Последние новости

Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել

Հաշվի առնելով ՀՀ պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների կողմից թույլ տրված ենթադրյալ չարաշահումների փաստի առթիվ հարուցված քրեական գործի նկատմամբ առկա հանրային հետաքրքրությունը` ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ ՀՀ ՊՎԾ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ծանր հետևանքներ առաջացնելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու, իրացնելու և օգտագործելու դեպքերի առթիվ 2019 թվականի փետրվարի 20-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա 2019 թվականի ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործով բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որոնք առերևույթ վկայում են այն մասին, որ վերջինս, հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով` իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերության ձեռնարկատիրական գործունեությանը նպաստելու նպատակով իր պաշտոնեական դիրքն առերևույթ օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները:

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի համաձայնությամբ քննիչի կողմից 18.04.2019թ. որոշում է կայացվել ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին, որն ուղարկվել է ՀՀ վարչապետին:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու նպատակով, տեղեկացնում է aysor.am:

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ԱԿՆԵՐԵՎ ԵՆ ՄԻԼԻՈՆԱՆՈՑ «ԱՏԿԱՏՆԵՐԸ», ԲԱՅՑ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՆԳԻՍՏ ՔՆԵԼ…
      2021-09-28 21:53

      Նիկոլը 110 հազար դոլար է վճարել դրոնների համար Հիշո՞ւմ եք նախորդ գումարման խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանի սրտահույզ ռեպլիկը՝ ապառիկով կենցաղային տեխնիկա գնելու մասին: Ռեպլիկն ընդգրկվել էր երկրի ամենաբարձր ամբիոնից Փաշինյանի հնչեցրած ելույթում։ Կրկնակի գործակալի մասին Միքայել Մինասյանի բացահայտումն ավելի ուշ եղավ, իսկ մինչ այդ հեղափոխական հանրությունը բառացիորեն արտասվում էր Արարատի խոստովանությունից, թե իբր՝ նա ցանկացել է ապառիկով ինչ-որ բան գնել տան համար, բայց թույլ չեն տվել…

    • ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԻՑ ԷԼ ՎԱՏԹԱՐ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
      2021-09-09 21:10

      Այն, որ Նիկոլին ու իր թիմին շատ է դուր եկել իշխանավորի հարմարավետ կյանքը, ակնհայտ է։ Նորմալ երկրում խորհրդարանի նախագահը համացանցում տեսահոլովակների տարածումից հետո, թե ինչպես է իր ընկերակիցների հետ պարում շքեղ հանգստավայրում, մինչ հայ ռազմագերիներին շարունակում են նվաստացնել Բաքվում, արդեն հրաժարական տված կլիներ: Բայց նրանց համար դա թուքումուր չէ, դա ցող ու շաղ է։  

    • ԿՈՌՈՒՊՑԻԱ՝ ԹԱՎՇԵ ԱՉՔԵՐՈՎ
      2021-02-18 17:21

      «Մեզ մոտ Հայաստանի իշխանությունների նկատմամբ անվստահության տարրեր են ծագել»։ Այսպես քաղաքավարի է արտահայտվում Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Գերման Անանյանցը։

    • ԳՈՐԾԱՐՔՆԵՐ ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆԻՑ
      2020-09-12 08:48

      Ավելի քան մեկ տարի առաջ Նիկոլ Փաշինյանն իր ենթականերին խորհրդակցության հավաքեց կառավարությունում և որոշեց նրանց հետ քննարկել կարևորագույն խնդիր. պետգնումների գործընթացի օպտիմալացումը, արդիականացումը, «ապակոռումպացումը»։ Ուղիղն ասենք. ոլորտը վաղուց հատուկ ուշադրության ու վերահսկողության կարիք ուներ, ոլորտը վաղուց արդեն կոռուպցիոն ռիսկերի, հովանավորչության հիմնական աղբյուրներից մեկն է։ Ավելին, հաշվի առնելով հակակոռուպցիոն հեղափոխական օրակարգը, հենց այս ոլորտում էր, որ ներկայիս իշխանությունը պետք է, ինչպես ասում են, արդյունքը ցույց տար, արդարացներ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության վերաբերյալ համաքաղաքացիների հույսերը։