Последние новости

Ղարիբյանը Օրբելյանին ազատել է բոլոր պաշտոններից

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, տնօրեն և դիրիժոր Կոնստանտին Օրբելյանն ազատվել է աշխատանքից։ Sputnik Արմենիա-յին այս մասին հայտնեցին թատրոնից։ 

ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունների կատարող Նազենի Ղարիբյանը մարտի 28-ի երեկոյան աշխատանքից ազատել է Ազգային օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Կոնստանտին Օրբելյանին:

Թատրոնից այլ տեղեկություններ չհայտնեցին։

Մեր տեղեկություններով` Օրբելյանին ուզում էին թողնել միայն գեղարվեստական ղեկավարի պաշտոնում, սակայն նա ասել է` կա՛մ բոլոր պաշտոններում կմնա, կա՛մ կհեռանա։

Հիշեցնենք, որ Օրբելյանին Հայաստան էր հրավիրել նախկին նախագահ Սերժ Սարգսյանը։ 2015 թվականին Սարգսյանի հրամանով նա պարգևատրվել էր բարեկամության շքանշանով` հայ-ռուսական մշակութային կապերի ամրապնդման գործում ունեցած ներդրումի համար։ Իշխանափոխությունից և 85 մլն դրամի չափով թատրոնի բյուջեի կրճատումից հետո ԶԼՄ–ներում պարբերաբար տեղեկություն էր հայտնվում, որ Օրբելյանն ուզում է լքել պաշտոնը։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • Թատրոնի կոլեկտիվը դեմ է խորհրդի նոր ղեկավարությանը
      2019-05-25 09:25

      Դեմ ենք Նազենի Ղարիբյանին որպես օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահի: Այդ մասին ասվում է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կոլեկտիվի հայտարարությունում:

    • Օրբելյանը Փաշինյանի և Ղարիբյանի դեմ
      2019-05-24 12:55

      Աշխարհահռչակ դիրիժոր Հարրի Կոնստանտին Օրբելյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի։ Այս մասին NEWS.am–ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից։

    • ՄԱՌԱԶՄԸ ԹՆԴԱՆՈՒՄ Է
      2019-04-03 08:15

      Դեռ բոլորովին վերջերս մեր մամուլի էջերում Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մասին խոսելու միակ հնարավոր տարբերակն էր դա անել գերադրական աստիճաններով։ «Փառաբանված», «ազգային պարծանք». այսօրինակ մակդիրներն ուղեկցում էին նրա մասին յուրաքանչյուր հիշատակմանը։ Իսկ եթե երբեմն որպես բացառություն հնչում էին քննադատական դիտողություններ, ապա դրանք վերաբերվում էին այս կամ այն ներկայացման «առանձին վերցրած թերություններին», բայց , քա՜վ լիցի, ոչ թատրոնին ընդհանրապես։

    • Մարությանը տարիների երազանքի մասին
      2019-03-14 14:26

      Այսօր մենք ի կատար ենք ածում երկար տարիների մեր երազանքը` ազատագրում ենք Օպերայի շրջակայքը և հետ բերում մշակութային օջախի մթնոլորտը, Facebook–յան պաշտոնական էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։