ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԻՄՈՒՆԻՏԵՏԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ
Հայաստանի պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) պետ Դավիթ Սանասարյանին ներկայացված մեղադրանքի հետ կապված սկանդալը թափ է հավաքում։
Եվ դա հասկանալի է. Դավիթ Սանասարյանը նշանակալի կերպար է։ Ուսում է առել Արևմուտքում, մասնավորապես՝ ԱՄՆ-ում (Թաֆթսի համալսարան, Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոց), եղել է «Ժառանգության» վարչության անդամ, Երևանի ավագանու խորհրդի անդամ։ «Մերժիր Սերժին» նախաձեռնության հիմնադիրներից մեկն է, ուստիև շատերի կողմից ընկալվում է որպես «հեղափոխության քայլող խորհրդանիշ»։ Հիշեցնենք, Դավիթ Սանասարյանը ՊՎԾ-ի պետ նշանակվեց անցած տարվա մայիսին, նոյեմբերին հեռացավ «Ժառանգություն» կուսակցությունից և դարձավ «Քաղաքացիական պայմանագիր» կառավարող կուսակցության անդամ։
Այսօր «հեղափոխության խորհրդանիշին» մեղադրանք է ներկայացված հեմոդիալիզի համար բուժսարքավորման մատակարարումների տենդերին միջամտելու վերաբերյալ քրեական գործով։ «Դ,Սանասարյանը իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերության ձեռնարկատիրական գործունեությանը նպաստելու նպատակով իր պաշտոնեական դիրքն առերևույթ օգտագործել է ծառայության շահերին հակառակ։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Որոշում է կայացվել ՀՀ ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին, որն ուղարկվել է ՀՀ վարչապետին»,- նշվում է Հայաստանի ԱԱԾ հաղորդագրությունում։ Համաձայն ԶԼՄ-ներ արտահոսած տեղեկատվության, Սանասարյանին որպես կասկածյալ գործում ներառելու համար հիմք են ծառայել ՊՎԾ-ի աշխատակից Գևորգ Խաչատրյանի կողմից նրա դեմ տրված ցուցմունքները։
Սոցիալական ցանցերում արվող մեկնաբանություններից ակնհայտ է դառնում, որ Դավիթ Սանասարյանին որպես կասկածյալ ներառելու մասին տեղեկատվությունը ամենից շատ հուզել է ներկայիս իշխանության այն ճյուղին, որին ընդունված է անվանել «սորոսականներ»։ Ամենից շատ նրանք են այսօր դատափետում Ազգային անվտանգության ծառայությանն ու դրա ղեկավար Արթուր Վանեցյանին։ «ԱԱԾ-ն ամենակեղտոտ կառույցն է, որը պետք է քանդել և ստեղծել նորը»,-գրում է մի հանրահայտ թռչնակ՝ Սորոսի բնից։ «ԱԱԾ-ն մեզ մոտ ոչ թե ԱԱԾ է, այլ նախկին ԿԳԲ»,-երկրորդում է նրան «հեղափոխության» մեկ այլ ակտիվ մասնակից և տարեգիր, ու նույնպես պահանջում լուծարել «ԿԳԲ»-ն, լյուստրացիայի ենթարկել և այդպես շարունակ… Ուշագրավ է, որ նույն այդ պարոնը անցած տարի ակտիվորեն տարածում էր իր լուսանկարները «ԿԳԲ»-ի ղեկավար Վանեցյանի հետ։ Բայց դա այն շրջանն էր, երբ գործեր էին հարուցվում Ռոբերտ Քոչարյանի ու Մանվել Գրիգորյանի դեմ, և այն ժամանակ սորոսականների համար Արթուր Վանեցյանը հերոս էր…
Ասֆալտին պառկող մեծն Վարդգես Գասպարին իր հերթին ասում է, որ հավատարիմ կմնա Դավիթ Սանասարյանին իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի դեպքում։ Այսինքն՝ նույնիսկ եթե վերջինս մեղավոր ճանաչվի դատարանի կողմից։
Թեպետ, ինչպե՞ս կարելի է հավատալ դատարանին։ Դավիթ Սանասարյանի գործը քննելու են նախկին իշխանությունների քննիչները, իսկ դատելու են նրան նախկին իշխանությունների նշանակած դատավորները, վրդովվում են մեր սիրասուն «թավշե հեղափոխականները»։ Հենց այն թավշեները, որոնք ոչ մի դժգոհություն չունեին աջ ու ձախ կաշառքներ բաժանող Սիլվա Համբարձումյանի ցուցմունքների հիման վրա գործեր սարքող քննիչների նկատմամբ։ Եվ որոնք ոչ մի դժգոհություն չունեն դատավորների նկատմամբ, որոնք ոչ մի կերպ չեն կարողանում հաղթահարել Հայաստանի սահմանադրության այն հոդվածը, որտեղ չափազանց հասկանալի լեզվով գրված է նախագահական իմունիտետի մասին…
Այսօր Սանասարյանի գործի քննության հարցում դատարանի նկատմամբ անվստահության մասին խոսում են նրանք, ում համար Յուրի Խաչատուրովի և Ռոբերտ Քոչարյանի քրեական հետապնդման պատվերով հայտնի հեռախոսային խոսակցությունների հայտնի գաղտնալսումները հնչեցին լոկ որպես զվարճալի անեկդոտ։ «Հեղափոխության խորհրդանիշի» կողմնակիցներից մեկը ուղղակիորեն խոսում է այն մասին, որ եթե հանկարծ դատարանը մեղավոր ճանաչի Դավիթ Սանասարյանին, ապա դա կնշանակի միայն մեկ բան. դատավորին կաշառել են…
Դե, և վերջապես, Սորոսի անվան բոլոր իրավապաշտպաններն այսօր համերաշխ հիշել են անմեղության կանխավարկածի մասին, այն մասին, որ մարդը չի կարող մեղավոր համարվել, քանի դեռ չկա դատարանի վճիռը։ Ինչպես պարզվում է, իրավագիտության մեջ կա այդպիսի հասկացություն, մտաբերեցին նրանք, ովքեր երեկ զարմացած չռում էին աչքերը, երբ նրանց հիշեցնում էին Քր.օր.-ի այդ հիմնարար նորմի մասին՝ կապված Ռոբերտ Քոչարյանի, Մանվել Գրիգորյանի, Արամ Սիմոնյանի և այլոց դեմ մեղադրանքների հետ…
Անմեղության կանխավարկածի ահա այդպիսի կոնյունկտուրային ընկալում է տիրում մեզանում։ Թեև հասկանալի է, որ ԱԱԾ-ն, առավելևս անմիջականորեն վարչապետին ենթակա ԱԱԾ-ն, այն կառույցը չէ, որտեղ գլուխ չեն հանում քաղաքական կոնյունկտուրայից։ Եվ եթե, իմանալով կոնյունկտուրան, Սանասարյանին ոչ միայն մեղադրանք են ներկայացնում, այլև դադարեցնում նրա ծառայողական լիազորությունները… Հավանաբար դրա համար կոնկրետ հիմքերն ավելի շատ են, քան Քոչարյանի դեմ սարքած գործում։
Զվարճալի է, որ Քոչարյանի գործում ցանկացած գրագետ մարդ հասկանում է, որ նրա վրա տարածվում է նախագահական իմունիտետի սահմանադրական նորմը, բայց այդուհանդերձ նա կալանքի տակ է, քանի որ ազատության մեջ, իբր, կարող է խոչընդոտել գործի հետաքննությանը, որի քննչական վարույթն արդեն ավարտված է և փոխանցված դատարանին։ Իսկ այ, Դավիթ Սանասարյանը, որը ներկայիս իշխանական կառույցներում բազմաթիվ ընկերներ ու ջատագովներ ունի, ազատության մեջ է չհեռանալու ստորագրությամբ։ Դա հարկ է հասկանալ այնպես, թե քննության ընթացքի վրա նա ազդել չի կարող… Թե՞ նրա վրա տարածվում է «հեղափոխական իմունիտետը»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-22 09:08
Действующему президенту США Джозефу Байдену сегодня исполнилось 82. Редкий пример политического долголетия как свидетельство общего повышения уровня жизни и ее продолжительности. Однако запомнится Байден, некогда тоже любитель велопрогулок, не столько этим, сколько своим вкладом в противостояние Запада и России.
-
2024-11-20 12:53
Хокку Овик складывает мандат. Плакала ипотека Овика, роняю и я скупую мужскую слезу…
-
2024-11-18 12:45
Две новости взбудоражили армянскую общественность в последние часы минувшего уикенда. Одна новость - про парад отставок, уже состоявшихся и еще грядущих, в команде чиновников Пашиняна. Другая новость - про то, что уходящая администрация Байдена дала Зеленскому отмашку на удары американскими дальнобойными ракетами ATACMS вглубь российской территории. Позже добавилась информация, что Франция и Британия также «дали зеленый свет» на нанесение ударов вглубь РФ ракетами SCALP/Storm Shadow. Первую новость, про отставки в команде Пашиняна, пока оставим в покое, как менее существенную, тем более, что процесс отставок еще продолжается.
-
2024-11-16 13:53
Сергей Лавров говорит, что Москва ждет предложений Дональда Трампа. Последний пока Путину не позвонил, это понятно: избранный президент Америки еще не вступил в должность, находится на стадии формирования своего правительства. Но вот круги от его заявлений о намерении побыстрее завершить войну на Украине расходятся достаточно быстро: Владимиру Путину уже позвонил Олаф Шольц.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2021-03-30 09:39
Ռոբերտ Քոչարյանը 537 օր անցկացրեց ճաղերի հետևում Մարտի 26-ը վերջակետ դրեց դարի դատավարությանը։ Սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով երկրորդ նախագահի և մի խումբ անձանց քրեական հետապնդումը կկասեցվի իրավունքի ուժով։
-
2021-01-22 17:34
Հեռացող Նիկոլն ու նրա հետ քայլողներն իրենց վերջին ռևերանսներն անում են Բաքվի առջև։ Ալիևի համար սկզբունքային է մեկ կարևոր պահ. թույլ չտալ, որ Հայաստանում հանկարծ կրկին իշխանության գա Ռոբերտ Քոչարյանը։ Այն Քոչարյանը, որի առջև խոնարհվում էր նրա հայրը, որից թույլտվություն էր խնդրում իշխանությունն իր որդուն՝ Իլհամին փոխանցելու առնչությամբ։ Ալիևը բազմիցս ակնարկել է իր միջնորդավորված դրածո Փաշինյանին, որ Քոչարյանի վերադարձն իր համար անընդունելի է։ Ակնարկել է ոչ միայն Փաշինյանին, այլև Պուտինին։
-
2020-09-19 10:30
Էքսպատներն իշխանության մեջ. տղաներ Չիկագոյից, Օռլովից ու Գլենդեյլից և մեկ աղջիկ Կոպենհագենից Հայաստանի ներկայիս վարչարարների մեծամասնությանը միանգամայն հիմնավորված կարելի է անվանել «չիկագոեցի տղաներ» (իսկ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի պարագայում՝ «աղջիկներ»), քանի որ այդ սահմանումը գործածության մեջ է մտել արմատական բարեփոխումների ընթացքում մարդկանց զրկանքները հաշվի չառնող «շոկային թերապիայի» հայեցակարգի հեղինակ Միլթոն Ֆրիդմանի կողմնակից տնտեսագետների բնորոշման համար։
-
2020-08-06 17:59
Բարձրաստիճան անձինք աշխատանքից ազատվելու դիմում են գրում 30 տարվա ընթացքում կառավարություններից ոչ մեկը կադրային սով չի զգացել. բացառություն դարձավ աշխատակազմը, որն ավելի քան երկու տարի ղեկավարում է Փաշինյանը։