Последние новости

ԲՈԼՈՐՆ ՈՒԶՈՒՄ ԵՆ ՍԱՆԱՏՈՐԻԱ ԳՆԱԼ կամ ՊՈՊՈՒԼԻԶՄԻ ԳԻՆԸ

Օրերս Հայաստանի բանկերի միությունը հանդես եկավ հայտարարությամբ, որ անցած տարվա մայիսին մեկնարկած ֆիզիկական անձանց բանկային պարտավորությունների ներման գործընթացի արդյունքների ամփոփմամբ, 19 հազար հաճախորդների ներվել է 9,5 մլրդ դրամ՝ վարկային տոկոսների, տույժերի և տուգանքների գծով։

Թիվը, ասենք ուղղակի, բավական ազդեցիկ է. դոլարային համարժեքով դա կազմում է 19,5 միլիոն։ Միջին տարբերակով ստացվում է, որ յուրաքանչյուր հաճախորդին (19000-ից) ներվել է 1000-ական դոլար։ Համաձայնեք, բանկային ոլորտի կողմից արված նման ժեստը դժվար է գերագնահատել։ Մանավանդ եթե հաշվի առնենք, որ առհասարակ կոմերցիոն բանկը ֆինանսական շահի վրա ամենից կենտրոնացած կառույցն է և նման «բարեգործական» գործողություններով առանձնապես երես չի տալիս հաճախորդներին։ Իհարկե, բանկային համակարգում գոություն ունի անհուսալի պարտքերի պարբերական դուրսգրման պրակտիկա։ Բայց սա ուրիշ պատմություն է։ Տվյալ դեպքում խոսքը շատ ավելի ծավալուն գործընթացի մասին է, որի հիմքում ոչ թե բիզնես-մոտեցումն է, այլ մի ինչ-որ ուրիշ բան։

Ով ինչպես էլ կոչի այդ ինչ-որ ուրիշ բանը, պարզ է, որ այն հեղափոխական պոպուլիզմի պտուղ է։ Ոմանց համար՝ քաղցր պտուղ, ոմանց համար՝ բավական դառը։ Բնականաբար, այն քաղցր դարձավ բանկերի 19000 հաճախորդների համար, որոնց ներեցին ահռելի պարտքը։ Բայց, ինչպես հայտնի է, մեկ անգամ նման պտղի համն առնողի ախորժակը բացվում է, նա ցանկանում է նորից ու նորից։ Կարելի է միայն ենթադրել, թե բանկերի 19 հազար հաճախորդների կարգապահության վրա ինչպես անդրադարձավ այդպիսի վարկային համաներումը։ Մանավանդ եթե հաշվի առնենք այլ համաներումների հետևանքները։ Այդ հետևանքները, նույնիսկ իշխանության ներկայացուցիչների խոստովանությամբ, այնքան էլ ոգևորիչ դուրս չեկան։ Այսպես, մեծ համաներման առնչությամբ, որը տարածվեց ավելի քան 7 հազար դատապարտյալների վրա, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը վերջերս նշեց, որ այն (համաներումը) ազդեց հանցավորության աճի վրա։ Եվս մեկ նմանատիպ խոստովանություն, որ վերաբերվում է ՃԵԿ-ի խախտումների համար սահմանված տուգանքներին, անցած տարվա հուլիսին հնչեցրեց Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը, նշելով, որ 2018 թվականի մայիսից, երբ հայտարարվեց ՃԵԿ-ի խախտումների համար տուգանքների համաներում, ինչպես նաև որոշ չափով թուլացվեց վարչական պատիժների կիրառումը, ճանապարհային երթևեկության կանոնների խախտման թիվն աճեց։ «Վարորդների որոշակի խումբ սխալ ընկալեց վարչապետի քաղաքականությունը վարչական տույժերը ներելու հարցում։ Նրանք սկսեցին ավելի շատ խախտումներ կատարել»- նշեց Խաչատրյանը։

Ահա ուրեմն, ոչ մի հիմք չկա ենթադրելու, թե 19 հազար ֆիզիկական անձ կազմով բանկային հաճախորդների «որոշակի խումբը» ճիշտ «ընկալեց վարչապետի քաղաքականությունը»… Այստեղ, թեպետ, անհրաժեշտ է ոչ մեծ շտկում. վարչապետի կողմից բանկերին պարտադրված քաղաքականությունը։ Ուստիև բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ բանկերն այսուհետ ստիպված կլինեն դեռ երկար և ֆինանսական կորուստների գնով վերադարձնել իրենց հաճախորդների մի մասին կարգապահության շրջանակներ։ Գումարած այն, որ բնավ ավելի հեշտ չի լինի հաճախորդների մյուս՝ ավելի ճշտակատար մասի հետ։ Վերջիվերջո, ինչպես որ ՃԵԿ-ի տուգանքների ներման պատմության պարագայում, այստեղ նույնպես ինքըստինքյան ծագում է արդարության հարցը։ Նրանց, ովքեր պարտքերը չէին վերադարձրել, դրանք ներվեցին։ Ինչի՞ հաշվին։ Ճի՛շտ է, բանկերի եկամուտների հաշվին։ Իսկ եկամուտը որտեղի՞ց։ Ճի՛շտ է, պարտաճանաչ հաճախորդներից։ Ստացվում է, որ պարտաճանաչությունը պատժելի է։ Կամ էլ, կիրառելով հայկական բանահյուսության մարգարիտը, ասենք՝ «Ով տ…, ով գնա սանատորիա»։ Շատ հավանական է, որ բանկերի վարկերը ճշտակատար վերադարձնող տասնյակ հազարավոր հաճախորդներ հիմա ավելի ու ավելի հաճախ են մտաբերում այդ ասացվածքը և նույնպես կուզենային սանատորիա գնալ։

Ասենք, այսօր բուն բանկերին էլ ակնհայտորեն չես նախանձի։ Չէ՞ որ վարկառուների ճշտապահության անկումը տեղի է ունենում մի խորապատկերի վրա, երբ աշխատատեղերի զանգվածային կրճատումների, գործազրկության աճի հետ կապված ակներևաբար նվազել է նրանց վճարունակությունը։ Եվ բանկային ոլորտի համար պարտաճանաչ ու վճարունակ հաճախորդը հիմա ոսկու գին ունի։

Ինչևէ, ակներև է, որ պոպուլիզմը չափազանց ծախսատար ու թանկ նստող բան է։ Բանկային համակարգին այն արժեցավ առնվազն 19,5 միլիոն դոլար։ Թեև, բանկիրները փող հաշվել գիտեն, դժվար թե նրանք փորձ չանեն այդ վնասը փոխհատուցել իրենց հաճախորդների հաշվին։ Իսկ վերջնահաշվում իշխանության պոպուլիզմի համար կվճարեն հենց նրանք, ում համար դա (պոպուլիզմը) նախատեսված էր։

Основная тема:
Теги:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • А ЭФФЕКТИВНОСТЬ РАВНА НУЛЮ
    2025-07-11 09:48

    Правительство Армении на заседании в четверг одобрило предложение о подписании кредитного соглашения с Международным банком реконструкции и развития (МБРР, структура ВБ) по программе «Туризм и региональная инфраструктура Армении» на 120,5 млн евро, передает АРКА. Как заявил замминистра экономики Армении Арман Ходжоян, программа нацелена на поддержку семи отдельных туристических кластеров из 20-ти в общинах Арени, Дилижан, Двин, Гюмри, Джермук, Горис и Ехегис с целью стимулирования винного, оздоровительного, приключенческого, культурно-образовательного туризма, а также экотуризма в различных областях Армении. Он сообщил, что общая стоимость программы, которая будет реализована до конца 2030 года, составляет 120,5 млн евро, из которых 24,1 млн софинансирует правительство.

  • ВОЗВРАЩАЯСЬ К ИСХОДНОЙ ПОЗИЦИИ
    2025-07-10 09:33

    Внешняя торговля Армении бешеными темпами катится вниз. По данным статистического комитета в январе-мае внешний и взаимный торговый оборот сократился вдвое по сравнению с тем же периодом прошлого года. Если в 2024-м этот показатель достигал 15,5 миллиардов долларов, то в этом году снизился до 7,9 миллиардов.

  • РОСТ С УСКОРЕНИЕМ
    2025-07-07 10:03

    В Армении в июне 2025 года по сравнению с июнем 2024 года зарегистрирована инфляция в 3,9%, а за месяц – дефляция в 1,3%. Об этом свидетельствуют данные отчета Национального статистического комитета (НСК) Армении, передает АРКА. Согласно данным НСК, в июне 2025 года по сравнению с июнем 2024 года цены на продовольственные товары и безалкогольные напитки повысились на 6,2%.

  • МОЖНО ОСТАТЬСЯ У РАЗБИТОГО КОРЫТА
    2025-07-05 09:47

    Армения выразила желание стать членом ШОС. Об этом сообщила пресс-секретарь МИД РА Ани Бадалян на своей странице в фейсбук. «Разделяя основополагающие принципы Шанхайской организации сотрудничества, а именно территориальную целостность, неприменение силы и нерушимость границ, Республика Армения выразила желание стать членом ШОС», - отмечено в сообщении, передает NEWS.am.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

  • ԲՈՒԿԼԵՏ՝ ՋՐԻ ՓՈԽԱՐԵՆ
    2021-07-01 18:57

    Երբ և որտեղ կրկին բանը բանից կանցնի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության (ՔՊ) և անձամբ Նիկոլի խոստացած ապագան, ինչպես պարզվեց, լինելու է առանց ոռոգման ջրի։ Վստահաբար կարելի է պնդել, որ այդ ապագայում շատ բան չի լինելու այն ամենից, ինչն անհրաժեշտ է չգիտես ինչի հիման վրա «հպարտ» քաղաքացիների նույնիսկ տարրական գոյատևման համար, չենք խոսում արդեն նրանց բարգավաճման մասին…

  • ՆՄԱՆ ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԸ ԼՈԿ ԽՈՐԱՑՆՈՒՄ Է ՃԳՆԱԺԱՄԸ
    2020-08-20 20:19

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ օգոստոսի 12-ի դրությամբ կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման հակաճգնաժամային ծրագրերի շրջանակներում ընդհանուր առմամբ հատկացվել է 144,5 մլրդ դրամ, հաղորդում է ԱՌԿԱ գործակալությունը: «Որից սոցիալական միջոցառումներով ծախսվել է 26,2 միլիարդ դրամ, տնտեսական միջոցառումներով ծախսվել է 17,5 միլիարդ դրամ, 19,9 միլիարդ դրամ տրամադրվել է բանկերին», - հինգշաբթի օրն ասել է նա կառավարության նիստում: Վարչապետը նաև հայտարարել է, որ կառավարության ձեռնարկած խրախուսական միջոցների արդյունքում բանկերի կողմից մոտ 92,8 մլրդ դրամ փոխառու միջոցներ են տրամադրվել բիզնեսին։

  • ՆԱ ԱՄԱՉՈՒՄ Է. ԱԽՏՈՐՈՇՈՒՄԸ՝ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ԻՄՊՈՏԵՆՑԻԱ
    2019-08-13 07:23

    Ինչպես սպիտակը սևի վրա Բոլոր ժամանակներում պոպուլիստական ռեժիմներին բնորոշ է եղել թերի ֆունկցիոնալությունը։ Մեկ տարի և երեք ամիս ժամանակահատվածում մեր երկրում այդ թերիությունը դրսևորվեց առավել քան ակներևաբար։

  • ԱՄԵՐԻԱԲԱՆԿ. «ԱՆԿԱՆԽԻԿԸ ԹՈՒՅՆ Ա»՝ ԱՆՎՃԱՐ ՔԱՐՏ ԵՎ ԱՐԱՄ MP3-Ի ՀԱՄԵՐԳԻ ՏՈՄՍ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
    2019-07-31 08:30

    Ամերիաբանկը ներկայացնում է անկանխիկ վճարումների արշավ ուսանողների համար: Արշավի շրջանակում ուսանողները կարող են մոտենալ Ամերիաբանկի ցանկացած մասնաճյուղ՝ գործող ուսանողական քարտով և անձը հաստատող փաստաթղթով, և դիմել անվճար VISA Classic քարտ ստանալու համար: