Последние новости

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԵԴ-ՈՒՄ

Armday.am-ը գրել է «Ինչպես արդեն հայտնի է մարտի 1-ի գործով նախաքննությունն ավարտվել է և այսօր արդեն տեղեկանում ենք, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի նյութերը բաղակացած են 76 հատորից։

Նշենք, որ այս գործի շրջանակներում Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, Ռոբերտ Քորարյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գևորգյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ: Այս գործով կալանքի տակ է միայն Ռոբերտ Քոչարյանը։

Հատկապես վերջին շրջանում շատ է խոսվում, որ այս գործի շուրջ պաշտպանվող կողմը կդիմի ՄԻԵԴ, որտեղ Հայաստանը կարող է պարտվել։ Այս մասին դիրքորոշում են հայտնել Ազգային ժողովի թե՛ ընդդիմադիր, և թե՛ իշխանական պատգամավորները։ Տեսակետների բախման արդյունքում կարող են եզրակացնել, որ այնուամենայնիվ հանրության տարբեր շրջանակներում կա մտավախություն, որ Հայաստանը կպարտվի միջազգային դատական հարթակում։

Չէինք անդրադառնա տարաբնույթ տեսակետներին, եթե գործի շուրջ նոր երևան եկած փաստեր չշրջանառվեին։ ArmDay.am-իտրամադրության տակ է հայտնվել մի փաստաթուղթ, ըստ որի, 2012 թվականի մայիսին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայացրել է որոշում` Լևոն Տեր-Պետրոսյանի գանգատը մերժելու վերաբերյալ: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը քննելով մարտի 1-ի իրադարձությունները, արձանագրել է, որ Նախագահը 2008 թվականի փետրվարի 23-ին հանդիպումներ է ունեցել ուժային կառույցների հետ` հայտարարելով, որ ինքը թույլ չի տա որևէ մեկին ապակայունացնել իրավիճակը Հանրապետությունում, և տվել է համապատասխան հանձնարարականներ: Այսինքն` Նախագահը, լինելով պետության գլուխը, ուներ սահմանադրական պարտականություն` երաշխավորելու Հանրապետության ներքին անվտանգությունը (2005 թվականի Սահմանադրության 49-րդ հոդված):

Ավելին, հաշվի առնելով, որ այդ օրերին Պաշտպանության նախարարության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ ներգրավվում էին հետընտրական գործընթացներին, Նախագահը պարտավոր էր պահպանել զինված ուժերի չեզոքությունը քաղաքական հարցերում (2005 թվականի Սահմանադրության 8.2-րդ հոդված)։

ՄԻԵԴ-ը, արձանագրել է, որ Դատարանը, մանրամասն անդրադառնալով ոստիկանության և ցուցարարների միջև բախումների փաստական հանգամանքներին, չի արձանագրել, որ բախումներ են եղել զինված ուժերի և հանրահավաքի մասնակիցների միջև. այսինքն` 2012 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանի գանգատը քննարկելիս Դատարանին չի ներկայացվել որևէ ապացույց վերոնշյալ փաստերի վերաբերյալ:

ՄԻԵԴ-ը նաև քննարկել է Նախագահի` արտակարգ դրություն հայտարարելու որոշումը` չարձանագրելով, որ այդ իրավական փաստաթուղթը և իրավիճակից թելադրվող միջոցառումները եղել են անօրինական կամ հակասել են Կոնվենցիայի սկզբունքներին կամ նորմերին (օրինակ` Կոնվենցիայի 15-րդ հոդվածի մասով):

ՄԻԵԴ-ը, անդրադառնալով 2008 թվականի փետրվարի 19-ի Նախագահի ընտրություններին, հղում է կատարել մի շարք միջազգային կազմակերպությունների եզրակացությունների, որոնք իրենց հերթին արձանագրել էին, որ Հանրապետության Նախագահի ընտրությունները մեծապես անցկացվել են Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության և Եվրոպայի խորհրդի նկատմամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին և չափանիշներին համապատասխան:

 Ստացվում է, որ ՄԻԵԴ-ը արդեն ունի մարտի 1-ի գործի շուրջ դիրքորոշում, որից բխում է, որ ներկայիս իշխանությունների կողմից առաջ տարվող թեզերը անհամատեղելի են ՄԻԵԴ-ի որոշման հետ, և մտավախությունն առ այն, որ Հայաստանը կարող է ձախողել ՄԻԵԴ-ում եռապատկվում է՝ շնորհիվ այս փաստաթղթի»։

Armday.am

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ТГ-канал: ЕСЛИ БЫ ЕРЕВАН ПОВЕЛ СЕБЯ ИНАЧЕ, ТО МОГ БЫ РАССЧИТЫВАТЬ СЕГОДНЯ НА ДВА ЯДЕРНЫХ ЗОНТИКА
      2024-11-22 10:44

      При голосовании за антииранскую резолюцию в Совете управляющих МАГАТЭ голос Армении оказался в числе 12 воздержавшихся. Поддержали Иран всего трое - Россия, Китай, Буркина-Фасо. 19 – начиная с США, Британии, Франции, Германии и заканчивая Грузией - одобрили резолюцию.

    • СМЕХ - УНИКАЛЬНЫЙ ИНСТРУМЕНТ, СПОСОБНЫЙ И ОБЪЕДИНЯТЬ, И ДИСТАНЦИРОВАТЬ
      2024-11-22 10:13

      Смех — это универсальный язык, который помогает нам налаживать контакты, выражать эмоции и даже сглаживать конфликты. Но что на самом деле скрывается за этим простым и знакомым проявлением человеческой природы? Психологи из University of Virginia (США) утверждают: смех — это не всегда признак радости, а сложный социальный инструмент с множеством оттенков, сообщает Royal Society Publishing.

    • НОВЫЙ НАЛОГОВЫЙ КОДЕКС АРМЕНИИ БУДЕТ ДЕРЖАТЬ ОБЩЕСТВО В ПОСТОЯННОМ СТРАХЕ: ЭКСПЕРТ
      2024-11-22 10:10

      Нынешний Налоговый кодекс Армении даже более неудачный, чем об этом заявляет премьер-министр Никол Пашинян, назвавший его "антигосударственным". Однако проблема в том, что даже после инициированных властями законодательных изменений новый Налоговый кодекс сохранит все тот же "антигосударственный" характер. Такое мнение высказал в беседе со Sputnik Армения председатель Палаты аудиторов Наири Саркисян. Ранее премьер-министр Армении Никол Пашинян заявил, что действующее налоговое законодательство не учитывает интересы страны и даже антигосударственное, так как не позволяет собрать нужные налоги.

    • ВЕЛИЧИНА ОТКРЫТИЯ СТАНОВИТСЯ ОЧЕВИДНОЙ ЛИШЬ НА ИСТОРИЧЕСКОЙ ДИСТАНЦИИ
      2024-11-22 10:04

      Конференция «50 лет холодному слиянию» в Ереване Международная конференция физиков под названием «50 лет холодному слиянию» проходит в эти дни в Ереване. Она организована Национальной академией наук Республики Армения и Объединенным институтом ядерных исследований (ОИЯИ, Дубна). Для участия в конференции собрались ученые из Европы, Азии и Америки.

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • Գոհար ՄԵԼՈՅԱՆ. «ՄԻՋԱՆԿՅԱԼ ՄԻՋՈՑԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԼՈԿ ՍԿԻԶԲՆ Է»
      2020-10-02 08:26

      ՄԻԵԴ-ի տեքստում մի որոշակի բան տարակուսանք է առաջացնում Օրերս Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը բավարարել է ՀՀ դիմումը՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ։ Հայաստանը պահանջել է պարտավորեցնել Ադրբեջանին դադարեցնել քաղաքացիական օբյեկտների ռմբակոծումները Հայաստանի և Արցախի հետ սահմանի ողջ երկայնքով, պարտավորեցնել Ադրբեջանին ձեռնպահ մնալ անխտրական հարձակողական գործողություններից և խաղաղ բնակչությանը, քաղաքացիական օբյեկտներն ու բնակավայրերը որպես թիրախ օգտագործելուց: Մեր մշտական զրուցակիցը՝ սահմանադրական իրավունքի փորձագետ, Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի համանախագահ Գոհար ՄԵԼՈՅԱՆԸ մեկնաբանել է իրավիճակը «ԳԱ»-ի դատական մեկնաբանի հետ զրույցում։

    • ԾԱՆՐԱՑԱԾ Է ՆԻԿՈԼԻ ԽՂՃԻՆ
      2019-09-27 19:39

      Վերսկսվա՞ծ է հանցախմբերի ստեղծումը «Սա առաջին զոհն է, այն վարչապետի, գլխավոր դատախազի և Հատուկ քննչական ծառայության պետի խղճին է»,- հայտարարեց «Ազգային անվտանգություն» կուսակցության առաջնորդ Գառնիկ ԻՍԱԳՈՒԼՅԱՆԸ, մեկնաբանելով 64-ամյա գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանությունը։

    • Գևորգ Կոստանյանի հայտարարությունը
      2019-09-26 19:58

      Մարտի 1-ի զոհերի համար իրական մեղավորներին գտնելու անկարողությունը քողարկելու նպատակով փորձ է արվում քրեական գործում հնարավորինս մեծ թվով հնչեղ անուններ ներգրավելով` ստեղծել արդյունավետ գործունեության պատրանք: Նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը։

    • Միքայելյանն` Օգանովսկու մասին
      2019-08-17 15:04

      Ես չեմ կարծում, որ մարտական ուղի անցած անձը, հայոց բանակի գեներալը, հայի վրա կրակելու հրաման կտար: Այսօր լրագրողների հետ զրույցում նման համոզմունք է հայտնել «Իմ քայլը» խմբակցությունից պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով BBC-ի կողմից գեներալ-մայոր Սամվել Կարապետյանին (Օգանովսկի) վերագրվող մեղադրանքին: