Последние новости

Թող ժողովուրդն էլ իմանա, թե իրենց թշնամին ով ա

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր խորհրդարանում Lragir.am-ի հարցին ի պատասխան անդրադարձավ իրեն պատկանող ցեմենտի գործարանում ստեղծված իրավիճակին:

Հիշեցնենք, որ Արարատ Ցեմենտ գործարանի աշխատակիցները երեկվանից գործադուլ են հայտարարել, քանի որ ղեկավարությունից ծանուցագրեր են ստացել, որ երկու ամիս անց գործազուրկ են մնալու: Հարցին, թե ինչո՞ւ է նման իրավիճակ ստեղծվել, Ծառուկյանը պատասխանեց, որ հիմնական պատճառը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դիրքորոշումն է:

“Քննարկվել էր էկոնոմիկայի նախարարի հետ, որ նայելով պարսակական ցեմենտը, ասենք թե տեղի արտադրանքը՝ որոշումը ճիշտ կայացվել էր: Մենք էլ դրա համար 50 հազարը սարքել էինք 40 հազար, և ավելի մեծ պահանջարկ կըլնի: Բայց չգտեմ ով ինչ անձնական շահերի շնորհիվ՝ հանձնաժողովը որոշում է կայացրել՝ թող էդքան ընտանիք չաշխատի, այլ կլինկերի վրա ասենք թե տուրքը չդրվի: Հենց կլինկերը ցեմենտի ամենակարևոր մասն է, որը հիմնական ծախսերի 90 տոկոսն է: Ասենք թե եթե 100 հազար տոննա, որը ինձ զեկուցել են կառավարիչները, ստանալու համար հարկավոր է 3 մլն դոլար գազի գումար վճարել, միլիոն ու կես հոսանքի գումար վճարել, 1350 հոգու աշխատավարձ տալ: Իսկ եթե իրենք որոշում են կայացնում կլինկերի վրա տուրք չդնել, իրենց անձնական շահերի, որոշ ծանոթ-բարեկամների խնդիրը լուծել և պրովոկատորներին ուղարկել ցեմենտի գործարան, որ իրանք ընդհանրապես կապ չունեն ցեմենտի գործարանի հետ”,- ասաց Ծառուկյանը:

Նա նշեց, որ պետք է միայն պահանջել հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանից այդ դիրքորոշումը վերանայել:

“Երեկ էլ երեկոյան Ազգային ժողովում հանդիպել են Թունյանը, Սրյանը և Սարգսյանը չորրորդ մարդու հետ, որ սա անընդունելի է: Եթե այսօր էլ հանձնաժողովը որոշում ա կայացրել, որ կլինկերը չհարկվի, տուրք չվճարի, ի՞նչ ա եղել, հիմա մենք ցեմենտ չենք արտադրի, կլինկեր կբերենք, ի՞նչն ա խնդիրը: Եթե իրանք չեն մտածում և ասում են՝ թող մի քանի հարյուր ընտանիք էլ անգործ մնա… Համապատասխան մենք քայլ ենք կատարել, որ կարողանանք տնտեսական հեղափոխության համար քայլ կատարեն, բայց այսօր հանձնաժողովի նախագահը պարտավոր է պատասխան տալ: Քննարկելուց կտեսնենք, որ ժողովուրդն էլ իմանա, թե իրենց թշնամին ով ա: Կառավարությունը հանձնարարել ա, հարցը լուծված ա, թե ինչ փոխվեց հանձնաժողովում, դուք բոլորդ էլ ներկա կլինեք և կտեսնեք”,- նշեց նա:

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ՍՆՈՒՑՎԱԾ ԵՎ ԿԱԶՄԱԿԱՌՈՒՑՎԱԾ ՉԱՐԻՔ
      2021-03-08 21:26

      Ինչո՞ւ ընդդիմությունը մինչև հիմա չի ստիպել Նիկոլին հրաժարական տալ։ Ավելի ճիշտ՝ նույնիսկ ոչ թե ընդդիմությունը, այլ ավելի շուտ գրեթե ողջ հասարակությունը, եթե նկատի առնենք ամենատարբեր կառույցներից արված հայտարարությունները Փաշինյանի հրաժարականի պահանջով։

    • ՀԵՌԱՑԻ՛Ր
      2020-12-22 18:26

      Գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը հիշեցրեց 2019 թվականի օգոստոսի 5-ին Ստեփանակերտում Նիկոլ Փաշինյանի արտաբերած այն խոսքերը, որ «Արցախը Հայաստան է, և վերջ»: Հիշեցրեց բնավ ոչ պատահականորեն։ Կանցնի մեկ տարուց քիչ ավելի, և այս տարվա դեկտեմբերի 21-ին Սիսիանում Նիկոլը կասի. «Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջանն է»։

    • ԺԽՏՄԱՆ ՓՈՒԼՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է։ ՄՈՏԵՆՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵԺ ԱՇՈՒՆԸ
      2020-08-31 18:52

      Սոված մարդիկ հավաք են ծրագրում կառավարության շենքի մոտ Գյումրեցի երիտասարդը հեռուստախցիկների առջև հայտարարեց, որ մտադիր է արշավի մեկնել Հայաստանով մեկ, որպեսզի իր շուրջ հավաքի իր պես սոված մարդկանց՝ դեպի Երևան համատեղ քայլարշավ կատարելու համար, որտեղ կառավարության շենքի մոտ իրենք կպահանջեն Նիկոլի հրաժարականը։

    • Բողոքի ակցիա կառավարության դիմաց
      2019-10-03 12:38

      Արարատի մարզի Նորաշեն համայնքի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության դիմաց: Նրանք պահանջում են հետ բերել համայնքի ղեկավար Նորայր Գրիգորյանին, որի լիազորություններն ըստ իրենց, ապօրինի դադարեցվել են և ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արտակ Հարությունյանը: