Последние новости

Արմեն ՀՈՎԱՍԱՓՅԱՆ․ ՆԻԿՈԼԻ ՌԵԺԻՄԸ ՀԱԿԱՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՍՊԱՍՄԱՆ ՄԵՋ ԱՊՐՈՂ ՆՅԱՐԴԱՅԻՆ, ԻՆՔՆԱՆՊԱՏԱԿ ԼԱԲԻՐԻՆԹՈՍ Է

Մի բան ակնհայտ է. Նիկոլի իշխանության գոյության աղբյուրը խառնաշփոթն է դա նրան ուժ ու երկարակեցություն է տալիս։ Ի տարբերություն շատ այլ ուժերի՝ նիկոլական ռեժիմի կայունության աղբյուրը ոչ թե հասարակական վստահությունն ու ներդաշնակությունն է է, այլ՝ անորոշությունն ու տոտալ քաոսը։ Եվ հենց այդ պատճառով, ամեն անգամ, երբ նկատվում է ռեյտինգի նվազում, հանրային դժգոհության աճ կամ օբյեկտիվ ճգնաժամ՝ նա փաթեթավորում է նոր «հեղաշրջման փորձ» բնորոշումը։

Այս քարոզչական հնարքը կրկնվում է պերմանենտ՝ 2018-ից ի վեր՝ մեխանիկական ճշգրտությամբ։ Երբ ընդդիմությունը դուրս է գալիս փողոց՝ «սադրիչներ են», երբ հոգևորականը խոսում է՝ «իշխանություն տապալելու դավադրություն ու ահաբեկչություն» է, երբ բերման ենթարկված քաղաքացու մոտ գտնում են հեռախոս՝ «հեղաշրջման գործիք» է։ Տպավորություն է, որ Նիկոլն ու իր թիմը չեն կարողանում անցկացնել նույնիսկ մեկ ամիս առանց նոր «հակահեղափոխության» տեսիլքի։

Ասել է թե՝ իշխանազավթումից հետո նրանք մերժել են նույնիսկ խաղաղ առօրեայի գաղափարը։ Պետական կայունությունը՝ որպես նորմ, սրանց համար վտանգ է, որովհետև ի տարբերություն իրական պետական գործիչների՝ իրենք չունեն կառավարման գաղափար կամ ծրագիր։ Դե իսկ երբ չկան լուծումներ՝ մնում է միայն վախը։

Իրականում այս ամենն ունի հստակ հոգեբանական շերտ։ Նիկոլն իշխանության է եկել՝ որպես ընդվզման մարմնացում, և այսօր՝ իշխանության վերևում գտնվելով, շարունակաբար փորձում է վերարտադրել նույն ռեժիմը։ Քանի որ ինքը փայլուն տիրապետում է փողոցը և գիտի, թե ամենամանր «ճայթյունից» ինչ «հրդեհ» կարող է բռնվել, ամեն կերպ բնում խեղդում է յուրաքանչյուր դրվագ։ Սա է նրա վախերի բացատրությունը։

Տգետ ազգակործան պատուհասի ողջ ռեժիմը հակահեղափոխության սպասման մեջ ապրող նյարդային, ինքնանպատակ լաբիրինթոս է։

Եթե մեկ նախադասությամբ ձևակերպենք՝ նրանք ոչ թե հեղափոխություն են արել, այլ ընդամենը կառուցել են հակահեղափոխության մշտական սպասման մի ագրեսիվ կառույց։

Արմեն ՀՈՎԱՍԱՓՅԱՆ, ֆեյսբուքյան էջ

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • Татевик АЙРАПЕТЯН: ЦЕЛЬ ПАШИНЯНА – УБЕДИТЬ АРМЯНСКУЮ ОБЩЕСТВЕННОСТЬ, ЧТО НУЖНО СДАТЬСЯ НА ВОЛЮ И МИЛОСТЬ СОСЕДНЕГО ДИКТАТОРСКОГО РЕЖИМА
    2025-07-05 10:14

    В предшествующий выборам период вся азербайджанская пропагандистская машина все более открыто начнет вести психологическую войну против армянского общества, угрожая, что если мы отстраним Пашиняна, то это приведет к войне, в этом же духе будет вестись также пропаганда гэдэшников, написала в своем ТГ-канале эксперт по вопросам Азербайджана Татевик Айрапетян. Публикацию полностью приводим ниже.

  • ЗАТУЛИН: ЗАДЕРЖАНИЕ РОССИЯН В БАКУ – ПОПЫТКА САМОУТВЕРДИТЬСЯ ЗА СЧЁТ РОССИИ
    2025-07-04 14:32

    Кризис в отношениях между Россией и Азербайджаном продолжает нарастать. Поводом для новой волны напряжённости стало задержание в Баку российских журналистов, представляющих агентство «Sputnik Азербайджан», - пишет в своем телеграм-канале первый заместитель председателя Комитета Государственной Думы по делам СНГ, евразийской интеграции и связям с соотечественниками Константин Затулин

  • CSI: МАКРОН ЗАЯВИЛ О ПОДДЕРЖКЕ ФРАНЦИЕЙ ДАВЛЕНИЯ НА АРМЯНСКУЮ АПОСТОЛЬСКУЮ ЦЕРКОВЬ
    2025-07-04 09:22

    Международная христианская солидарность (CSI) призывает власти Армении освободить заключенных архиепископов и всех других политических заключенных и воздержаться от вмешательства во внутренние дела Армянской апостольской церкви. CSI также призывает Францию ​​и все государства-члены ЕС проявить солидарность с жертвами репрессий, а не с теми, кто их совершает. Об этом говорится в размещенном на сайте организации заявлении которое приводим полностью в переводе «ГА».

  • АРДШИНБАНК ПОДВЁЛ ИТОГИ РОЗЫГРЫША ДЛЯ ДЕРЖАТЕЛЕЙ КАРТ MASTERCARD BUSINESS
    2025-07-03 14:57

    16 июня Ардшинбанк завершил розыгрыш призов, организованный для держателей карт Mastercard Business. Онлайн-розыгрыш призов был организован и проводился на официальном YouTube-канале банка. Счастливчики, выбранные случайным образом, выиграли 3 Apple MacBook Air 13 M4, а главным призом стала 5-дневная поездка в Объединенные Арабские Эмираты на двоих.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ