ԿԵՐԱՆՔ Ու ՆՍՏԵՑԻՆՔ ՀԵԾԱՆՎԻՆ. ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎԵՐԸ
Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն տառապում է համեստության համախտանիշով։ Չէ՞ որ անցած տարվա ընթացքում իր գլխավորած կառավարությունն ու անձամբ վարչապետը իրականում շատ ավելին են արել, քան այն, ինչ հնչեցրեց Փաշինյանը իր մամլո ասուլիսում։
Վերցնենք թեկուզ հենց նույն առողջ կենսակերպի քարոզչությունը։ Քայլարշավները, հեծանիվ քշելը անչափ կարևոր են, և անհասկանալի է, թե ինչու նա չներառեց իր բուռն գործունեության այդ երկու ցուցանշական օրինակները անցած տարվա ընթացքում իր կառավարության նվաճումների ցանկում։ Չէ՞ որ իրականում բնավ նոր աշխատատեղերն ու նոր ձեռնարկությունները չեն, որ մարդուն դարձնում են երջանիկ ու հպարտ, այնինչ հենց այդ նպատակն է վարչապետն արդեն բազմիցս ազդարարել։
Չէ՛, դե անկեղծ լինենք, մի՞թե որևէ մեկը երջանկանում է աշխատավայրում երկար տքնելուց։ Դուք այդպիսի մարդու տեսե՞լ եք։ Ոչ, իհարկե։ Իսկ այ, տոտիկ-տոտիկ քայլեցիր Գյումրիից Երևան, ու միանգամից երջանիկ ես։ Երջանիկ ես, որ տեղ հասար, երջանիկ ես, որ ողջ ես, երջանիկ, որ ճանապարհին չթալանեցին, երջանիկ, որ հիմա կկանգնես ցնցուղի տակ, երջանիկ, որ տանը սպասում է կարոտած կինդ… Որքա՜ն մեծ երջանկություն՝ ընդամենը մեկ քայլարշավից։
Կամ՝ դե, ի՞նչ ունի շարքային քաղաքացին ինչ-որ նոր ձեռնարկության բացումից։ Ոչինչ։ Եվ միայն բացառիկ չարանենգ լրագրողները կարող են բզկտել վարչապետին այն հարցերով, թե բացվե՞լ է արդյոք տարվա ընթացքում թեկուզ մեկ նոր գործարան, նոր աշխատատեղեր կա՞ն։ Բացվել է, չի բացվել. այդպիսի պրիմիտիվ մոտեցումները վկայում են այն մասին, որ շատերը Հայաստանում, ինչպես ասում է Փաշինյանը, դեռ չեն հասկացել, թե ինչ է կատարվել, մտածում են նախկին ժամանակների ոգով, չեն հասկանում, թե ինչքան փոփոխություններ կան այսօր Հայաստանում։ Ո՞ւմ են պետք ինչ-որ գործարաններ, երբ շրջեցիր հեծանվով, ու միանգամից քեզ զգում ես Տուր դե Ֆրանսի հպարտ հաղթո՛ղ։
Չենք խոսում արդեն այն մասին, որ քայլարշավներն ու հեծանիվ քշելը ոչ միայն դարձնում են մարդուն երջանիկ ու հպարտ։ Դա, բացի ամենայնից, նաև անչափ կարևոր է ավելորդ քաշի դեմ պայքարի տեսանկյունից։ Չէ՞ որ վարչապետն ընդ որում ախորժակով ուտելու լավ քարոզիչ է։ Եվ դա նույնպես կարևոր է, հարցրեք ցանկացած բժշկի, և նա կհաստատի, որ ուտել պետք է ոչ թե ոնց պատահի, այլ ախորժակով ու ոգեշնչված. միայն այդ ժամանակ է սնունդը օգուտ տալիս։ Իսկ ես Հայաստանում չեմ ճանաչում մեկ ուրիշ մարդու, որն ուտում է նույնքան ոգեշնչված ու ախորժակով, որքան մեր վարչապետը՝ ամենատարբեր ցուցահանդեսներում և ԷՔՍՊՈ-ներում։ Եվ համեղ ուտելիքի օգտակարության քարոզչության համար նույնպես վարչապետին պետք է շնորհակալություն հայտնել, քանի որ չափազանց շատ նիհար հավիկներ են բազմացել վերջին ժամանակներս Երևանի փողոցներում, երբեմն նայելն անգամ սարսափելի է։ Օրինակ վերցրեք վարչապետից, տիկնայք և օրիորդներ, կերե՛ք, կերե՛ք։
Բայց ամեն ինչ պետք է անել չափի մեջ. ուտելուց հետո, փոր չգցելու համար, միանգամից պետք է հիշել հեծանվի մասին։ Եվ վարչապետն իմաստնաբար ուսուցանում է իր ֆեյսբուքյան էջում. «Շատ կարևոր է, որ մեր քաղաքում հեծանիվներն ու առողջ ապրելակերպի հետևողները շատանան։ Այս ամենը ոչ միայն առողջ ապրելակերպի կամ հեծանվային քարոզչության նպատակ ունի, այլև սեփական քաշի դեմ պայքարելու շատ խիստ անհրաժեշտություն ունեմ»։
Ամեն, ամեն ինչ ճի՛շտ է, պրն ինքնաքննադատող վարչապետ, բացարձակ ճիշտ է. Կոնֆուցիոսն ու Մալիշևան հեկեկում են։ Եվ միայն նախկին ռեժիմից մնացած բացարձակ չարանենգ կերպարները, ինչպիսին է ԲՀԿ-ից պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, կարող են մի գդալ կուպր լցնել առողջ ապրելակերպի քարոզչության մեղրի տակառը, որ այնքան եռանդագին առաջ է տանում մեր չափավոր պարարտ վարչապետը։ «Մի՞թե հաճելի է հեծանիվ վարել թիկնազորի ու կառավարական մեքենաների ուղեկցությամբ՝ փողոցներն արգելափակելով և երթևեկությունը կաթվածահար անելով»,- գրում է ժամանակին որպես նախարար ծառայած այդ նախկին ռեժիմի բեկորը, որը, ըստ երևույթին, պատկանում է հենց նրանց թվին, ովքեր առ այսօր չեն հասկացել, թե որքան շատ բան է փոխվել նոր Հայաստանում։
«Միայն մեկը կարող է բացատրել դրա «հմայքը»... Եվ այդ մեկը ես չեմ, այլ այն մարդն է, ով խոսում է օրենքի առաջ բոլորի հավասարությունից: Հետաքրքիր է, եթե ես ինձ նման բան թույլ տայի (մեքենաներով արգելափակեի մայրաքաղաքի ամենաբանուկ փողոցը և հետևիցս մի քանի ավտոմեքենա ուղեկցեին, և աշխատանքի շտապող մարդիկ ուշանային աշխատանքից իմ «վառ» երևակայության պատճառով), ինձ հետ ո՞նց կվարվեր պետությունը՝ կփռեր ասֆալտին, եթե ոչ՝ ծեփեր պատերին... Ուրիշ էլ ո՞վ կարող էր Հայաստանում իրեն այդպիսի շռայլություն թույլ տալ. դե, իհարկե, միայն մեկը՝ «նոր Հայաստանի» վերին մեծություն վարչապետը...»,-գրում է պատգամավոր Գևորգ Պետրոսյանը և բացարձակապես չի ամաչում։ Այնինչ պետք է ամաչեր։ Քանզի ի՞նչն է ավելի կարևոր. հին սովորության համաձայն վարչապետի արգելափակած փողոցն ու մարդիկ, որոնք ուշացան տաղտկալի և հոգնեցուցիչ աշխատանքից, թե՞ հասարակ քաղաքացու ուրախությունը երջանիկ ու հպարտ վարչապետի առողջ տեսքից, որն ակտիվորեն քարոզում է առողջ ապրելակերպ, ուստիև միշտ պիոների պես պատրաստ է սողացող հակահեղափոխության դեմ պայքարի նոր փուլին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-22 09:08
Действующему президенту США Джозефу Байдену сегодня исполнилось 82. Редкий пример политического долголетия как свидетельство общего повышения уровня жизни и ее продолжительности. Однако запомнится Байден, некогда тоже любитель велопрогулок, не столько этим, сколько своим вкладом в противостояние Запада и России.
-
2024-11-20 12:53
Хокку Овик складывает мандат. Плакала ипотека Овика, роняю и я скупую мужскую слезу…
-
2024-11-18 12:45
Две новости взбудоражили армянскую общественность в последние часы минувшего уикенда. Одна новость - про парад отставок, уже состоявшихся и еще грядущих, в команде чиновников Пашиняна. Другая новость - про то, что уходящая администрация Байдена дала Зеленскому отмашку на удары американскими дальнобойными ракетами ATACMS вглубь российской территории. Позже добавилась информация, что Франция и Британия также «дали зеленый свет» на нанесение ударов вглубь РФ ракетами SCALP/Storm Shadow. Первую новость, про отставки в команде Пашиняна, пока оставим в покое, как менее существенную, тем более, что процесс отставок еще продолжается.
-
2024-11-16 13:53
Сергей Лавров говорит, что Москва ждет предложений Дональда Трампа. Последний пока Путину не позвонил, это понятно: избранный президент Америки еще не вступил в должность, находится на стадии формирования своего правительства. Но вот круги от его заявлений о намерении побыстрее завершить войну на Украине расходятся достаточно быстро: Владимиру Путину уже позвонил Олаф Шольц.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2021-09-27 21:48
Մեկ տարի է անցել Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի սկսվելու օրից: Նիկոլ Փաշինյանի մեղքն անվիճելի է։ Առաջին հերթին՝ այն, որ նա իրավիճակը հասցրեց պատերազմի։ Դա դրսևորվեց առաջին հերթին բանակցային գործընթացի ընթացքում անհամարժեք քայլերով, որոնք հանգեցրին հայկական կողմի դիրքերի սասանմանն ու դաշնակիցների հետ կապերի թուլացմանը։ Երկրորդ. ո՛չ հայկական պետությունը, ո՛չ հայ հասարակությունը, ո՛չ էլ հայկական բանակը պատրաստ չէին պատերազմի։ Բոլորը զբաղված էին քաղաքական շոուներով, որոնք գրեթե ամեն օր ցուցադրում էր իշխող թիմը։ Հասարակական ընկալումներում երկրորդ պլան էին մղվել բանակում վարչապետի ձեռնարկած կադրային զտումները, 2016-ի ռազմական գործողություններից հետո ընդունված սպառազինության ծրագրի փոփոխությունը։
-
2019-09-02 10:53
Անօգուտ հռետորաբանություն 2000թ. հոկտեմբերի 5-ին ընկավ Սլոբոդան Միլոշևիչի ռեժիմը, 2003թ. նոյեմբերին «վարդերի հեղափոխությունը» տապալեց Էդուարդ Շևարդնաձեին։ Այնուհետ բռնկվեց «նարնջագույն հեղափոխությունը» Ուկրաինայում, դրան հաջորդեց բռնության պայթյունը, որը ստիպեց հրաժարական տալ Ղրղզստանի նախագահին, այնուհետ ապստամբություն սկսվեց ուզբեկական Անդիժան քաղաքում։ 2008թ. մարտի 1-ին այդ ալիքը հասավ Հայաստան և կասեցվեց։ Այն ժամանակ շատերն էին խոսում այն մասին, որ գունավոր հեղափոխության ծաղրանմանակումն անհնար է այն երկրում, որտեղ զինվորական էլիտան խաղում է բնավ ոչ վերջին դերը։
-
2019-06-08 15:32
2005-2007 թթ. Ֆրանսիայի վարչապետ Դոմինիկ դը Վիլպենը կարծում է, որ Դիլիջանում անցկացվող «Մտքերի գագաթնաժողով»-ը կարող է նպաստել ավելի լավ փոխըմբռնմանը և երևակայության գործածմանը:
-
2019-06-03 17:23
Նիկոլ Փաշինյանն արձակուրդ մեկնեց։ Հուսանք, որ դրանք հաճելի օրեր կլինեն վարչապետի համար։ Բայց կցանկանայինք, որ դրանք լինեին ոչ միայն հաճելի, այլև օգտակար, և որ Նիկոլ Փաշինյանն օգտվեր իր կարճատև արձակուրդից, որպեսզի մտորեր որոշ բաների մասին։