Последние новости

ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄՈՍԿՈՎՅԱՆ ԱՅՑԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Փաշինյանի Մոսկվա կատարած այցի արդյունքները միանգամայն հասկանալի են։ Թե ինչպես է պետության մի ղեկավարը հրապարակավ շնորհավորում բարեկամ այլ պետության ղեկավարին ընտրություններում հաղթելու կապակցությամբ։ Հաջողություններ, բարգավաճում մաղթում բարեկամ ժողովրդին: Հույս է հայտնում խորացնելու երկու երկրների հարաբերությունները։ Համատեղ աշխատելու իրենց պատրաստակամությունը՝ ի շահ երկու երկրների։ Դե, մոտավորապես այսպես։

ՊՈՒՏԻՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵՑ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԱՌԹԻՎ։ Ասաց, որ բարդ, զգայուն հարցերի լուծման համար անհրաժեշտ և շատ կարևոր է ժողովրդի աջակցությունը, Փաշինյանն այդ աջակցությունը ստացել է, ինչի կապակցությամբ Պուտինն անկեղծորեն շնորհավորում է Փաշինյանին։

Այսինքն Փաշինյանը պետք է բարդ, զգայուն հարցեր լուծի, ժողովրդին ոչ հաճո որոշումներ կայացնի։ Եվ այդ որոշումներն ակնհայտորեն չեն վերաբերում Հայաստանի տարածքում «Հարավկովկասյան երկաթուղու» վագոնակազմի նորացմանը, ինչի մասին մեր հպարտ առաջնորդը ծեծված շնիկի աչքերով զեկուցեց Պուտինին։ Ոչ, հարցերը բոլորովին այլ մակարդակի են, և Փաշինյանը ստիպված է լինելու դրանք լուծել, քանի որ վայելում է ժողովրդի աջակցությունը։ Այդ մասին ասաց Պուտինը՝ անկեղծ շնորհավորելով Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առթիվ։

Հրապարակավ ասաց։ Այսինքն զգուշացրեց ոչ միայն Փաշինյանին, այլև հայ ժողովրդին։ Զգուշացրեց, որ շուտով առաջնորդը, ձեր իսկ ընտրած ղեկավարը՝ Փաշինյանը, կկայացնի որոշումներ, որոնք դժվար թե դուր գան ձեզ ։ Բայց դուք ինքներդ եք ընտրել նրան։ Այնպես որ՝ մեղքը ձեր վիզը, եթե ինչ-որ բան սրտներովդ չլինի....

Ի՞նչ որոշումների մասին է խոսքը։ Ըստ էության, գաղտնիք չկա։ Նախ՝ միջանցք, որը կապում է Արևմտյան Ադրբեջանն իր Նախիջևանի ինքնավարության հետ։ Առայժմ հայտնի չէ, թե այդօրինակ քանի միջանցք է լինելու։ Բայց դրանցից մեկը հաստատ վերահսկելու է բնավ ոչ հայկական կողմը, ամենայն հավանականությամբ՝ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահները։ Ուստի դա կլինի ոչ թե հաղորդակցության ապաշրջափակում, այլ հենց միջանցք, որը կկապի Ադրբեջանի երկու շրջանները Հայաստանի ինքնիշխան տարածքի միջով։

Ճիշտ է, Փաշինյանը երդում-պատառ է ուտում, թե նման բան չի լինի երբեք, բայց թե ինչ արժեք ունի նրա խոսքը, հայտնի է. ոչ մի։ Ալիևն այդ միջանցքը կճեղքի, իսկ ծաղրելով Փաշինյանի հայտարարությունները՝ արդեն իր մոտ ձևավորել է Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջան՝ ակնարկելով, որ եթե Փաշինյանն իրեն խելոք չպահի, շուտով Ադրբեջանում կհայտնվի նաև Արևմտյան Զանգեզուրի տնտեսական շրջան։ Դե, իսկ Սյունիքի անհնազանդ առաջնորդները կդատվեն։ Ի՞նչ պատրվակով։ Ցանկացած։

Երկրորդ. տարածքների հարցը։ Չէինք ասի, թե Ադրբեջանին շատ էին պետք իր նախկին անկլավները։ Բայց, նախ՝ դա սկզբունքի հարց է։ Երկրորդ՝ դա վերահսկողություն է Հայաստանի կարևոր ճանապարհների նկատմամբ։ Ալիևը կպոկի այդ գյուղերը Փաշինյանից, նախապես պաշտոնանկ կարվի գեներալ Խաչատուրովը։ Որպես զիջում Ալիևը թերևս փոքր-ինչ հետ կքաշի իր ստորաբաժանումները՝ զիջելով նրանց դիրքերը ռուս սահմանապահներին։

ԴԵ, ԵՎ ՎԵՐՋԱՊԵՍ՝ ԱՐՑԱԽԸ։ ԱԼԻԵՎԸ ՄՏԱԴԻՐ Է ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԵՏ ՍՏՈՐԱԳՐԵԼ խաղաղության պայմանագիր, որի համաձայն Արցախը Երևանի կողմից կճանաչվի Ադրբեջանի մաս՝ այնտեղ ռուսական խաղաղապահ զորակազմի անժամկետ ներկայության պայմանով։ Այնքան ժամանակով, քանի դեռ Արցախի տեղական իշխանություններն անհրաժեշտ կհամարեն դրա ներկայությունն այնտեղ։ Փաշինյանը կստորագրի այդպիսի պայմանագիր, իսկ Արայիկ Հարությունյանը սուրճ կխմի ռուս խաղաղապահների հետ։

Այս բոլոր քայլերը Փաշինյանը պետք է անի։ Այդ մասին Պուտինը հաստատ պատմել է Փաշինյանին ճաշի ժամանակ։ Մանրամասնորեն, որպեսզի հետո Տեր-Պետրոսյանի մոտ վարկած չառաջանա, թե Փաշինյանն այնտեղ ինչ-որ բան թերըմբռնել է՝ ռուսերենի վատ իմացության պատճառով։ Եվ դժվար թե այս անգամ Փաշինյանը «գժի տեղ դնի» իրեն, ինչպես, իր իսկ խոստովանությամբ, արել է դա 2018-ի մայիսին՝ ՀԱՊԿ առաջնորդների հետ իր առաջին շփումների ժամանակ։

Ոչ, այս անգամ Փաշինյանն իրեն գժի տեղ չի դնի, որովհետև համոզվել է. չի անցնում։ Փաշինյանը զգաստ պատիվ կտա ու կգնա հրամանը կատարելու։ Այսինքն անմիջապես այն բանից հետո, երբ Փաշինյանը կստանձնի վարչապետի պաշտոնը, մենք ամեն օր կլսենք, թե ի՜նչ գեղեցիկ ապագա է մեզ սպասում, երբ Ադրբեջանին հանձնենք անկլավները, միջանցք տրամադրենք դեպի Նախիջևան և Արցախը ճանաչենք Ադրբեջանի մաս։

Կարելի՞ է արդյոք կանխել այս սցենարը, որի մասին Պուտինը հնարավորինս բացահայտ զգուշացրեց հայ ժողովրդին։ Կարելի է։ Առաջին հնարավորությունը բացվում է հունիսի 9-ին Սահմանադրական դատարանում, որտեղ կլսվի ընդդիմության հայցը՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին: Սահմանադրական դատարանը հնարավորություն կունենա կանխել տարածքների հանձնումն Ադրբեջանին, Սյունիքի միջով միջանցքի տրամադրումը և իբրև Ադրբեջանի մաս Արցախի ճանաչումը Երևանի կողմից։

Ի դեպ, այսօր Երևանում տեղի ունեցավ կառավարության նիստ։ Մոսկվա կատարած իր այցի մասին Փաշինյանը մի բառ անգամ չասաց։ Դա անկեղծ էր և նշանակում էր, որ Փաշինյանը հասկացել է այն ամենը, ինչի մասին Պուտինն իրեն պատմել է ճաշի ժամանակ։

Основная тема:
Теги:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ТАЙНЫЕ ЖЕЛАНИЯ ИЛЬХАМА АЛИЕВА
    2025-04-10 10:43

    На проходящем в Баку 7-м политическом форуме на тему «К новому мировому порядку» любопытное заявление сделал Ильхам Алиев. Он сказал, что не верит в возможность мира между Россией и Украиной.

  • НА ПОРОГЕ БОЛЬШИХ ИЗМЕНЕНИЙ
    2025-04-09 09:46

    На текущей неделе предстоят важные в международном плане события. На четверг намечены очередные российско-американские консультации, на этот раз в Стамбуле. В субботу пройдут переговоры представителей США и Ирана в Омане. Глава МИД этой страны выступит посредником в переговорах между главой МИД Ирана Аббасом Аракчи и специальным посланником Дональда Трампа Стивом Уиткоффом. 

  • ЧТОБЫ НЕ ВЫЙТИ НА САМИХ СЕБЯ
    2025-04-08 09:33

    МИД РА вновь проявил себя во всей красе. В связи с заявлением Ильхама Алиева на брифинге с президентом Германии, что до января 2024-го официальный Ереван стремился включить в текст мирного договора тему Нагорного Карабаха и только потом перестал, МИД РА выступил с разъяснением. И вот из этого разъяснения следует, что Ереван перестал лоббировать тему прав арцахцев, поскольку посчитал, что с января 2024-го вступил в силу указ президента НКР о роспуске республики…

  • ПОУЧАЛКИН ИЗ ИДЖЕВАНА
    2025-04-07 09:56

    Можете забросать камнями, но большая жалость к Николу Пашиняну. Без иронии. Да, за время своего правления он многим семьям принес горе и страдания, но, полагаем, чувство жалости, тем не менее, остается нормальным чувством по отношению к человеку, у которого проблемы, к людям больным, не важно, по каким причинам и чем. Будь то болезнь физическая или душевная. 

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

  • ԱՅՍՊԵՍ ՀԵՔԻԱԹՆ ԱՎԱՐՏՎԵՑ, ՈՎ ՉՀԱՎԱՏԱՑ՝ ՄԱԼԱԴԵ՛Ց
    2022-04-02 08:48

    Բայց ի՜նչ գեղեցիկ հեքիաթ էր: «Թուրքիան պատրաստ է կարգավորել Հայաստանի հետ հարաբերություններն առանց նախապայմանների»,- երդում-պատառ էին ուտում մեր պետական այրերը։ Դե, թուրքերն էլ ողորմածաբար ժպտում էին, թե՝ այո, իհա՜րկե, առանց նախապայմանների, հայ եղբայրներ, առանց նախապայմանների։ Ի՞նչ նախապայմաններ։ Արցախը դուք առանց այդ էլ հանձնեցիք, գրեթե ամբողջությամբ, ցեղասպանության թեման Երևանը չի լոբբինգավորում, սահմանների առումով դժգոհություններ չկան…

  • ԲԱՔՈՒՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԻՆ ՎԵՐՋՆԱԿԱՆԱՊԵՍ ԿՈՐԾԱՆԵԼ ԱՐՑԱԽԸ
    2022-03-14 20:29

    Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն 5 կետից բաղկացած առաջարկ է ուղարկել Երևանին, որոնց ընդունման դեպքում Հայաստանի և Ադրբեջանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր: «Երևանը դեռևս չի արձագանքել, Բաքուն սպասում է պատասխանի»,- ասում է Բայրամովը:

  • ՈՏՔԴ ՔԱՐԻ՞Ն ԱՌԱՎ, ՑԱՏԿՈՏԱՆ
    2021-09-20 20:21

    Փաշինյանին քոթակեցին հերթական անգամ։ Այս անգամ հրապարակային ճիպոտահարման եղանակով դաստիարակչական այդ հաճելի առաքելությունը հանձն առավ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։ Ուղևորվելով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջան, որտեղ մտադիր է հանդես գալ ճառով, Էրդողանը պատմեց լրագրողներին, որ Փաշինյանը Վրաստանի վարչապետի միջոցով իրեն խնդրել է գաղտնի հանդիպման մասին: Էրդողանն ասաց, որ ինքը դեմ չէ հանդիպել և նույնիսկ բացել սահմանները, բայց դրա համար Հայաստանը պետք է որոշակի քայլեր կատարի, մասնավորապես՝ Ադրբեջանի համար միջանցք բացի դեպի Նախիջևան։ Իսկ այդ դեպքում՝ ինչո՞ւ լավություն չանել Փաշինյանին. հանդիպել և նույնիսկ դիվանագիտական հարաբերություններ հաստատել ...

  • ՀԱՄԱՏԱՐԱԾ ՍԿԱՆԴԱԼ. «ԲՈԻՆԳԻՑ» ՄԻՆՉԵՎ «ԻՍԿԱՆԴԵՐ»
    2021-02-25 18:50

    Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը Sputnik Արմենիայի հարցումով մեկնաբանել Է Ստեփանակերտի ադրբեջանական «Խանքենդի» անվան հիշատակումը Ղարաբաղ առաքված մարդասիրական օգնության վերաբերյալ դիվանագիտական ներկայացուցչության պաշտոնական հաղորդագրության մեջ: Ավելի վաղ դեսպանատան ֆեյսբուքյան էջում, հղում կատարելով ՌԴ ԱԻՆ-ին, զետեղվել էր պաշտոնական մամլո հաղորդագրություն, որտեղ կար հետևյալ ձևակերպումը. «... Ընդհանուր առմամբ Ստեփանակերտ/Խանքենդի է հասցվել մոտ 50 տոննա բեռ»: «Մենք ուշադրություն ենք դարձրել, որ հրապարակումը անմիանշանակ է ընդունվել։ Քանի որ շահագրգռված չենք, որ ինչ-որ լարվածություն առաջանա, հրապարակման տեքստը ճշգրտվել է։ Պաշտոնական մամլո հաղորդագրության հղումը կցված է հրապարակմանը»,- ասել է դեսպանատան մամուլի քարտուղար Ալեքսանդր Գուչկովը։