ՍՈՒՊԵՐՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԵԳԱՆՊԱՏԱԿՆԵՐԸ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի օրը Ստեփանակերտում իր ելույթի ընթացքում ներկայացրեց մինչև 2050 թվական երկրի զարգացման մի շարք մեգանպատակներ, հաղորդում է ԱՌԿԱ-ն։
«Կառավարությունն արդեն երկար ժամանակ աշխատում է Հայաստանի երկարատև զարգացման մեգանպատակների շուրջ, որոնք, մեր կարծիքով, պետք է համախմբեն մեր ազգային ներուժը, կենտրոնացնեն մեր ազգային ռեսուրսները՝ այդ նպատակներին հասնելու համար»,- ասաց Փաշինյանը։
Դրանից հետո նա ներկայացրեց նպատակադրումների աշխատանքային տարբերակը, որոնք պետք է լուծված լինեն մինչև 2050 թվականը։ «Հայաստանի բնակչությունը հասցնել առնվազն 5 միլիոն մարդու։ Ստեղծել 1 միլիոն 500 հազար աշխատատեղ, լուծել 2,5 միլիոն մարդու զբաղվածության հարցը և վերացնել աղքատությունը»,- հայտարարեց Փաշինյանը։ Նրա խոսքերով, Հայաստանը պետք է դառնա արդյունաբերական երկիր։ «15-ապատկել Հայաստանի համախառն ներքին արդյունքը։ Ունենալ 10 մլրդ ԱՄՆ դոլար արժեքը գերազանցող առնվազն 5 հայկական տեխնոլոգիական ընկերություն և 10.000 աշխատող ստարտափ։ 7-ապատկել միջին աշխատավարձը։ Բանակի մարտունակության ցուցանիշով տեղ զբաղեցնել աշխարհի առաջատար երկրների առնվազն առաջին 20-յակում»,- շարունակեց վարչապետը։ Նրա խոսքերով, խնդիր է դրված ունենալ աշխարհում լավագույն հետախուզական ծառայություններից մեկը։ «Ապահովել առողջապահական ծառայությունների 100 տոկոսանոց հասանելիություն և առողջապահության ֆինանսավորումը 20-ապատկել։ Կրթությունը դարձնել ազգային ապրելակերպ, կրթության և գիտության ֆինանսավորումը 20-ապատկել»,- հայտարարեց նա։ Վարչապետը հաղորդեց, որ ծրագրվում է Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը հասցնել 15 մլն մարդու, իսկ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը պետք է դառնա Եվրոպայի կամ աշխարհի առաջնության հաղթող։
«Նվաճել 25 օլիմպիական ոսկե մեդալ և շախմատի աշխարհի անհատական չեմպիոնի կոչումը։ Համոզված եմ՝ հիմա ձեզնից շատերը հարցնում են՝ իսկ ինչո՞ւ Արցախի մասին ոչինչ ասված չէ։ Պատասխանը շատ պարզ է, որովհետև Արցախը Հայաստան է, և վե՛րջ»,- հայտարարեց Փաշինյանը։
ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. իհարկե, սուպերվարչապետի հնչեցրած մեգանպատակներին շատերը հումորով վերաբերվեցին։ Եվ դա հասկանալի է։ Նախ, նախանշված խնդիրների իրականացման ժամկետը, ուղիղն ասենք, զվարճալի է։ Կոնկրետացնել, ընդ որում՝ այդչափ մանրակրկիտ, ամբողջ 30 տարվա համար նախատեսված նպատակները, դժվար թե համարձակվի աշխարհի որևէ կառավարություն։ Մերը, պարզվում է, կարող է։ Եվ պարզվում է, որ մեր կառավարությունն արդեն երկար ժամանակ աշխատում է մեգանպատակների շուրջ, ուժերը չվատնելով մանր, սովորական խնդիրներ լուծելու վրա։ Երկրորդ, մեգանպատակների ցանկում նշվող թվերը թեև տպավորիչ են թվում, այդուհանդերձ զգացողություն է առաջանում, որ դրանք վերցված են օդից։ Օրինակ, ինչո՞ւ, այդ ի՞նչ հաշվարկի հիման վրա միջին աշխատավարձերը պետք է բարձրանան 7, այլ ոչ թե 8 անգամ։ Երրորդ, ցանկի բուն բովանդակությունը…
Այս ամենը, իհարկե, զվարճալի է, այստեղ կարելի է հիշել իլֆ-պետրովյան Նյու Վասյուկին, հիշատակել ՀԱԿ ներկայացուցիչ, Փաշինյանի նախկին զինակից Լևոն Զուրաբյանի ֆեյսբուքյան գրառումը, որը ոչ առանց հեգնանքի և միանգամայն տեղին նկատել է, որ մեգանպատակների ցանկում պակասում էր «երկրացիների առաջին գաղութի ստեղծումը Մարսի վրա»։ Բայց այդուհանդերձ կա հայրենակիցների որոշակի քանակ, որոնք լուրջ ընդունեցին Փաշինյանի խոսքերը։ Հենց նրանց համար էլ մեկ-երկու գդալ կուպր ավելացնենք կառավարության մեղրի տակառին…
Ձեռնպահ մնանք Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հեռանկարների, օլիմպիական ոսկե մեդալների և այլ բաների վերաբերյալ թերահավատությունից։ Ուշադրություն դարձնենք ավելի տաղտկալի խնդիրներին։ Օրինակ, ՀՆԱ-ի 15-ապատիկ աճի հարցին։ Նախևառաջ նշենք, որ ըստ Փաշինյանի վարկածի, 2050 թվականին ՀՆԱ-ն Հայաստանում հասած կլինի 186 միլիարդ դոլարի։ Իսկ եթե հաշվի առնենք, որ այդ ընթացքում (նույն այդ վարկածով) երկրի բնակչությունը կհասնի 5 միլիոնի, ապա ստացվում է, որ բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կկազմի ավելի քան 37 հազար դոլար։ Այժմ եկեք տեսնենք, թե աշխարհի որ երկրներում են արձանագրվել համանման ցուցանիշներ։ Ահա ուրեմն, 30 տարի անց Հայաստանը բնակչության ամեն շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ով պետք է հասնի Էստոնիայի և Լիտվայի այսօրվա մակարդակին, իսկ ՀՆԱ-ով՝ Իրաքի, Ալժիրի, Ռումինիայի ներկայիս մակարդակին։ Ասենք ուղղակի, 30 տարվա հեռանկարում դա այնքան էլ գրավիչ նպատակ չէ։
Թեպետ, այստեղ շատ ավելի հետաքրքիր են այլ համեմատություններ, ասենք այսպես՝ ներհայկական-հետահայաց։ Օրինակ, անցած 25 տարիների ընթացքում Հայաստանի ՀՆԱ-ն աճել է ճիշտ այնքան, որքան պատրաստվում է այդ ցուցանիշը բարձրացնել Նիկոլ Փաշինյանը 30 տարում։ Այն է՝ 1993 թվականին երկրի ՀՆԱ-ն կազմել է 840 միլիոն դոլար, իսկ 2018-ին՝ 12 մլրդ 410 մլն։ Աճ ավելի քան 15 անգամ։ Այս, հետահայաց տեսանկյունից նայենք միջին աշխատավարձի աճի վերաբերյալ փաշինյանական կառավարության նպատակներին։ Ահա ուրեմն, վերջին 25 տարիներին դա Հայաստանում աճել է գրեթե 60 անգամ. 1993 թականին երկրում միջին աշխատավարձը կազմում էր 6 դոլար, իսկ 2018-ին՝ 357 դոլար։
Այսպիսի համեմատական վերլուծություն, իհարկե, կարելի է անցկացնել վարչապետի ներկայացրած նաև այլ թվերի վերաբերյալ։ Բայց դա, անկեղծ ասած, անօգուտ աշխատանք է, քանզի դրա արդյունքը պարզապես կդառնա լրացուցիչ հաստատումն այն բանի, որ իրականում տխրահռչակ մեգանպատակները (համենայն դեպս ցանկի մի մասը) պարզապես պետության զարգացման սովորական դինամիկան են։ Հայաստանի նախկին ղեկավարներից ոչ մեկի մտքով անգամ չի անցել այդ դինամիկան անվանել մեգանպատակ։ Եվ դա հասկանալի է. ի վերջո ամոթ է բացահայտ անհեթեթություններ բարբաջել։ Վերջիվերջո այդ ամենը լսում են ոչ միայն երկրի ներսում, այլև նրա սահմաններից դուրս։ Լսում են լուրջ մարդիկ, որոնք հասկանում են, որ կախարդական փայտիկներ բնության մեջ գոյություն չունեն, որպեսզի ապահովեն Հայաստանի հավաքականի հաղթանակը ֆուտբոլի աշխարհի առաջնությունում։
Եվ վերջինը։ Չարժե թերագնահատել Նիկոլ Փաշինյանի ներկայացրած ցանկը։ Չէ՞ որ ըստ էության նա հնչեցրեց նոր ազգային օրակարգը, յուրօրինակ համազգային, հայությանը համախմբող գաղափարը։ Եվ այդ ցանկում չկա գլխավորը, այն, ինչը ավելի քան մեկ դար շարունակ միավորում է ողջ աշխարհի հայերին. Հայ դատը։ Դա, ըստ էության, դուրս է մղված մեր գերակայությունների կատեգորիայից։ Այսուհետ համախմբող գործոններ պետք է համարվեն ՀՆԱ-ն, զբոսաշրջության և աշխատավարձերի աճը, սթարթափները… Համաձայնեք, այդ գաղափարների համախմբող ներուժը, մեղմ ասած, մեծ չէ։ Դե, և դժվար թե հնարավոր է ազգային կոնսենսուս կառուցել ՀՆԱ-ի աճի հիման վրա…
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 11:43
Согласно данным статистического комитета РА, в первом квартале текущего года ВВП Армении вырос на 5,2% по сравнению с тем же периодом прошлого года. Показатель в принципе нормальный, если учесть некоторые ранее представленные прогнозы. Например, Центральный банк РА прогнозирует по итогам года рост ВВП в диапазоне от 4,8% до 7%. Всемирный банк прогнозирует 5-процентный рост ВВП по итогам года. МВФ ожидает рост ВВП в 4,9%. Таким образом, можно сказать, что пока данный макроэкономический показатель остается в ожидаемом коридоре.
-
2025-05-22 09:50
Почти половина срока, выделенного гражданам Армении на то, чтобы представить декларации о собственных доходах, прошла. Напомним, до 1 ноября граждане должны поделиться с государством информацией о своих доходах за прошлый год. Так вот, глядя на то, какой "популярностью" пользуется эта идея в народе, любое другое правительство, по крайней мере адекватное, констатировало бы фиаско инициативы и приостановило бы ее. Уже сейчас можно с полной уверенностью сказать, что провал данной программы неизбежен, о чем, кстати, свидетельствуют официальные данные.
-
2025-05-20 09:34
Объем продукции, произведенной в первом квартале 2025 года в Армении в сферах сельского хозяйства, лесного хозяйства и рыбоводства, в текущих ценах составил 121 498.1 млн драмов, увеличившись по сравнению с аналогичным периодом 2024 года на 10%. Об этом сообщает Национальный статистический комитет республики, передает АРКА. Так, объем производства в сфере сельского хозяйства за отчетный период вырос на 10,5% и составил 97 469.9 млн драмов. При этом объем производства в сфере животноводства составил 74 631.0 млн драмов, увеличившись на 2,5% по сравнению с январем-мартом прошлого года, а в сфере растениеводства – 22 838.9 млн драмов при росте на 53,5%.
-
2025-05-17 10:15
Министерство экономики Армении предлагает создать Фонд "Оператор текстильной отрасли", на который будут возложены функции оператора отрасли. Соответствующая инициатива размещена на едином портале правовых актов, передает АрмИнфо. Как говорится о пояснении к документу, текстильная промышленность является одним из приоритетных и ключевых секторов экономики, определенных правительством РА, который обеспечивает тысячи рабочих мест, особенно для женщин. Многие заводы и мастерские работают за пределами Еревана, в регионах, где это имеет большое значение в условиях высокого уровня безработицы. Текстильная продукция из Армении экспортируется в основном в Российскую Федерацию, страны ЕС и США. Расширение объемов экспорта способствует притоку иностранной валюты и улучшению платежного баланса Армении. Развитие текстильной отрасли также стимулирует местное производство сырья (например, хлопка, шерстяных изделий) и смежные отрасли: транспортировку, упаковку и маркетинг.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2019-09-19 20:42
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնած՝ ՍԴ դատավորի լիազորությունները դադարեցնելու գործընթացը տեղավորվում է այն նույն դաշտում, որում արգելափակվեցին դատարանների դռները, և սկսվեց հետապնդում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորներ Ալեքսանդր Ազարյանի և Դավիթ Գրիգորյանի նկատմամբ, որոնցից մեկը երկրորդ նախագահին ազատեց կալանքից, մյուսը՝ կասեցրեց դատական գործը, և այն փոխանցվեց ՍԴ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց փաստաբան Լուսինե Սահակյանը:
-
2019-09-19 20:37
ԱԺ չորս գումարումների պատգամավոր, քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի ղեկավար Ռուբեն Հակոբյանը չի ցանկանում կտրուկ գնահատական տալ ԱԺ ԼՀԿ խմբակցության ներկայացրած նախագծին՝ կապված «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու հետ։ Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ իր գնահատականն ընդհանուր է՝ նախագիծն իսկապես վտանգավոր է։
-
2019-04-12 10:57
«Վերաքննիչ դատարանի այսօրվա որոշումն ուղղակի ապացուցեց այն փաստը, որ Ռոբերտ Քոչարյանն ուղղակի քաղբանտարկյալ է և ենթարկվում է քաղաքական հետապնդման նոր իշխանությունների կողմից»,- ասել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյան «Հինգերերոդ ալիք»-ին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով դատարանի այսօր հրապարակած որոշումը։
-
2019-03-30 15:44
Հանդիպումները կարևոր են, քանի որ նպաստում են տարածաշրջանում կայունության պահպանմանը, սակայն բանակցայն գործընթացքում առաջընթաց գրանցելու համար անհրաժեշտ է վերականգնել դրանց լիարժեք ձևաչափը, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն՝ անդրադառնալով մարտի 29-ին Վիեննայում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպմանը։