Последние новости

Վարչապետը ժամանակ չի գտնում հանդիպել օտարերկրյա ներդրողների հետ

Հայաստանում ներդրումների որոշակի աշխուժացում կա, սակայն օտարերկրյա ներդրումներ ներգավելու համար կան լուրջ խոչընդոտներ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի համար առաջնահերթ է նոր ներդրումների գրավումը, բայց դրա համար պետք է բարձրացնել աշխատուժի մրցունակությունը։ Մինչդեռ, ըստ Գագիկ Մակարյանի, ՀՀ-ում աշխատուժի արտադրողականության ցածր մակարդակը խիստ նվազեցնում է տնտեսության և կազմակերպությունների մրցակցությունը, որի արդյունքում էլ հնարավոր չի լինում նոր ներդրումներ ներգրավել։

«Այսօր մեր կրթական համակարգը հետադիմական է, ինչի հետևանքով որակյալ աշխատուժի խնդիր ունենք։ Այսինքն՝ ներդրումներին խթանող ուղղություններով մենք դեռևս որևէ հաջողություն չենք կարող ունենալ։ Շատ հաճախ մենք այս խնդիրներն անտեսել ենք և չենք համարել կարևոր»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ ներդրումներ ներգրավելու համար տարիներ շարունակ փորձել են օրենքներում փոփոխություններ, «պրիմիտիվ» բարելավումներ են իրականացնել, բայց գլոբալ առումով ներդրումների խթանմանը խոչընդոտ խնդիրները չեն վերացրել. «Այդ խոչընդոտների մեկ կամ երկուսի առկայությունը բավարար է, որ ներդրողները խուսափեն կամ զգուշանան»։

Ի դեպ Գագիկ Մակարյանը տեղեկացրեց, որ նախաձեռնել էին հաջորդ շաբաթ խոշոր ներդրողների հետ հանդիպում կազմակերպել վարչապետի հետ, սակայն նրա գլխավոր խորհրդականը տեղեկացրել է, որ ժամանակի սղության պատճառով դա անհնար է։

«Մենք ստիպված հետաձգեցինք այդ ներդրողների այցը Հայաստան։ Մի քիչ զարմացած եմ, մենք այնպես էինք հաշվարկել, որ դիմելուց 16 օր հետո պետք է այդ հանդիպումը կայանար, այսինքն՝ բավարար ժամկետ էր 1-1,5 ժամ տրամադրելու համար, բայց պարզվեց, որ այդ ժամանակը չկա, վարչապետը խիստ ծանրաբեռնված է։ Խորհրդականներն ասում են, որ դա հնարավոր չէ»,- ասաց Գագիկ Մակարյանը։

Նրա խոսքով՝ ներդրողները պետք է գային մի քանի երկրներից՝ ԱՄՆ, Իսպանիա, Անգլիա, ըստ նախնական պայմանավորվածությունների, նախատեսվում էր առաջիկա երեք տարիներին էներգետիկայի ոլորտում ներդրնել մոտ 750 մլն դոլար։

«Այդ ներդրումները կարող էին շարունակվել՝ հասնելով 3-4 մլրդ դոլարի։ Ցավոք սրտի, դա անորոշ ժամանակով հետաձգվում է, քանի որ կառավարությունից նույնիսկ չեն նշել հնարավոր ժամկետ, որ այդ հանդիպումը կայանա։ Նաև հարց է առաջանում՝ կհաջողվի նորից այդ ներդրողների հետ բանակցություններ վարել, ի վերջո մի քանի երկրներից մի քանի ներդրողների հանդիպումը մեկ վայրում կազմակերպելը բարդ խնդիր է»,- նշեց նա։

Նրա խոսքով՝ բնական է, որ այդ ներդրողները կգնան այլ երկրներ, այսօր բոլոր երկրները ձգտում են ներդրումներ ներգրավել էներգետիկայի ոլորտ, քանի որ դրանք երկարաժամկետ են, կայունություն են ապահովում, էներգետիկ անվտանգության համար կարևոր նշանակություն ունեն։

Գագիկ Մակարյանը նշեց նաև, որ փորձել է անձամբ կապ հաստատել վարչապետի հետ, սակայն չի հաջողվել: Փորձել է վերջին քայլն էլ կատարել. «Երեկ զրուցել եմ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի հետ, վերջինս խոստացել է այսօր որոշակի շտկումներ կատարել և երեկոյան զանգել»։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԵՂՔԸ
      2021-09-27 21:48

      Մեկ տարի է անցել Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի սկսվելու օրից: Նիկոլ Փաշինյանի մեղքն անվիճելի է։ Առաջին հերթին՝ այն, որ նա իրավիճակը հասցրեց պատերազմի։ Դա դրսևորվեց առաջին հերթին բանակցային գործընթացի ընթացքում անհամարժեք քայլերով, որոնք հանգեցրին հայկական կողմի դիրքերի սասանմանն ու դաշնակիցների հետ կապերի թուլացմանը։ Երկրորդ. ո՛չ հայկական պետությունը, ո՛չ հայ հասարակությունը, ո՛չ էլ հայկական բանակը պատրաստ չէին պատերազմի։ Բոլորը զբաղված էին քաղաքական շոուներով, որոնք գրեթե ամեն օր ցուցադրում էր իշխող թիմը։ Հասարակական ընկալումներում երկրորդ պլան էին մղվել բանակում վարչապետի ձեռնարկած կադրային զտումները, 2016-ի ռազմական գործողություններից հետո ընդունված սպառազինության ծրագրի փոփոխությունը։

    • ԱՆՈՒՐՋՆԵՐԻ ԽԱՐԽՈՒԼ ԿԱՄՐՋԻՆ,
      2021-02-11 18:22

      կամ՝ «Սեմյոնովկայի» հերթական շինարարությունը Դատելով փետրվարի 9-ին Էկոնոմիկայի նախարարությունում վարչապետ Փաշինյանի ելույթի տոնայնությունից և նույնիսկ բովանդակությունից, մենք անվերապահորեն հաղթել ենք ինչպես COVID-19-ի դեմ պայքարում, այնպես էլ... պատերազմում, երկու դեպքում էլ ցուցաբերելով հակաճգնաժամային կառավարման բարձր որակ: Նույնիսկ չգիտես՝ լաս թե խնդաս…

    • Լուսինե ՍԱՀԱԿՅԱՆ․ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ՝ ԼՈՒՐՋ ՃՆՇՈՒՄՆԵՐ ԵՆ ԳՈՐԾԱԴՐՎՈՒՄ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԿԱՏՄԱՄԲ
      2019-09-19 20:42

      ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնած՝ ՍԴ դատավորի լիազորությունները դադարեցնելու գործընթացը տեղավորվում է այն նույն դաշտում, որում արգելափակվեցին դատարանների դռները, և սկսվեց հետապնդում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորներ Ալեքսանդր Ազարյանի և Դավիթ Գրիգորյանի նկատմամբ, որոնցից մեկը երկրորդ նախագահին ազատեց կալանքից, մյուսը՝ կասեցրեց դատական գործը, և այն փոխանցվեց ՍԴ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց փաստաբան Լուսինե Սահակյանը:

    • Ռուբեն ՀԱԿՈԲՅԱՆ․ ԱԱԾ-Ն ԵՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՌՆՈՒՄ ԵՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՁԵՌՔԻ ԳՈՐԾԻՔՆԵՐ ԻՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ
      2019-09-19 20:37

      ԱԺ չորս գումարումների պատգամավոր, քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի ղեկավար Ռուբեն Հակոբյանը չի ցանկանում կտրուկ գնահատական տալ ԱԺ ԼՀԿ խմբակցության ներկայացրած նախագծին՝ կապված «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու հետ։ Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ իր գնահատականն ընդհանուր է՝ նախագիծն իսկապես վտանգավոր է։