ԶՊՄԿ-ն տուգանվեց խախտումների համար
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նկատմամբ 382 431 552 դրամի տուգանք է հաշվարկել։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին պատկանող Արծվանիկի պոչամբարի հարակից Արծվանիկ, Չափնի և Սևաքար գյուղերի 18,55 հեկտար հողամասերը ծածկել են պոչանքներով։
Նման բացահայտում է արել ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում 2018 թվականի սեպտեմբերի 10-ից մինչև 2019 թվականի հունվարի 22-ը իրականացրած ստուգումների արդյունքում։
Բացահայտվել է, որ 2017 թվականի հունվարի 25-ին, 26-ին, 27-ին և փետրվարի 3-ին Արծվանիկ պոչամբարից տեղի է ունեցել 398,4 տոննայի արտահոսք։
Տեսչական մարմինը արտահոսքեր է արձանագրել նաև կոմբինատին պատկանող խողովակներից։ Իսկ վթարային իրավիճակների համար նախատեսված ավազանները պարզվել է մասնակի են ծառայում իրենց նպատակին:
Այսպես, 2018 թվականի սեպտեմբերի 24-ին տեղի ունեցած վթարի հետևանքով Ողջի գետի ջրավազան են արտանետվել 1,97 տոննա վտանգավոր նյութեր: 2018 թվականի 3-րդ եռամսյակում ջրային ավազան է արտանետվել 0,29 կգ ցինկ։
Ընկերությունը խախտել է նաև ջրառի պահանջը։ Ջրառն իրականացվում է Ողջի, Գեղի և Սակքար գետերից, որոնց վրա տեղադրված չեն ջրաչափեր։
2014 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2017 թվականի ապրիլի 20-ն ընկերությունն աշխատել է նաև առանց մթնոլորտային արտանետումների չափման։
Տեսչական մարմինը բացահայտել է, որ այդ ժամանակահատվածում մթնոլորտ է արտանետվել փոշի՝ 1754.92 տոննա, ածխածնի օքսիդ՝ 435.78 տոննա, ազոտի օքսիդ՝ 325.26 տոննա, բենզապիրեն՝ 0.002188 տոննա, ածխաջրածիններ՝ 56.739 տոննա, մանգանի օքսիդներ՝ 0.0046 տոննա, մուր՝ 12.709 տոննա, ծծմբական թթվի գոլորշիներ՝ 0.1725 տոննա և ծծմբի անհիդրիդ՝ 24.57 տոննա:
Ընկերության տարածքում ստուգումների արդյունքում հայտնաբերվել են նաև քարաջարդման աղաց, փայտամշակման արտադրամաս և բետոնի պատրաստման հանգույց, որոնց աշխատանքի արդյունքում մթնոլորտ է արտանետվել 159.97 տոննա փոշի:
Ստուգմամբ բացահայտվել է նաև, որ ընկերությունն աշխատել է առաջանց հանքավայրի պաշարների վերագնահատման ու հաշվառման։ Վերջին անգամ դրանք հաշվառվել են 2006 թվականին։
2017 թվականին հանքավայրի հաշվեկշռային պաշարներից փաստացի մարվել է 27,2մլն. տոննա հանքաքար, մինչդեռ ընդերքօգտագործման պայմանագրով նախատեսված է տարեկան 22,0մլն. տոննա։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված 382 431 552 դրամի վնաս և ներկայացվել է վնասի փոխհատուցման պահանջ։
Բացի այդ ընկերության 3 պատասխանատու պաշտոնատար անձիք ենթարկվել են ընդհանուր 550.000 ՀՀ դրամի վարչական տուգանքի։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-04 11:39
Президент Ирана Масуд Пезешкиан 4 июля прибыл в оккупированный Азербайджаном Нагорный Карабах для участия в 17-м саммите организации экономического сотрудничества (ОЭС), передает Mehr.
-
2025-07-04 11:33
Парламентская оппозиция на внеочередном заседании Национального Собрания Армении 4 июля бойкотировала обсуждение ходатайства Генеральной прокуратуры республики о даче согласия на возбуждение публичного уголовного преследования в отношении главы парламентской фракции оппозиционного блока «Армения» Сейрана Оганяна.
-
2025-07-04 11:13
Международный институт изучения геноцида и прав человека (подразделение Института Зоряна) выражает глубокую обеспокоенность и разочарование в связи с недавним предложением, внесенным в турецкий парламент, переименовать пограничный переход между Турцией и Арменией в честь Талаата-паши, главного архитектора Геноцида армян.
-
2025-07-04 10:42
На внеочередном заседании Национального Собрания Армении 4 июля обсуждается ходатайство Генеральной прокуратуры республики о даче согласия на возбуждение публичного уголовного преследования в отношении главы парламентской фракции оппозиционного блока «Армения» Сейрана Оганяна и его секретаря Арцвика Минасяна.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2019-03-15 11:10
Գերմանիայում Քրիստոնեադեմոկրատական միության պատգամավորը տուգանվել է այն բանի համար, որ ժամանակին Բունդեսթագին չի տեղեկացրել Ադրբեջանից լրացուցիչ աշխատավարձի մասին։ Տուգանքի գումարը կազմում է 20 հազար եվրո։ Այս որոշումը մարտի 14-ին ընդունել է Բունդեսթագի վարչակազմը՝ հայտնում է DW-ն։
-
2019-02-27 20:14
Օրերս Հայաստանի բանկերի միությունը հանդես եկավ հայտարարությամբ, որ անցած տարվա մայիսին մեկնարկած ֆիզիկական անձանց բանկային պարտավորությունների ներման գործընթացի արդյունքների ամփոփմամբ, 19 հազար հաճախորդների ներվել է 9,5 մլրդ դրամ՝ վարկային տոկոսների, տույժերի և տուգանքների գծով։