Последние новости

ՓԱՇԻՆՅԱՆԸ ԱՌԱՋ ԱՆՑԱՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

«Նորաձև կրթության» ծրագրով Փաշինյան-Հակոբյան զույգի հանդիպումները քաղաքացիների հետ գնալով ավելի են հիշեցնում աղանդների հավաքույթներ: Անցնում են փակ, սուղ տեղեկատվությունը հրապարակվում է գրաքննությունից հետո։ Եվ դա հասկանալի է, քանզի կիսաաղանդավորական այդ հավաքույթների ժամանակ վարչապետը հաճախ անցնում է ճղավոցի, եթե չասենք՝ ծիսական ոռնոցի։

Դատելով ամենից, վարչապետի նախորդ հանդիպումներից քիչ էր տարբերվում նաև հանդիպումը Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ։ Կրկնվող թեզերը վարչապետի կողմից հնչեցվել են արդեն բազմիցս։

Փաշինյանը հերթական անգամ հայտարարեց, թե Արցախը հանձնելով՝ մենք ավելի անկախ ենք դարձել, և «երկաթե» փաստարկ բերեց։ Պարզվում է, մինչև Արցախի հանձնումը Փաշինյանը չէր կարողանում բարձրացնել Հայաստանի սահմանային պահակետերից ռուս սահմանապահներին դուրս բերելու հարցը: Իսկ հիմա արդեն կարող է. վերցրեց, բարձրացրեց հարցն ու դուրս բերեց։ Ուստի շատ գոհ է. Արցախը՝ հեչ, կարևորը՝ սահմանապահներին դուրս բերեց։

Վարչապետը վստահ է և կրկին հայտարարեց, որ եթե մենք սահմանափակենք մեր հավակնությունները, ապա հնարավորությյուն կստանանք հարատև դարձնել մեր պետությունը... Դե, այստեղ պետք է հասկանալ, որ «հարատև» ասելով՝ վարչապետը նկատի ունի իր կառավարումը։

Իհարկե, վարչապետի համար հեշտ չէ, Հայաստանի հավերժ կառավարման իր ճանապարհին խոչընդոտները շատ են։ Հայ Առաքելական Եկեղեցին (ՀԱԵ) նյարդայնացնում է նրան ամենից առավել։ Դա նորմալ է. ՀԱԵ-ի վարկաբեկումն այն է, ինչը միավորում է բոլոր աղանդներին. ինչպես դե յուրե գործող, այնպես էլ դե ֆակտո աղանդներին: Բոլոր աղանդների համար անհանդուրժելի է այն միտքը, որ Հայ Առաքելական Եկեղեցին իր երկրում ունի Սահմանադրությամբ ամրագրված հատուկ կարգավիճակ։

Վարչապետի համար անհանդուրժելի է նաև այն միտքը, որ երկրում գործում է իրեն ոչ հաշվետու ինստիտուտ։ Ինստիտուտ, որտեղ նա չի կարող պահանջել դրա այս կամ այն ներկայացուցչի հրաժարականը հասարակ SMS հաղորդագրությամբ։ Սա՝ մեկ։ Երկրորդ. ՀԱԵ-ն նյարդայնացնում է Փաշինյանին, քանի որ իր հարատև կառավարումը հնարավոր է միայն Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան եռյակ դաշինքով՝ «իրական Հայաստան» հայեցակարգի ենթատեքստերի համաձայն։ Այս տեսանկյունից հասկանալի է, որ Արցախի մշակութային և կրոնական ժառանգության պահպանման ուղղությամբ ՀԱԵ-ի ձեռնարկված գործողություններն առանձնակի են նյարդայնացնում վարչապետին, որևէ կերպ չեն տեղավորվում «իրական Հայաստան» հասկացության մեջ:

Ի լրումն այդ ամենի՝ Բագրատ արքեպիսկոպոսը հայտարարեց «Սրբազան պայքար» շարժման նոր փուլ սկսելու մտադրության մասին: Հասկանալով, որ նոր ալիքը կարող է ավելի հզոր լինել, քան նախորդը, Փաշինյանը որոշեց առաջ անցնել իրադարձություններից և, օգտվելով այն հանգամանքից, որ մի շարք ընդդիմադիր կառույցներ շարունակում են մնալ լեթարգիական քնի մեջ, սկսեց իր արշավն ընդդեմ ՀԱԵ-ի։ Փողոցային սկզբունքով. եթե կռիվն անխուսափելի է, առաջինը դու հարվածիր:

Դժվար թե վարչապետը հույս ունի, թե կհաջողվի լիովին իրեն ենթարկել ՀԱԵ-ն։ Ավելի շուտ, ինչպես արդեն առիթ է եղել նշելու, սա սովորական շանտաժ է «բացահայտումներով». Փաշինյանի սիրելի հնարքը, որը բազմիցս նրան տարբեր բոնուսներ է բերել ընդդիմադիր դեղին թերթի խմբագիր եղած ժամանակ։

Կարծում ենք՝ Փաշինյանն ակնկալում է, թե հիմա իր հետ բանակցելու կգան Կաթողիկոսի պատվիրակները։ Եվ որպես փոխզիջում՝ վարչապետը կհամաձայնի աստիճանաբար նվազեցնել ՀԱԵի վրա հարձակումների թափը, եթե վերջինս իր հերթին միանշանակ հայտարարի, որ չի աջակցում «Սրբազան պայքարին» ու դրա առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին։

Փաշինյանի հաշվարկն այն է, թե իրենց այս կամ այն մեծ ու փոքր մեղքերի հնարավոր բացահայտումներից անհանգստացած ՀԱԵ եպիսկոպոսները կաջակցեն այդպիսի հավանական փոխզիջմանը։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ОПАСНАЯ СИНХРОНИЗАЦИЯ
    2025-07-04 09:34

    Так ли уж случайна синхронизация по времени агрессивной антироссийской политики Баку с перманентными антироссийскими выпадами в Армении? В Баку закрывают «Спутник» и его журналистов. Азербайджанские СМИ пишут, что причиной задержания стала работа руководителей азербайджанского «Спутника» Игоря Картавых и Евгения Белоусова на ФСБ России. Затем отлавливают российских туристов, и угрожают прикрыть русские школы и обучение на русском, отменяют культурные мероприятия и сворачивают другие программы, связанные с Россией.

  • СНИМАЯ ШЛЯПУ ПЕРЕД РИЧАРДОМ МУРОМ
    2025-07-04 09:25

    Программа по обороне и безопасности представительства Transparency International (TI) Соединенного Королевства 30 июня объявила конкурс заявок на исследовательские услуги для проведения исследования Индекса целостности оборонного сектора Армении.

  • ПАСТВА ААЦ – ДАЛЕКО НЕ ТОЛЬКО ГРАЖДАНЕ АРМЕНИИ
    2025-07-03 09:37

    Ах, как Арарат Мирзоян отчитал Лаврова за вмешательство во внутренние дела Армении! Дескать, пусть в дальнейшем тебе неповадно будет, и не только тебе, но и твоим соратникам в парламенте, политологам вашим и журналистам. Вслед за Мирзояном подтянулся хор осуждения Лаврова от провластных политологов, начиная от Армана Бабаджаняна, который потребовал, чтобы в ответ на слова Лаврова Армения официально покинула ОДКБ… Понятно, что слова Макрона о том, что Франция поддерживает Пашиняна в его борьбе против нападок на армянскую демократию никто из этой кампании вмешательством не посчитал.

  • «ПЕРЕКРЕСТОК» НЕ ДЛЯ АЛИЕВА: У НЕГО ДРУГИЕ АМБИЦИИ
    2025-07-02 10:04

    Предположим, Пашинян прав в своей стратегии убедить Баку и Анкару, что Армения, Азербайджан и Турция в одной лодке, с общими региональными интересами, а потому не стоит зацикливаться на противоречиях, лучше концентрироваться на общих интересах. Пашинян надеется убедить своих азербайджано-турецких визави, что для блага и процветания своих граждан всем трем странам нужны стабильность и мир в регионе, новая эскалация невыгодна, а потому надо урегулировать отношения, основываясь на том простом постулате, что мир и сотрудничество лучше, чем война и конфликты.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ