Ֆիննախ. Հայաստանում անուղղակի հարկերը կբարձրացվեն
Հարկային օրենսգրքում լրացումների փաթեթը ներկայացնելուց առաջ համապատասխան ուսումնասիրություններ են կատարվել ընթացիկ տնտեսական իրողությունների ախտորոշման համար: Ապրիլի 30-ին ԱԺ-ում խորհրդարանական լսումներում Հարկային օրենսգրքի բարեփոխումների քննարկման ժամանակ այս մասին ասաց ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը, տեղեկացնում է NEWS.am-ը:
Նրա խոսքով՝ իրենց նկատած առաջին միտումը, որը եւ որոշակի մտահոգություն է հարուցել, այն է, որ արտահանմանն ուղղված ճյուղերը շահութաբերությամբ հետ են մնում այն հատվածներից կամ ճյուղերից, որոնք ուղղված են ներքին սպառմանը: «Այս տարբերությունը երբեմն հասնում է 2,56 ցուվանիշի: Այսինքն՝ ներքին սպառումն ավելի շահավետ է, քան արտահանումը: Իսկ հիմնական ներդրումներն իրականացվում են ծառայությունների մատուցման ներքին ոլորտներում»,- պարզաբանեց Պողոսյանը:
Սակայն փոխնախարարը նշեց, որ Հայաստանը, որպես բաց տնտեսությամբ երկիր, չի կարող տնտեսական զարգացումը կապել միայն ներքին սպառման զարգացման հետ: Նրա կարծիքով՝ անհրաժեշտ է բոլոր հնարավոր միջոցներով արտահանումը խթանել՝ կայուն նախադրյալներ ստեղծելով երկարաժամկետ տնտեսական աճի համար:
Պաշտոնյան նշեց, որ այս փոփոխությունները կհանգեցնեն պետական բյուջեի եկամուտների կորստին: Եղած գնահատականներով՝ 2017 թվականին շահույթի կորուստներն արդեն կազմել են 27,5 մլրդ դրամ, իսկ շահութահարկի շրջանակում կորուստները կազմել են մոտ 11 մլրդ դրամ: Արման Պողոսյանը հավելեց, որ այս կորուստների փոխհատուցման համար հարկային բեռը, թեկուզ եւ անուղղակի, բայց կմեծացվի:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2023-03-23 19:3979
Железная дорога Решт - Каспиан как часть транспортного коридора "Север - Юг" будет введена в эксплуатацию до 21 июня текущего года. Об этом заявил замруководителя Компании по строительству и развитию транспортной инфраструктуры Аббас Хатиби.
-
2023-03-23 19:3675
Армения примет в дар от Пентагона 13 вездеходных автомобилей и запчасти к ним, а также ряд технических устройств.
-
2023-03-23 19:3686
Многие постсоветские государства сегодня оказались перед дилеммой: безопасность или демократия. Об этом заявил депутат армянского парламента от блока "Айастан", бывший вице-премьер Армен Геворкян, выступая в ПАСЕ.
-
2023-03-23 18:53103
Обрезка толстоствольных деревьев сотрудниками ГНКО «Озеленение и охрана окружающей среды» в центре Еревана, на территории Каскада, вызвала волну недовольства среди граждан.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2022-02-16 19:492189
Գերակա ոլորտները հետադիմում են Մեկ տարի առաջ հերթական նիստում Հայաստանի կառավարությունը հաստատեց երկրի տնտեսության վերականգնման ծրագիրը՝ մինչև 2024 թվական վերջնաժամկետով: Այդ ծրագրի և դրա հիմնական առաջնահերթությունների մասին ժամանակին շատ է խոսվել ու գրվել։
-
2021-12-24 08:593041
Իշխանության գալու առաջին իսկ օրվանից Փաշինյանը սկսեց նպատակաուղղված ոչնչացնել ենթակառուցվածքները, պետական կառավարման համակարգերը, այդ թվում՝ տնտեսական։ Իսկ այսօր կառավարությունն ու մենք բոլորս քաղում ենք նման անհեռատես, եթե ավելի կոպիտ չասենք, որոշման պտուղները…
-
2021-05-26 20:234194
Առաջին հայացքից բավական զարմանալի է, որ առաջիկա արտահերթ ընտրություններին պատրաստվում են մասնակցել այդքան մեծ թվով քաղաքական ուժեր ու գործիչներ։ Թվում է, բնավ ոչ բոլորն են կարող խիզախել հանձն առնել պատասխանատվությունը Հայաստանի ճակատագրի համար՝ գրեթե բոլոր ոլորտներում տիրող բացարձակ բարդակի, պետականության փաստացի կորստի, կառավարման համակարգի լիակատար փլուզման, սոցիալ-տնտեսական կաթվածահարության պայմաններում։
-
2021-05-07 17:056007
Իշխանավարման 3 տարիների արդյունքում Փաշինյանի թիմը ցույց տալու ոչինչ չունի Ի՞նչ բան է առհասարակ տնտեսությունը: Դա, ներեցեք ծեծված բնորոշման համար, երկրում ամեն օր արտադրվող բոլոր ապրանքների և ծառայությունների ամբողջությունն է։ Մեր երկրի տնտեսությունը բացառություն չէ։ Եվ ի՞նչ ունենք այսօր։