Последние новости

Գորգիսյան. «Երկրում դժգոհության ալիք կա»

Դժգոհության ալիք կա, և վտանգավոր է, որ վարչապետն այդ մասին տեղյակ չէ, «Ազատության» հետ զրույցում շեշտեց Ազգային ժողովի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը՝ արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկ ասուլիսում հնչեցրած պնդումներին:

«Հայաստանում հասունացող դժգոհության ալիք չկա, և ես սա ասում եմ որպես արձանագրում, և մենք առաջիկա հինգ տարիներին կտեսնենք՝ Հայաստանում հասունացող դժգոհության ալիք կա՞, թե՞ չկա», - երեկ հայտարարել էր վարչապետը:

«Դժգոհության ալիքը կա, և վտանգավոր է, եթե վարչապետը այդ մասին տեղյակ չէ», - ասաց Գորգիսյանը՝ շարունակելով - «Հիմա քննարկվում է, մասնավորապես, Հարկային օրենսգիրքը, որի հետ կապված բազմաթիվ դժգոհություններ կան: Հենց հիմա Ազգային ժողովում քննարկվում են Գրավատների մասին օրենքում փոփոխություններ, որի հետ կապված՝ հասարակությունը կրկին ունի տարբեր դժգոհություններ: Մենք ամեն օր ստանում ենք բողոք-նամակներ, հանդիպում ենք քաղաքացիների հետ, որոնք տարբեր ոլորտներից և հիմնականում պետական կառույցների հետ առնչվելուց ունեն տարբեր խնդիրներ, և էս ամենին պետք է ընթացք տրվի, և պետք է էս ամենով զբաղվեն»:

- Այսինքն, այդ դժգոհության ալիքը կա:

- Իհարկե: Օրումեջ, կարելի է ասել, կառավարության դիմաց ցույցեր են արվում, քաղաքացիները՝ տարբեր ձևերով: Լավ է, որ քաղաքացիները սովորել են իրենց դժգոհությունը արտահայտել, այլևս միայն խոհանոցում սուրճի բաժակի շուրջ այդ դժգոհությունը չի մնում, բայց դա պետք է նաև լսողներ լինեն: Որովհետև հեղափոխությունից հետո իրավիճակը փոխվել է, բայց օրենսդրական դաշտը մնացել է նույնը:

- Այսինքն, կարո՞ղ ենք արձանագրել, որ քաղաքացիները, Ձեր համոզմամբ, դեռևս չեն զգում իրական փոփոխություններ իրենց կյանքում՝ հեղափոխությունից հետո:

- Դա փաստ է, որովհետև ամենօրյա շփումները մեր քաղաքացիների հետ դա են ցույց տալիս: Մարդկանց մոտ սպասելիքները շատ մեծ էին: Գործարարների ենք հանդիպում, ասում են՝ «մենք բոլորին բռնեցինք գրանցեցինք, ինչպես կառավարությունը պահանջել էր, և հիմա մենք ունենք խնդիր, որովհետև մենք սպասում ենք, որ գոնե Հարկային օրենսգիրքը կփոխվի, մեր հարկային բեռը կփոքրանա, որովհետև հիմա մենք փակման եզրին ենք»: Գոնե գազի գինը, հոսանքի գինը կիջնի ինչ-որ ձև, որը նաև մինչև հեղափոխությունը խոստացվում էր: Եվ այդ ամենը չի արվում, շատ բարձր ակնկալիքներ են ձևավորել, և հիմա շատ վտանգավոր է, որ այդ ակնկալիքների գոնե մի մասը, գոնե, էսպես, տենդենց, որ դրանք ինչ-որ մի փուլում կյանքի են կոչվելու, եթե հասարակությունը չտեսնի, շատ լուրջ դեպրեսիայի վտանգի առաջ ենք մենք կանգնելու:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղարի համոզմամբ՝ անցած մեկ տարվա ընթացքում չկա նաև համակարգային պայքար կոռուպցիայի դեմ, թեև ընդունվեց հակակոռուպցիոն մարմին ստեղծելու մասին օրենքը, սակայն այն այդպես էլ չստեղծվեց: Ըստ ընդդիմադիր պատգամավորի, կոռուպցիայի դեմ պայքարն այսօր հատվածային բնույթ է կրում:

- Համակարգային պայքար կոռուպցիայի դեմ Դուք չեք տեսնում:

- Դեռ չկա, չեմ տեսնում ո՞րն է, չկա համակարգային պայքարը դրա դեմ:

- Իսկ այս զգուշացումները՝ վարչապետի մակարդակով, որ «որևէ մեկին չի ներվելու, բերեք, գումարները, գողացածը հետ տվեք, միևնույն է՝ գալու ենք ձեր հետևից»:

- Ինչպե՞ս բերեն գողացած գումարները հետ տան, նայեք, դրա մեխանիզմներ չկան: Այսինքն՝ չկա ինչ-որ մեխանիզմ, ինչ-որ․․․

- Օրինակ՝ «Գոլդեն Փելես»-ը Արմեն Ավետիսյանը հայտարարեց, որ պատրաստ է ետ տալ:

- Արդյո՞ք դա բավարար է, արդյո՞ք դրանից հետո երաշխավորված է, որ նա այլևս քրեական հետապնդման չի ենթարկվելու որոշ չարաշահումների համար, կաշառակերության՝ չկա ոչ մի երաշխիք: Այսինքն՝ էդ հայտարարությունները չպետք է ուղղակի հայտարարություններ լինեն, պետք է մեխանիզմներ լինեն: Մեր կառավարությանը հիմա պակասում է կոնկրետությունը, այսինքն՝ միշտ արվում են քաղաքական հայտարարություններ, բարի կամքի հայտարարություններ, բայց դրանք կյանքի կոչելու կոնկրետ մեխանիզմներն են բացակայում:

Մարդը գործարար է, իրեն ասել են՝ «պետք է էսքան վճարես սրան, էսքան վճարես սրան, ստեղ կոռուցիա, ընդեղ կոռուպցիա, որ կարողանաս գոյատևել», մարդը արել է: Բայց հիմա մենք պե՞տք է արդյոք բոլոր գործարարներին բանտարկենք, և տնտեսությունը լուրջ վնասներ կրի, թե՞ պետք է տանք հնարավորություն, որ իրենք ինչ-որ ձև փոխհատուցեն հասարակության ու պետության դեմ կատարած իրենց․․․

- Կարծես թե այդպես էլ արվում է:

- Դե ինչպե՞ս՝ բայց դա չպիտի լինի հատային, չպիտի լինի կամայական մոտեցումները, դրա համար պետք է լինեն կոնկրետ մեխանիզմներ, պետք է կոնկրետ ֆիքսվեն խաղի կանոններ, որ «խաղի կանոնները այս են՝ արեք ու շարունակեք աշխատել»:

- Բաց, թափանցիկ:

- Բաց, թափանցիկ, այո:

Սոցիալական խնդիրների, ներդրումների, կոռուպցիայի դեմ պայքարից բացի Նիկոլ Փաշինյանն ավելի քան 4 ժամ տևած իր ասուլիսում երեկ խոսեց նաև չորրորդ իշխանության հետ հարաբերությունների մասին՝ շեշտելով՝ իր ղեկավարած կառավարությունը մամուլի դեմ որևէ քայլ չի անելու։

Հարցին, թե արդյո՞ք ընդդիմությունը մամուլի հետ կապված խնդիրներ տեսնում է, «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը պատասխանեց, թե մտահոգություններ ունի, քանի որ մամուլն այսօր բաժանվել է քաղաքական թիմերի՝ մի կողմից կեղծիքի հասնող քննադատություն է, մյուս կողմից կեղծիքի հասնող գովք է արվում իշխանությունների հասցեին, և հասարակությունը չի հասկանում՝ որն է սուտ, որը՝ ճիշտ:

- Իշխանության կողմից ազդեցությունն այնքանով է, որ կոնկրետ մամուլներ՝ լրատվական կայքեր և հեռուստաալիքներ նույնիսկ սպասարկում են իշխանությանը, այսինքն՝ ասում են այն, ինչ մտածում, կամ ուզում է ասել իշխանությունը և չեն լինում օբյեկտիվ։

- Ձեր կարծիքով՝ նախկին իշխանությունների ոճը շարունակվո՞ւմ է։

- Այո՛, նախորդ ոճը շարունակվում է, էս պարագայում կարող ենք ասել, որ շարունակվում է։ Կան կոնկրետ լրատվական կայքեր, որոնք պատկանում են և՛ իշխանության պատգամավորներին, և՛, ինչու չէ, բոլորս գիտենք, վարչապետի ընտանիքին, նույնիսկ իշխանության պատգամավորների կողմից կոչ է արվում հետևել միայն կոնկրետ լրատվականների ու մնացած բոլոր լրատվականներին համարում են սև PR անողներ։

- Դուք այդպիսի վտանգ տեսնո՞ւմ եք, հաճախ է գրվում այն մասին, Փաշինյանը նաև խոսեց այս մասին, որ նախկին իշխանությունների, նախկին ռեժիմի ներկայացուցիչները համատարած միլիոններ են ծախսում որպեսզի սև PR անեն կառավարության դեմ, բայց իրենք միևնույն է որևէ հակաքայլ չեն անելու այդ մամուլի նկատմամբ։

- Նախորդ իշխանության ներկայացուցիչները շարունակում են ապրել մեր երկրում, շարունակում են փորձել ունենալ քաղաքական կշիռ և դրա համար օգտագործում են իրենց իմացած բոլոր մեթոդները, իսկ դա արվում է, դա փաստ է, դա չի կարելի չնկատել, և սա էլ է վատ, որովհետև մի կողմից ակնհայտ նույնիսկ կեղծիքի հասնող քննադատություն է գնում, մյուս կողմց ակնհայտ էլի կեղծիքի հասնող գովերգ է գնում կառավարության և ոչ մեկ էլ չի հասկանում իրականությունը որտեղ է, օբյեկտիվությունը կորած է, և այլևս հասարակությունը ոչ էս մի թևին է հավատում, ոչ՝ էս մի թևին, և ում հավատա, էլ չգիտի արդեն։

Ռուզաննա Ստեփանյան, azatutyun.am

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ԴԻՄԱԿՆԵՐ ԿՐԵՔ, ՏԻԿՆԱՅՔ ԵՎ ՊԱՐՈՆԱՅՔ, ԴԻՄԱԿՆԵՐ ԿՐԵՔ
      2020-06-04 20:22
      30

      Հայկական ավիաընկերությունները չեն կարողանում թռիչքներ կատարել դեպի Եվրոպա։ Համաձայն Եվրոպական հանձնաժողովի և ԵՄ թռիչքային անվտանգության կոմիտեի որոշման՝ դրա պատճառը Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից ոչ պատշաճ հսկողությունն է և սերտիֆիկացման գործառույթների անլիարժեք իրականացումը:

    • ԳՐԱՆՑՎԱԾ ԵՆ ՍԵՎ ՑՈՒՑԱԿՆԵՐՈՒՄ…
      2020-06-04 17:01
      77

      Հեղափոխությունը սկսել է խժռե՞լ իր զավակներին Բազմաթիվ պարբերականներ արդեն հրապարակել են «Իմ քայլը» խմբակցության 12 պատգամավորների անունները, որոնք սև ցուցակում են հայտնվել այն բանի համար, որ համարձակվել են սեփական կարծիքն արտահայտել մի շարք հարցերի վերաբերյալ, ներառյալ նրանք, որոնք կապված են Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման և Ամուլսարի հանքավայրի մշակման հետ:

    • ՍԴ-Ն ԱՐԳԵԼԱՓԱԿՈՒՄ Է ՃԱՆԱՊԱՐՀԸ ԴԵՊԻ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
      2020-06-01 20:01
      198

      Փաշինյանը գիտի միայն 3 մեթոդ Փաշինյանը հայտարարեց, թե երկրում սկսվել է կորոնավիրուսի երկրորդ ալիքը, ինչից եզրահանգում է բխում, որ կառավարության ղեկավարը տեղյակ չէ, որ երկրորդ ալիքի սկսվելու համար նախ պետք է հաղթահարել առաջինը:

    • ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻՑ ԱՎԵԼԻ ՎՏԱՆԳԱՎՈՐ
      2020-05-26 15:24
      313

      Ինչպես արդեն հաղորդվել է, մեր քաջարի Հատուկ քննչական ծառայության քննիչը որոշում է կայացրել մերժել քրեական գործի հարուցումը Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով։ Ինչպես հայտնել է ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը, քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով: Բուն որոշումից ավելի հիասքանչ է դրա հիմնավորումը։