Լուսինե ՍԱՀԱԿՅԱՆ․ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ՝ ԼՈՒՐՋ ՃՆՇՈՒՄՆԵՐ ԵՆ ԳՈՐԾԱԴՐՎՈՒՄ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԿԱՏՄԱՄԲ
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնած՝ ՍԴ դատավորի լիազորությունները դադարեցնելու գործընթացը տեղավորվում է այն նույն դաշտում, որում արգելափակվեցին դատարանների դռները, և սկսվեց հետապնդում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորներ Ալեքսանդր Ազարյանի և Դավիթ Գրիգորյանի նկատմամբ, որոնցից մեկը երկրորդ նախագահին ազատեց կալանքից, մյուսը՝ կասեցրեց դատական գործը, և այն փոխանցվեց ՍԴ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց փաստաբան Լուսինե Սահակյանը: