ՀԿԵ ԿՈԼԵԿՏԻՎԸ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ Է ՄԱՏՈՒՑԵԼ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության աշխատակազմը՝ ընկերության ղեկավարության գլխավորությամբ, ծաղկեպսակներ է դրել Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում գտնվող երկաթուղային զինվորների հուշարձանին, ինչպես նաև Հաղթանակի զբոսայգում տեղադրված Հավերժական կրակին։ Մայիսի 9-ին Երևանի երկաթուղային կայարանում տեղի է ունեցել տոնական համերգ՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին։
Տոնին ընդառաջ՝ Հայաստանի խոշոր երկաթուղային կայարանները ձեվավորվել են թեմատիկ ատրիբուտիկայով և ինստալացիաներով, իսկ ընկերության էլեկտրագնացքները զարդարվել են Գեորգիևյան ժապավեններով։ Մայիսի 9-ին կայարանում կազմակերպվել է տոնական համերգ «Հարավկովկասյան երկաթուղու» գործընկեր Մ. Միրզոյանի անվան երաժշտական դպրոցի սաների մասնակցությամբ։ Կայարանի տարածքում իրականացվել է նաև Գեորգիևյան ժապավենների նվիրատվության ակցիա։
Ավելի վաղ ընկերությունը՝ համագործակցելով Հայաստանում «Ռուսկի դոմ» և 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչների հետ, Սանահինում՝ Միկոյան եղբայրների տուն-թանգարանի հարևանությամբ, ստեղծել է ծառուղի՝ նվիրված Հաղթանակի 80-ամյակին։ Ընկերության պաշտոնական կայքում բացվել է «Շնորհակալ ենք պապին հաղթանակի համար» խորագիրով էջ, որտեղ հրապարակվել են նյութեր Հայրենական մեծ պատերազմին մասնակցած ՀԿԵ աշխատակիցների ազգականների և երկաթուղային զինվորների մասին։
ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը նշել է.
«Հայ երկաթուղայինները ակտիվ մասնակցություն են ունեցել հաղթանակի ապահովման գործում։ Հայրենական մեծ պատերազմի ճակատներում կռվել է շուրջ 600 հազար հայ։ 60 հայ գեներալ ղեկավարել է Կարմիր բանակի խոշոր միավորումներ։ Յոթանասուն հազար հայ զինվոր, սպա և գեներալ պարգևատրվել է ԽՍՀՄ շքանշաններով և մեդալներով։ Իսկ 106 հայ զինծառայող արժանացել է Սովետական Միության հերոսի բարձրագույն կոչմանը։ Շնորհավորում եմ բոլորիս տոնի առթիվ։ Վստահ եմ, որ մեր ընդհանուր պատմությունն առաջիկայում կհարստանա նոր հաղթանակներով»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-09 20:10
Коллектив компании «Южно-Кавказская железная дорога» во главе с ее руководством возложил венки к Мемориалу воинам-железнодорожникам в ереванском округе Эребуни, а также к Вечному огню в парке Победы. На ереванском вокзале состоялся концерт, приуроченный к 80-летию Победы в Великой Отечественной войне.
-
2025-05-09 09:25
Звучащие все активнее очищающие Турцию нарративы являются путем не нормализации армяно-турецких отношений, а перехода к одностороннему очищению образа Азербайджана, убежден политолог Акоп БАДАЛЯН. Результатом всего этого станет не нормализация отношений, а принуждение Армении к режиму отношений и искажение социально-психологической идентичности и образа Армении, армянского общества, написал он в своем ТГ-канале. Публикацию полностью приводим ниже.
-
2025-05-08 15:08
Америабанк запускает проект «Моя Америя, моя семья» как логическое продолжение проекта «Моя Америя, моя Армения», реализованного в конце прошлого года.
-
2025-05-08 10:25
21 мая 1945 г. г. Тбилиси
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2025-04-29 11:08
Ապրիլի 28-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում նշվեց Աշխատանքի պաշտպանության համաշխարհային օրը։ Այս տարի այն նվիրված է տեղեկատվական տեխնոլոգիաներին՝ «Աշխատանքի անվտանգության ապահովման հեղափոխական մոտեցումները. Արհեստական բանականության և թվայնացման դերը աշխատավայրում» խորագրի ներքո։
-
2025-04-18 14:33
Հաճախորդակենտրոն քաղաքականության շրջանակում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը իրականացնում է մի շարք միջոցառումներ՝ ուղևորների սպասարկման որակի բարելավման նպատակով։
-
2025-04-17 11:26
Ապրիլի 16-ին Երևանի «Սասունցի Դավիթ» երկաթուղային կայարանի շենքում բացվեց լուսանկարչական ցուցահանդես, որը ներկայացված է «Նախաստեղծ Ռուսաստան» համառուսական բնապահպանական փառատոնի շրջանակում։ Ցուցահանդեսում ներկայացված են շուրջ երկու տասնյակ աշխատանքներ։ Միջոցառումն իրականացվել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի նախաձեռնությամբ և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի աջակցությամբ։
-
2025-03-06 09:00
Մարտի 5-ին ժամը 19:30-ի սահմաններում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Երևան-Երասխ երթուղով ընթացող մերձքաղաքային էլեկտրագնացքը բախվել է մարդատար մեքենայի: