Արման Ծատուրյան․ «Կորած, նվիրած, ծախած» նկարների մասին
Հայաստանի ազգային պատկերասրահի (ՀԱՊ) տնօրեն Արման Ծատուրյանի խոսքով` պատկերասրահի ֆոնդերից անգամ մուկ չի կարող անցնել, որը չֆիքսվի։
Վերջերս պատկերասրահի անունը հաճախ է շոշափվում նկարներ անհետանալու, ցուցահանդեսի համար դուրս գնացած նկարների չվերադառնալու հետ կապված։ Ժամանակ առ ժամանակ լուրեր են շրջանառվում նաև, որ պատկերասրահի այսինչ նկարը կեղծվել է։
«Մեզ զայրացնում է պատկերասրահի շուրջ բարձրացված աղմուկը։ Մեր բոլոր ֆոնդերում շուրջ 80 տեսախցիկ, ինչպես նաև լազերային տվիչներ ունենք։ ՀԱՊ–ի սրահներում կան անվտանգության կոճակներ, իսկ տարածքում վերահսկողություն իրականացնող ոստիկանությունն ահազանգի դեպքում րոպեների ընթացքում տեղում է լինում»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Ծատուրյանը։
Խոսելով երկրից դուրս բերվող նկարների վերահսկողության մասին` նա նշեց, որ այդ նկարները կրկնակի, քառակի անգամ զննության են ենթարկվում։ Մշակութային արժեքների պահպանման ՊՈԱԿ–ը մինչև նկարի` երկրից դուրս գալը մանրամասն` միկրոճաքերից սկսած զննում, լուսանկարում, նկարագրություն է գրում։ Բացի այդ, մաքսային ծառայությունում էլ են երկրից դուրս եկող նկարները վերահսկողություն անցնում։ «Երբ մեր նկարներից մեկը ցուցադրության պետք է ուղարկենք, պայմանագիր ենք կնքում` նաև դրսի պատկերասրահի հետ, և միջազգային ապահովագրական ընկերությունները մեխից մեխ զննում են նկարն ընդունելիս և վերադարձնելիս։ Այս ամենին գումարած` գաղտնիք բացահայտած չեմ լինի, որ ասեմ` մենք նաև ԱԱԾ–ի հետ ենք համագործակցում»,–ասաց Ծատուրյանը։
Նա նշեց նաև, որ 2015–ին, երբ ստանձնել է պատկերասրահի տնօրենի պաշտոնը, գնացել է մի շարք մարդկանց գրառումների, շշուկների, ահազանգերի հետևից, թե պատկերասրահում մի շարք նկարներ են ծախվել, կեղծվել, գողացվել։ Ծատուրյանը վստահեցնում է` պատկերասրահի շուրջ հյուսվող ոչ մի լեգենդ չի հաստատվել։ Ըստ նրա` նկար կեղծելը հեշտ բան չէ, և միայն հոլիվուդյան ֆիլմերում է, որ այդ պրոցեսը շատ արագ ստացվում է։
«Վերջին անգամ պատկերասրահում 2011–ին է Հակոբ Գյուրջյանի 8 քանդակ կորել։ Դեպքի հետ կապված շատ արագ հայտնել են ոստիկանությանը, ինչի շնորհիվ հնարավոր է եղել, որ դրանցից 4–ը գտնեն։ Այդ քանդակները ֆոնդերից էին գողացել, ինչը հիմա ուղղակի բացառվում է»,–ասաց Ծատուրյանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 5–ին դատախազությունը հայտարարություն էր տարածել, ըստ որի` պետական ֆոնդերից անհետացել են Սարյանի ու Զարդարյանի գեղանկարները, հարուցվել է քրեական գործ։ ՀԱՊ–ը հայտարարություն էր տարածել` ասելով, որ նկարներն իրենց մոտից չեն կորել, տեղեկությունը վերաբերում է «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ–ին, որը 2016–ին լուծարվել և միացվել է պատկերասրահին:
Նախօրեին էլ Ծատուրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ պատգամավորներից մեկն իրեն նամակ է գրել ու ասել, որ իր տեղեկություններով` նախկին իշխանությունները ՀԱՊ-ի արտասահմանյան ցուցահանդեսներից նկարներ են նվեր տվել։ Ծատուրյանը, նամակը կարդալուն պես, ժողովրդական լեզվով ասած՝ «շշմել, մնացել է» ։«Լավ, ինչքա՞ն պետք է մեր թանգարանային համակարգից անտեղյակ մարդիկ վարկաբեկեն այս կառույցը, ինչպես կասեր դասականը.՝ «Մարդիկ, դուք ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք»»,–գրել էր պատկերասրահի տնօրենը։
Նշենք, որ ընդհանուր առմամբ պատկերասրահի գոյության ընթացքում կորել են 164 թանգարանային առարկաներ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2023-03-28 17:1488
Председатель постоянной комиссии НС по защите прав человека и общественным вопросам Тагуи Товмасян обратилась к международным партнерам с просьбой выступить с публичным заявлением, осуждающим преступное поведение Азербайджана.
-
2023-03-28 17:1276
Министерство образования, науки, культуры и спорта накануне на платформе e-draft ввело в обращение проект решения Правительства Армении, согласно которому театр «Гой» присоединяется к Национальному академическому театру им. Сундукяна.
-
2023-03-28 17:1183
Азербайджан, продолжая политику этнических чисток и создавая невыносимые условия жизни, на глазах всего мира принуждает армянское население Арцаха к насильственной депортации. Об этом, как сообщает пресс-служба армянского парламента, заявил спикер НС Армении Ален Симонян на состоявшейся во вторник встрече с председателем Бундестага ФРГ Бербель Бас.
-
2023-03-28 16:31102
Я был в городе Сисиан и сам видел все избирательные фальсификации и давления, имевшие место со стороны действующей власти. Об этом заявил на встрече с журналистами 28 марта руководитель движения «Поколение победы», член Республиканской партии Армении Ашот Андреасян.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2019-05-04 21:131132
Պրոֆեսիոնալ արվեստագետներն ու Նազենի Ղարիբյանը՝ որպես հանճար և չարագործ Եթե դու կառավարական հանձնաժողովի անդամ ես և քեզ դադարել են կանչել դրա նիստերին, ապա գուշակիր մեղեդին առաջին նոտայից։ Ճի՛շտ է։ Նախ՝ դու այլևս այդ հանձնաժողովի անդամ չես, երկրորդ՝ դա Մշակույթի նախարարության ստեղծած հանձնաժողովն է, երրորդ՝ գերատեսչությունը ղեկավարում է Նազենի Ղարիբյանը։ Համապատասխանաբար՝ զայրույթի նոտաներ արձակել չարժե. միայն ուրախություն ու հրճվա՛նք…
-
2019-05-02 12:011140
ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» հայտարարել են շարունակվող համագործակցության ու 2019 թվականի անելիքների մասին:
-
2019-04-27 11:15690
Արդեն մի քանի օր է տարբեր քաղաքացիներ ահազանգում են, որ «Ամբերդ ամրոց» արգելոցի տարածքում իրականացվում են աշխատանքներ՝ ծանր տեխնիկայի գործադրմամբ։ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանման ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանն արձագանքել էր, որ նշված աշխատանքներն իրականացվում են արգելոց-թանգարանից մոտ 100-150 մետր հեռավորության վրա՝ սեփականատիրոջ տարածքում, առկա են նաև համապատասխան թույլատրող փաստաթղթեր։
-
2019-03-05 08:251219
Օրերս Analitik.am կայքում հայտնված հրապարակումը՝ «Սոս Սարգսյանի անվան պետական թատրոնը, Երգի պետական թատրոնը և մի շարք այլ ՊՈԱԿ-ներ լուծարվելու են» երկարաշունչ վերնագրով, անհուսալիորեն փչացրեց նույնիսկ այն մշակութային գործիչների շաբաթավերջը, որոնք չէին մտել «Շինդլերի ցուցակ»։ Թեպետ, փոխաբերությունը կոռեկտ չէ։ Շինդլերի ցուցակը փրկության ցուցակ էր։ Մշակույթի նախարարությանը՝ մահվան։ Այսպես թե այնպես պարզ է, որ օպտիմալացված, բայց լավատեսությամբ առլեցուն մշակույթի նախարարությունը չի պատրաստվում կանգ առնել նվաճածի վրա։