Последние новости

«ՍԻՐՈ ԵՎ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ» ԱՊԱՄՈՆՏԱԺՈՒՄ

«Չե՛նք գնա այստեղից», «Հեղափոխությո՛ւն ենք ուզում», «Ոստիկանները ո՛ւժ են կիրառում», գոչում էին մարտի 14-ի կեսօրին մոտ բողոքի ակցիայի մասնակիցները, որոնք փակել էին Մաշտոցի պողոտայի և Թումանյան փողոցի խաչմերուկը։ Ժամը 13-ին ոստիկանները ուժի կիրառմամբ ցրեցին նստացույցը, վերականգնելով երթևեկությունը։ Օպերայի և բալետի թատրոնի շենքին մերձակա սննդի օբյեկտների ապամոնտաժումը մարտի 14-ին առաջ բերեց շարունակական ընդհարումներ օբյեկտների աշխատողների և ոստիկանության միջև։ Սկզբում բերման ենթարկվեց 14 մարդ, հետո նրանց բաց թողեցին ու բերման ենթարկեցին ավելի մեծ թվով մարդկանց։ Բախումներից մեկի ժամանակ տուժեց «Ջազվե» սրճարանի խոհարարը, նրան տարավ շտապօգնությունը։ Ստացիոնար տարվեցին նաև տուժած երկու ոստիկաններ։

Ապամոնտաժումը քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ սկսվեց մարտի 13-ին, սակայն օբյեկտների աշխատողների դիմադրության հետ կապված, որոշում ընդունվեց խնդիրը քննարկել այլ տեղում։ Օբյեկտների աշխատողների հետ քաղաքապետարանի ներկայացուցիչների և Կենտրոն համայնքի ղեկավար Վիկտոր Մնացականյանի բանակցությունները համաձայնության չհանգեցրին, այդ իսկ պատճառով հաջորդ առավոտյան ապամոնտաժման աշխատանքները շարունակվեցին։ Քաղաքապետարանի աշխատակիցների զգոն աչքի տակ բանվորները ջարդում էին կահույքն ու հենակառուցվածքները։ Օբյեկտների աշխատողները փորձում էին պաշտպանել իրենց ունեցվածքը

Նրանք վկայակոչում էին այն հանգամանքը, որ իրենց ձեռքի ունեն մինչև 2028թ. տարածքի վարձակալման պայմանագրերը։ Մնացականյանը ժամը 15-ին մոտ նրանց խոստացավ խորհրդակցություն անցկացնել քաղաքապետի հետ և հաղորդել արդյունքները։ Ժամը 16-ին մոտ համայնքի ղեկավարը հայտնեց այն մասին, որ ապամոնտաժումը շարունակվելու է, որից հետո «կարմիր բերետները» նորից ձեռնամուխ եղան ցուցարարներին ցրելուն՝ կոպիտ ուժի կիրառմամբ։

«Աշխատելու հնարավորությո՛ւն տվեք մեզ»,-գոչում էին ակցիայի մասնակիցները, բողոքելով քաղաքապետի որոշման դեմ, որը հրաման էր արձակել օբյեկտների ապամոնտաժման մասին, ոչ մի այլընտրանք չառաջարկելով դրանց տերերին։ Մարդիկ պահանջում էին, որ Մարությանը գա իրենց մոտ, գոռում էին, որ չեն ցանկանում գործազուրկ դառնալ քաղաքապետի քմահաճույքով, որը ոչինչ չի կառուցում, այլ միայն քանդում է այն, ինչ ուրիշներն են կառուցել։

«Այո, մենք հիշում ենք, որ սկզբում շատ երևանցիներ դեմ էին, որ Օպերայի և բալետի թատրոնի հարակից տարածքներում սրճարաններ բացվեն։ Բայց չէ՞ որ վերջին տարիներին մեր քաղաքի բնակիչներից շատ շատերն են հանգստացել այս սրճարաններում, որտեղ միշտ կարելի էր թունդ սուրճ, բնական հյութեր և որակյալ թխվածք վայելել։ Ամռանը շատերն էին այցելում այս բացօթյա սրճարաններ, ամեն երեկո Երևանի կեսը մեզ մոտ էր հանգստանում»,- «ԳԱ»-ի թղթակցին ասաց այժմ արդեն նախկին «Շոկոլադնիցա» սրճարանի աշխատակիցներից մեկը, ընդգծելով , որ սննդի օբյեկտների ապամոնաժումից հետո մի քանի հարյուր մարդ կզրկվի աշխատանքից։

Ավելի ուշ Մնացականյանը հաստատեց, որ քաղաքապետարանը չի ծրագրում սրճարանների տերերին այլընտրանքային տարածքներ հատկացնել վարձակալման համար և փոխհատուցում վճարել բռնի ապամոնտաժման և գույքի փչացման դիմաց։ Նա հայտարարեց, որ այդ հաստատությունները երկար տարիներ շարունակ գերշահույթներ են ստացել, իսկ քաղաքապետը մտադիր է կատարել իր նախընտրական խոստումը և հասարակական սննդի նախկին հաստատությունների տեղում վերականգնել կանաչ գոտին

Հիշեցնեմ, որ Ոստիկանության ծառայությունը ենթարկվում է անձամբ վարչապետին, և առանց Նիկոլ Փաշինյանի անձնական կարգադրության ոստիկանները չէին դիմի բռնության և պատժիչ միջոցների։ Մարդիկ գոռում էին ոստիկանների երեսին. «Ամո՛թ ձեզ, խայտառակությո՛ւն»։ Գոռում էին, որ իշխանությունը զբաղված է միայն նրանով, որ փողոց է նետում մարդկանց, նրանց զրկելով աշխատանքից ու մի կտոր հացից։ Ոմանք ոստիկանների հետ բախումներից հետո սկսեցին գոռալ, որ «սիրո և համերաշխության հեղափոխությունը» ավարտվեց մարտի 14-ին՝ Երևանի կենտրոնում ցուցարարների նկատմամբ գործադրված բռնությամբ։ Ակցիայի ընթացքում մասնակիցներին հաջողվեց տարածքից դուրս հրել բուլդոզերը, սակայն բազմաթիվ օբյեկտներ արդեն հիմնահատակ ավերված էին։ Դա չկասեցրեց ցուցարարներին, որոնք վճռականություն հայտնեցին շարունակելու պայքարը «հանուն իրենց մի կտոր հացի»։

Ի դեպ, նրանք հեռուստախցիկների առջև ասացին, որ ոչ բոլոր սրճարաններն են ենթարկվել ապամոնտաժման։ Մասնավորապես, այն հաստատությանը, որն ըստ լուրերի՝ պատկանում է խոշոր գործարար Սամվել Ալեքսանյանին, ոչ ոք ձեռք չի տվել։ Այդ կապակցությամբ լրագրողների իրեն հասցեագրած հարցին Կենտրոն տարածքային միավորի ղեկավարը չկարողացավ հոդաբաշխ պատասխան տալ։ Եթե որոշ սրճարաններ քանդեցին, իսկ մյուսները՝ ոչ, նշանակում է մայրաքաղաքային ղեկավարությունը ստում է, պնդելով, թե ուզում է վերականգնել կանաչ գոտինԱյսպես թե այնպես, այսօր դարձյալ Օպերային թատրոնի շենքին կից հրապարակում կաշխատի բուլդոզերը։ Մնացականյանի խոսքերով, սննդի օբյեկտների ապամոնտաժման համար կպահանջվի մոտ 10 օր։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ПАШИНЯН НА НИЗКОМ СТАРТЕ И ГОТОВ НА ЛЮБЫЕ ПРЕСТУПЛЕНИЯ, ЕГО ЦЕЛЬ – ОСТАТЬСЯ У ВЛАСТИ ЛЮБОЙ ЦЕНОЙ
      2024-11-21 10:09

      19-20 ноября 2018 г. город Мартуни отмечал 190-летний юбилей. Выступая с трибуны одного из торжественных мероприятий, Пашинян заявил: "Организовавшая революцию политическая команда выполнила все обязательства перед народом. Мы говорили: выразите свою волю на улицах и площадях, и мы превратим эту волю в реальность. Мы это сделали! Сказали, что будем вести непримиримую борьбу с коррупцией, сегодня это обязательство в полной мере выполнено!"

    • ЧТО ПОДРАЗУМЕВАЕТ ПАШИНЯН ПОД "СТРАТЕГИЧЕСКОЙ СДЕЛКОЙ С АЗЕРБАЙДЖАНОМ"?
      2024-11-19 09:23

      Главный инструмент массового оболванивания – это подмена основополагающих понятий. С первого дня травли командира легендарной 5-й бригады генерала Манвела Григоряна (19 ноября исполнится 4-я годовщина его смерти) по надуманному обвинению в краже солдатского пайка "Голос" предупреждал о том, что первыми врагами Пашиняна являются генералы Победы.

    • КОНСЕНСУС НАРУШЕН: ВОСПРОИЗВОДСТВО ПАШИНЯНА У ВЛАСТИ НУЖНО ТОЛЬКО ЗАПАДУ…
      2024-11-18 09:11

      Позиция РФ на предстоящих (внеочередных или очередных) парламентских выборах в РА будет отличаться от позиции 2018 г. и 2021 г. К такому выводу военного эксперта Давида Джамаляна привело недавнее заявление Службы внешней разведки РФ, которое, по его словам, было адресовано не властям, а армянскому обществу. Заявление, напомню, содержало предупреждение о том, что США ведут армянский народ к самоубийству. Если Кремль снова пойдет по пути сохранения марионеточного режима в РА, то, по оценке эксперта, это станет наивысшим проявлением недальновидности российской политики!

    • ПРЕСТУПЛЕНИЯ БЕЗ НАКАЗАНИЯ
      2024-11-16 09:47

      Спустя считанные дни после жестокого подавления последней акции движения "Сопротивление" (3 июня 2022 г. на улице Прошяна), по личному распоряжению Пашиняна, полицейские, применившие неправомочное насилие по отношению к участникам уличных протестов, были представлены к наградам. Им вручили медали и денежные премии, а еще поощрили повышением по службе. На видеокадрах многие видели сцену удушения малиновым беретом участника акции.

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ՀՈՒՍԱԼՈՎ, ԹԵ ԿԱՊՐԵՆՔ ՈՒ ԿՏԵՍՆԵՆՔ
      2019-05-16 20:55

      Վերելակների շահագործման վճարը Երևանում կբարձրացվի (մինչև 20%)՝ Հայաստանի մայրաքաղաքի վերելակային տնտեսության արդիականացման ծախսերը փոխհատուցելու համար, հայտարարեց մամլո ասուլիսում Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը։

    • ՄԻ՞ԹԵ ՆՐԱՆՔ ՀՐԿԻԶԵԼ ԵՆ, ԹԱԼԱՆԵԼ, ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱՌԵԼ։ ՄԻԵՎՆՈ՛ՒՅՆՆ Է, ԿԸՆԿՆԵՆ ՀՈԴՎԱԾԻ ՏԱԿ
      2019-03-29 08:23

      Անցած շաբաթվա վերջին արդեն երկրորդ քրեական գործը հարուցվեց՝ Օպերային թատրոնի շրջակայքի սրճարանների ապամոնտաժման դեմ մարտի 14-ի հայտնի բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանների նկատմամբ ուժի կիրառման փաստով։

    • ՄԱՐՈՒԹՅԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԲԱԽՎԵԼ ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ
      2019-03-27 08:06

      «Օպերայի շենքը գոտևորող տարածքի սրճարանների ապամոնտաժումը հակաօրինական է, քանի որ կատարվել է բազմաթիվ ամենակոպիտ խախտումներով»,- հաստատում է հայտնի փաստաբան, միջազգային օրենսդրության ոլորտի փորձագետ Արթուր ԳՐԻԳՈՐՅԱՆԸ։

    • ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱԳՈՐԱ
      2019-03-16 14:49

      Իր վարչապետության 100 օրվան նվիրված միտինգում Նիկոլ Փաշինյանը այլ ուշագրավ հայտարարությունների հետ մեկտեղ արեց հետևյալը. «Հայաստանի Հանրապետությունում հիմա հաստատվել է մի իրավակարգ, մի կառավարման համակարգ, որը պատմագիտության մեջ ընդունված է անվանել ուղիղ ժողովրդական կառավարում, ուղիղ ժողովրդաիշխանություն: Այն իրադարձությունը, որ տեղի է ունեցել այս հրապարակում, պատմագիտական առումով կարող է հիշատակվել հետագայում նույն մակարդակի վրա, ինչպես հին Աթենքում՝ ժողովրդավարության, դեմոկրատիայի հաստատումը։ Եվ ուրեմն, Հայաստանի Հանրապետությունը պատմական հեռանկարում կարող է հիշատակվել այնպես, ինչպես հիմա հիշատակվում է Հին Հունաստանը: Երևանը կարող է հիշատակվել այնպես, ինչպես Հին Աթենքը, և Հանրապետության հրապարակը կարող է դառնալ XXI դարի մարդկության նորագույն ժամանակների ագորան, որտեղ ստեղծվել է ժամանակակից քաղաքակրթությունը»։