ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՏՎԵՐՆ ԱՅՍՏԵՂ ՉԱՓԱԶԱՆՑ ՄԵԾ ԴԵՐ Է ԽԱՂՈՒՄ, ԻՍԿ ԱՆՀԵԹԵԹՈՒԹՅԱՆ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ ԴՈՒԽ ՉՈՒՆԵՆ ՕԲՅԵԿՏԻՎ ԼԻՆԵԼՈՒ
Վերաքննիչ քրեական դատարանում այսօր կշարունակվի Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը երկարացնելու Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոքի քննարկումը, իսկ ՄԻԵԴ-ն էլ գրանցել է պաշտպանական կողմի երրորդ գանգատը, որը վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետն առաջին անգամ երկարացնելուն, որի ընթացքում խախտվել են Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերը: Մինչ քննարկում է երկրորդ նախագահին կալանքի տակ պահելու հարցը՝ «Փաստինֆո»-ն խնդրեց պաշտպան Ռուբեն Սահակյանին պատասխանել առաջադրված մեղադրանքի հիմքում դրված ապացույցներին վերաբերող մի քանի հարցերի։
-Պարոն Սահակյան, արդեն ավելի քան մեկ ամիս է ծանոթանում եք քրեական գործի նյութերին։ Այս պահին մի կողմ դնելով նախագահի Սահմանադրական անձեռնմխելիության ինստիտուտը, խնդրում եմ ասեք, թե ըստ քրեական գործի՝ ինչով է դրսևորվել նախագահի կողմից Սահմանադրական կարգի տապալումը։
- Որպես մեղադրյալի ներգրավելու մասին որոշման մեջ «Սահմանադրական կարգի տապալում» բառերով որակվել են քննիչի մտքերը, որոնք հանցակազմի հետ որևէ կապ չունեն: 13.5 էջից բաղկացած մեղադրանքը ջուր է, հանցակազմի տարրերի հետ որևէ աղերս չունի: 12 էջը որևէ կապ չունի Ռոբերտ Քոչարյանի անձի հետ: Կես էջը՝ ՀՀ Սահմանադրության հինգ հոդվածների շարադրանքն է: Մեկ էջի վրա էլ գրել են 0038 հրամանի ու արտակարգ դրություն հայտարարելու հրամանագրի մասին: Բոլոր այդ մտքերի տրամաբանական կապն էլ բացակայում է: Ութ ամսից ավելի է ինչպես Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններս, այնպես էլ մյուս մեղադրյալների պաշտպանները հայտարարում են, որ չեն հասկանում մեղադրանքի շարադրանքը: Անգամ գրավոր ենք դիմել՝ պահանջելով պարզաբանել մեղադրանքը, մերժվել է միջնորդությունը: Իմ երկարամյա պրակտիկայում առաջին անգամ եմ հանդիպում այսպիսի անորոշ, ոչինչ չասող մեղադրանքի ձևակերպման:
- ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասը համաձայն՝ Սահմանադրական կարգ տապելել նշանակում է ՀՀ Սահմանադրության 1-5-րդ հոդվածներով կամ 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված նորմի դադարեցումը։ Բազմաչարչար 0038 հրամանը նշված հոդվածներով ամրագրված, որ նորմն է վերացրել։
- 0038 հրամանի մասին մի քանի անգամ հրապարակայնորեն մասնագիտական պարզաբանումներ տվել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Այդ հրամանը պաշտպանության նախարարության ներքին գործածության հրաման է: Իսկ այն ինչ ՀՔԾ-ն է տեսնում այդ հրամանի տակ, ապա դա ՀՔԾ-ի կարծիքը չէ: Դա ուրիշի ցանկությունն է, որը ՀՔԾ-ի կողմից մատուցվում է հասարակությանը՝ որպես հանցանք հիմնավորող հրաման: Հույժ գաղտնի բառերն էլ օգտագործել են հրամանին խորհրդավորություն հաղորդելու, տպավորությունն ուժեղացնելու համար: Իրականում հրամանի նպատակը եղել է կանխել Զինված ուժերի ներգրավումը քաղաքական գործընթացներին: Ավելիի ապացույցներ՝ գործի 76 հատորներում չկան: Այն, ինչ մեր ընդդիմախոսները ուզում են տեսնել 0038 հրամանում, ընդամենը տկար երևակայության արդյունք է: Այն ինչ նրանք գնահատում են որպես «ծանրակշիռ» ապացույց, իրականության մեջ թուղթ է, իսկ թղթի քաշը գիտեք չնչին է: Առկա բովանդակությունն էլ այդ փաստաթղթին կշիռ, արժեք չի տալիս:
Նկատի ունենալով, որ Միքայել Հարությունյանը Ռուսաստանի քաղաքացի է, թող նրա մասով գործն ուղարկեն Ռուսաստանի Դաշնություն՝ հանձնարարելով իրականացնել նրա քրեական հետապնդումը: Այդպիսի ընթացակարգ սահմանված է համապատասխան բազմակողմ կոնվեցիայով: Համոզված եմ չեն ուղարկի՝ գիտակցելով, որ կխայտառակվեն:
- 2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 2-րդ hոդվածը, որը գործել է նաև 2008 թվականին, ամրագրում է, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով։ Քրեական գործով կա որևէ ապացույց, որ ընտրությունները կեղծվել են, որի հետևանքով ժողովուրդը զրկվել է իր իշխանությունն իրականացնել ազատ ընտրության միջոցով։
- Քրեական գործի այն մասում, որին հասցրել ենք ծանոթանալ նման բան չկա: Կարծում եմ որ մնացած մասում նույնպես չի լինի: Բացի այդ ընտրությունների ընթացքին հետևած միջազգային դիտորդական բոլոր երեք առաքելությունների ներկայացուցիչները հաստատել են ընտրությունների արդյունքների օրինականությունը: «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների վերաբերյալ» ԵԽԽՎ-ն 18.04.2008 թվականի թիվ 1609 բանաձևով, անդրադառնալով 2008 թվականի փետրվարի 19-ին Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրություններին և դրան հաջորդած իրադարձություններին, ոչ միայն կասկածի տակ չի դրել ՀՀ Սահմանադրական դատարանի 08.03.2008 թվականի ՍԴՈ-736 որոշումն, այլև՝ ուղղակիորեն կոչ է արել ընդդիմադիր բոլոր ուժերին ճանաչել Սահմանադրական դատարանի այդ որոշումը (տես՝ 1609 բանաձևի 9-րդ կետը):
- ՀՀ նախագահի ընտրությունների արդյունքները հաստատելու մասին ԿԸՀ 2008 թվականի որոշումը կեղծված լինելու, կամ դրանցում ընտրությունների իրական արդյունքները ներկայացված չլինելու վերաբերյալ որևէ ապացույց քրեական գործում կա՞։
- Սահմանադրական դատարանի 08.03.2008թ. որոշման առկայության պայմաններում նման բան լինել չի կարող գործում։
- Պարոն Սահակյան, որքանով տեղյակ եմ՝ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրելու որոշման մեջ, որպես ընտրությունների արդյունքները վիճարկող փաստարկ նշվել է ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարի, ԵԽ զեկուցողների ու նաև այն ժամանակվա ՄԻՊ-ի զեկույցները։ Խնդրում եմ՝ պարզաբանեք դրանք գերակա ուժ ունե՞ն, քա՞ն ԿԸՀ և ՍԴ որոշումները։
- Այո նման բան կա մեղադրանքում: Նաև այդ փաստն է թույլ տալիս մեզ որակել մեղադրանքը որպես անհեթեթ: Դատեք ինքներդ՝ հարցում շարադրված հանգամանքներն անվանել սահմանադրական կարգի տապալում՝ իրավական անգրագիտություն կլինի: Օրինակ, եթե մեղադրանք առաջադրելու որոշման մեջ կա ընտրությունների արդյունքները վիճարկող փաստարկի մասին հիշատակում, ապա դա ընդհամենը հիշատակում է ոչ ավելին: Այդպիսի հիշատակումով չի կարելի անձին մեղադրել սահմանադրական կարգը տապալելու մեջ: Նման հիշատակումներն արժեք ունենալ չեն կարող, քանի դեռ կա ԿԸՀ և ՍԴ որոշումները (չմոռանանք նաև վերը հիշատակված 1609 բանաձևը): Դրանք կարելի է գնահատել որպես անձի, անձանց, հասարակական քաղաքական կառույցների կարծիք, բայց ոչ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքի ապացույց: Բացի այդ, եթե հիմնվորված լիներ, որ ընտրությունների արդյունքները կեղծվել են, ապա կարելի կլիներ խոսել ընդհամենը ընտրակեղծիքների հանցակազմերի մասին: Եվ այլն և այլն:
Սակայն այստեղ կարևոր է հետևյալը. եթե նման բան կա, կնշանակի որ քննչական խումբը մեղադրանքի որոշումը ձևակերպելու ունակություն չունի, կնշանակի, որ նման մեղադրանքը պաշտպանող դատախազները նույնպես այդ առումով տկար են: Ես անձամբ դա բացառում եմ: Նրանք գրագետ իրավաբաններ են: Բայց հարց է առաջանում ինչպե՞ս կարող է այդպես լինել՝ գրագետ, բայց անհեթեթություն գրի ու պաշտպանի այն: Պատասխանն այլ տեղ է հարկավոր փնտրել: Քաղաքական պատվերն է այստեղ չափազանց մեծ դեր խաղում, իսկ անհեթեթության մեղավորները «դուխ» չունեն օբյեկտիվ լինելու և քաղաքական ուժին ասելու՝ «մենք ՀՔԾ պետի և մի քանի այլ իրավաբանների կարծիքը չենք կիսում»:
- Ձեր կարծիքով՝ ինչու նախաքննական մարմինը չփորձեց նախ հիմնավորել, որ 2008 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները կեղծվել են, այսինքն, ժողովուրդը զրկվել է Սահմանադրության 2-րդ հոդվածով երաշխավորված իր իրավունքից, այլ մեղադրանքի հիմքում օգտագործեց միջազգային կազմակերպությունների եզրակացությունները՝ խախտումների վերաբերյալ: Ընդ որում՝ անգամ այդ եզրակացություններում չկա հիշատակում, որ քվեարկության արդյունքներով ընտրվել էր այլ թեկնածու, սակայն կեղծվելու միջոցով ընտրված թեկնածու է համարվել Սերժ Սարգսյանը։
- Իմ կարծիքով, ոչ իմ համոզմամբ, Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը քաղաքական հետապնդման և վրեժխնդրության արդյունք է: Վերևում արդեն ասեցի, որ մեղադրանքն այնպես է ձևակերպված, որ հասկանալ հնարավոր չի: Իհարկե քրեա-իրավական առումով անհասկանալի: Դա է պատճառը, որ չենք հասկանում՝ անհեթեթ բովանդակություն ունի: Ի դեպ նույն կարծիքին են նաև Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գրիգորյանի պաշտպանները, ինչպես նաև դատական իշխանության այն ներկայացուցիչը, որին դատավորներից մեկն ասել էր, որ «գործը ջուր ա»: Ամեն դեպքում մենք գործի ելքով շահագրգռված անձինք ենք, իսկ դատավորը՝ ոչ: Չհավատալ այդ դատավորին մենք չենք կարող: Նա մեզանից շուտ է ծանոթացել Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու ՀՔԾ միջնորդությանը և կից գործի նյութերին և առաջինը ինքն է այդպիսի կարծիք հայտնել: Ես հավատում եմ այդ դատավորին, սակայն չեմ խղճում նրան, որովհետև դուխով չգտնվեց: Մի բան է մտածում՝ մեկ այլ բան անում: Պատվեր կատարող է:
- Երրորդ անգամ կալանավորման ժամկետը երկարացնելով դատարանն ամրագրեց, որ հնարավոր է Քոչարյանն ազդի նախաքննության ընթացքի վրա։ Հայտնի է, որ նախաքննությունն ավարտվել է և ծանոթանում եք գործի նյութերին։ Եթե գաղտնիք չէ՝ կարող եք ասել, թե մինչ այդ նախաքննության վրա ներազդելու որ փորձերն են դատարանին նման եզրահանգման հիմք տվել։ Այսինքն՝ նման դեպք գրանցվել է, թե ուղղակի իր ենթադրության հիման վրա է դատավորը նման ներքին համոզմունք ձեռք բերել։
- Այս գործով կալանավորման և կալանքի ժամկետը երկարացնելու մասին կայացված որոշումներում, ինչպես նաև Ռ.Մխիթարյանի և Մ.Հարությունյանի նախագահությամբ Վերաքննիչ դատարանի որոշումներում, գործի քննությանը խոչընդոտելու վտանգի մասին եզրահանգումներն անիմաստ ենթադրություններ են, որովհետև Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքում չկան այնպիսի փաստական տվյալներ, որոնք կարող են վկայել նրա կողմից քրեական օրենսգրքով նախատեսված հանցավոր որևէ արարք կատարելու մասին: Հետևաբար բանականությունը թելադրում է, որ գործի քննությանը խոչընդոտելու մտադրություն Ռոբերտ Քոչարյանի մոտ առաջանալ չեր կարող և այդ մասին դատավորների եզրահանգումները վկայում են նվազագույնը նրանց անբարեխղճության մասին: Ասում եմ նվազագույնը, քանի որ իմ համոզմունքս այդ հարցում այլ է: Կարող եք հավատալ, կարող եք չհավատալ ասածիս, որ գործի քննությանը խոչընդոտելու անհրաժեշտություն չկա, բայց դա փաստ է: Կգա մի օր, որ կհրապարակվի մեղադրանքի որոշումը և այդժամ կհամոզվեք, որ ճիշտը մենք ենք: Իսկ այսօր «ճիշտը» ՀՔԾ-ն է:
Ինչ վերաբերվում է հարցում նշված նախաքննությունն ավարտված լինելու խնդրին, ապա իմ համոզմամբ և քրեական դատավարության օրենսգրքի նորմերի իմաստով, նախաքննությունը համարվում է ավարտված, դատախազի կողմից գործը մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու պահից:
- Նույն դատարանի որոշման համաձայն՝ կաշառքի համար Քոչարյանին առաջադրված մեղադրանքում բացակասում է հիմնավոր կասկածը։ Դատավոր Ազարյանի նկատմամբ հայտնի ճնշումներից հետո Ձեր համար որքանով սպասելի էր դատարանի նման արձանագրումը։
- Կաշառքի մեղադրանքն էլ ավելի անհեթեթ է եղել, այդ իսկ պատճառով դատարանն այլ բան չեր կարող անել: Դատավորի «հեղափոխական դուխը» չի հերիքել նույն կերպ վարվել սահմանադրական կարգը տապալելու մեղադրանի գործի քննությանը խոչընդոտելու հարցերի հետ:
- Կաշառքի դրվագով մեկ մեղադրյալի մասի անջատումն այս գործից որքանով եք արդարացված համարում՝ քրեական գործի քննության բազմակողմանիության, օբյեկտիվության և լրիվության տեսանկյունից։
Պատասխանեմ կարճ՝ արդարացված եմ համարում մի առումով, բազմաթիվ այլ առումներով՝ ոչ: Իսկ ամենաճիշտ պատասխանը՝ անհեթեթությունը մեկնաբանելն անիմաստ է:
- Պարտաստո՞ւմ եք այդ դրվագով քրեական գործը կարճելու միջնորդություն ներկայացնել դատարան։
- Ավելի ճիշտ է ասել քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդության մասին: Բայց դա մարտավարության հարց է, որը պահանջում է համատեղ որոշում: Նախնական քննարկում ունեցել ենք:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-22 19:41
В Ереване в концертном зале им. Арама Хачатуряна 24 ноября пройдет концерт, посвященный 100-летию квартета им. Комитаса. С музыкальными приветствиями выступят государственный камерный оркестр Армении, джаз-трио Арега Арустамяна, Барсег Туманян, Грачуи Басенц, пианист и дирижер Ваагн Папян, пианистка Карин-Хелльман Геворкян, и, конечно, сам квартет им. Комитаса.
-
2024-11-22 19:38
Суд оправдал еще двоих арестованных сторонников «Священной борьбы». Об этом сообщил адвокат Ваге Еприкян.
-
2024-11-22 19:35
Популярный актер, народный артист Армении Грант Тохатян два месяца находился в медцентре Микаеляна, однако сейчас он уже дома. Об этом изданию Tert.am сообщила супруга Тохатяна, актриса Луиза Нерсисян.
-
2024-11-22 19:33
Бывший чиновник из Арцаха, обвиняемый в шпионаже, Саргис Галстян, переехавший в Армению после почти полугодового пребывания в Степанакерте (после его оккупации Азербайджаном – ред), признан виновным и приговорен к 18 годам лишения свободы. Об этом сообщает прокуратура.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2021-07-12 21:50
Սահմանադրական դատարանի մի քանի նիստ է կայացել՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չընդունելու մասին քաղաքական չորս ուժերի հայցերով։ Ի՞նչ կարելի է ասել։ Հասկանալի է բոլոր նրանց հոռետեսությունը, ովքեր համարում են, որ ՍԴ-ն կմերժի ներկայացված հայցերը։ Չի համարձակվի աջակցել նրանց։ Այսինքն մի քիչ ամոթանք կտա գործող իշխանությանը, բայց ընտրությունների արդյունքները կճանաչի։
-
2021-07-12 19:55
Կարող է հավակնել Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելու Նախ՝ չափանիշների մասին։ Հիշո՞ւմ եք Փաշինյանի ուղերձը ժողովրդին՝ այն խոսքերով, թե զինված ուժերը գլխավորելու իր ունակությունն ու հմտությունները կասկածի ենթակա չեն։ Այդ հայտարարությունը հնչեցվեց Նիկոլի կողմից իր սեփական սիրելի անձը գերագույն գլխավոր հրամանատար հռչակելու արշալույսին։
-
2021-06-24 19:30
Պրոֆեսորը կալանավորվել է քաղաքական դրդապատճառներով Նախօրեին դատավոր Արմենուհի Մելիքսեթյանը տվեց բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանին կալանավորելու սանկցիան: Ավելի վաղ դատավոր Մանվել Շահվերդյանը սանկցիան մերժել էր…
-
2020-09-29 20:08
Սեպտեմբերի 27-ից մենք ապրում ենք նոր հարթությունում. խաղաղությունը փոխարկվել է պատերազմի։ Նման բան արդեն տեղի է ունեցել Երրորդ հանրապետության պատմության մեջ։ Հիշենք 90-ականների սկիզբը կամ 2016 թվականի Ապրիլյան պատերազմը։ Այդ տարիների փորձը ցույց է տալիս, որ պատերազմն իր օրենքներն ունի։ Այստեղ խոսքը ոչ միայն ռազմական դրության կանոնների, այլև չգրված այլ կանոնների ու օրենքների մասին է: