Օրբելյան․ Քոչարյանի նկատմամբ չպետք է կալանք կիրառվի
Ռոբերտ Քոչարյանը չունի մեղադրյալի պատշաճ կարգավիճակ և չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության։ Այս մասին այսօր՝ մայիսի 16–ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հիմնավոր լինել–չլինելու հարցի քննությանը հայտարարեց Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Արամ Օրբելյանը, տեղեկացնում է NEWS.am-ը։
Փաստաբանը, վկայակոչելով Վճռաբեկ դատարանի հայտնած իրավական դիրքորոշումներից մեկը, հայտնեց, որ դատավորը պարտավոր է ստուգել արդյոք նախաքննական մարմինը ներկայացրել է փաստեր, տեղեկություններ այն մասին, որ նախաքննության ընթացքում անձին, որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում է կայացվել, նրան պարզաբանվել է մեղադրանքի էությունը, հակառակ դեպքում անձի կալանավորումը և նրա անձնական անձեռնմխելիության սահմանափակումը կհամարվի կամայական և անօրինական։
«Վճռաբեկ դատարանի դիրքորոշման համաձայն, որպեսզի անձը լինի մեղադրյալ, դրա մասին որոշում պետք է կայացվեր, այդ մասին տեղեկացվեր մեղադրյալին, այս դեպքում պարոն Քոչարյանին, նրան պարզաբանվեր իր իրավունքններն ու պարտականությունները»,–ասաց նա՝ նշելով, որ նախաքննական մարմինը 2018թ. նոյեմբերի 2–ին լրացնելով և փոփոխելով Քոչարյանին առաջադրված մեղադրանքը, դրա էությունը պատշաճ կերպով չի պարզաբանել նրան։
«2018թ. նոյեմբերի 2–ին քննիչը որոշում է կայացրել Ռոբերտ Քոչարյանին, որպես մեղադրյալ ներգրավելու մասին, այդ մասին տեղյակ պահել կողմին, նույն օրը Քոչարյանին է դրամադրվել ամբողջական ձևաթուղթ՝ պաշտպան ունենալու, մեղադրյալին նրա իրավունքներն ու պարտականությունները բացատերլու մասին, սակայն թե Ռոբերտ Քչոարյանը և թե նրա պաշտպան Հայկ Ալումյանը պարզաբանել են, որ մեղադրանքը պարզ չէ»–ասաց նա։
Այնուհետև ըստ պաշտպանի՝ Ռոբերտ Քոչարյանը հարցաքննվել է և ասել, որ մեղադրանքի էությունն իրեն պարզ և հասկանալի չէ։
«Մասնավորապես Քոչարյանը հայտնել է, որ իրեն հատկապես հասկանալի չէ, թե ու՞մ են նկատի ունեցել «մերձավորի և նրա թիկնազորի անդամներ» ասելով, ե՞րբ են ըստ մեղադրանքի՝ կեղծվել փաստաթղթերը, և դրանք ի՞նչ առնչություն ունեն իր հետ»,–նշեց Օրբելյանը։
Այնուհետև Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը նոյեմբերի 5–ին դիմում է ներկայացրել քննիչին՝ խնդրելով պարզաբանել առաջադրված մեղադրանքը, նշելով, որ միայն դրանից հետո կարող է Քոչարյանը ցուցմունք տալ, սակայն Օրբելյանի խոսքով՝ քննիչ, ըստ էության, հարցին չի անդրադարձել, չի ասել, որ այն պարզ է, ընդամենը նշել է, որ իրենք պարտավոր էին մեկ օրինակ տալ մեղադրայալին, որը տվել են։
Նա նշեց, որ Ռոբերտ Քաչարյանը հրաժարվել է ստորագրել արձանագրությունը՝ ոչ հստակ համարելու պատճառաբանությամբ։
Օրբելյանի խոսքով՝ նախաքննական մարմինն առանց բացատրելու մեղադրանքի էությունը, մեղադրական եզրակացությունն ուղարկել է դատարան։
«Պարոն Քոչարյանի չունի մեղադրյալի պատշաճ կարգավիճակ և առնվազն այս փուլում չպետք է նրա նկատմամբ կալանք կիրառվի»,–ընդգծեց Արամ Օրբելյանը։
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ արդեն 4–րդ օրն է ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հիմնավորվածության վերաբերյալ հարցի քննությունը։
Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաև իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու համար առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-23 19:43
Между британской компанией и Кашенским месторождением стояли Арцах и 120 тысяч армян 5 ноября 2020 года Шаварш Кочарян, который на тот момент занимал должность замглавы МИД Армении, заявил, что одно из государств – постоянных членов Совбеза ООН сорвало на закрытой встрече совета согласование единой позиции, касающейся эскалации конфликта в Нагорном Карабахе. Практически сразу в СМИ просочилась информация о том, что это Британия заблокировала принятие резолюции Совбеза ООН по Карабаху, согласованной сопредседателями Минской группы ОБСЕ.
-
2025-07-23 19:39
Отказ властей Армении выполнять решение Стокгольмского арбитража чреват последствиями, согласно и национальному законодательству, и Нью-Йоркской конвенции (о признании и приведении в исполнение международных арбитражных решений). От этом заявила в соцсетях экс-министр юстиции Армении Арпине Ованнисян.
-
2025-07-23 19:35
Всемирная организация здравоохранения (ВОЗ) наблюдает в секторе Газа резкий рост числа смертей, связанных с недоеданием, в 2025 году организация задокументировала в Газе 21 случай смерти детей в возрасте до пяти лет из-за этого. Об этом заявил на брифинге глава ВОЗ Тедрос Адханом Гебрейесус.
-
2025-07-23 19:30
Защитники архиепископа Микаэла Аджапахяна сообщили, что предварительное расследование по уголовному делу в отношении него объявлено завершённым.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2021-07-12 21:50
Սահմանադրական դատարանի մի քանի նիստ է կայացել՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չընդունելու մասին քաղաքական չորս ուժերի հայցերով։ Ի՞նչ կարելի է ասել։ Հասկանալի է բոլոր նրանց հոռետեսությունը, ովքեր համարում են, որ ՍԴ-ն կմերժի ներկայացված հայցերը։ Չի համարձակվի աջակցել նրանց։ Այսինքն մի քիչ ամոթանք կտա գործող իշխանությանը, բայց ընտրությունների արդյունքները կճանաչի։
-
2021-07-12 19:55
Կարող է հավակնել Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելու Նախ՝ չափանիշների մասին։ Հիշո՞ւմ եք Փաշինյանի ուղերձը ժողովրդին՝ այն խոսքերով, թե զինված ուժերը գլխավորելու իր ունակությունն ու հմտությունները կասկածի ենթակա չեն։ Այդ հայտարարությունը հնչեցվեց Նիկոլի կողմից իր սեփական սիրելի անձը գերագույն գլխավոր հրամանատար հռչակելու արշալույսին։
-
2021-06-24 19:30
Պրոֆեսորը կալանավորվել է քաղաքական դրդապատճառներով Նախօրեին դատավոր Արմենուհի Մելիքսեթյանը տվեց բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանին կալանավորելու սանկցիան: Ավելի վաղ դատավոր Մանվել Շահվերդյանը սանկցիան մերժել էր…
-
2020-09-29 20:08
Սեպտեմբերի 27-ից մենք ապրում ենք նոր հարթությունում. խաղաղությունը փոխարկվել է պատերազմի։ Նման բան արդեն տեղի է ունեցել Երրորդ հանրապետության պատմության մեջ։ Հիշենք 90-ականների սկիզբը կամ 2016 թվականի Ապրիլյան պատերազմը։ Այդ տարիների փորձը ցույց է տալիս, որ պատերազմն իր օրենքներն ունի։ Այստեղ խոսքը ոչ միայն ռազմական դրության կանոնների, այլև չգրված այլ կանոնների ու օրենքների մասին է: