Սեյրան Օհանյանը պատերազմի և խաղաղության մասին
Բոլորիս երազած խաղաղությունը մենք չենք խնդրելու․ ինչպես պարտադրել ենք 1994-ին, այնպես էլ հարկ եղած դեպքում՝ պարտադրելու են նոր ժամանակի նոր հերոսները, Facebook-յան էջում գրել է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
«Արցախյան պատերազմից, բանակաշինության ծանր տարիներից մինչև այսօր սահմանին ապրող մեր ժողովուրդը, բանակի զինվորն ու սերժանտը, սպան ու գեներալը ամեն օր սահմանին իրենց խնդիրն են կատարել՝ համեստ ու լռելյայն կրելով ծառայական պարտականությունների դժվարությունները, և երբ հակառակորդը հերթական սադրանքն է հրահրել, մարտական գործողությունների կիզակետում՝ անձնուրաց պաշտպանել են այն սրբազան հողակտորը, որ իրենց էր վստահված։ Ռազմական գիտելիքների, մարտական բարձր պատրաստության, մարտավարական նոր մոտեցումների կիրառման շնորհիվ նրանք դիմագրավել են հակառակորդի ոտնձգությունները, կասեցրել նրանց առաջխաղացումը։
Ապրիլյան պատերազմի օրերին, մահաբեր զենքերը դեռ չլռած, չտրվելով զգացմունքներին, սեղմեցինք մեր բռունցքը, հաղթահարեցինք հոգու ցավը և ազգովին ուս ուսի տված՝ ամուր կանգնեցինք՝ պաշտպանելով սահմանը, այլևս համոզված լինելով, որ սա պայքար է հանուն ազգի լինելիության և պետականության։
Այսօր մեզանից շատերն իրենց քայլերն ուղղելու են դեպի Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու և խնկարկելու ապրիլյան պատերազմում ընկած մեր հերոս որդիների հիշատակին, որոնք հանգչում են Արցախյան գոյամարտում և Հայրենիքի սահմանների պաշտպանության համար ընկած հերոսների կողքին։
Փառքի ու պատվի նոր դափնիներ հյուսելով նրանց համար՝ համոզված ենք, որ բոլորիս երազած խաղաղությունը մենք չենք խնդրելու․ ինչպես պարտադրել ենք 1994-ին, այնպես էլ հարկ եղած դեպքում՝ պարտադրելու են նոր ժամանակի նոր հերոսները»,-գրառման մեջ նշել է Սեյրան Օհանյանը։
aysor.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-21 19:34
В МВД Армении заявили, что в ходе акций протеста у здания МИД Армении никто не задержан. Об этом в ведомстве сообщили корреспонденту Armenia Today.
-
2025-05-21 19:33
По поручению министра внутренних дел Арпине Саркисян работы по поиску двухлетнего ребенка в Мармарике будут продолжаться. Министр внутренних дел Арпине Саркисян рассказала «Арменпресс» о печальном случае исчезновения двухлетнего Тиграна Петросяна в Мармарике.
-
2025-05-21 18:59
Армения претендует на проведение у себя в следующем году саммита европейского политического сообщества, аналогичного недавнему мероприятию в Тиране.
-
2025-05-21 18:57
В ходе расследования уголовного дела Антикоррупционным комитетом РА установлено, что в июне 2023 года между Министерством обороны РА и подрядной организацией был заключен договор государственной закупки для выполнения строительных работ в N-ской воинской части Министерства обороны РА, в рамках которого строительные работы были выполнены не в полном объеме, а для некоторых работ были использованы некачественные материалы, стоимость которых в 3 раза ниже запланированной.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2022-03-16 19:42
Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Դավիթ Բաբայանը հայտարարում է, որ Արցախի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս անհնար է։ Դա կհանգեցնի հայկական Արցախի ոչնչացման։ Դավիթ Բաբայանը վստահ է. ինչպես էլ որ ընթանա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, այն չպետք է ընթանա Արցախի շահերի հաշվին: Դավիթ Բաբայանը համարում է, որ Երևանում չի կարող լինել այնպիսի իշխանություն, որը կհամաձայնի Արցախի կարգավիճակին Ադրբեջանի կազմում... Բուն այն փաստը, որ Դավիթ Բաբայանը հայտարարում է դա, վկայում է այն մասին, որ իրականում նա լուրջ կասկածներ ունի։
-
2022-03-11 19:57
Արդեն քանի օր շարունակ Արցախում անհանգիստ է։ Ըստ էության, ոչ ոք՝ ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ Արցախում, առանձնապես չի զարմացել։ Բնական է, որ ֆաշիստական պետությունը փորձելու է օգտվել Ուկրաինայի հետ կապված ճգնաժամից, որպեսզի ձեռնարկի Արցախի Հանրապետությունը վերացնելու նոր փորձ։
-
2022-03-07 20:00
Մի «ըմբոստ» միտք, որը ցանկանում եմ կիսել ձեզ հետ։ Այն ամփոփված է նրանում, որ Ուկրաինայում ռազմական գործողություն անցկացնելու Պուտինի որոշման վրա, ի թիվս այլ գործոնների, ազդել է նաև 2020-ի աշնան 44-օրյա պատերազմը Լեռնային Ղարաբաղում։ Փորձեմ պարզաբանել։
-
2022-01-26 20:02
Խորհրդակցություն Գորիսում Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով 2016 թվականի ապրիլյան ագրեսիայի արդյունքում Ադրբեջանը չիրականացրեց ռազմավարական ոչ մի խնդիր և կրեց կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի շատ ավելի մեծ կորուստներ, քան Արցախի Պաշտպանության բանակը: