Последние новости

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԱՐԻՆԵԼ ԵՆ ՊՈՊՈՒԼԻԶՄՈՎ

Օրերս հայտնի դարձավ, որ փողերի լվացման և հարկերից խուսափելու մեղադրանք է ներկայացվել Ռոբերտ Քոչարյանի ավագ որդի Սեդրակ Քոչարյանին։ Ս.Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը ներկայացված մեղադրանքն անվանեց, մեղմ ասած, չափազանց թույլ, իսկ ինքը՝ Ս.Քոչարյանը, պատասխանելով 2rd.am կայքի հարցերին, գործը բնութագրեց որպես սարքովի, իսկ իրենց ընտանիքի հետ կատարվող ամենը՝ քաղաքական հետապնդում։

«ԳԱ»-ն խնդրեց փաստաբան Վահե Եփրիկյանին, որը վերջին ժամանակներս մեծապես հայտնի դարձավ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ իր սթափ մեկնաբանություններով, արտահայտել իր դիրքորոշումն այդ թեմայի առնչությամբ։

-Միանգամայն ակերև է, որ Սեդրակ Քոչարյանը բավական համոզիչ է իր այն հայտարարությամբ, որ մեղադրանքը նույնպես պարունակում է քաղաքական բաղկացուցիչ և չի կարելի իրեն վերագրվող արարքը դիտարկել հանցավորության դեմ պայքարի տեսանկյունից։ Այստեղ անհնար է հարց չտալ. ինչո՞ւ հատկապես Սեդրակ Քոչարյանը, իսկ մինչ այդ Սամվել Մայրապետյանը, Արմեն Գևորգյանը։ Տպավորություն է ստեղծվում, թե նոր իշխանությունները մոռացել են, որ Երրորդ Հանրապետությունը գոյություն է ունեցել 1991-ից մինչև 1998 թվականները, ինչպեսև 2008-ից մինչև 2018-ը։ Ասես թե չեն էլ եղել այն ժամանակաշրջանները, երբ երկիրը ղեկավարում էին Լևոն Տեր-Պետրոսյանը, Սերժ Սարգսյանը, և կամ չեն եղել այդ տարիներին տեղի ունեցած տարբեր տեսակի կոռուպցիոն սկանդալները և այլն։

Նշեմ, որ Լ.Տեր-Պետրոսյանի օրոք դիտարկվել են առնվազն 2 անգամ ավելի շատ սկանդալային գործեր, քան երկրորդ և երրորդ նախագահների կառավարման ողջ շրջանում։ Իշխանությունները սևեռվել են 1998-2008 թվականների վրա և ցանկանում են «մերկացնել» միայն այն, ինչն այս թե այն կերպ կապված է Քոչարյանի և նրա ընտանիքի, ազգականների կամ բարեկամների հետ։

Երբ պոպուլիզմը ծաղկում է նախընտրական քարոզարշավի շրջանում, դա էլի ինչ-որ տեղ կարելի է հասկանալ։ Բայց երբ երկրում արդարադատությունը դառնում է պոպուլիստական, ապա ստացվում է, եթե թեթևակի վերափոխենք Սերժ Սարգսյանի արտահայտությունը, որ հայրենիքը վերածվում է կրկեսի։

Մեծարգո պարոն վարչապետ։ Արդեն համարյա մեկ տարի շարունակ դուք չեք բացահայտել իրական կոռուպցիաի ոչ մի դեպք։ Ոչ մի նման բան չի՛ եղել։ Ձեր հուզառատ լայվերում հայտարարում էիք, թե բանակից թալանվածը կվերադարձվի, ոչ ոք մեզ մոտ անպատիժ չի մնա։ Ո՞ւր է այդ ամենը։ Բացահայտման գոնե մեկ օրինակ կա՞։ Հասարակության աչքը խոթեցիք ընդամենը Մանվել Գրիգորյանի գործը, թեև այստեղ էլ մենք մինչ օրս դատարանի մեղադրական վճիռ չենք տեսել։

Վերադառնանք Սեդրակ Քոչարյանին ներկայացված մեղադրանքին։ Ես կցանկանայի ամրագրել, որ եթե նույնիսկ, պայմանականորեն ասած, Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի բոլոր անդամների, նրա մերձավորների նկատմամբ հարուցվի 10 քրեական գործ, մենք չենք կարող համարել, թե արդարադատություն է իրականացվում։ Հենց թեկուզ այն պատճառով, որ գերազանց տեսնում ենք, թե ինչպես է հետաքննվում գործը իր՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։ «Կալանքը ուզես-չուզես պըտի տաս»։ Հենց միայն այս նախադասությունը, որ մեզ բոլորիս հիանալի ծանոթ է հայտնի գաղտնալսումից, ի դեպ, համաձայնեցված վարչապետի հետ և հասցեագրված Քոչարյանի գործով դատավորին, բավարար է, որ տեսնենք, թե ինչպես են վարում ամբողջ գործը։ «Հեռախոսային իրավունքը» ցուցադրված է մեզ իր ողջ շուքով։ Եվ ողջ դատաիրավական համակարգն է գործում իշխանությունների «հեռախոսային իրավունքի» հետ համաձայնեցված, բացառութամբ միակ դատավորի՝Ալեքսանդր Ազարյանի, որի արիությունը բավականացրեց կալանքի չեղարկման միջնորդությունը բավարարելու։

Եվ եթե ոմանց դեռ թվում է, թե Նիկոլ Փաշինյանը հերթով իրագործում է իր «մերկացումները» , և բոլոր մեղավորները մեկը մյուսի հետևից ենթարկվելու են պատասխանատվության, հիշեցնենք 2 տարի առաջ նրա ելույթը Ազգային ժողովի ամբիոնից, երբ չափազանց հուզառատորեն պահանջում էր արդարադատություն, տալով տարբեր անուններ ու ներկայացնելով բազմազան կոռուպցիոն սխեմաներ։ Մենք լսեցինք Գագիկ Խաչատրյանի, Վարդան Այվազյանի, Հովիկ Աբրահամյանի, Գագիկ Ծառուկյանի և այլոց անունները։ Կցանկանայինք հարցնել. որտե՞ղ են հիմա այդ մարդիկ։ Փոխարենը այսօր լսում ենք մեր վարչապետից, թե Հայաստանում օլիգարխներ չկան, կան միայն խոշոր սեփականատերեր։ Հրաշք չէ՞ արդյոք։ Ի՞նչ տրամաբանության մեջ է տեղավորվում նման «հետևողականությունը»։

Եվ այնուամենայնիվ, ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանը, իսկ այնուհետ նրա որդին։ Մի՞թե պարոն Փաշինյանն իր ժուռնալիստական կամ պատգամավորական գործունեության ժամանակներում երբևէ խոսել է Սեդրակ Քոչարյանի մասին։ Կարելի է հիշել, օրինակ, թե ինչպես ժամանակին, նայելով «Օրինաց երկրի» պատգամավորներին, Փաշինյանը հայտարարեց, թե առձեռն փողերի և իրական պաշտոնների դիմած նրանք ծախել են «Մարտի 1»-ի գործը։ Նաև ասում էր, որ մարտի 1-ի իրադարձությունների թիվ 1 պատասխանատուն ոչ այլ ոք է, քան Սերժ Սարգսյանը։ ԱԺ ամբիոնից Փաշինյանը մերկացնող շատ հայտարարություններ էր անում, պահանջելով արդարություն։ Բայց իշխանության ղեկին գտնվելու ավելի քան 8 ամիսների ընթացքում պետական մեքենայի բոլոր լծակները նա նպատակաուղղված թեքեց Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի վրա։ Անվանել դա արդարադատություն, պայքար կոռուպցիայի դեմ՝ պարզապես ծիծաղելի է։ Թիրախ է ընտրված Ռոբերտ Քոչարյանը, իսկ տեղի ունեցող ամենը քաղաքական վենդետա է՝ իրավունքի ձեռքերով։ Չէ՞ որ աճում է ժողովրդի հիասթափությունը նոր իշխանությունից, և լիովին հասկանալի է, որ գտնվելով ազատության մեջ, Ռոբերտ Քոչարյանը կարող է իր շուրջ համախմբել ահռելի թվով մարդկանց, դառնալ մտքի գեներատոր և լուրջ գործոն՝ վարչապետին դիմակայելու համար։

Եվ նրա որդի Սեդրակի դեմ քրեական գործն էլ պետք է դիտարկել այդ նույն համատեքստում։ Դա քաղաքական տարրեր կրող սարքովի գործ է։ Եթե այն նույնիսկ պարունակում է իրավական ենթատեքստ, դա անհնար է դիտարկել առանց քաղաքական տարրի։ Եթե քաղաքական տարրը բացառվի, ես՝ որպես փաստաբան, որպես ՀՀ քաղաքացի, կհավատամ, որ ապրում եմ իրավական պետությունում։ Հակառակ դեպքում վաղը, երբ գան նոր իշխանություններ, նրանք Նիկոլ Փաշինյանի հետ կվարվեն նույն կերպ, ինչպես որ ինքն է այսօր վարվում Քոչարյանի հետ։ Իսկ մեզ բոլորիս անհրաժեշտ է, որ երկրում լինի երաշխավորված արդարադատություն և մեղավորները պատասխան տան արդար դատարանի, այլ ոչ թե իշխող կուսակցության կցորդի առջև։

Այսօր շատերն են հարց տալիս, թե ինչու Սեդրակի նկատմամբ խափանման միջոց չի ընտրված կալանքը, ինչպես նրա հոր պարագայում։ Ինչպես մեզ հայտնի է, համաձայն օրենքի (այլ ոչ թե քաղաքական վենդետայի շրջանակներում) կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար քննչական մարմնին առաջին հերթին անրաժեշտ է ապացուցել, որ մեղադրյալը կարող է խոչընդոտել քննչական աշխատանքին, ճնշում գործադրել, օրինակ, վկաների վրա, փախչել երկրից և այլն։ Բայց գոյություն ունի մեկ գլխավոր պայման. կալանք պահանջելու համար քննությունը պետք է հիմնավորված կասկած ունենա մարդու նկատմամբ։ Եվ, համաձայն Եվրոդատարանի ու Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների, պետք է հիմնավորի դա, այսինքն այն, որ Սեդրակ Քոչարյանը կարող է հեռանալ երկրից, խոչընդոտել քննությանը և այլն։ Ասենք, նույն պատկերն էր դիտարկվում նաև իր՝ Ռոբերտ Քոչարյանի առումով։

Բայց մենք արդեն խնդիր ունենք միջազգային ասպարեզում՝ Սամվել Մայրապետյանի գործը։ Հերթում հաջորդը Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքներն են, որոնք ՄԻԵԴ-ը արդեն վարույթ է վերցրել։ Իշխանությունները տեսնում են, որ Ստրասբուրգն իրենց ուղարկում է բնավ ոչ երկիմաստ մեսիջներ։ Եվ ստացվում է, որ Սեդրակին ձերբակալելն արդեն չափն անցնել է։ Մանավանդ եթե հաշվի առնենք, որ վերջինիս դեմ, որքանով կարելի է դատել, դկա ոչ մի ուղղակի հանցանշան կամ լուրջ ապացույց։ Կա միայն քաղաքական վենդետա և Քոչարյանի վրա ճնշում գործադրելու ցանկություն՝ նրա ընտանիքի անդամների վրա ճնշում գործադրելու միջոցով. մեկ էլ տեսար՝ բախտները բերեց ու նա զիջումների գնաց հանուն որդու։

Լիովին հասկանալի է, որ այսօր Սեդրակ Քոչարյանի նկատմամբ քրեական գործը գտնվում է նախաքննության փուլում, կա հետաքննության գաղտնիություն, մեզ հայտնի չեն մանրամասները, և ես չէի ցանկանա որևէ կոնկրետ իրավաբանական գնահատականներ տալ։ Բայց որպես ՀՀ քաղաքացի, առավելևս իրավաբանությամբ զբաղվող, չեմ տեսնում կատարվող ամենի մեջ ոչ մի այլ տրամաբանություն, բացի վերը շարադրվածից։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ПОЧЕМУ АННА ВАРДАПЕТЯН ИЗБЕЖАЛА ОТСТАВКИ?
      2024-11-22 09:23

      Главной темой последних дней стали громкие отставки первых лиц судебно-правовой системы. Напомним, что с начала недели по «просьбе» премьер-министра один за другим написали заявления об отставке председатель Комитета государственных доходов Рустам Бадасян, министр внутренних дел Ваге Казарян, председатель Следкома Аргишти Кярамян, председатель Высшего судебного совета Армении Карен Андреасян, а также затесавшейся среди глав силовиков и правоохранителей министр территориального управления и инфраструктур Гнел Саносян.

    • ОСНОВАНИЯ ИСКА ИЗМЕНИЛИ, ПРЕТЕНЗИИ ВОЗРОСЛИ
      2024-11-22 09:21

      19 ноября в Антикоррупционном гражданском суде под председательством судьи Карапета Бадаляна продолжилось слушание по делу о конфискации имущества предположительно незаконного происхождения бывшего мэра Еревана, депутата НС РА Тарона Маргаряна и членов его семьи. Обвинение в данном деле представляет прокуратура, интересы ответчиков - группа адвокатов.

    • НЕ УЖЕСТОЧАТЬ, НЕ СМЯГЧАТЬ: СУД ОСТАВИЛ ДЕЙСТВУЮЩУЮ В ОТНОШЕНИИ АШОТЯНА МЕРУ ПРЕСЕЧЕНИЯ НЕИЗМЕННОЙ
      2024-11-18 19:11

      18 ноября Антикоррупционный суд под председательством судьи Ваге Долмазяна продолжил слушание по делу зампреда РПА Армена Ашотяна, а также экс-ректора ЕГМУ Микаэла Нариманяна и сотрудников вуза Ларисы Парсегян, Марты Симонян и Ролана Давтяна. Их обвиняют в злоупотреблении служебным положением и отмывании денежных средств. Напомним, что на предпоследнем, недолго продлившемся заседании 8 ноября продолжился допрос свидетельницы Ани Рапян. Последняя  фигурирует в деле как член Попечительского совета вуза, секретарь профсоюзной организации "Гераци", а также советник ректора ЕГМУ по делам студентов. В данный момент Рапян работает врачом-кардиологом, а также преподает в ереванском Государственном медицинском университете.

    • «ВНЕШНИЙ ВЕКТОР ПОКА НЕ ЯСЕН»
      2024-11-18 14:58

      «Бритье Никола изначально означало какие-то революционные перемены. Насколько можно судить, они уже начались»,- заявил в телефонной беседе с «ГА» психолог, член блока «Айастан» Мигрдат МАДАТЯН.

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ