ՆԱ ԱՄԱՉՈՒՄ Է. ԱԽՏՈՐՈՇՈՒՄԸ՝ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ԻՄՊՈՏԵՆՑԻԱ
Ինչպես սպիտակը սևի վրա
Բոլոր ժամանակներում պոպուլիստական ռեժիմներին բնորոշ է եղել թերի ֆունկցիոնալությունը։ Մեկ տարի և երեք ամիս ժամանակահատվածում մեր երկրում այդ թերիությունը դրսևորվեց առավել քան ակներևաբար։
Հասարակական կյանքի բոլոր ոլորտներում տիրող լճացումը փոխհատուցվում է վարչապետի հրապարակային բուռն զեղումներով, ընդ որում տնտեսությունը դոփում է տեղում, ապրուստը՝ թանկանում, սոցիալական իրավիճակը զանգվածային խռովությունների շեմին է։ «Բոլորը տեսնում են, որ պետական ապարատը ծառայում է ոչ թե երկրի զարգացման ծրագրերին, այլ մեկ մարդու բնազդներին ու քմահաճույքներին, որ բխում են նրա` ծայրահեղ պարզունակ աշխարհայացքից: Իշխանությունների պարզունակության և ֆունկցիոնալ իմպոտենցիայի մասին այսօր խոսում են բոլորը»,- «ԳԱ»-ին տված հարցազրույցում արձանագրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Ֆունկցիոնալ իմպոտենցիա». սա ներկայիս իշխանության չափազանց ճշգրիտ ախտորոշումն է։ Փորձենք գլուխ հանել հիվանդության պատճառներից։ Քաղաքական հոգեբանության տեսանկյունից, իշխանության նորմալ ֆունկցիոնալության փոխարինումը պոպուլիստական խոստումներով՝ 50 տարվա հեռանկարով (ինչպես մեր պարագայում), ֆրուստրացիայի տիպիկ դրսևորում է։ Քաղաքական գործչի ֆրուստրացիան անհաջողությունների վերապրման հոգեկան վիճակ է, որն առաջանում է ինչ-որ նպատակների ճանապարհին խոչընդոտների առկայության դեպքում։ Մեր պարագայում խոչընդոտը հենց հիվանդի բուն անձն է։
Փաշինյանը գերազանց գիտակցում է իր անկարողությունը պետական մեքենայի կառավարման գործում և ուրույն կերպով վերապրում դա, փորձելով գտնել ելքը հրապարակային ճառաբանության բուռն հեղեղում և իրենից առաջ արված ամենը ցեխը թաթախելու և պղծելու բառացիորեն ամենօրյա փորձերում։ Նրան պարզապես անհրաժեշտ է ապացուցել իրեն և ուրիշներին, որ իրենից առաջ էլ ամեն ինչ ապաշնորհ էր և ոչ ֆունկցիոնալ։ Նա ի վիճակի չէ ընդունել նախորդների արժանիքները, որոնց խորապատկերին իր պակասավորությունը երևում է ինչպես սպիտակը սևի վրա։
Քաղաքական ախտորոշման պատանդ
Ֆրուստրացիայի տեսանկյունից, Փաշինյան-քաղաքական գործչի ապավինումը կախարդական փայտիկին կլինիկական օրինաչափություն է։
Նա իրեն հաշիվ է տալիս այն բանում, որ զբաղեցրել է ոչ իր տեղը, և որ իրավիճակը կարելի է շտկել միայն գերբնական ուժերի օգնությամբ։ Ընդ որում ծուլության մեջ մեղադրել վարչապետին չի կարելի, նա պատրաստ է աշխատել զօրուգիշեր, որպեսզի շտկի իրավիճակը, բայց չգիտի, թե ԻՆՉՊԵՍ։ Դա տրված չէ իրեն։ Ավելի ճիշտ, տրված է, բայց ոչ իրեն, այստեղից էլ Նիկոլի մեջ մշտապես բլթբլթացող ատելությունը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, որը ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առաջին իսկ օրվանից սկսեց աշխատել արդյունքի նպատակադրումով և շարունակեց այդ աշխատանքը նախագահի պաշտոնում։ Մեր իրավիճակում երկրորդ նախագահն ակամայից խաղում է մշտական ֆրուստրատորի դեր, այսինքն՝ քաղաքական սուբյեկտի, որը Փաշինյանին ստիպում է ամեն օր թերարժեքության բարդույթ ապրել։
Փաշինյանն ամաչում է, որ երկրորդ նախագահի հանդեպ իր անձնական հակակրանքը հայտնի դարձավ հասարակայնությանը, ամաչում է, որ հարգարժան մարդիկ խոսում են այն մասին, որ իր անձնական հրահանգով Քոչարյանը ենթարկվում է քաղաքական հալածանքի։ Փաշինյանին տանջում է սեփական թերարժեքության զգացումը Քոչարյանի համեմատ, որը ակտիվ քաղաքականության մեջ անցկացրած մեկ տարում (կարելի վերցնել ցանկացած տարին) արել է ավելին, քան Փաշինյանը ողջ կյանքում։
Փաշինյանն իրեն հաշիվ է տալիս, որ երկրորդ նախագահին դատում է բնավ ոչ սահմանադրական կարգ տապալելու համար. ավելին, Փաշինյանը գիտակցում է մեղքի իր բաժինը 2008թ. մարտի 1-ի իրադարձությունները հրահրելու հարցում, որոնք ավարտվեցին 10 մարդու մահով։ Մի անգամ նա նույնիսկ հրահրման մեջ մեղադրեց իր քաղաքական գուրու Տեր-Պետրոսյանին, «Հայկական ժամանակի» էջերում հաղորդելով, որ ՀԱԿ-ի առաջնորդը երկրից կանխամտածված դուրս հանեց որդուն հայտնի իրադարձությունների նախօրեին, որովհետև հաստատ գիտեր, որ իշխանության հետ բախման է տանելու ժողովրդին։ Փաշինյանը առավել քան որևէ այլ ոք հասկանում է, որ Քոչարյանը չի տապալել սահմանադրական կարգը. հասկանում է, բայց իր հետ ոչինչ անել չի կարողանում։ Փաշինյանն իր քաղաքական ախտորոշման պատանդն է, այսօր ոչ թե ինքը, այլ իր հիվանդությունն է կառավարում պետությունը։
Նրան չի հաջողվի կրկնել «Կովկասյան վագրի» ֆենոմենը
Վարչապետը ծանր է տանում անհաջողությունները քաղաքական դաշտում, նա գիտի, որ արդեն տեսանելի հեռանկարում իրեն սպասում է համընդհանուր ծաղր և տապալում։
Իսկ բացի այդ, նա հաստատապես գիտի, որ ստեղծված իրավիճակում Ռոբերտ Քոչարյանը կկարողանար երկրի տնտեսությունը դուրս բերել լճացման վիճակից՝ ճիշտ այնպես, ինչպես դա արեց ՀՀՇ-ի կառավարման ընթացքում ազգային արդյունաբերության տոտալ ոչնչացումից և արտադրական հզորությունների կողոպտումից հետո։ Փաշինյանին ստույգ հայտնի է, որ հենց Քոչարյանը ռեկորդային կարճ ժամկետներում վերածեց թալանված երկիրը զարգացման առումով հեռանկարային պետություններից մեկի, որը տնտեսական աճի տեմպերով գերազանցեց Վրաստանին ու Ադրբեջանին, մոտենալով Իսրայելի մակարդակին։
Փաշինյանը գիտի, որ իրեն չի հաջողվի կրկնել «Կովկասյան վագրի» ֆենոմենը, նա գիտի, որ բացի մերկախոս հայտարարություններից և հրապարակային հիստերիաներից՝ ինքը ոչ մի բանի պիտանի չէ, և այդ իմացությունը միայն խորացնում է ախտորոշումը։ Ֆրուստրացիան, կրկնեմ, անհաջողությունների վերապրման հոգեկան վիճակ է, որն առաջանում է ինչ-որ նպատակների ճանապարհին անհաղթահարելի խոչընդոտների առկայության դեպքում, այն կարող է դիտարկվել որպես հոգեբանական ստրեսի դրսևորումներից մեկը։ Այս ախտորոշումը բնորոշ է պոպուլիստական ռեժիմների առաջնորդներին, որոնք հասկանում են, որ դատապարտված են խայտառակ տապալման և համընդհանուր ծաղրի։ Այդ ստրեսը դրսևորվում է ամեն անգամ, երբ Նիկոլի սպառնալիքներին իրազեկ մարդիկ և ատյանները պատասխանում են գործով։
Օրինակ, վարչապետը բաց տեքստով պահանջեց, որ Հրայր Թովմասյանը հրաժարական տա, իսկ Սահմանադրական դատարանը պարզապես շարունակում է զբաղվել իր գործերով։ Նա նախաձեռնեց (ոչ հրապարակայնորեն) դատավոր Դավիթ Գրիգորյանի քրեական հետապնդումը. ի պատասխան իրավաբանական հանրությունը ցուցաբերեց չտեսնված համերաշխություն, իսկ Քոչարյանի գործն այլ դատավորի փոխանցելը իրավունքի ոլորտի բոլոր փորձառու մասնագետները գնահատեցին որպես մեծ նվեր երկրորդ նախագահի փաստաբաններին։
Փաշինյանը մեղադրեց Ռոբերտ Քոչարյանին սահմանադրական կարգը տապալելու մեջ, ի պատասխան հաջորդեց ընդդիմադիր բևեռի ձևավորումը «կոնսենսուս մինուս մեկ» սխեմայով։ Նիկոլի ձեռնարկած ամեն ինչում զգացվում է ապակառուցողական էությունը, իշխանությունը մեկ տարի և երեք ամիս ժամկետում ոչինչ չի արել, նա ոչինչ չունի ներկայացնելու որպես կոնկրետ գործեր։ Ըստ երևույթին, բացառություն կդառնա նիկոլական խորհրդարանի կողմից Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը, որը քաղաքական և հասարակական բազմաթիվ գործիչներ բնորոշում են որպես ազգային արժեքների և պետության ազգային հիմքերի քայքայմանն ուղղված փաստաթուղթ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-21 10:09
19-20 ноября 2018 г. город Мартуни отмечал 190-летний юбилей. Выступая с трибуны одного из торжественных мероприятий, Пашинян заявил: "Организовавшая революцию политическая команда выполнила все обязательства перед народом. Мы говорили: выразите свою волю на улицах и площадях, и мы превратим эту волю в реальность. Мы это сделали! Сказали, что будем вести непримиримую борьбу с коррупцией, сегодня это обязательство в полной мере выполнено!"
-
2024-11-19 09:23
Главный инструмент массового оболванивания – это подмена основополагающих понятий. С первого дня травли командира легендарной 5-й бригады генерала Манвела Григоряна (19 ноября исполнится 4-я годовщина его смерти) по надуманному обвинению в краже солдатского пайка "Голос" предупреждал о том, что первыми врагами Пашиняна являются генералы Победы.
-
2024-11-18 09:11
Позиция РФ на предстоящих (внеочередных или очередных) парламентских выборах в РА будет отличаться от позиции 2018 г. и 2021 г. К такому выводу военного эксперта Давида Джамаляна привело недавнее заявление Службы внешней разведки РФ, которое, по его словам, было адресовано не властям, а армянскому обществу. Заявление, напомню, содержало предупреждение о том, что США ведут армянский народ к самоубийству. Если Кремль снова пойдет по пути сохранения марионеточного режима в РА, то, по оценке эксперта, это станет наивысшим проявлением недальновидности российской политики!
-
2024-11-16 09:47
Спустя считанные дни после жестокого подавления последней акции движения "Сопротивление" (3 июня 2022 г. на улице Прошяна), по личному распоряжению Пашиняна, полицейские, применившие неправомочное насилие по отношению к участникам уличных протестов, были представлены к наградам. Им вручили медали и денежные премии, а еще поощрили повышением по службе. На видеокадрах многие видели сцену удушения малиновым беретом участника акции.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2022-01-18 20:26
Վանաձորում քննարկում են հետագա գործողությունները… Վանաձորում դեկտեմբերի 5-ի ընտրությունների արդյունքներով ձևավորված ավագանու «Հայրենիք» խմբակցության ղեկավար Վահե Դոխոյանն օրերս բնորոշեց քաղաքում տիրող իրավիճակը որպես պայթյունավտանգ, չբացառելով, որ ընդդիմությունը՝ զանգվածների աջակցությամբ, «արմատական քայլեր» կձեռնարկի:
-
2021-12-15 10:02
Երբ «դիմակների շոուն» դեռ պահանջված էր Հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագանձման մասին սկանդալային օրենքի առաջին զոհը դարձավ ԱԱԾ պաշտոնաթող գնդապետ Սերոբ Հարությունյանը։ Ռեժիմը վրեժ լուծեց նրանից՝ ներկայիս պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի քրեական անցյալի մասին տեղեկություններ հրապարակելու համար։ Հարությունյանից հետո երկրորդը դարձավ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։ Հանգստյան օրերին նրան տեղափոխել են հիվանդանոց՝ առողջական վիճակի վատթարացման պատճառով. այս տարի նա ինսուլտ Է տարել։
-
2021-11-23 20:00
3 տարվա ընթացքում Միքայելյանը հասկացե՞լ է, թե ինչ էր ասել: 2018 թվականի սեպտեմբերի 28-ին Դուշանբեի վերելակում Ալիևի հետ հանդիպման ընթացքում ձեռք բերվեցին որոշակի պայմանավորվածություններ, որից հետո Փաշինյանն ու իր ծառայանին երկար ժամանակ պարծենում էին, թե ադրբեջանցիները դադարեցրել են գնդակոծությունները Արցախի շփման գծի ողջ երկայնքով:
-
2021-10-29 18:02
հայտարարեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ «ԳԱ»-ին տված հարցազրույցում -Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն է լինելու ներկայիս իրավիճակի հանգուցալուծումը բանակցությունների և սեպարատ պայմանավորվածությունների հարթությունում: