ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ԵՐԱԺԻՇՏՆԵՐՆ ՈՒ ՀԱՅ ԵՐԱԺՇՏԱՍԵՐՆԵՐԸ՝ ՄԵԿ ՀԱՐԿԻ ՏԱԿ. ԱՄԵՐԻԱԲԱՆԿԸ՝ ԿԱՊԱՆ ՖԵՍՏԻ ԿՈՂՔԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երրորդ տարին անընդմեջ իրականացվող Կապանի միջազգային երաժշտական փառատոնը Հայաստան էր բերել միջազգային ճանաչում ունեցող 30-ից ավելի երաժիշտների, որոնց մասնակցությամբ Կապանի երգեհոնային դահլիճում կայացան բազմաժանր համերգներ:
Ինչպես ամեն տարի, այս տարի եվս փառատոնի շրջանակում Կապանի երաժշտական դպրոցներին նվիրվել են երաժշտական գործիքներ: Բացի այդ, փառատոնի շրջանակում ավելի քան 50 երիտասարդ երաժիշտներ հնարավորություն ունեցան մասնակցելու անվանի երաժիշտների կողմից անցկացվող վարպետության դասերի և նրանց հետ համերգներ ունենալու։
Ամերիաբանկը, կարևորելով մարզերի շարունակական զարգացումն ու առաջխաղացումը, առաջնորդվելով կյանքի որակը բարելավելու առաքելությամբ ու հավատարիմ մնալով կորպորատիվ սոցիալական պատասխանատվության սկզբունքներին, ևս միացել էր hուլիսի 4-ից 15-ը Սյունիքում՝ Կապան քաղաքում տեղի ունեցած երաժշտական այս տոնին:
Փառատոնի շրջանակում Հայաստան էին այցելել ինչպես հայ, այնպես էլ այլազգի հայտնի երաժիշտներ: Միջոցառման ամենասպասված հյուրերից էր աշխարհում մեծ ճանաչում ունեցող և ամենապահանջված ջութակահարներից մեկը` Վադիմ Ռեպինը։ Նա փառատոնի շրջանակում հանդես եկավ համերգով՝ Հայաստանի Սիմֆոնիկ նվագախմբի հետ միասին ապահովելով երաժշտական բացառիկ երեկո։
Ռեպինն աշխատել է աշխարհահռչակ այնպիսի դիրիժորների հետ, ինչպիսիք են Աշքենազին, Դյութուան, Գերգիևը, Նագանոն, Լևինը, Տեմիրկանովը, և բեմ է կիսել Մարթա Արգերիխի, Միշա Մայսկիի, Չեչիլիա Բարտոլիի, Գոթյե Կապյուսոնի, Ռիկարդո Մուտիի և այլ երաժիշտների հետ։
Վադիմ Ռեպինը, որը նվագում է Ստրադիվարիուսի 1722թ․ կերտած «Rode» ջութակով, արժանացել է Ֆիանսիայի բարձրագույն պարգևին՝ Արվեստի և գրականության ասպետի շքանշանին։ Նա նաև 2014թ․ իր կողմից հիմնադրված Տրասնսսիբիրյան արտ-փառատոնի գեղարվեստական ղեկավարն է։
Ամերիաբանկի մասին
Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո՝ Բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։
Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 15:17
Благодаря сотрудничеству между Америабанком и Arca, теперь уже можно совершать платежи через Apple Pay также и на армянских онлайн-платформах. Эта функция активна как для iPhone, так и для других устройств Apple.
-
2025-07-18 10:02
Пока Никол дает бой на информационном поле и перетягивает на себя всеобщее внимание его силовой аппарат действует более мягкими способами, пишет эксперт по информационной безопасности Карен Вртанесян.
-
2025-07-18 08:55
Капанский международный музыкальный фестиваль, проходящий уже третий год подряд, собрал в Армении более 30 всемирно известных музыкантов, при участии которых в Органном зале Капана прошли многожанровые концерты.
-
2025-07-18 05:31
В нижнюю палату (Dáil Éireann) двухпалатного парламента Ирландии внесена межпартийная резолюция о признании Геноцида армян, сообщает Европейская армянская федерация за справедливость и демократию (EAFJD).
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2025-07-18 15:18
Ամերիաբանկի և Arca-ի համագործակցության շնորհիվ այսուհետ հնարավոր է Apple Pay-ով կատարել վճարումներ նաև հայկական օնլայն հարթակներում: Այս գործառույթն ակտիվ է թե iPhone-ի և թե Apple ապրանքանիշի մյուս սարքավորումների համար։
-
2025-07-08 08:39
Հուլիսի 4-ից 6-ը Վանաձորում կայացավ տարվա ամենամեծ տեխնոլոգիական միջոցառումներից մեկը` Tech Week 2025-ը։ Ամերիաբանկը միացել էր եռօրյա տոնին՝ որպես ֆինթեք գործընկեր։
-
2025-06-23 18:39
Ամերիաբանկը դարձավ Հայաստանի առաջին բանկը, որն իր ներդրումային հաճախորդներին հնարավորություն է տալիս MyInvest հարթակի միջոցով ուղիղ հասանելիություն ունենալ Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX)՝ AMXTrader առևտրային համակարգին։ Այս նշանակալի իրադարձությունը նշանավորվեց բորսայական ավանդական զանգի հնչեցմամբ։
-
2025-06-23 08:48
Հունիսի 20-ին Ամերիաբանկն ուղիղ եթերում ամփոփեց «Իմ Ամերիա, իմ ընտանիք» գովազդային վիճակախաղի առաջին ամիսը։