Последние новости

Վիկտոր Սողոմոնյան. Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում քաղբանտարկյալ է

«Վերաքննիչ դատարանի այսօրվա որոշումն ուղղակի ապացուցեց այն փաստը, որ Ռոբերտ Քոչարյանն ուղղակի քաղբանտարկյալ է և ենթարկվում է քաղաքական հետապնդման նոր իշխանությունների կողմից»,- ասել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյան «Հինգերերոդ ալիք»-ին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով դատարանի այսօր հրապարակած որոշումը։

Վերջինի խոսքով, դա ակնհայատ է ու փաստ, որն ապացուցման կարիք չունի։

«Չունենալով որևէ հիմք կալանքի տակ պահելու նախագահ Քոչարյանին, չունենալով նույնիսկ ռացիոնալ, տրամաբանության դաշտում կալանքը երկարացնելու հիմք, այնուամենայնիվ կալանքը երկարացվում է։ Վստահ եմ, որ թեև դատավորները շատ լավ հասկանում են, թե ինչպիսի ապօրինություն է տեղի ունենում, և որ կալանքը նախագահի ապօրինի է, այնուամենայնիվ դատարանները հերթով, բացառությամբ մեկի, նույն որոշումն են կայացնում, ինչը պարզապես ի ցույց է դնում տեղի ունեցողը։ Ես չեմ կարծում, որ Հայաստանում մնացել է մի մարդ, որը դեռևս չի հասկացել, թե ինչ է կատարվում»,-նշել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը։

Նա խայտառակություն է համարել այս փուլում խոսել այն մասն, որ Ռոբերտ Քոչարյանը կարող է թաքնվել քննությունից, ընդգծել է, եթե թաքնվելու լիներ, ժամանակին չէր վերադառնա Հայաստան։ Նույնը, ըստ նրա, վերաբերում է նախաքննությանը խոչընդոտելու վերաբերյալ հիմնավորմանը, հիշեցրել է, որ ՀՀ երկրորդ նախագահը երեք ամիս եղել է ազատության մեջ ու որևէ բան չի ձեռնարկել։

«Սրանք այն փաստերն են, որոնք գալիս են ապացուցելու, որ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում քաղբանտարկյալ է։ Ցավում եմ, բայց դա փաստ է»,-հայտարարել է գրասենյակի ղեկավարը։

Սողոմոնյանի խոսքով, «սա իսկանան քաղաքական վենդետա է, և փորձ է քաղաքական կյանքից մեկուսացնել հիմնական օպոնենտին և պարզապես նրան կալանքի ենթարկել՝ վրեժխնդիր լինելով անցյալի ինչ-որ հարցերի համար»։

Նա համարում է, որ իշխանություններն անընդհատ ապաշնորհություն են ցուցաբերում, այդ իսկ պատճառով պետք է անընդհատ ձգտեն ազգային հերոսին, մեծ հաջողություններ գրանցած մարդուն մեկուսացնել ու այդ ճանապարհով ազատվել օպոնենտից։

Բանախոսը դա անհեռատես քաղաքականություն է որակել երկու պատճառով. «Նախ հնարավոր չի, դա երկարատև անել, քանի որ պարզ է՝ հենց որ դատարանների վրա քաղաքական այն ահավոր ճնշումը, որ այսօր կա, թուլանա կամ ստանանք ՄԻԵԴ որոշումը, որն ակներև մեր օգտին է լինելու, կալանքը դադարեցվելու է։ Մյուս կողմից, ցավում եմ, բայց իշխանություններն այս ապօրինությունների մեջ ներքաշում են և իրավապահ, և դատական համակարգերը՝ ստիպելով նրանց մասնակցել այդ քաղաքական հետապնդումներին ու ապօրինություններին։ Չեմ կասկածում, որ իրավիճակից դուրս ենք գալու և մեր պայքարը շարունակելու ենք օրենքով չարգելված բոլոր միջոցներով՝ իրավական, քաղաքական դաշտում ու այլ հարթություններում»։

Հիշեցնենք, որ վերաքննիչ քերական դատարանն այսօր հրապարակեց որոշում, որով մերժեց Քոչարյանի պաշտպանների ներկայացրած բողոքները։ Մարտի 15-ին առաջին ատյանի դատարանը բավարարել էր Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման ժամանակը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ: Առաջին ատյանի դատարանի այս որոշումը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը բողոքարկել է Վերաքննիչ դատարան, տեղեկացնում է Panorama.am:

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ