Последние новости

«ԿՐԹՈՒՄ»՝ ՆԻԿՈԼԱՎԱՐԻ

Ա՛խ այդ համաշխարհային ցանցը: Ամեն ինչ հիշում է, ամեն ինչ: Եվ հիշեցնում:

«Անցել է ավելի քան մեկ դար, բայց չեն վերացվել Ցեղասպանության հետևանքները։ Մինչ այժմ Թուրքիան զղջման խոսքեր չի ասել արածի համար, ներողություն չի խնդրել։ Դա է պատճառը, որ մենք այսօր հայտարարում ենք. «Հիշում ենք և պահանջում»։

Ո՞Վ Է ԱՅՍ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՂԻՆԱԿԸ: ՀԱՎԱՆԱԲԱՐ ՈՐՈՇ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐ ԿԶԱՐՄԱՆԱՆ, բայց հեղինակը Նիկոլ Վովայի Փաշինյանն է: Ճիշտ է, ոչ ներկայիս Փաշինյանը, այլ «նախկինը»։ Այս հայտարարությունն արվել է 2020թ. ապրիլի 24-ին։ Այն ժամանակ, երբ նա անկեղծորեն հավատում էր իր մեծ նախանշանակությանը։ Թե ինքը երկրորդ Մեսիան է, որ իջել է Հայոց աշխարհ... Եվ պարտավոր է, ոչ մեկից չվախենալով, շրխկացնել ճշմարտությունը բոլորի ճակատին, քանզի ծովը «սիրո և համերաշխության ոչ բռնի, թավշե հեղափոխության» առաջնորդի ծնկից է:

«100 տարի անց Թուրքիան վերադարձել է տարածաշրջան՝ շարունակելու իր ցեղասպան քաղաքականությունը»։

Այս հայտարարության հեղինակն էլ նույն Նիկոլ Վովայի Փաշինյանն է։ Այն արվել է մեկ տարի անց՝ 2021 թվականի մայիսի 10-ին։ Հանրապետության խորհրդարանի արտահերթ ընտրություններից մեկ ամիս առաջ, Փաշինյանի տանուլ տված 44-օրյա պատերազմից հետո։ Այն օրերին Նիկոլ հասկանում էր, թե ինչ է պետք է ասել ընտրողին, որպեսզի հնարավորություն ստանա կրկին բազմել վարչապետի աթոռին, որպեսզի իրեն չհամարեն ու չանվանեն ազգային շահերի դավաճան։

«Մեր պաշտոնական դիրքորոշումն է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մեջ չի մտնում»: «Մենք պետք է դիտարկենք նաև Ցեղասպանության պատմության հարցը, պետք է հասկանանք՝ լավ, ի՞նչ է տեղի ունեցել և ինչո՞ւ է տեղի ունեցել։ Եվ ինչպե՞ս ենք մենք դա ընկալել, ո՞ւմ միջոցով ենք ընկալել»։

Իսկ այս երկու հայտարարություններն արդեն մեր օրերի Նիկոլինն են։ «Փիլիսոփա» Նիկոլինը, որը ոչինչ չի պահանջում, այլ միայն հարցեր է տալիս՝ «ի՞նչ է տեղի ունեցել», «ինչպե՞ս է տեղի ունեցել» և ո՞ւմ միջոցով ենք մենք ընկալում տեղի ունեցածն այնպես, ինչպես ընկալում ենք... Քանզի այսօր նախկին «հերոս» Փաշինյանին մտահոգում է լոկ այն հարցը, թե ինչպես անել, որ Անկարան բացի սահմանը, որպեսզի այդ իրադարձությունը հնարավոր լինի վաճառել ընտրողին իբրև Փաշինյանի արտաքին քաղաքականության հաղթանակ

Ո՞րն է նման կերպափոխման պատճառը: Այն, որ ըստ Փաշինյանի՝ միայն Անկարայի և Բաքվի բարյացակամ վերաբերմունքի շնորհիվ կարելի է փորձել փոխարկել Արցախի ողբերգությունը հաջողության և այդպիսով պահպանել իշխանությունը։ Ուստի մեղք չէ նաև Էրդողանի գրած գրքույկը գորովանքով կրծքին սեղմելը։ Այն մարդու գրքույկը, որը, իր իսկ նախկին հայտարարությունների համաձայն, վերադարձրել է Թուրքիային տարածաշրջան՝ շարունակելու ցեղասպան քաղաքականությունը

Այսօր Նիկոլն ու Աննան ակտիվորեն հանդիպումներ են անցկացնում պոտենցիալ ընտրողների հետ։ «Կրթությունը նորաձև է» սոուսի տակ: Բայց այդպես սուսուփուս անցկացնում են։ Այդ հանդիպումներից ուղիղ ռեպորտաժներ չկան, ինչպես որ մոռացության գիրկն անցան Փաշինյան զույգի փոդքասթները։

Այսօր Նիկոլը վախենում է իր «կրթական» հանդիպումների ուղիղ եթերներից։ Վախենում է, որ ուղիղ հեռարձակումների դեպքում ուղեղների լվացումն անարդյունավետ կլինի, ընտանեկան զույգին կրկին ու կրկին կբռնացնեն հակասությունների մեջ։ Ու բոլորի համար ակնհայտ կդառնա, որ Նիկոլից ու Աննայից կարելի է շատ լավ սովորել միայն մեկ բան. ինչպես հանուն սեփական շահերի ստել ու խեղաթյուրել փաստերը։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ОПАСНАЯ СИНХРОНИЗАЦИЯ
    2025-07-04 09:34

    Так ли уж случайна синхронизация по времени агрессивной антироссийской политики Баку с перманентными антироссийскими выпадами в Армении? В Баку закрывают «Спутник» и его журналистов. Азербайджанские СМИ пишут, что причиной задержания стала работа руководителей азербайджанского «Спутника» Игоря Картавых и Евгения Белоусова на ФСБ России. Затем отлавливают российских туристов, и угрожают прикрыть русские школы и обучение на русском, отменяют культурные мероприятия и сворачивают другие программы, связанные с Россией.

  • СНИМАЯ ШЛЯПУ ПЕРЕД РИЧАРДОМ МУРОМ
    2025-07-04 09:25

    Программа по обороне и безопасности представительства Transparency International (TI) Соединенного Королевства 30 июня объявила конкурс заявок на исследовательские услуги для проведения исследования Индекса целостности оборонного сектора Армении.

  • ПАСТВА ААЦ – ДАЛЕКО НЕ ТОЛЬКО ГРАЖДАНЕ АРМЕНИИ
    2025-07-03 09:37

    Ах, как Арарат Мирзоян отчитал Лаврова за вмешательство во внутренние дела Армении! Дескать, пусть в дальнейшем тебе неповадно будет, и не только тебе, но и твоим соратникам в парламенте, политологам вашим и журналистам. Вслед за Мирзояном подтянулся хор осуждения Лаврова от провластных политологов, начиная от Армана Бабаджаняна, который потребовал, чтобы в ответ на слова Лаврова Армения официально покинула ОДКБ… Понятно, что слова Макрона о том, что Франция поддерживает Пашиняна в его борьбе против нападок на армянскую демократию никто из этой кампании вмешательством не посчитал.

  • «ПЕРЕКРЕСТОК» НЕ ДЛЯ АЛИЕВА: У НЕГО ДРУГИЕ АМБИЦИИ
    2025-07-02 10:04

    Предположим, Пашинян прав в своей стратегии убедить Баку и Анкару, что Армения, Азербайджан и Турция в одной лодке, с общими региональными интересами, а потому не стоит зацикливаться на противоречиях, лучше концентрироваться на общих интересах. Пашинян надеется убедить своих азербайджано-турецких визави, что для блага и процветания своих граждан всем трем странам нужны стабильность и мир в регионе, новая эскалация невыгодна, а потому надо урегулировать отношения, основываясь на том простом постулате, что мир и сотрудничество лучше, чем война и конфликты.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ