Ղարաբաղյան ղեկավարությունը կրկին երաշխավորել է Քոչարյանի ազատության համար
Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և Արցախի Հանրապետության երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը երաշխավորություն են ներկայացրել դատարանին՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ։ Երաշխավորագիրն այսօր՝ մայիսի13–ին դատարանին ներկայացրեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը։
Արցախի ներկա և նախկին նախագահները երաշխավորել են, որ Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, որպես խափանման միջոց կալանավորումը դադարեցնելու դեպքում, վերջինս կդրսևորի պատշաճ վարքագիծ, չի խոչընդոտի գործի քննությանը, չի խուսափի վարույթն իրականացնող մարմնին ներկայանալուց և չի կատարի քրեական օրենսգրքով չթույլատրվող արարք։
«Երաշխավորում ենք, որ ազատագրության պայմաններում դատավարության ողջ ընթացքում նրա՝ դատարանին ներկայանալը և խնդրում ենք կիրառված կալանավորումը փոխարինել ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցով»,–ասված է երաշխավորության մեջ։
Քոչարյանի պաշտպանները միջնորդեցին դատարանին այս հարցը քննարկել այսօր:
Նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանը սակայն հիշեցրեց, որ այն անձը, ով երեաշխավոր լինելու ակնկալիքով դիմել է դատարանին, պետք է ներկայանա դատարան և իր կամարտահայտությունը վերահաստատի դատարանում, բացի այդ դատարանը պետք է երաշխավորողին պարզաբանի իր իրավունքներն ու պարտականությունները ։
Դատավորի խոսքով՝ անձը, ով երաշխավորում է կալանքի տակ գտնվող անձի համար, պատասխանատվություն է կրում քրեական պատասխանատվության ենթարկելվու առումով, եթե մեղադրյալը ոչ պատշաճ վարքագիծ դրսևորվի։
Քոչարյանի պաշտպանները խոստացան մինչև դատական նիստի ավարտը ճշտել, թե երբ կարող են նախագահները ներկայանալ դատարան։
Հիշեցնենք, որ առաջ էլ Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և Արցախի Հանրապետության երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանն էին դիմել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ կոչ անելով փոխել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը։ Դատախազությունը սակայն մերժել էր խնդրանքը՝ պատճառաբանելով, որ այդ հարցը դուրս է ՀՀ դատախազության լիազորությունների տիրույթից, քանի որ գործն արդեն Երևանի ընդհանուր իրավասության դատարանում է և դատախազությունը տվյալ քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը չէ, տեղեկացնում է NEWS.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 05:55
Правительство Армении может сделать больше для освобождения армянских пленных. Об этом в интервью NEWS.am заявил председатель Центрального совета армян Германии Джонатан Шпангенберг.
-
2025-06-09 05:50
«Враждебность Азербайджана по отношению к Армении никогда не была результатом нагорно-карабахского конфликта; это был просто предлог, который Баку представлял поколениям западных дипломатов. Корень неприятия Азербайджана лежал как в идеологии, так и в необходимости для президентов Азербайджана отвлекать свое население от собственных неудач и коррупции, пишет Майкл Рубин, старший научный сотрудник Американского института предпринимательства, в статье, опубликованной в Washington Examiner.
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2021-07-12 21:50
Սահմանադրական դատարանի մի քանի նիստ է կայացել՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չընդունելու մասին քաղաքական չորս ուժերի հայցերով։ Ի՞նչ կարելի է ասել։ Հասկանալի է բոլոր նրանց հոռետեսությունը, ովքեր համարում են, որ ՍԴ-ն կմերժի ներկայացված հայցերը։ Չի համարձակվի աջակցել նրանց։ Այսինքն մի քիչ ամոթանք կտա գործող իշխանությանը, բայց ընտրությունների արդյունքները կճանաչի։
-
2021-07-12 19:55
Կարող է հավակնել Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելու Նախ՝ չափանիշների մասին։ Հիշո՞ւմ եք Փաշինյանի ուղերձը ժողովրդին՝ այն խոսքերով, թե զինված ուժերը գլխավորելու իր ունակությունն ու հմտությունները կասկածի ենթակա չեն։ Այդ հայտարարությունը հնչեցվեց Նիկոլի կողմից իր սեփական սիրելի անձը գերագույն գլխավոր հրամանատար հռչակելու արշալույսին։
-
2021-06-24 19:30
Պրոֆեսորը կալանավորվել է քաղաքական դրդապատճառներով Նախօրեին դատավոր Արմենուհի Մելիքսեթյանը տվեց բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանին կալանավորելու սանկցիան: Ավելի վաղ դատավոր Մանվել Շահվերդյանը սանկցիան մերժել էր…
-
2020-09-29 20:08
Սեպտեմբերի 27-ից մենք ապրում ենք նոր հարթությունում. խաղաղությունը փոխարկվել է պատերազմի։ Նման բան արդեն տեղի է ունեցել Երրորդ հանրապետության պատմության մեջ։ Հիշենք 90-ականների սկիզբը կամ 2016 թվականի Ապրիլյան պատերազմը։ Այդ տարիների փորձը ցույց է տալիս, որ պատերազմն իր օրենքներն ունի։ Այստեղ խոսքը ոչ միայն ռազմական դրության կանոնների, այլև չգրված այլ կանոնների ու օրենքների մասին է: