Բողոքի ակցիա կառավարության դիմաց
Արարատի մարզի Նորաշեն համայնքի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության դիմաց: Նրանք պահանջում են հետ բերել համայնքի ղեկավար Նորայր Գրիգորյանին, որի լիազորություններն ըստ իրենց, ապօրինի դադարեցվել են և ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արտակ Հարությունյանը:
Նորաշենցիները հայտարարեցին, որ համայնքապետարանի ողջ աշխատակազմը գործադուլ է հայտարարել: Ակցիայի մասնակիցները հայտարարեց, որ իրենք պատրաստ են գնալ փոխզիջման, այսինքն Նորայր Գրիգորյանը չլինի գյուղապետ, բայց ժամանակավոր պաշտոնակատար նշանակվի նրա տեղակալ Միսաք Ստեփանյանը, մինչև հաջորդ տարի կայանալիք ընտրությունները, սակայն մարզպետ Գարիկ Սարգսյանը դրան չի համաձայնել:
«Մենք ստիպված հասել ենք այստեղ, որ մեր ձայնը լսելի դառնա: Պարոն վարչապետ, հույս ունենք, որ ձեր կարգադրությամբ արդար որոշում կկայացվի: Գյուղում բոլորին հանել են իրար դեմ»,-ասացին նրանք:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Նորաշենի ավագանու արձանագրության համաձայն դադարեցվել են գյուղապետ Նորայր Գրիգորյանի լիազորությունները: Վերջինիս կողմնակիցները դուրս են եկել բողոքի և հայտարարում են, որ այդ որոշումն անօրինական է, որ չկա ավագանու նիստի արձանագրություն, որն իրավազոր կլինի: Ակցիայի մասնակիցները գյուղապետի գլխավորությամբ պահանջում են իրենց ներկայացնել այդ արձանագրությունը, որի հիման վրա Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարությունը դադարեցրել է գյուղապետի լիազորությունները:
Նորայր Գրիգորյանը հայտարարել է, որ մարզպետի հետ իր հարաբերությունները լարվել են, երբ ինքը ընտրությունների ժամանակ պաշտպանել է այլ թեկնածուի՝ Սերգեյ Ատոմյանին, ով նույնպես պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» խմբակցությունից:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2021-01-25 20:1981
Российская делегация во главе с заместителем начальника Генерального штаба ВС РФ генерал-полковником Сергеем Истраковым прибыла в понедельник в Ереван.
-
2021-01-25 20:1776
Армения ожидает активного участия ЮНЕСКО в вопросе охраны армянского исторического и религиозного наследия в зоне нагорно-карабахского конфликта. Об этом глава армянского МИД Ара Айвазян заявил в понедельник в ходе телефонной беседы с генеральным директором ЮНЕСКО Одри Азуле.
-
2021-01-25 20:1570
Спецрейсом Минобороны Германии в Армению было доставлено 30 тонн гуманитарного груза. Об этом сообщает пресс-служба министерства иностранных дел Армении.
-
2021-01-25 20:1585
Люди жалуются на то, что они до сих пор не могут получить средства по программам поддержки, инициированных правительством Армении. Об этом на встрече с журналистами заявил 25 января экс-мэр оккупированного азербайджанцами Шуши Арцвик Саркисян.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2021-01-22 21:3282
Սանկտ Պետերբուրգում ՀՀ նախկին գլխավոր հյուպատոս, չորս գումարումների ԱԺ պատգամավոր Ռուբեն ՀԱԿՈԲՅԱՆԸ «ԳԱ»-ին տված հարցազրույցում ասաց. «Հայաստանի և հայ ժողովրդի դեմ հանցագործությունները կատարել է Ալիև-Փաշինյան տանդեմը»։
-
2021-01-22 17:34179
Հեռացող Նիկոլն ու նրա հետ քայլողներն իրենց վերջին ռևերանսներն անում են Բաքվի առջև։ Ալիևի համար սկզբունքային է մեկ կարևոր պահ. թույլ չտալ, որ Հայաստանում հանկարծ կրկին իշխանության գա Ռոբերտ Քոչարյանը։ Այն Քոչարյանը, որի առջև խոնարհվում էր նրա հայրը, որից թույլտվություն էր խնդրում իշխանությունն իր որդուն՝ Իլհամին փոխանցելու առնչությամբ։ Ալիևը բազմիցս ակնարկել է իր միջնորդավորված դրածո Փաշինյանին, որ Քոչարյանի վերադարձն իր համար անընդունելի է։ Ակնարկել է ոչ միայն Փաշինյանին, այլև Պուտինին։
-
2021-01-20 21:5397
Ուղիղ երկու ամիս է անցել այն օրից, երբ հայոց կառավարության ղեկավարի պաշտոնը դեռևս զբաղեցնող անձնավորությունը հրապարակեց մի ինչ-որ բան՝ երկրում ստեղծված իրավիճակի հաղթահարման, կայունության ու անվտանգության հաստատման «ճանապարհային քարտեզ» հավակնոտ անվանումով։
-
2021-01-20 09:1962
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը «ԳԱ»-ին տված հարցազրույցում հայտարարեց. «Վազգեն Մանուկյանը շարժման առաջնորդը չէ, նա շարժման թեկնածուն է անցումային կառավարության վարչապետի պաշտոնում և հանդես է գալիս այդ կարգավիճակով: Կարծում եմ, շարժումն առաջնորդի կարիք ունի։ Կա՛մ Մանուկյանը կդառնա այդպիսի առաջնորդ և իր ձեռքը կվերցնի շարժման կառավարումը, կա՛մ 17 կուսակցությունները ստիպված կլինեն զբաղվել այդպիսի առաջնորդի որոնումներով»։