Последние новости

Մնացականյան․ Իսրայելը պետք է կողմնորոշվի

Հայ ժողովուրդը դեռևս բախվում է արդարադատության ժխտման ճնշումների հետ, և իմ ժողովուրդը մշտապես զգում է դա: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանն իսրայելական պետական KAN NEWS հեռաուստաալիքին տված հարցազրույցի ընթացքում:

Պատասխանելով հարցին՝ չի՞ զարմացնում արդյոք նրան փաստը, որ Իսրայելը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, Մնացականյանը նշել է, որ հարցը զարմանքին չի վերաբերում:

«Մենք հաղթել ենք: Մեզ ցանկանում էին բնաջնջել, սակայն մենք վստահ ազգ ենք, ունենք վստահ համայնքներ ամբողջ աշխարհում, որոնք ծաղկուն են և զորեղ, և քաղաքակրթության մեջ ներդրում են ունեցել»,-նշել է նա:

Նա վստահ է, որ արդարադատության ժխտման հարցն ավելին է, քան հայերի մասին հարցը: «Դա ամբողջ մարդկության խնդիրն է: Իսրայելը պետք է որոշի՝ ցանկանո՞ւմ է արդյոք ընդունել դա, թե ոչ: Խոսքը վերաբերում է Իսրայելին, ոչ թե Հայաստանին»,-նշել է ԱԳ նախարարը:

Պատասխանելով լրագրողի խնդրանքին՝ պարզաբանել՝ ինչ առումով է Իսրայելին վերաբերում, Մնացականյանը պատասխանել է, որ «դա ցեղասպանության կանխարգելման, մարդու իրավունքների բնագավառում ներդրում ունենալու հարց է»:

«Հատկապես մեր կոլեկտիվ մարդկային գիտակցության մեջ մենք չենք իմաստավորում վճռականությունը թույլ չտալու մեկ այլ ցեղասպանություն: «Այլևս երբեք» կարգախոսը չի նյութականացվել»,-հավելել է նա:

Մնացականյանն ընդգծել է, որ Հայաստանը նպաստում է ցեղասպանությունների կանխարգելմանը:

«Ես գտնում եմ, որ մեր կոլեկտիվ պարտքն է շարունակել բոլոր հնարավոր ձևերով նվազեցնել այն իրադարձությունների կրկնության վտանգը, որոնց հետ մեր երկրները բախվել են պատմության ընթացքում»,-հավելել է նա, տեղեկացնում է NEWS.am:

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ