ԲՈՒԿԼԵՏ՝ ՋՐԻ ՓՈԽԱՐԵՆ
Երբ և որտեղ կրկին բանը բանից կանցնի
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության (ՔՊ) և անձամբ Նիկոլի խոստացած ապագան, ինչպես պարզվեց, լինելու է առանց ոռոգման ջրի։ Վստահաբար կարելի է պնդել, որ այդ ապագայում շատ բան չի լինելու այն ամենից, ինչն անհրաժեշտ է չգիտես ինչի հիման վրա «հպարտ» քաղաքացիների նույնիսկ տարրական գոյատևման համար, չենք խոսում արդեն նրանց բարգավաճման մասին…
Իշխանությունների դիլետանտությունն ու անձեռնհասությունը անցած երեք տարիների ընթացքում լիակատար չափով դրսևորվել են ամենատարբեր ոլորտներում, իսկ արտահերթ ընտրությունների արդյունքում ՔՊ-ն ժողովրդից (այդ թվում՝ Արմավիրի և Շիրակի մարզերի բնակիչներից) ստացավ իր ապաշնորհ, սիրողական քաղաքականությունը շարունակելու նոր մանդատ։ Արդյունքը դրսևորվեց ակնթարթորեն. այսօր անտոկոս վարկերի բեռան տակ հայտնված բազմաթիվ գյուղացիներ, այդ թվում՝ նշված շրջաններում բնակվող, հնարավորություն ունեն անզոր հայացքով նայելու ջրի բացակայության պատճառով դաշտերում փչացող բերքին։ Գյուղացիները խուճապի մեջ են. վերցրած միլիոնանոց վարկերը, թեկուզև անտոկոս, ոչ մի կերպ մարել չեն կարող. ակնկալվող բերքն արմատից չորացել է դաշտում։
Իսկ ինչո՞վ է զբաղված ընտրություններից առաջ գյուղացիներին հնարավոր ամեն բարիք ու հարստություն խոստացող կառավարությունը։ Հեռուստատեսությամբ կարճ ռեպորտաժ ցուցադրեցին վարչապետի պաշտոնակատարի հրավիրած խորհրդակցության մասին, որտեղ նա հուշաթերթիկից կարդալով անտրամադիր պատմեց կառավարության անդամներին, որ հեռանկարը, անկասկած, կաթիլային ոռոգումն է, և առաջարկեց անխոնջ աշխատել այդ ուղղությամբ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կաթիլային ոռոգման զանգվածային ներդրման համար տարիներ կպահանջվեն, իսկ բերքը չորանում է այս պահին, կառավարությունում միջոցառման օգտակար գործողության գործակիցը կարելի է զրոյական համարել։
Մինչդեռ իշխանավարման երեք տարիների ընթացքում ՔՊ-ականներն այդպես էլ ձեռք չբերեցին տարրական փորձառություն, փոխարենը միանգամից լուծարեցին Գյուղատնտեսության նախարարությունը, որտեղից նրանց կարող էին, օրինակ, հուշել, որ ոռոգման սեզոնի նախապատրաստումը, մասնավորապես՝ ջրամբարների և հատկապես ոռոգման ջրանցքների մաքրումը տղմից ու կեղտից, չենք խոսում արդեն հակավթարային պրոֆիլակտիկ աշխատանքների մասին, պետք է սկսվի վաղօրոք, այլ ոչ թե երբ բանը բանից անցնի, իսկ գյուղացին սկսի խաչ հանել երեսին:
Վրդովված գյուղացիները պահանջում են իրենց կրած վնասի ամբողջական նյութական փոխհատուցում և նույնիսկ պատրաստ են գրոհով գալ Երևան։ Իսկ բացի այդ, խոստանում են աշնանը գյուղատնտեսական ապրանքների գների աննախադեպ աճ։ Շնորհակալությո՛ւն կուսակցությանը այդ ամենի համար։ Չէ, ոչ այն մեկին, որ եղել է վաղուց, այլ ինքներդ էլ գիտեք, թե որին…
Իշխանությունների համատարած անիրազեկությունից տուժած գյուղացիներին կարելի է, իհարկե, ջուր տալու փոխարեն պատմել այն մասին, որ կաթիլային համակարգով ոռոգվող հողատարածքները Փաշինյանի կառավարությունը երեք տարվա ընթացքում ավելացրել է 3000 հեկտարով (կաթիլ՝ ծովում), իսկ գյուղատնտեսական ապահովագրության շահառուների թիվն այսօր մոտ 5 հազար է (գրեթե 350 հազար գյուղացիական տնտեսություններից), բայց մեծ է հավանականությունը, որ այդ մասին ճառերը լսելուց հետո տուժած գյուղացիները կզարդարեն չինովնիկներին կապտուկներով ու տարբեր աստիճանի վնասվածքներով: Գյուղացիներն այսօր անեծքի տարափ են տեղում ՔՊ-ականների առանձնակի հպարտության առարկայի՝ «առաջին անգամ տրամադրվող գյուղատնտեսական անտոկոս վարկերի» վրա, ինչի համար հարկատուների միջոցներից շռայլվել է 100 մլրդ դրամ։
Կարելի է նաև ծայրահեղ զայրացած գյուղացիների ձեռքը տալ ՔՊ-ի նախընտրական բուկլետը, որտեղ «Ի՞նչ ենք անելու» բաժնում բովանդակված են այնպիսի խոստումներ, ինչպիսիք են ոռոգման համակարգերի 50%-ի արդիականացումը մինչև 2026 թվականը, դեռևս մինչնիկոլյան ժամանակներում սկսված ջրհավաք ավազանների և ջրամբարների շինարարությունը վերջապես ավարտին հասցնելը, ինչպես նաև 5 տարի ժամկետով ոռոգման ջրի վարձի փոխհատուցումը նրանց համար, ովքեր մինչև 3 հեկտար հողակտորում կաթիլային ոռոգում կներդնեն: Գուցե դա հանգստացնի պաշտոնյաների նկատմամբ առանձնակի հարգանք չտածող և նորմատիվ բառապաշարի գործածման առանձնակի չհակված զայրացած տղամարդկանց, որոնց աչքի առաջ այսօր (այլ ոչ թե 2026 թվականին) փչանում է իրենց բերքը, իսկ կիզիչ արևի տակ կատարած ողջ աշխատանքը քամու բաժին է դարձել։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-20 09:17
Власти ударными темпами погружают страну в долги и... премируют себя за это Правительство Пашиняна, завершив прошлый год ударными темпами наращивания государственного долга, в этом году еще больше увеличило ритм погружения страны в долговую яму. По данным Минфина, доведенный по итогам 2024 года размер госдолга до $12 млрд 842,2 млн только за 1-й квартал текущего года достиг $13 млрд 581,1 млн, то есть за 3 месяца вырос почти на $739 млн! На этом фоне меркнут все мнимые достижения властей, которыми нас не устают потчевать высокопоставленные «неучи-попрошайки»…
-
2025-05-19 09:37
Правительство за год сократило число «работающих бедняков» на… 0,1% Вслед за Пашиняном министр экономики Геворг Папоян в интервью ОТА заявил, что в марте в Армении насчитывалось 782 тысячи и еще 100 работников, что на 7,8% больше аналогичного показателя за тот же период прошлого года. Высшие должностные лица не жалеют в преддверии выборов будущего года усилий для создания впечатления, что их напряженная и целеустремленная работа дала блестящие результаты. Но так ли это на деле?.. Кто бы мне объяснил, как так получается в «королевстве кривых зеркал» Пашиняна, что в республике одновременно происходят два процесса: увеличение работников и… рост безработицы. По данным национального Статкомитета, уровень безработицы за прошлый год повысился с 12,4% до 13,9%, оставив за бортом даже минимального благополучия порядка 188 тысяч человек!
-
2025-05-17 10:18
Сотни тысяч мелких сельхозпроизводителей оставили наедине с их проблемами Провалив практически все свои программы господдержки широких масс крестьянства, правительство Армении окончательно махнуло рукой на сотни тысяч мелких землевладельцев, предпочтя для своего удобства, согласно майскому поручению Пашиняна, иметь дело с немногочисленными крупными хозяйствами (в правительстве их относят к институциональному сельскому хозяйству) и именно им оказывать содействие…
-
2025-05-16 10:58
Правительство продолжает кроить бесполезные отмывочные госструктуры? В правительстве «двоечников» Пашиняна все никак не поймут, что некоторые вещи просто недоступны их уму, так что не стоит туда и влезать. В частности, исполнительная власть не снискала себе славы на ниве создания разнородных государственных фондов и компаний, призванных якобы содействовать развитию различных сфер Армении, а на деле, пардон, просто спускала деньги налогоплательщиков в унитаз, а то и отмывала казенные средства через них (не через унитазы, а фонды)…
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2021-03-19 21:52
Փաշինյանի կառավարությունը փոշիացրեց իր նախորդների աշխատանքի արդյունքները Ս.թ. մարտի 18-ին ՀՀ կառավարության նիստում վարչապետ Փաշինյանը կարևորեց գյուղատնտեսության բարեփոխմանն ուղղված ջանքերը, մանավանդ որ, ինչպես նշեց նա, դա գործնականում միակ ոլորտն է, որը նախորդ տարվա արդյունքներով աճ է գրանցել: Հիշեցնենք, որ այդ աճն արտահայտվել է համեստ 1,4%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Բայց կառավարության նույնիսկ այդ «մեծ նվաճումը» ջնջեց իր ռեպլիկով անպատեհ մեջ ընկած էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, կցկտուր հաղորդելով, որ Վիճկոմիտեն արդեն հասցրել է վերանայել այդ ցուցանիշը, այսինքն հասկացնել տվեց, որ գյուղատնտեսությունը նույնպես չարժե դասել աճ արձանագրող ոլորտների շարքը…
-
2020-08-20 20:19
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ օգոստոսի 12-ի դրությամբ կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման հակաճգնաժամային ծրագրերի շրջանակներում ընդհանուր առմամբ հատկացվել է 144,5 մլրդ դրամ, հաղորդում է ԱՌԿԱ գործակալությունը: «Որից սոցիալական միջոցառումներով ծախսվել է 26,2 միլիարդ դրամ, տնտեսական միջոցառումներով ծախսվել է 17,5 միլիարդ դրամ, 19,9 միլիարդ դրամ տրամադրվել է բանկերին», - հինգշաբթի օրն ասել է նա կառավարության նիստում: Վարչապետը նաև հայտարարել է, որ կառավարության ձեռնարկած խրախուսական միջոցների արդյունքում բանկերի կողմից մոտ 92,8 մլրդ դրամ փոխառու միջոցներ են տրամադրվել բիզնեսին։
-
2019-09-26 13:45
Կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում Արմավիրի մարզի Գետաշեն համայնքի բնակիչները։
-
2019-08-06 07:58
Այս երկու հաղորդագրությունները հայտնվեցին մեկ օր տարբերությամբ։ Սկզբում տնտեսագետ Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԸ պարբերականներից մեկին տված հարցազրույցում դժգոհեց, որ վարչապետը չի հետաքրքրվում փորձագիտական հանրության կարծիքով և նրան պետք չեն տնտեսագետ գիտնականների խորհուրդները։