Последние новости

Թոմաս Շրապել․ Ոչ թե «կամ-կամ», այլ «և-և» սկզբունքով

«Կոնրադ Ադեանուեր» հիմնադրամի Հարավային Կովկաս տարածաշրջանային ծրագրի ղեկավար Թոմաս Շրապելը կարծում է, որ Հայաստանը վերջին տարիներին վարում է շատ խելամիտ արտաքին քաղաքականություն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 26-ին անցկացված «Հայաստանը Եվրոպայի ճանապարհին» խորագրով միջոցառման ընթացքում Շրապելն ընդգծեց, որ Հայաստանը, լինելով Եվրասիական միության անդամ, միևնույն ժամանակ կարողանում է Եվրամիության հետ իր հարաբերությունները լայնացնել և խորացնել:

«Ոմանք, իհարկե, այսպիսի համադրության մեջ հակասություններ են տեսնում` մի կողմից Եվրամիություն, մյուս կողմից Եվրասիական տնտեսական միություն: Մեզ համար որպես «Կոնրադ Ադենաուեր»-ի ներկայացուցիչների, դա հակասություն չի համարվում: Ավելի քան համոզված ենք, որ այդ համադրությունը ոչ թե «կամ-կամ» , այլ «և-և» սկզբունքով է»,-ասաց Շրապելը:

Նա համոզված է, որ դա ոչ միայն պրագմատիկ, այլ նաև խելամիտ քայլ է, որը կարող է հանդիսանալ Հայաստանի արտաքին քաղաքականության կարևրագույն հիմքերից մեկը:

«Առանձնահատուկ աշխարհաքաղաքական դիրքի պայմաններում Հայաստանի համար կարևոր է խելամիտ և իմաստուն արտաքին քաղաքականությունը: Համոզված ենք, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունն այս վերադասավորումներից հետո էլ կշարունակի իր ուղին», - ասաց Թոմաս Շրապելը:

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՐԱՄԱՏՈՒՄ
      2020-10-07 21:04
      102

      Անցած տարվա ամռանը Սանկտ Պետերբուրգում կայացած միջազգային տնտեսական համաժողովի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը չի պատրաստվում մտնել աշխարհաքաղաքական խաղերի մեջ: Նա նշեց, որ այսօր աշխարհում շատերն են գիտակցել, որ աշխարհաքաղաքական խաղերն օգուտ չեն բերում ոչ մեկին, հատկապես այն երկրներին ու ժողովուրդներին, որոնք դառնում են այդ առճակատման թատերաբեմ։ Այդ իսկ պատճառով Հայաստանը չի պատրաստվում մտնել աշխարհաքաղաքական խաղերի մեջ։

    • Արմեն ԳՐԻԳՈՐՅԱՆ. «ՄՈՏԵՆՈՒՄ Է ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՇՐՋԱԴԱՐՁԱՅԻՆ ԿԵՏԸ»
      2020-07-27 20:34
      357

      Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը կարծես թե շտկվում է: Այստեղ անսպասելի ոչինչ չկա։ Բոլոր համաճարակներն էլ վաղ թե ուշ անցնում են, հավերժական չեն։ Եթե հաշվի առնենք, որ կորոնավիրուսը Հայաստանում մոլեգնում է, ըստ պաշտոնական տվյալների, մարտ ամսից, ապա արդեն ժամանակն է, որ կովիդը նամուսով հեռանա։

    • ՈւՂԵՂԻ ՇՐՋԱՓԱԿՈՒՄ. ԻՆՉՈՎ ԵՆ ՓՈՐՁԵԼ ԹՈւՐՔԻԱՅԻՆ ՎԱԽԵՑՆԵԼ ՀՀ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ
      2019-09-25 19:57
      235

      Հայաստանի տնտեսական շրջափակում իրականացնելու Անկարայի փորձերը ձեռնտու չեն հենց Թուրքիային։ Այս մասին երկուշաբթի օրը լրագրողներին հայտարարեց Հայաստանի խորհրդարանի պատգամավոր Արտակ Մանուկյանը, ներկայացնելով ՍԾՏՀ Խորհրդարանական վեհաժողովի տնտեսական և տեխնոլոգիական հարցերով հանձնաժողովի նիստի արդյունքները, հաղորդում է Sputnik Armenia-ն։

    • Հայաստանի Կոմունիստական կուսակցության հայտարարությունը
      2019-09-05 16:55
      255

      Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը կառավարությանը կոչ է անում պահպանել հայ-ռուսական ամուր հարաբերությունները, որոնք կենսականորեն կարևոր են հանրապետության անվտանգության համար, և չենթարկվել ԱՄՆ ու Արևմուտքի գայթակղություններին, որոնք երբեք ոչ մի երկրի խաղաղություն ու բարգավաճում չեն բերել: Այս մասին նշված է NEWS.am-ին ուղարկած Հայաստանի Կոմունիստական կուսակցության հայտարարության մեջ: