բռնազավթում, հայ բնակչության և առհասարակ հայկական ինքնության ոչնչացում»,- ընդգծեց բանախոսներից մեկը:
Այդ ցեղասպան քաղաքականության վերջին դրսևորումներն են 2020 թվականի թուրք-ադրբեջանական 44-օրյա ագրեսիան և այն օրերին շարունակվող Արցախի բազմամսյա շրջափակումը, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մի մասի բռնազավթումը և հայ ժողովրդի դեմ թուրք-ադրբեջանական տանդեմի այլ հանցագործությունները:
Այսօր նոր ցեղասպանություն վերապրած և հայրենազրկված արցախցիները, ավաղ, սփռվել են Հայաստանում և այլ երկրներում, սակայն, որտեղ էլ որ լինեն, այս ողբերգական օրը նրանք հավատարիմ են հիշողությանն ու ավանդույթներին. իրենց ժողովրդի հետ խորապես սգում են անցած դարի հրեշավոր ոճրագործության անմեղ զոհերի համար:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-26 11:11
На днях в интервью Sputnik Армения депутат парламента Нагорного Карабаха Давид Мелкумян заявил, что тезис о том, что Степанакерт отказался от переговоров с азербайджанской стороной, изначально не соответствовал действительности и что до масштабной агрессии против Арцаха в сентябре 2023 года переговоры в той или иной форме имели место, однако со стороны официального Баку это была имитация с целью сокрытия истинных намерений в отношении армянского края.
-
2025-04-24 09:58
Сегодня тысячи вынужденных переселенцев из Нагорного Карабаха (Арцаха) отмечают вместе со всем армянским народом 110-ю годовщину Геноцида армян в Османской Турции. Вплоть до этнических чисток в сентябре 2023 года в независимом Арцахе ежегодно на государственном уровне отмечалась очередная годовщина этой общенациональной трагедии.
-
2025-04-23 10:13
«В границах и на территории нашей суверенной страны – Республики Армения – нет и не может быть второго государства или какого-либо государственного института, связанного с ним. Любые подобные действия, а также лица или структуры, осуществляющие такие действия, должны удостаиваться строгой политической и правовой оценки…» – написал на своей странице в соцсети депутат от правящей партии «Гражданский договор» Арсен Торосян. Необходимо заметить, что аналогичное постоянно твердили представители бакинского режима до этнических чисток в Арцахе, утверждая, что «в Закавказье не может быть второго армянского государства».
-
2025-04-19 09:55
Венгрия единственная из стран-ЕС заблокировала выделение Европейским союзом дополнительных 20 миллионов евро в виде «нелетальной» военной помощи Армении через Европейский фонд мира (EPF). Данный антиармянский шаг, естественно, вызвал восторг и ликование в Азербайджане. «Сохраняя приверженность принципиально справедливой позиции, Венгрия вновь встала на пути односторонней и политически ангажированной военной поддержки Армении со стороны Евросоюза, тем самым разоблачая двойные стандарты Брюсселя в подходах к процессам на Южном Кавказе, – торжествует 1news.az. – Дело в том, что утверждение военной помощи EPF требует единогласного одобрения всех 27 стран-членов ЕС. За предложение о военной поддержке Армении проголосовали все страны, кроме Венгрии».