«ԻՄ ԱՄԵՐԻԱ, ԻՄ ԸՆՏԱՆԻՔ»․ ԲԱԶՄԱԹԻՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԱՎԵԼԻ ՔԱՆ 300 ՆՎԵՐԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆ և ՇԱՏ ԱՎԵԼԻՆ
Ամերիաբանկը մեկնարկում է «Իմ Ամերիա, իմ ընտանիք» նախագիծը` որպես տարեվերջին իրականացված «Իմ Ամերիա, իմ Հայաստան» նախագծի տրամաբանական շարունակություն, հաղորդում է Ամերիաբանկի մամուլի ծառայությունը։
«Իմ Ամերիա, իմ ընտանիք» նախագիծն ունի երեք հիմնական բաղադրիչ` ֆինանսական ծառայությունների արտոնյալ պայմաններով «Ընտանեկան փաթեթ», «Իմ Ամերիա, իմ ընտանիք» խորագրով խաղարկություն և Երևանում հանրային տրանսպորտի ուղետոմսերի հետվճարի արշավ:
«Նախագծի միջոցով Ամերիան ցանկանում է շնորհակալություն հայտնել Հայաստանում և Հայաստանի համար ապրող ու արարող բոլոր ընտանիքներին: Հրավիրում ենք բոլորին միանալ Ամերիա ընտանիքին իրենց մտերիմների, ընկերների, բարեկամների` մեծ ընտանիքի բոլոր անդամների հետ, որպեսզի միասին օգտվեն այս նախագծի բոլոր առավելություններից»,- նշում է Ամերիաբանկի Մարքեթինգի և հաղորդակցության գծով տնօրեն Ռեբեկա Հակոբյանը:
«Նախագծի շրջանակում Բանկի նոր և գործող հաճախորդները և նրանց ընտանիքի անդամները հնարավորություն կստանան օգտվելու քարտերի, վարկերի, ավանդների արտոնյալ պայմաններ տրամադրող «Ընտանեկան փաթեթ»-ից, ինչպես նաև մասնակցելու ավելի քան 50 մլն դրամ ընդհանուր արժողությամբ 300-ից ավելի նվերների խաղարկությանը։Ավելին, Ամերիաբանկի յուրաքանչյուր Visa քարտապան կարող է ստանալ 30% հետվճար Երևանում հանրային տրանսպորտի իր բոլոր ուղետոմսերի համար, իսկ նոր հաճախորդները` 100% հետվճար առաջին 20 ուղետոմսի համար»,- նշում է Ամերիաբանկի Մանրածախ բանկինգի գծով տնօրեն Արման Բարսեղյանը։
«Ընտանեկան փաթեթ»
«Ընտանեկան փաթեթ»-ի շրջանակում հաճախորդները կարող են ստանալ 15% հատուկ անվանական տոկոսադրույք անգրավ վարկերի համար, 50% զեղչ պրեմիում դասի Gold և Platinum քարտերի համար, + 0,1%՝ MyAmeria-ով ավանդ և խնայողական հաշիվ բացելու, ինչպես նաև Ամերիա մանկական ավանդ ներդնելու դեպքում, ճամփորդական անվճար ապահովագրություն՝ MyAmeria-ի MyTour հարթակով ճամփորդական փաթեթ ձեռք բերելու դեպքում և շատ ավելին։
Ամերիայի «Ընտանեկան փաթեթ»-ից օգտվելու համար հաճախորդները պետք է մինչև սեպտեմբերի 30-ը իրենց ընտանիքի առնվազն մեկ նոր անդամի հրավիրեն` դառնալու Բանկի հաճախորդ:
«Իմ Ամերիա, իմ ընտանիք» խաղարկություն
Խաղարկության մասնակից են դառնում մայիսի 5-ից մինչև սեպտեմբերի 30-ը Ամերիաբանկի հաճախորդ դարձած բոլոր անձինք, որոնց այս ընթացքում անվճար կտրամադրվի «Հաշվի բացում ծառայությունների փաթեթ»-ը` Visa Classic քարտ, Ամերիաբանկի հաշիվ և MyAmeria հավելված:
Բացի այդ, թե նոր, թե գործող հաճախորդները կստանան խաղարկության լրացուցիչ պրոմո կոդեր հրավիրված յուրաքանչյուր անձի համար, ինչպես նաև յուրաքանչյուր ամիս MyAmeria-ով գործարքներ կատարելու, բանկային և ոչ բանկային ավելի քան 20 ծառայությունից օգտվելու համար։
Միանալով արշավին` հաճախորդները հնարավորություն կունենան մասնակցելու 4 ամսական և 1 ամփոփիչ խաղարկություններին ու շահելու՝
- 10 ընտանեկան ճամփորդություն դեպի արտերկիր և 50 ընտանեկան ճանապարհորդություն Հայաստանում
- 150 նվեր քարտ ռեստորանների, զվարճանքի ու մշակութային վայրերի համար
- 100 նվեր քարտ գրախանութներից օգտվելու ու ընտանեկան լուսանկարահանումների համար։
Մասնակցության ամբողջական պայմանները՝ այստեղ։
Հանրային տրանսպորտի ուղետոմսի հետվճար
Բանկին մայիսի 2-ից մինչև հունիսի 30-ը միացած նոր հաճախորդները Ամերիայի Visa քարտով մինչև օգոստոսի 31-ը ուղետոմս գնելու դեպքում կստանան 100% քեշբեք հանրային տրանսպորտի առաջին 20 ուղետոմսի համար։
Բացի այդ, Բանկի բոլոր Visa քարտապանները MyAmeria հավելվածով ամսական 10 ֆինանսական գործարք կատարելու դեպքում կստանան 30% քեշբեք Ամերիայի Visa քարտով մինչև օգոստոսի 31-ը գնված բոլոր ուղետոմսերի համար։
Ամերիաբանկի մասին
Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո՝ Բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։
Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-09 09:25
Звучащие все активнее очищающие Турцию нарративы являются путем не нормализации армяно-турецких отношений, а перехода к одностороннему очищению образа Азербайджана, убежден политолог Акоп БАДАЛЯН. Результатом всего этого станет не нормализация отношений, а принуждение Армении к режиму отношений и искажение социально-психологической идентичности и образа Армении, армянского общества, написал он в своем ТГ-канале. Публикацию полностью приводим ниже.
-
2025-05-08 15:08
Америабанк запускает проект «Моя Америя, моя семья» как логическое продолжение проекта «Моя Америя, моя Армения», реализованного в конце прошлого года.
-
2025-05-08 10:25
21 мая 1945 г. г. Тбилиси
-
2025-05-07 10:22
TProfit – это инвестиционная платформа, созданная не только для комфортного старта, но и для устойчивого развития. Она предлагает не просто доступ к финансовым рынкам, а полноценную систему, которая помогает развивать навыки, улучшать результаты и постепенно масштабировать прибыль. Всё больше пользователей подтверждают в отзывах о STProfit, что это пространство, где рост капитала становится не мечтой, а чёткой системой для заработка.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2025-04-09 17:31
Ամերիաբանկը գործարկել է MyAmeria Star բանկային նոր հավելվածը՝ նախատեսված 6-18 տարեկանների համար։ MyAmeria Star-ն անվտանգ և հարմարավետ բանկային լուծում է երեխաների և դեռահասների համար՝ ծնողական ամբողջական վերահսկողության հնարավորությամբ։
-
2025-04-05 10:47
Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը նախաձեռնել է «Սիմֆոնիկ ռոք` հանուն երեխաների առողջության» համերգը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ՝ համախմբելով լեգենդար ռոքի մեղեդիները սիմֆոնիկ վերարտադրության մեջ, հաղորդում է Ամերիաբանկի մամուլի ծառայությունը։
-
2025-03-28 16:08
Ամերիաբանկը հինգշաբթի բնակարանի վկայագրով է պարգևատրել «Իմ Ամերիա, իմ տուն» վիճակախաղի հաղթող Շուշանիկ Սարգսյանին։
-
2025-03-24 10:09
Վճարումներ ստանալու նոր, արագ ու անվտանգ եղանակ՝ ընդամենը մեկ հղումով. Ամերիաբանկը և Դիննո ընկերությունը ներկայացնում են PayLink համատեղ հարթակը, որը վճարումների ստացման և կառավարման նորարարական լուծում է։ Այն օգնում է բիզնեսին պարզեցնել գործընթացները, ստանալ անխափան ու անվտանգ վճարումներ, ինչպես նաև ակնթարթային հաշվետվություն: