Փաշինյան. «Հայաստանում պետք է ձևավորվի տնտեսական գործունեության ազատ դաշտ»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում հանդիպում է ունեցել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
«Հարգելի Նիկոլ Վովայի, ուրախ եմ շարունակել հանդիպումը ձեզ հետ, մենք վերջերս հանդիպել ենք ֆուտբոլի ընթացքում: Այսօր նաև Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում ավելի քան հինգ ժամ տևած քննարկումների ընթացքում կարողացանք հաջողությամբ քննարկել ոչ միայն մեր միության խնդիրները, այլ նաև երկկողմ օրակարգին վերաբերող հարցերը, քանի որ մշտապես կան քննարկելու բաներ»,- ասել է Դմիտրի Մեդվեդևը:
Իր հերթին, Նիկոլ Փաշինյանն ասել է. «Հարգելի Դմիտրի Անատոլիի, հաճելի է ունենալ այս հնարավորությունը: Կարծում եմ՝ Հայաստանում առկա ներկայիս իրավիճակի և ընդհանրապես մեր հարաբերությունների յուրահատկությունների համատեքստում շատ լավ և օգտակար են մեր հաճախակի հանդիպումները, որպեսզի ունենանք հնարավորություն քննարկելու մեր հարաբերությունների բոլոր նյուանսները և այն հարցերը, որոնք գոյություն ունեն, այն հարցերը, որոնք կարող են գոյություն ունենալ, անգամ այն հարցերը, որոնք գոյություն չունեն, բայց դրանց մասին շատ են խոսում: Գործնականում այդ հարցերը գոյություն չունեն, և կարծում եմ, որ բազմիցս ասել եմ՝ մեր հարաբերությունների ռազմավարությունն ու ընդհանուր գաղափարը հասկանալի է, այստեղ քննարկելու շատ բաներ չկան, բայց կարծում եմ, որ մեր այս հանդիպումները շատ օգտակար են, որպեսզի քննարկենք, թե ինչպես մեր հարաբերությունները բարձրացնենք նոր մակարդակի: Կարծում եմ և՛ Մոսկվան, և՛ Երևանը դրանում անկեղծորեն շահագրգռված են: Ուրախ եմ, որ վերջին 2,5 ամիսների ընթացքում ունեցել ենք տարբեր հնարավորություններ քննարկելու բոլոր հարցերը: Ինձ համար ակնհայտ է, որ մեր հարաբերությունները զարգանում են շատ արդյունավետ և ես գործնականում չունեմ կասկածներ, որ այս բնույթը ոչ միայն կշարունակվի, այլ նաև կլինի առավել արդյունավետ»:
Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններին, այդ թվում՝ տնտեսական փոխգործակցության զարգացմանն ուղղված մի շարք հարցեր, անդրադարձել տնտեսության տարբեր ճյուղերում համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին ու առաջիկա անելիքներին: Նիկոլ Փաշինյանը և Դմիտրի Մեդվեդևը կարևորել են երկկողմ առևտրաշրջանառության ծավալների ավելացումը և անդրադարձել տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող թեմաների: Զրուցակիցները, մասնավորապես, կարևորել են ԵԱՏՄ-ի շրջանակում փոխգործակցության արդյունավետության բարձրացումը, տեղեկացնում է arka.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-12 14:00
Состоялась встреча глав МИД Армении и Азербайджана – Арарата Мирзояна и Джейхуна Байрамова – в Анталье (Турция). Об этом сообщает пресс-служба МИД Армении.
-
2025-04-12 13:56
Минобороны Армении опровергло утверждение Баку об обстреле азербайджанских позиций.
-
2025-04-12 13:54
Комитет по защите прав народа Арцаха планирует 14 апреля провести акции протеста перед зданиями Министерства иностранных дел и Генпрокуратуры Армении.
-
2025-04-12 13:51
36 американских конгрессменов призвали госсекретаря США Марко Рубио ввести санкции в соответствии с «Глобальным актом Магнитского» в отношении азербайджанских чиновников, ответственных за грубые нарушения прав человека в отношении армян, включая незаконное содержание под стражей, пытки и фиктивные судебные процессы над военнопленными и бывшим военно-политическим руководством Арцаха. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе Центрального офиса «Ай Дата» Бюро АРФ Дашнакцутюн.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2019-09-09 08:46
Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը սեպտեմբերի 6-ից 7-ը Ռումինիայի Գեորգեն (պատմական հայաբնակ Ջուրջով) քաղաքում ներկա է գտնվել Հայկական արվեստի փառատոնի 9-րդ թողարկմանը: Փառատոնը կազմակերպվել է Ռումինիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ` Գեորգենի Հայ կաթոլիկ միության և թեմի, Տրանսիլվանիայի հունգարահայերի միության և Հարգիտայի նահանգային խորհրդի ջանքերով:
-
2019-05-09 09:48
Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունում մայիսի 8-ի երեկոյան տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում Կարմիր բանակի և Խորհրդային Միության հաղթանակի 74-ամյա տարելիցին՝ հայտնում է NEWS.am-ի թղթակիցը։