Последние новости

«ՉԵՄ ԲԱՑԱՌՈՒՄ, ՈՐ ԴԱ ՁԵՌՆՏՈՒ ԷՐ ԻՐԵՆ՝ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ»

«Օրինականության և իրավունքի փոխարեն Փաշինյանը կրկին ցանկանում է մի այդպիսի թավշե Լինչի դատաստան, փողոցային արդարադատություն, փողոցային պետություն»,- «ԳԱ-ին տված հարցազրույցում հայտարարեց Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն ԱՇՈՏՅԱՆԸ։

-Մայիսի 8-ին տեղի ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամլո ասուլիսը, որի ընթացքում նա ներկայացրեց անցած տարվա ընթացքում նոր իշխանությունների նվաճումների 100 կետեր։ Ինչպե՞ս կմեկնաբանեք դրանք։

-Ուզում եմ, նախ, հրավիրել ձեր ուշադրությունն այն բանի վրա, որ Փաշինյանի ասուլիսը կոչվում էր «100 փաստ նոր Հայաստանի մասին»։ Իրականում վարչապետի պաշտոնը մեկ տարի շարունակ զբաղեցրած և ընդ որում մեր քաղաքացինրին լավ կյանքի հարյուրավոր խոստումներ շռայլած մարդը իր ասուլիսը պետք է անվաներ «100 կատարված խոստում»։ Դե, կամ որևէ այլ թիվ. կրկնում եմ, կատարած խոստումների փաստով։ Բայց նա խուսափեց նման ձևաչափից, թեև ժողովուրդը հենց դա էր ակնկալում. իշխանության գալու համար Փաշինյանի շռայլորեն բաժանած խոստումների կատարում։

Մինչդեռ, եթե անցնեք այսպես կոչված 100 փաստերի վրայով, ապա չեք տեսնի կատարված ոչ մի խոստում։ «Փաստերի» գերակշիռ մասը ընդհանուր ոչինչ չուներ կառավարության գործունեության հետ, ամբողջությամբ ներգրվելով «արեգակը ծագում է, մարդկանց համար շոգ-շոգ է» ոգով ոճաբանության մեջ։ Մնացյալ մասը պարզապես կառավարության ու նախարարությունների հիմնական աշխատանքի արդյունքներն են։ Այդ ձևաչափն ինձ ավելի շատ հիշեցրեց բնագավառային նախարարների տարեկան հաշվետվություն, քան վարչապետի հաշվետվություն կատարած խոստումների մասին։ Ամեն տարի այս կամ այն ծրագրերի համար հատկացվում է «իքս» գումար, որի շնորհիվ ինչ-որ «իգրեկ» խնդիրներ լուծվում են։ Բոլոր այդ հարցերն ամրագրված են պետբյուջեում. դա կառավարության հիմնական գործունեությունն է, որը պարտավոր է կատարել տարեկան պետբյուջեում ներառված ծրագրերը։ Փաշինյանի հեքիաթաին խոստումների նախընտրական ցանկից մենք ոչինչ չտեսանք։

Ձևաչափի այդ խնդիրը նշանակում է, որ վարչապետը, նախ, գիտակցաբար խուսափում է իր խոստումները կատարելուց, և երկրորդ, շարունակում է շահարկել հասարակական կարծիքը, մատուցելով հիմնարար ճշմարտություններն իբրև իր արգասաբեր գործունեության արդյունք։

-Ընդդիմախոսները կասեն՝ անցել է ընդամենը մեկ տարի, այդ ժամանակահատվածում մեծագույն ցանկության դեպքում անգամ անհնար է կատարել բոլոր խոստումները։ Թույլ տվեք նրանց աշխատել

-Դե ինչ, ընդդիմախոսներին հիշեցնեմ մի կարևոր հանգամանք։ Երբ Նիկոլ Փաշինյանը սկսում էր թավշե հեղափոխությունը երկրում, բոլորին խոստանում էր ամեն ինչ և այս պահին։ Մեղրահոս գետեր՝ անհապաղ կամ առավելագույնս կարճ ժամկետում, կախարդական փայտիկի շարժումով։ Մարդիկ, որոնք այսօր առարկում են «թույլ տվեք նրանց աշխատել» փաստարկով, պետք է պարզապես հիշողության մեջ թարմացնեն Նիկոլ Փաշինյանի ելույթները վարչապետ դառնալուց առաջ և խորհրդարանի կողմից կառավարության ղեկավարի պաշտոնում ընտրվելուց անմիջապես հետո։ Թող վերանայեն նրա այն ժամանակվա ելույթների տեսագրությունները. ամեն ինչ պարզ կդառնա

Վերադառնալով մայիսի 8-ի ասուլիսին, հիշեցնեմ Փաշինյանի երկու բնորոշ հայտարարությունների մասին, որոնց վրա մամուլը, ցավոք, բավարար ուշադրություն չդարձրեց։ Առաջինը. խոսելով անվտանգության երաշխիքների մասին, վարչապետը հայտարարեց, թե Հայաստանի դրական իմիջը երկրի անվտանգության լավագույն երաշխավորն է։ Դա ասում է այն մարդը, որը պատերազմի դեպքում ըստ սահմանադրության պետք է դառնա գլխավոր հրամանատար։ Նման հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան ապտակ Հայոց բանակին, ապտակ այն մարդկանց, որոնք պաշտպանել են և շարունակում են պաշտպանել մեր սահմանները։ Քանզի դարեր ի վեր հայտնի է, որ ցանկացած պետության, ցանկացած ազգի անվտանգության երաշխավորը բանակն է։

Հայկական բանակն ապացուցել է դա, և բազմիցս։ Իսկ պնդել, թե անվտանգության լավագույն երաշխավորը այսպես կոչված դրական իմիջն է, դա ևս մեկ փորձ է մրոտելու, սասանելու ուժային կառույցների դերը երկրում և վերաշարադրելու մեր զինվորների արյունով կերտված պատմության էջերը։ Փոխարենը դեմ տալով ինչ-որ թավշե հեքիաթներ «դրական իմիջի» մասին։

-Իսկ մյուս հայտարարությո՞ւնը։

-Մյուսն արտահայտություն է, որ սրտի փղձուկով նետեց Փաշինյանը։ Իբր, եթե ինքը հրապարակում լիներ, ապա իր համար ավելի հեշտ կլիներ, քանզի շատ հարցեր հրապարակից լուծելն ավելի հեշտ է, քան վարչապետի աշխատասենյակից։ Դա տարօրինակ է, եթե հաշվի առնենք այն փաստը, որ համաձայն սահմանադրության՝ վարչապետը, ասենք այսպես, ամենահզոր մարդն է երկրում, բնականաբար, սահմանափակված որոշակի պարտականություններով, պարտավորություններով և օրենքներով։

Բայց հարց է ծագում. այդ ի՞նչ է ուզում լուծել Նիկոլ Փաշինյանը փողոցից, ինչը չի կարող լուծել վարչապետի աշխատասենյակից։ Ինչո՞վ է նա սպառնում, ի՞նչն է նրան խանգարում և ինչի՞ համար են նրան դարձյալ պետք ազդեցության փողոցային գործիքները։ Կարող եմ ենթադրել. խոսքն այն մասին է, որ փակի իրեն անողորմաբար քննադատող ընդդիմախոսների բերանը։ Այսինքն օրինականության ու իրավունքի փոխարեն Փաշինյանը կրկին ցանկանում է մի այդպիսի թավշե Լինչի դատաստան, փողոցային արդարադատություն, փողոցային պետություն։ Վարչապետի հոգեկան վիճակի տեսանկյունից դա, անշուշտ, ծայրաստիճան անառողջ ազդանշան է։

-Ինչպե՞ս կմեկնաբանեք Հայաստանի երկրորդ նախագահի վերաբերյալ վարչապետի ասածը, մեջբերեմ. «Քոչարյանը ո՞վ ա, էն որ Մեղրին փոխանակելու ծրագի՞ր էր քննարկում»։

-Ասեմ հետևյալը. մարդը կարող է լինել անդաստիարակ, անկիրթ, լկտի, անխիղճ։ Բայց երբ այդ ամենը միասին այդչափ դիվական դոզաներով կենտրոնացած է մեկ մարդու մեջ, ապա դա երկրի համար չափազանց վտանգավոր է։ Մայիսյան տոների նախաշեմին նման տոնով, նման բառապաշարով, արհամարհանքով ու միաժամանակ վախով լի խոսակցությունները հաղթանակը կռած մարդկանց՝ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Արցախի այլ հերոսների մասին, ևս մեկ տագնապալի վկայությունն են այն բանի, որ կառավարության արժեքային համակարգում առկա են մեծ խափանումներ։

-Ասուլիսի ընթացքում Փաշինյանը հերթական սենսացիոն հայտարարությունն արեց ԱԱԾ արխիվից կորած և ոչնչացված ինչ-որ փաստաթղթերի մասին։ Լույս սփռեք

-Ինչպեսև քաղաքացիների ճնշող մեծամասնութունը, ես այդ մասին իմացա ասուլիսից։ Այն, որ հայտարարությունն արվեց հենց լրագրողների հետ հանդիպման ընթացքում, իհարկե, պատահականություն չէ։ Փաշինյանն այդպիսի սենսացիաներ է արտանետում հենց այն ժամանակ, երբ պետք է հաշվետու լինի. որպեսզի խոր, իրական, իսկական խնդիրներից շեղի հասարակության ուշադրությունը սենսացիաների վրա։ Այդ մենք պետք է հարցնենք իրեն. ի՞նչ է պատահել, թանկագին վարչապետ։ Քանզի ըստ տեղեկատվության, որն այնուհետ հաստատեց Ազգային անվտանգության ծառայությունը, կորուստը հայտնաբերվել է մայիսի 10-ին. այն ժամանակ, երբ Փաշինյանն արդեն վարչապետ էր։

Ի՞նչ թղթեր են եղել այնտեղ։ Այդ առնչությամբ, իհարկե, կարող են լինել անթիվ-անհամար հերյուրանքներ, և ես արդեն տեսել եմ անառողջ մեկնաբանություններ. իբր՝ նախկին իշխանությունը ոչնչացրել է իր, այսպես կոչված, արյունոտ կառավարման հետքերը։ Իսկ գուցե ամեն ինչ ճիշտ հակառա՞կն է։ Գուցե Նիկոլ Փաշինյա՞նն է ոչնչացրել այն ամենի հետքերը, ինչից անչափ վախենում էր. օրինակ, իր դոսյեում առկա տեղեկատվությունից կամ, հնարավոր է, այն տեղեկութուններից, որ ինքը համագործակցել է նրանց հետ։

-Ո՞ւմ հետ է համագործակցել, ԱԱԾ-ի՞։

-Դե, այո։ Իսկ ինչո՞ւ ոչ։ Եթե մտածենք այդ մասին, երևակայությունը կարող է անսահման լինել։ Գուցե նա ոչնչացրել է տեղեկատվությունը սեփական անձի, մարտի 1-ի իրադարձություններում իր դերի կամ այն մասին, որ ԱԱԾ-ի ազդեցության գործակալ էր։ Կամ էլ դրանք Փաշինյանին վարկաբեկող ինչ-որ փաստեր էին, որոնք պահպանվել էին նրա այսպես կոչված անձնական գործում։

Եթե շարունակենք ծավալվել դրա շուրջ, թվարկելով տարբեր վարկածներ, ապա եկեք փաստենք, որ իմ շոշափած հարցերը ոչ պակաս ինտրիգող են։ Կարելի է և դիտել այլ տեսանկյունից. իսկ ո՞ւմ էր դա ձեռնտու։ Չեմ բացառում, որ դա ձեռնտու էր իրեն՝ Նիկոլ Փաշինյանին։ Բայց իհարկե, այս գործում, որում հատվում են բազմաթիվ վարկածներ, ասեկոսեներ և այլն, վերջակետ պետք է դնի հավաստի և հանգամանալի հետաքննությունը, որ ներկայումս աշխատանքային կարգով ընթանում է ԱԱԾ-ում։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • О ЧЕМ ПАШИНЯН БЕСЕДОВАЛ С ПОНТИФИКОМ?
      2024-11-20 10:09

      Никол Пашинян, отправившись в Ватикан с семьей, встретился с Папой Римским. «В рамках визита в Святой Престол состоялась моя отдельная беседа с Папой Римским Франциском, - написал Пашинян на своей странице в «Facebook». О чем они говорили? Судя по заявлению Пашиняна, о том, что он подтвердил полное содействие Святому престолу в вопросе поддержания мира на мировых площадках, речь шла все о том же припеве под названием «перекресток мира», который армянские власти не устают повторять, выдавая желаемое за действительное.

    • «ОБЩЕСТВО РАЗОЧАРОВАНО, ОНО РАЗОЧАРОВАНО И В СЕБЕ САМОМ, ПОТОМУ ЧТО МНОГИЕ ГОЛОСОВАЛИ ЗА ЭТУ ВЛАСТЬ»
      2024-11-16 09:42

      «Как правило, бывает два исхода - либо бунт, взрыв, революция, Спартаки выходят, поднимают народ, либо тихое угнетенное самоуничтожение и, в конечном итоге, самоликвидация», - говорит в интервью «ГА» социолог, академик НАН РА Геворг ПОГОСЯН.

    • С КАКОЙ ЦЕЛЬЮ THE WASHINGTON POST ФАНТАЗИРУЕТ?
      2024-11-12 10:11

      Учитывая жесткое противостояние между Западом и Россией, очевидно, что после прошедших в США выборов и победы Дональда Трампа, вопрос, состоится ли диалог между новоизбранным американским президентом и президентом России, и к чему он приведет, волнует многие правительства и общества. Да, общества тоже: когда мир буквально оказывается на пороге ядерной войны, геополитика становится темой, касающихся всех и каждого.

    • «РЕЧЬ ИДЕТ О ЦЕЛОЙ КОРРУПЦИОННОЙ СИСТЕМЕ»
      2024-11-12 10:09

      «На Западе это уже давно работает - частные организации в сговоре с властями изымают детей из семей, получая за это деньги», - говорит в интервью «ГА» руководитель информационно-аналитического центра «Луйс» Айк АЙВАЗЯН.

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • «ՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅԵՐԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ ԽԵԼԱԳԱՐԻ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՆԴԸ»
      2022-05-02 19:27

      Սերժ Սարգսյանի հրաժարականը վերջի՞նն էր Երևանը վերածվել է ոստիկանական մեծ բաժանմունքի. յուրաքանչյուր 100 մետրը մեկ անցորդները բախվում են ոստիկանների և քաղաքացիներին բաժանմունքներ տեղափոխելու համար նախատեսված միկրոավտոբուսների կուտակումների։ Այդ ավտոբուսներում մարդկանց ենթարկում են ծեծի ու նվաստացումների։ 2011թ.-ին Հայաստանի խորհրդարանն ընդունել է աշխարհի ամենաառաջադեմ (եվրոպացի փորձագետների գնահատմամբ) օրենքներից մեկը՝ հավաքների, հանրահավաքների և երթերի քաղաքացիների իրավունքի մասին: Օրենքում ամրագրված է նույնիսկ չարտոնված ակցիաներին ոստիկանության միջամտության արգելքը, եթե դրանք խաղաղ բնույթ են կրում։

    • ԿՅԱՆՔԻ ՏԵՐԵՐԸ, ԿԱՄ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՈՆՈԼԻՏ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ 2023-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
      2022-03-31 17:36

      Փաշինյանը ձևավորում է իր սեփական օլիգարխիան՝ մայրաքաղաքի ընտրությունների հեռանկարով Հայտնի է, որ խոշոր գործարարներ Սամվել Ալեքսանյանը, Խաչատուր Սուքիասյանը և Գագիկ Ծառուկյանը վերահսկում են Երևանի վարչական խոշոր միավորները։

    • ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՕԺԱՆԴԱԿՈՒՄ Է ԲՌՆԱԶԱՎԹՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԳԱՂԹԻՆ
      2022-03-16 18:14

      Ինչո՞ւ Տավուշի մարզպետը չի արձագանքում տեղի բնակիչների բողոքներին Եթե նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը չահազանգեր, մայրաքաղաքի հասարակայնությունը դժվար թե իմանար, որ Սյունիքում կառուցվող նոր հիմնական ճանապարհի հատվածները, որը կոչված է դառնալու Կապան–Ճակատեն ճանապարհի այլընտրանքը, նույնպես լինելու են ադրբեջանցիների վերահսկողության տակ:

    • ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է «ՓԱԿԵԼ» ԵՐԿՈՒՍԻՆ
      2022-02-22 21:00

      Պախարակում՝ առանց փաստարկների և ապացույցների Անդրանիկ Քոչարյանը, ոչ դես, ոչ դեն, հայտարարեց, որ քննիչ հանձնաժողովը 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը սկսելու է բանակցային ժառանգությունից, որպեսզի բացահայտի այն պատճառները, որոնք հնարավոր են դարձրել թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ: Նրա խոսքերով, հանձնաժողովի աշխատանքը բոյկոտելու որոշումը ընդդիմադիր պատգամավորներին թելադրված է «երկու հոգու» կողմից։ 4 տարի անց վարչախումբն առաջվա պես շարժվում է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին համակարգված կերպով վարկաբեկելու ուղեգծով։