Հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված Հաղթանակի 74-ամյա տարելիցին
Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունում մայիսի 8-ի երեկոյան տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում Կարմիր բանակի և Խորհրդային Միության հաղթանակի 74-ամյա տարելիցին՝ հայտնում է NEWS.am-ի թղթակիցը։
Տոնական միջոցառմանը մասնակցել են Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, հանրապետությունում հավատարմագրված մի շարք դեսպանությունների աշխատակիցներ, խորհրդարանի պատգամավորներ, ՀՀ ԱԳՆ և ՊՆ, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների, բիզնեսի ներկայացուցիչներ։
Ռուսաստանի և Հայաստանի պետական հիմների կատարումից հետո հանդիսավոր ընդունելությանը ելույթով հանդես է եկել Հայաստանու ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Մայիսի 9-ը հատուկ և իսկապես համաժողովրդական, մեր ընդհանուր տոնն է։ Սակայն այն ոչ միայն պատմական ամսաթիվ է, այլ նաև հիշեցում է այն անչափ բարձր գնի մասին, որը վճարել են մեր ժողովուրդները խաղաղության համար։ Այդ պատճառով Հաղթանակի օրը շատ կարևոր հիշեցում և նախազգուշացում է անցյալի ողբերգական սխալները կրկնելու անթույլատրելիության մասին։ Այսօր այդ հիշեցումը ավելի քան երբևէ արդիական է։ Մենք խնամքով ենք վերաբերում մեր անցյալին։ Նրանում մենք փնտրում ենք այն հենարանը և այն աղբյուրը, որն ընդունակ է ամրապնդել մեր ոգին, մեր բարոյական ուժերը»,- հայտարարել է Ռուսաստանի դեսպանը։
Կոպիրկինը ընդգծել է, որ անհրաժեշտ է տեսնել մեր պարտքը անցյալի մասին այն հուշերի պահպանման մեջ, որը նա փառապանծ, բայց միևնույն ժամանակ ողբերգական է անվանել։ «Ինչպես նաև թույլ չտալ այն գաղափարների վերածնունդը, որոնք ծնել են սարսափելի ողբերգությունը։ Հաստատակամորեն և հետևողականորեն կդիմակայենք մոռացման մատնելու և պատմությունը կեղծելու, ազատությունը իրենց կյանքի գնով նվաճած զինվորների հերոսությունը նվաստացնելու փորձերը։ Մենք միշտ կհիշենք, որ հենց Խորհրդային Միությունը և ԽՍՀՄ բոլոր ժողովուրդներն են ընդունել իրենց վրա ամենահզոր հարվածը և որոշիչ դեր են խաղացել նացիզմի ջախջախման մեջ»,- ասել է ռուսական դիվանագիտական առաքելության ղեկավարը։ Նա նաև նկատել է, որ հենց խորհրդային զինվորն է կատարել անմահ հերոսությունը, որի մեծությունը չի մթագնվի դարերում։
«Ռուսաստանը բարձր է գնահատում այն դաշնակցային եղբայրությունը, որը միավորել է խորհրդային ժողովրդին։ Ես ուրախ եմ, որ պատիվ ունեմ այս տոնեը նշել այստեղ, հայկական հողի վրա։ Ինձ համար դա հատուկ պատիվ է։ Հայ ժողովուրդը ճակատին տվել է ավելի քան 600 000 զինվոր, վեց դիվիզիա, չորս մարշալ, նավատորմի ադմիրալ և ավելի քան 100 Խորհրդային Միության հերոս։ և ինձ համար հատկապես հաճելի է խոսել այն մասին, որ այստեղ, Հայաստանում ես տեսա, որ պատերազմի, մեր ընդհանուր հերոսության հիշատակը սրբորեն հարգվում է։ Դա և երկրով մեկ հսկայական թվով հուշարձաններն են, հուշահամալիրները, թանգարանները, և հայ ժողովրդի հերոսության կենդանի արտացոլումը երկրի այժմյան կյանքում»։
Իր ելույթի վերջում դեսպանը վետերաններին և ընդունելության մասնակիցներին շնորհավորել է Հաղթանակի օրվա առթիվ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-22 11:34
Республиканский центр спелеотерапии (лечебных соляных пещер) в Ереване выставят на приватизацию. Постановление об этом было принято на заседании правительства в четверг.
-
2025-05-22 11:32
В Армении отменят квоты на завоз свиней. Постановление об этом было принято на заседании правительства в четверг. Квота была введена в ноябре 2024 года, для защиты внутреннего рынка. После этого импорт (в дополнение к местному свиноводству) стал осуществляться из России. Однако с ноября 2024 года по апрель 2025-го рубль укрепился к армянскому драму почти на 25%, что сделало импорт из России невыгодным.
-
2025-05-22 11:31
С 22 мая посетители Парка 2800-летия Еревана смогут не только насладиться чистым воздухом и приятной атмосферой, но и услышать и увидеть новую световую и музыкальную насыщенную программу с участием фонтанов.
-
2025-05-22 11:28
Около Еврейского музея в Вашингтоне были убиты два сотрудника посольства Израиля. Об этом в соцсетях написала министр внутренней безопасности США Кристи Ноэм.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2019-09-09 08:46
Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը սեպտեմբերի 6-ից 7-ը Ռումինիայի Գեորգեն (պատմական հայաբնակ Ջուրջով) քաղաքում ներկա է գտնվել Հայկական արվեստի փառատոնի 9-րդ թողարկմանը: Փառատոնը կազմակերպվել է Ռումինիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ` Գեորգենի Հայ կաթոլիկ միության և թեմի, Տրանսիլվանիայի հունգարահայերի միության և Հարգիտայի նահանգային խորհրդի ջանքերով:
-
2019-06-07 11:17
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում հանդիպում է ունեցել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
-
2019-05-09 17:23
ԼՂՀ առաջին և ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր, մայիսի 9-ին, շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանին Հաղթանակի տոնի, ԼՂՀ Պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ։
-
2019-05-09 16:17
Երևանում մեկնարկել է «Անմահ գունդ» քայլերթը։ Մասնակիցներն իրենց ձեռքում ունեն ոչ միայն Հայրենական պատերազմում զոհված իրենց հարազատների լուսանկարները, այլև Արցախյան ազատամարտի և ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների նկարները՝ Ադամ Սահակյանինը, Ռոբերտ Աբաջյանինը։