ՈՏՔԴ ՔԱՐԻ՞Ն ԱՌԱՎ, ՑԱՏԿՈՏԱՆ
Փաշինյանին քոթակեցին հերթական անգամ։ Այս անգամ հրապարակային ճիպոտահարման եղանակով դաստիարակչական այդ հաճելի առաքելությունը հանձն առավ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։ Ուղևորվելով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջան, որտեղ մտադիր է հանդես գալ ճառով, Էրդողանը պատմեց լրագրողներին, որ Փաշինյանը Վրաստանի վարչապետի միջոցով իրեն խնդրել է գաղտնի հանդիպման մասին: Էրդողանն ասաց, որ ինքը դեմ չէ հանդիպել և նույնիսկ բացել սահմանները, բայց դրա համար Հայաստանը պետք է որոշակի քայլեր կատարի, մասնավորապես՝ Ադրբեջանի համար միջանցք բացի դեպի Նախիջևան։ Իսկ այդ դեպքում՝ ինչո՞ւ լավություն չանել Փաշինյանին. հանդիպել և նույնիսկ դիվանագիտական հարաբերություններ հաստատել ...
ԴԺՎԱՐ Է ՄԵԿՆԱԲԱՆԵԼ ԱՅՍ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ: Փաստորեն Էրդողանն առայժմ ոչ միայն մերժեց գաղտնի հանդիպում կազմակերպելու Փաշինյանին փորձը, այլև պորտը տեղը դրեց։ Ասել է թե. դեռ շատ հացուպանիր պիտի ուտես՝ ինձ հետ գաղտնի հանդիպելու համար, այ կկատարես մեր պայմանները (կամ արդեն կնքված բանավոր պայմանավորվածությունները), այն ժամանակ գուցեև հանդիպեմ հետդ:
Ինչպես տեսնում ենք, Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման ևս մեկ նախապայման է առաջադրել. Բաքվի համար միջանցքի բացում Հայաստանի տարածքով։ Իսկ ինչո՞ւ պիտի չառաջադրի նոր նախապայման, քանի դեռ իշխանության ղեկին Անկարայի ու Բաքվի համար այնպիսի նվերն է, ինչպիսին Փաշինյանն է։ Ընդ որում Էրդողանը Փաշինյանին քոթակեց ոչ միայն գաղտնի հանդիպման խնդրանքի փաստացի մերժումով, ոչ միայն հստակ հնչեցված նախապայմանով, այլև նրանով, որ ի լուր ամենքի հայտարարեց գաղտնի հանդիպման Փաշինյանի փափագի մասին։ Ասել է թե՝ ախր դու ո՞վ ես ընդհանրապես, որ ես քեզ հետ ինչ-որ բանի մասին գաղտնի պայմանավորվեմ։ Ահա իմ պայմանները. ասում եմ առճակատ ու բացահայտ....
Ահա թե ինչու էր, պարզվում է, Փաշինյանը մեկնել Վրաստան։ Սովորությունն իրեն զգացնել տվեց. բոլորին է հայտնի, որ հենց Վրաստանն էր հասարակական կազմակերպությունների և ընդդիոմության ճամբարի հայ լիբերալների հանդիպումների հիմնական վայրը թուրքական ծառայությունների ներկայացուցիչների հետ։ Փաշինյան էլ ժամանակին հաճախ է մեկնել Վրաստան։ Եվ ո՞նց այստեղ չհիշենք Գառնիկ Իսագուլյանին, որը պնդում է, որ հենց Վրաստանի միջոցով է Փաշինյանի թիմը ստացել 50 մլն դոլարը Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ ծառայություններից՝ Հայաստանում «սիրո և համերաշխության թավշե հեղափոխություն» կազմակերպելու համար։
Եվ այսպես, Փաշինյանը գնաց Թբիլիսի, իր խնդրանքը փոխանցեց Վրաստանի վարչապետին, իսկ այնտեղից ուղևորվեց Բաթում։ Հայ փորձագետները փորձում էին գուշակել. ինչո՞ւ։ Ոմանք ենթադրում էին, թե պարզապես մի քանի ժամ հանգստանալու համար... Իսկ այժմ Էրդողանի բացահայտումների լույսի ներքո շատ ավելի իրական է թվում օրերս լրագրող Նաիրի Հոխիկյանի հնչեցրած այլ վարկածը։ Այն մասին, որ Փաշինյանը Բաթում էր մեկնել ոչ թե օդափոխվելու, այլ Վրաստանի վարչապետի խորհրդով, որպեսզի Աջարիայում, որտեղ թուրքական կապիտալը ծաղկում ու բարգավաճում է, հանդիպի մարդկանց հետ, որոնք կարող են թուրքական սուլթանին անձամբ փոխանցել Փաշինյանի խոնարհ խնդրանքը... Եվ կարելի է մեծ վստահությամբ ենթադրել, որ Փաշինյանի հանդիպումն իր վաղեմի հրահանգիչների հետ կայացել է։
Ինչո՞ւ Էրդողանն այդքան բացահայտ մատնեց Փաշինյանին։ Կարծում ենք, որովհետև Էրդողանն ամենևին էլ չի ուզում վիճել ռուսների հետ՝ հանուն Փաշինյանի քմայքների... Կհարցնեք՝ ի՞նչ կապ ունեն այստեղ ռուսները։ Կապ ունեն, ընդ որում՝ ամենաանմիջական։
Ումի՞ց էր ուզում գաղտնի պահել իր ծրագրերը Փաշինյանը։ Դե, Հայաստանի բնակիչներից. դա հասկանալի է։ Բայց ոչ միայն նրանցից։ Առաջին հերթին՝ ռուսներից։ Քանզի եթե իսկապես Հայաստանի համար ինչ-որ կարևոր բանակցությունների անհրաժեշտություն կար Էրդողանի հետ, Փաշինյանը նախ կարող էր գնալ պաշտոնական ճանապարհով և փոխանցել իր առաջարկը, օրինակ, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության միջոցով, որտեղ Հայաստանն ունի իր ներկայացուցիչը ստամբուլյան գրասենյակում. ՍԾՏՀԿ-ն միշտ էլ կապուղի է եղել Երևանի և Անկարայի պաշտոնական ներկայացուցիչների միջև։
Դե, իսկ եթե հեղինակավոր միջնորդություն էր անհրաժեշտ Փաշինյանի մտահղացած օրակարգի համար, մի՞թե ավելի ճիշտ ու ազնիվ չէր լինի միջնորդության համար դիմել Մոսկվային։ Թե՞ Փաշինյանն այն աստիճան տխմար է, որ կարծում է, թե Ղարիբաշվիլիի խոսքը, վերջինիս հանդեպ ողջ հարգանքով հանդերձ, Էրդողանի համար ավելի հեղինակավոր է, քան Պուտինի խոսքը։ Լո՞ւրջ։
Դա առավելևս ազնիվ կլիներ, եթե հաշվի առնենք, որ Փաշինյանը համառորեն ռուսաստանցիների վրա է բարդում Հայաստանի անվտանգության հետ կապված բոլոր խնդիրները։ Գերիների հարցը թող լուծեն ռուսները։ Արցախի անվտանգության հարցը թող լուծեն ռուսները։ Հայաստանի ճանապարհների անվտանգության հարցը թող լուծեն ռուսները։ Իսկ ինքը գաղտագողի՝ հոպ-հոպ, կցատկի Էրդողանի մոտ։
Իրոք, դժվար է մեկնաբանել մանր ժուլիկության այս ողջ քաղաքականությունը, որից ինքը՝ Փաշինյանը, հավանաբար գոհ է և իրեն համարում է դիվանագիտության հանճար։ Դժվար է այս ամենը մեկնաբանել պարկեշտ բառապաշարի շրջանակներում, բայց օգնության է հասնում իմ լավ ծանոթներից մեկը, որը սիրում է կրկնել. «Եթե մարդը տխմար է, ապա դա ցմահ է»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-22 09:08
Действующему президенту США Джозефу Байдену сегодня исполнилось 82. Редкий пример политического долголетия как свидетельство общего повышения уровня жизни и ее продолжительности. Однако запомнится Байден, некогда тоже любитель велопрогулок, не столько этим, сколько своим вкладом в противостояние Запада и России.
-
2024-11-20 12:53
Хокку Овик складывает мандат. Плакала ипотека Овика, роняю и я скупую мужскую слезу…
-
2024-11-18 12:45
Две новости взбудоражили армянскую общественность в последние часы минувшего уикенда. Одна новость - про парад отставок, уже состоявшихся и еще грядущих, в команде чиновников Пашиняна. Другая новость - про то, что уходящая администрация Байдена дала Зеленскому отмашку на удары американскими дальнобойными ракетами ATACMS вглубь российской территории. Позже добавилась информация, что Франция и Британия также «дали зеленый свет» на нанесение ударов вглубь РФ ракетами SCALP/Storm Shadow. Первую новость, про отставки в команде Пашиняна, пока оставим в покое, как менее существенную, тем более, что процесс отставок еще продолжается.
-
2024-11-16 13:53
Сергей Лавров говорит, что Москва ждет предложений Дональда Трампа. Последний пока Путину не позвонил, это понятно: избранный президент Америки еще не вступил в должность, находится на стадии формирования своего правительства. Но вот круги от его заявлений о намерении побыстрее завершить войну на Украине расходятся достаточно быстро: Владимиру Путину уже позвонил Олаф Шольц.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2022-04-02 08:48
Բայց ի՜նչ գեղեցիկ հեքիաթ էր: «Թուրքիան պատրաստ է կարգավորել Հայաստանի հետ հարաբերություններն առանց նախապայմանների»,- երդում-պատառ էին ուտում մեր պետական այրերը։ Դե, թուրքերն էլ ողորմածաբար ժպտում էին, թե՝ այո, իհա՜րկե, առանց նախապայմանների, հայ եղբայրներ, առանց նախապայմանների։ Ի՞նչ նախապայմաններ։ Արցախը դուք առանց այդ էլ հանձնեցիք, գրեթե ամբողջությամբ, ցեղասպանության թեման Երևանը չի լոբբինգավորում, սահմանների առումով դժգոհություններ չկան…
-
2022-03-14 20:29
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն 5 կետից բաղկացած առաջարկ է ուղարկել Երևանին, որոնց ընդունման դեպքում Հայաստանի և Ադրբեջանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր: «Երևանը դեռևս չի արձագանքել, Բաքուն սպասում է պատասխանի»,- ասում է Բայրամովը:
-
2021-07-08 18:57
Փաշինյանի Մոսկվա կատարած այցի արդյունքները միանգամայն հասկանալի են։ Թե ինչպես է պետության մի ղեկավարը հրապարակավ շնորհավորում բարեկամ այլ պետության ղեկավարին ընտրություններում հաղթելու կապակցությամբ։ Հաջողություններ, բարգավաճում մաղթում բարեկամ ժողովրդին: Հույս է հայտնում խորացնելու երկու երկրների հարաբերությունները։ Համատեղ աշխատելու իրենց պատրաստակամությունը՝ ի շահ երկու երկրների։ Դե, մոտավորապես այսպես։
-
2021-02-25 18:50
Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը Sputnik Արմենիայի հարցումով մեկնաբանել Է Ստեփանակերտի ադրբեջանական «Խանքենդի» անվան հիշատակումը Ղարաբաղ առաքված մարդասիրական օգնության վերաբերյալ դիվանագիտական ներկայացուցչության պաշտոնական հաղորդագրության մեջ: Ավելի վաղ դեսպանատան ֆեյսբուքյան էջում, հղում կատարելով ՌԴ ԱԻՆ-ին, զետեղվել էր պաշտոնական մամլո հաղորդագրություն, որտեղ կար հետևյալ ձևակերպումը. «... Ընդհանուր առմամբ Ստեփանակերտ/Խանքենդի է հասցվել մոտ 50 տոննա բեռ»: «Մենք ուշադրություն ենք դարձրել, որ հրապարակումը անմիանշանակ է ընդունվել։ Քանի որ շահագրգռված չենք, որ ինչ-որ լարվածություն առաջանա, հրապարակման տեքստը ճշգրտվել է։ Պաշտոնական մամլո հաղորդագրության հղումը կցված է հրապարակմանը»,- ասել է դեսպանատան մամուլի քարտուղար Ալեքսանդր Գուչկովը։